Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Ապրիլի 3 Աւագ Բշ. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 2 † Կիր. ԱԿ. ԾԱՂԿԱԶԱՐԴ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 1 Շբ. ԱՁ. Յիշատակ Յարութեան Ղազարու
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 30 Եշ. ԴՁ. ԼԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 29 Դշ. ԳԿ. ԼԸ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristoneutyun patmutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Քրիստոնեությունը հռոմեական պետությունից դուրս
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեությունը հռոմեական պետությունից դուրս

Published 11 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Կոստանդին մեծի քաղաքականութեան շնորհիւ հսկայական պետութեան բոլոր անկիւններում մեծ մեծ խմբերով ժողովուրդը սկսել էր դէպի քրիստոնէութիւնը դիմել. այնպէս որ կարճ ժամանակում քրիստոնէութիւնը իսկապէս իշխող էր դարձել ամբողջ պետութեան մէջ: Բայց նաև պետութիւնից դուրս քրիստոնէութիւնը խոր արմատ էր բռնել՝ պարսկական պետութեան մէջ: Մինչև իսկ Սասանեանների հանդէս գալը ո՛չ մի ազդեցութիւն չունեցաւ քրիստոնէութեան տարածման տեսակէտից: Միայն 337 թուից սկսած, երբ պարսկական պատերազմները վերանորոգուեցին հռովմէական պետութեան հետ, և երբ երկու պետութիւնների քաղաքականութեան հակառակութիւնը նաև կրօնական գոյն ստացաւ, այն ժամանակ 342-ից սկսած Շապուհ Բ-ի թագաւորութեան ժամանակ Պարսկաստանում սկսուեց մի սոսկալի հալածանք քրիստոնեաների դէմ: Պատերազմների հետևանքն այն եղաւ, որ 363-ի խաղաղութեամբ Միջագետքի մեծ մասը Տիգրիսից արևելք եղած երկրների հետ միասին ընկաւ Պարսից ձեռքը, և այստեղ ևս սկսուեց հալածանք քրիստոնեաների դէմ, որ մինչև 380-ը տևեց: Սակայն Յազկերտ Ա-ի ժամանակ 410-ին պարսկական եկեղեցին նոր կազմ ստացաւ. եկեղեցու գլուխը այստեղ էլ կանգնած էր մայրաքաղաք Սելեւկիայի եպիսկոպոսը:
363-ի խաղաղութեամբ հելլենական տարրը միանգամայն ոչնչացած էր Պարսկաստանում, և գլխաւորապէս Ասորիներն էին դէր խաղում, այդ պատճառով Ասորերէնը դառնում է այստեղ գլխաւոր եկեղեցական լեզու, ինչպէս և Հայաստանում: Սակայն մտաւոր կապը Յունական քրիստոնէութեան հետ բոլորովին չի կտրւում և Եդեսիայի դպրոցն էր, որ մօտ յարաբերութիւնների մէջ լինելով Անտիոքի հետ, իբրև միջնորդ էր ծառայում: Ասորոց երկրում սկսւում է մի եռանդուն գրական գործունէութիւն` Ասորերէն Ս. Գիրքն արդէն վաղուց մի քանի անգամ թարգմանուած էր Ասորերէն, այժմ թարգմանում են եկեղեցական հայրերի գրուածքները և յառաջ է գալիս սեպհական գրականութիւն: Ասորական եկեղեցական գրականութեան հիմնադիրն է Եփրեմ Միջագետցին († 373-ին): Բոլորովին նոյն դրութիւնն ենք տեսնում նաև Հայաստանում:
Այստեղ քրիստոնէութեան պաշտօնական հաստատութիւնից յետոյ, դեռ ևս մեծամեծ ջանքեր էին գործ դրւում նոր կրօնը իսկապէս ժողովրդի համար միս ու արիւն դարձնելու: Հազիւ Ներսէս Մեծ (364-373) Հայոց Հայրապետի և նրա հետևողների ջանքերով քրիստոնէական կեանքն սկսում էր զօրանալ Հայոց մէջ, երբ Պարսից քաղաքականութիւնը յունական ազդեցութիւնը միանգամայն ոչնչացնելու համար Հայաստանում, արգելում է յունարէնի գործածութիւնը Հայոց եկեղեցում: Սեպհական այբուբեն չունէին հայերը դեռ ևս և ստիպուած էին բաւականանալ միայն Ասորերէնի գործածութեամբ: Այդպիսի մեկուսացման վտանգը անշուշտ խորապէս զգում էր ժամանակի հոգևորականութիւնը. և ահա մի կողմից այդ վտանգի առաջն առնելու, միւս կողմից եկեղեցական ինքնուրոյն և քարոզչական կեանքի դժուարութիւններն յաղթահարելու համար, Հայոց մեծագոյն վարդապետը՝ Մեսրոպ Մաշթոց երկար տքնութիւնից յետոյ հնարեց Հայոց այբուբենը (405-406), և դրանով պատճառ դարձաւ Հայոց ազգի և եկեղեցու գոյութեան, յատկապէս ինքնուրոյն գոյութեան պահպանման: Գրերի գիւտի անմիջական հետևանքն եղաւ Ս.Գրքի թարգմանութիւնը ասորերէն բնագրից, որ 432 թուականից յետոյ Հայոց ժամանակի հայրապետ Ս.