Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Ապրիլի 3 Աւագ Բշ. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 2 † Կիր. ԱԿ. ԾԱՂԿԱԶԱՐԴ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Ապրիլի 1 Շբ. ԱՁ. Յիշատակ Յարութեան Ղազարու
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 30 Եշ. ԴՁ. ԼԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 29 Դշ. ԳԿ. ԼԸ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Dprocner patriarqutyunner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Դպրոցները և պատրիարքությունները 4-5-րդ դարերում
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Դպրոցները և պատրիարքությունները 4-5-րդ դարերում

Published 11 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մինչ քրիստոնէութիւնը այսպէս տարածւում էր ամեն կողմ, քրիստոնեայ եկեղեցին զբաղուած էր մի շարք վէճերով, որոնց մի մասը առաջ էր գալիս երկու մեծ դպրոցների դաւանական հայեացքների տարբերութիւնից, իսկ միւս մասը՝ երկու մեծ պատրիարքութիւնների միմիանց հետ մրցելուց: Այդ երկու դպրոցներն էին Աղէքսանդրիայի և Անտիոքի դպրոցները:
Աղէքսանդրիայի դպրոցի դաւանական հայեացքների ամենանշանաւոր ներկայացուցիչն էր Աթանաս Մեծը, որի համար, ինչպէս տեսանք,» քրիստոնէութիւն «և» մարդկային ազգի փրկութիւն« հոմանիշ բառեր էին: Այդ պատճառով էլ Աղէքսանդրիայի դպրոցը և նրա հետ միասին ամբողջ արևմուտքը (տե՛ս Արիոսական վէճերը) յատկապէս շեշտում էին Քրիստոսի Աստուածութիւնը, որովհետև միայն մարդկային մարմին առած Աստուածը կարող է մարդկային ազգը փրկել:
Միւս կողմից Անտիոքի դպրոցի ներկայացուցիչները շեշտում էին Քրիստոսի մարդ լինելը. նոքա քրիստոնէութեան մէջ տեսնում էին յայտնագործուած ամենաբարձր բարոյականութիւնը. Քրիստոսը մարդ էր, բայց աստուածացել էր շնորհիւ և որդեգրութեամբ: Բնական էր, որ այս երկու միմեանց բոլորովին հակառակ վարդապետութիւնների մէջ մեծ վէճ առաջ գար, մանաւանդ որ Աղէքսանդրացիք էլ մարդկայինը բոլորովին չէին ուրանում Քրիստոսի մէջ:
Խնդիրն այն էր ուրեմն՝ թէ ինչպէ՞ս էին մնացած աստուածային և մարդկային բնութիւնները Քրիստոսի մէջ: Ազէքսանդրացիների համար անձնաւորութիւն կազմողը Քրիստոսի մէջ և առաջնորդողը Աստուածային բնութիւնն էր. մարդկային բնութիւնը բոլորովին զուրկ էր անհատականութիւնից,-և այդ անհատականութիւնից զուրկ բնութիւնը միայն իբրև մի զանգուած ընդունուել է Լոգոսի կողմից և կատարեալ կերպով միացել նրա հետ:
Մարդկային բնութիւնը Աստուածային բնութեան մարմինն է, այնպէս որ անկարելի է նոցա իրարից բաժանել–ո՛չ վերացական և ո՛չ կոնկրետ կերպով: Այս վարդապետութեան համար բնաբան դարձաւ Լաօդիկեցի Ապոլլինարիոսի խօսքը. »Մի է բնութիւն Բանին Աստուծոյ մարմնացեալ« (mia fusiz tou qeou logou sesarkwmenh):