Սահակի և իւր աշակերտների ձեռքով մանրազննին համեմատութեան և սրբագրութեան ենթարկուեց, երբ աշակերտները Յունաստանից վերադառնալով իրենց հետ բերին Ս.Գրքի ընտիր յունարէն օրինակներ: Ապա թարգմանուեցան այս թարգմանիչների ձեռքով նաև յունական և ասորական Ս.Հարց բոլոր նշանաւոր գրուածքները, և կամաց կամաց հիմք դրուեց նաև Հայկական ինքնուրոյն, անկախ գրականութեան (Կորիւն, Ղազար, Եզնիկ, Եղիշէ և այլն): Այժմ միայն կարելի էր հաստատապէս ասել, որ քրիստոնէութիւնը իւր արմատներն էր ձգել Հայաստանում և այս գործիչների արդեամբ հայ ժողովուրդը պատրաստ էր իւր հաւատի համար ամեն զոհաբերութիւն յանձն առնելու: Եւ յիրաւի մենք տեսնում ենք, որ պարսից բոլոր ջանքերը հայերին Մազդայական դարձնելու անօգուտ են անցնում, մինչև անգամ Աւարայրի ճակատամարտում զինուած ապստամբութեան ճնշուելը (451 թուին) ո՛չ մի նշանակութիւն չի ունենում, և Պարսից արքաներն ստիպուած են լինում ի վերջոյ ազատ թողնել քրիստոնէութեան պաշտամունքն Հայաստանում՝ Ե. դարու վերջին քառորդին:
Բայց քրիստոնէութեան քարոզչութիւնն սկսում է արդէն նորանոր նուաճումներ էլ աներ ազգերի մեծ գաղթի կարապետ ցեղերի մէջ: Դանուբից հիւսիս գտնուած երկիրները, ուր 270-ից սկսած գոթական ցեղերն էին ապրում, սկսուել էր քրիստոնէական քարոզչութեան գործը, ամենայն հաւանականութեամբ պատերազմական գերիների շնորհիւ: Արդէն Նիկիոյ ժողովում Խրիմի Գոթերի կողմից ներկայացուցիչ է եղել Թէոփիլոս եպիսկոպոսը: Սակայն Գոթերի առաքելութեան գործը յանձն առաւ և յաջողութեամբ գլուխ տարաւ գլխաւորապէս մի պատերազմական գերի ընտանիքի զաւակ, հաւանօրէն Կապադովկիացի, որի անունն էր Ուլֆիլա, ծնուած հաւանօրէն 311-ին, եպիսկոպոս դարձած 341-ից առաջ: Սակայն Ուլֆիլային չյաջողուեց սկզբում բոլոր Գոթերին քրիստոնեայ դարձնել և դրա հետևանքն եղաւ, որ քրիստոնեայ դարձած Գոթերը իրենց ցեղակիցների կողմից արտաքսուեցին և բնակութիւն հաստատեցին Նիկոպօլսի մօտերը: Ուլֆիլան այստեղ Գոթերի համար այբուբէն հնարեց, առաջ բերեց գրական լեզու և թարգմանեց Ս.Գիրքը († 383):
Գոթական ցեղի մնացած մեծ մասը քրիստոնէութիւն ընդունեց, մի կողմից շնորհիւ յետ մնացած քրիստոնեաների, միւս կողմից շնորհիւ մի ասորի քարոզչի՝ Աւդիոս անունով: Որովհետև Ուլֆիլան և Դանուբի քրիստոնեաների մեծագոյն մասը Արիոսական էին, այդ պատճառով Գոթերի քրիստոնէութիւնն ևս Արիոսական եղաւ:
Ուղղափառ կայսրների հզօր բանակը Թէոդոսիոս Մեծից սկսած, այստեղ մեծ ազդեցութիւն ունենալ չէր կարող. ընդհակառակը Արիոսական քրիստոնէութիւնն անցաւ նաև միւս արևելեան գերման ցեղերին. օրինակ Օստ գոթերին, Վանդալներին և այլն: Դաւանանքի տարբերութիւնը ծառայում էր այստեղ իբրև պատնէշ կաթոլիկ հռովմի և հելլենականութեան դէմ և այդպիսով հնարաւորութիւն էր տալիս Գոթերին իրենց ազգութիւնը պահպանելու:
Քրիստոնէութիւնը մեծ չափով սկսուել էր տարածուել նաև Գալլիայում՝ ֆրանկների մէջ, Սպանիայում և Աֆրիկայում: Այս բոլոր տեղերում, մանաւանդ Գալլիայում և Սպանիայում, քրիստոնէութիւնն արդէն անցել էր նաև գիւղերը: Միայն Աֆրիկայի Բերբերների մեծագոյն մասը դեռ ևս մնում էր հեթանոս: Նոյն իսկ Իտալիայում հեթանոսութիւնը դեռ ևս բաւական զօրութիւն ունէր գիւղերում և լեռնոտ տեղերում:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը agantagexos Սուրբ Կոդրատոսի մասին
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 12 Շբ. Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց՝ Մեսրովբայ, Եղիշէի, Մովսիսի Քերթողին, Դաւթի Անյաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացւոյն եւ Ներսիսի Կլայեցւոյն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Ariosakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

3 Հոկտեմբերի, 2018
Musulmanutyan chuxery1 e1479281486887
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Մուսուլմանության ճյուղերը

16 Նոյեմբերի, 2016
Anapatakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ

6 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?