Ապոլլինարիոս Լաօդիկեցին, որին կարելի է միաբնակութեան առաջին ներկայացուցիչն համարել, դատապարտուեցաւ իբրև հերետիկոս, բայց նրա վարդապետութիւնն ապրում էր միաբնակութեան մէջ: Անձնաւորութեան միութիւնը նորա համար ամենից կարևորն ու անհրաժեշտն է. այդ պատճառով էլ մարդկային անձնաւորութիւնը նա միանգամայն ոչնչացած էր համարում Քրիստոսի մէջ: Անձնաւորութիւնը միայ Լոգոսն է: Ուրեմն Ապոլլինարիոսի և Աղէքսանդրիայի ժամանակակից ամենագլխաւոր ներկայացուցիչ Կիւրեղ Աղէքսանդրացու վարդապետութիւնների տարբերութիւնը միայն այն է, որ Կիւրեղը մարդկային բնութիւնը իբրև զանգուած միացնում է Լոգոսի հետ:
Անտիոքի դպրոցի հասկացողութեամբ Քրիստոսի մէջ մարդկային անձնաւորութիւնը միանգամայն կատարեալ կերպով մնում է. շնորհիւ Նիկիական հանգանակի՝ Անտիոքի դպրոցն ստիպուած էր նաև Լոգոսի Աստուածային բնութիւնն ընդունել. իսկ երկու բնութիւնների մէջ նոցա կարծիքով գոյութիւն ունի միայն կամքի, սիրոյ և շնորհաց միութիւն, որ մարդկային բնութեանն օգնում է, և նրան առաջնորդում, բայց ո՛չ թէ վերածնում կամ փոփոխում: Այսպիսով երկու բնութիւնն էլ բաժան բաժան մնում են մի անձի մէջ: Ս.Գրքի վկայութիւնները Քրիստոսի մասին պէտք է բաժանել երկու բնութիւնների վրայ: Մարդկային Քրիստոսը պաշտելի է միայն այն տեսակէտից, որ նա բնակարան է եղել Աստուածայինին: Նմանապէս Մարիամը ո՛չ թէ Աստուածամայր է, այլ աստուածութեան հետ միացած մարդու մայրը: Միայն այս կրճատուած, բայց ո՛չ երբէք բացարձակ մտքով կարելի է նրան Աստուածածին անուանել (qeotikoz): Այս դպրոցի հայր կարելի է համարել Դիոդորին, 378-ից Տարսոնի եպիսկոպոս, մեռած 394-ից առաջ: Իբրև նշանաւոր ներկայացուցիչներ սոյն դպրոցի յայտնի են Թէոդոր, ծնուած 350-ին, մօտ 394-ին Մոպսուեստիայի եպիսկոպոս, մեռած 428. Յովհան Ոսկեբերան՝ Կ.Պօլսի եպիսկոպոս և Թէոդորէտ. ծնուած 390-ին, 423-ից Կիւրոսի եպիսկոպոս:
Բացի այդ դպրոցների դաւանական տարբերութիւնը, մեծ վէճերի առիթ է եղել պատրիարքների մրցումն իրար հետ: Հռովմի եպիսկոպոսն արդէն, իբրև համաշխարհային մայրաքաղաքի եպիսկոպոս, ամեն կերպ աշխատել էր և մեծ մասամբ յաջողել տիրող դիրք գրաւել քրիստոնէական եկեղեցու մէջ, մանաւանդ արևմուտքում: Սկզբում միայն բարոյական հեղինակութիւն էր վայելում նա, ապա նաև իրաւական: Միայն արևելքում Հռովմի պապի ձգտումները արգելքների հանդիպեցան, որովհետև այնտեղի մեծ պատրիարքութիւնները՝ Աղէքսանդրիան և Կ.Պօլիսը նոյնպէս ձգտում էին հեղինակութիւն և դիրք ձեռք բերել, եթէ ոչ ամբողջ քրիստոնէական եկեղեցու մէջ, գոնէ արևելքում:
Արդէն Հռովմէական պետութեան մէջ Աղէքսանդրիան համարւում էր երկրորդ մայրաքաղաք, և փիլիսոփայական ու մտաւոր յառաջադիմութեան կողմից վաղուց առաջին տեղն էր բռնում, նոյն իսկ համեմատած Հռովմի հետ: Ամբողջ Եգիպտոսում քարերն անգամ խօսում էին այն մեծ անցեալից, որ ունեցել էր այդ երկիրը: Բացի ազգայինից, շատ մեծ էր նաև քրիստոնէական անցեալը: Աղէքսանդրիան էր, որ քրիստոնէական եկեղեցուն մի Օրիգենէս պարգևեց, որը գուցէ ամբողջ քրիստոնէութեան ամենամեծ գիտնականն է: Աղէքսանդրիան էր, որ Արիոսական վէճերի ժամանակ երկար կռիւներից յետոյ կարողացաւ իւր վարդապետութիւնը ընդունելի դարձնել ամբողջ քրիստոնէական եկեղեցու մէջ: Բնական էր, որ այս քաղաքի եպիսկոպոսները այնուհետև պիտի առաջնակարգ դիրք գրաւէին քրիստոնէական եկեղեցու մէջ:
Եւ յիրաւի Աղէքսանդրիայի Թէոփիլոս եպիսկոպոսից սկսած (385-412) Աղէքսանդրիայի եպիսկոպոսական աթոռն են բարձրանում մի շարք այնպիսի եռանդուն եպիսկոպոսներ, որոնք ձգտում են ո՛չ միայն արևելքի եկեղեցին իրենց ենթարկել, այլ և պետութիւնը: Աղէքսանդրիայի վարդապետութեան յաղթութիւնը (381) աթոռի հեղինակութիւնը աւելի ևս բարձրացրեց. իսկ Եգիպտոսի կոպտական ազգաբնակութիւնն ու մեծ չափեր ստացած վանականութիւնն էլ ամեն րոպէ պատրաստ էին »Ս. հաւատոյ պաշտպան« Աղէքսանդրիայի եպիսկոպոսների համար իրենց անձը զոհել: Կայսերական իշխանութիւնը Եգիպտոսում աւելի քան թոյլ էր, մանաւանդ երբ եկեղեցին սկսեց միանալ կոպտական ճնշուած ժողովրդի հետ:
Կիւրեղ Աղէքսանդրացին ըստ ամենայնի աշխատեց այս ուղղութեամբ (412-444). նրա և Եգիպտոսի փոխարքայի մէջ ընդմիշտ մի խուլ կռիւ էր տեղի ունենում: Նոյն ուղղութեամբ գնաց նաև Կիւրղի յաջորդ Դիոսկորոսը, որը երկաթի նման ամուր էր իւր վճիռների մէջ (444-451):
Արդէն Թէոփիլոսն սկսել էր իւր իշխանութիւնն հաստատել արևելքի վերայ, բայց նրա այս ձգտմանը արգելք էր հանդիսանում պետութեան Բ. մայրաքաղաք Կ.Պօլսի եպիսկոպոսը: Կայսրներն արդէն Կոստանդին Մեծի ժամանակից սկսած զգացել էին Աղէքսանդրիայի եպիսկոպոսի վտանգաւոր լինելը, և ամեն կերպ աշխատել էին Կ.Պօլսոյ եպիսկոպոսութեան փառքը բարձրացնել, որպէս զի նրա միջոցով իրենք կարողանան իշխել եկեղեցու վերայ: Կ.Պօլսի ժողովում մի կանոն խմբագրուեց, որով Կ.Պօլսի աթոռը ամբողջ պետութեան մէջ հրատարակուեց Բ. աթոռը: Առաջինը Հռովմն էր: Այս վճիռը ուղղուած էր ի հարկէ լոկ Աղէքսանդրիայի եպիսկոպոսի դէմ, թէև Հռովմն էլ միացաւ վերջինիս բողոքին: Կռիւն անխուսափելի էր 2 պատրիարքների մէջ, և այդ կռուին զոհ գնաց ժամանակի ամենանշանաւոր և համակրելի մարդը՝ Յովհան Ոսկեբերանը, որ այդ ժամանակ Կ.Պօլսի եպիսկոպոսն էր:
Թէոփիլոսն սկզբում Օրիգենէսի հետևող էր, սակայն անապատականների մտրակները շուտով համոզեցին նրան, որ այդ վարդապետութիւնը վտանգաւոր է, և նա անցաւ հակառակ կողմը: Իբրև գլուծ եկեղեցու աւանդութիւնների պաշտպան կուսակցութեան, 399-ին Թէոփիլոսը նզովեց Օրիգենէսին և նրան հետևողներին, և սկսեց հալածել Նիտրիական սարերի վանականներին, որոնք հետևում էին Օրիգենէսին: Այս անապատականներից 4 հոգի Կ.Պօլիս փախան և սիրալիր ընդունելութիւն գտան Յովհան Ոսկեբերանի կողմից: Այդքանը բաւական էր Թէոփիլոսի համար իւր բոլոր զօրութիւնը գործ դնելու Յովհան Ոսկեբերանին խորտակելու համար, մանաւանդ որ վերջինս իւր Անտիոքի երէց եղած ժամանակ Անտիոքացիների սիրտը գրաւած էր, իսկ այժմ՝ իբրև Կ.Պօլսի եպիսկոպոս իւր ազդու լեզուով մի այնպիսի ոյժ էր դարձել և այնպիսի ազդեցութիւն էր ձեռք բերել արևելքի եպիսկոպոսների վրայ, որ Աղէքսանդրիայի եպիսկոպոսի գերիշխանութեանը անպայման վտանգ էր սպառնում: Թէոփիլոսի ձեռք առած առաջին միջոցը ոչինչ չօգնեց: Նա Կ.Պօլիս ուղարկեց հերետիկոսների մշտական հակառակորդ Եպիփան Կիպրացուն, »նոր վիշապի« գլուխը կտրելու համար. սակայն Եպիփանը Յովհան Ոսկեբերանի համեմատութեամբ մի կատարեալ տափակութիւն էր ներկայացնում, և նրա առաքելութիւնը իրեն միայն անպատւութիւն բերեց: Աւելի օգնեց Թէոփիլոսին ինքը Յովհան Ոսկեբերանը. նա իւր սովորական ոգևորուած քարոզներով մի անգամ խիստ կերպով վիրաւորեց Կ.Պօլսի ազնուազարմ տիկնանց զգացմունքները, խօսելով նոցա արդ ու զարդի մասին. կատաղած էր մանաւանդ Եւդոքսիա կայսրուհին: Ինչպէս երևում է Թէոփիլոսի մատը խառն էր նաև այս խնդիրներում: Հազիւ կայսեր հրամանը ստացած, նա մի խումբ հնազանդ եպիսկոպոսներով արդէն Կ.Պօլսումն էր, ուր 36 եպիսկոպոսից բաղկացած մի ժողովով Քաղկեդոնում, որոնցից 29-ը Եգիպտացի էին, դատապարտութեան ենթարկեց ազնիւ մարդուն և զրկեց նրան եպիսկոպոսութեան իրաւունքից: Թէև յուզուած ժողովուրդը չէր ուզում Յովհանին բաց թողնել և մի աւելի մեծ ժողով էր պահանջում, բայց կայսեր հրամանով 403 թուի ամրանը Ոսկեբերանը աքսոր գնաց Բիւթինիա:
Հազիւ Ոսկեբերանը քաղաքից դուրս էր եկել, երբ ժողովրդի աղմուկների շնորհիւ պալատում նոր ուղղութիւն առաջ եկաւ և կայսրուհու դեսպանները Յովհան Ոսկեբերանին յետ բերին քաղաք: Ժողովուրդը ստիպեց նրան պաշտօնը յետ ստանձնել, թէև Ոսկեբերանը ցանկանում էր, եկեղեցու օրէնքների համաձայն, մի ժողովով նախօրօք մաքրուել իւր վերայ դրուած մեղադրանքից: Թէոփիլոսն իսկոյն այս հանգամանքը ի նկատի առաւ. և երբ շնորհիւ Ոսկեբերանի անզգոյշ քարոզների թշնամութիւնը նորից սկսուել էր կայսրուհու և նրա մէջ, Թէոփիլոսին յաջողուեց մի նոր ժողով կազմել Կ.Պօլսում, Ոսկեբերանի հակառակորդներից, նրան վերստին կործանելու համար: Ժողովը դեռ չվերջացած, 404-ի զատկին կայսեր հրամանով Ոսկեբերանին կրկին աքսոր ուղարկեցին: Հռովմի միջամտութիւնը, որին դիմել էր Ոսկեբերանն ինքը, ո՛չ մի օգնութիւն անել չկարողացաւ: Աղէքսանդրիայի եպիսկոպոսը յաղթեցիր հակառակորդին, և Ոսկեբերանը մեռաւ գերութեան մէջ 407-ին:
Վարդապետութիւնների տարբերութիւնները և պատրիարքների այս անընդհատ մրցումները միմիանց հետ պատճառ դարձան մի սոսկալի վիճաբանութեան Քրիստոսի բնութեան մասին, որի հետևանքն եղաւ քրիստոնէական եկեղեցու բաժան բաժան լինելը:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 11 3 Վարդապետության աստիճանի տվչություն Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում (նկարներ)
Հաջորդ նյութը agantagexos Սուրբ Կոդրատոսի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Ariosakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

3 Հոկտեմբերի, 2018
Musulmanutyan chuxery1 e1479281486887
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Մուսուլմանության ճյուղերը

16 Նոյեմբերի, 2016
Anapatakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ

6 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?