Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
28 3 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Երկրորդ Ծաղկազարդի տոնը և Հանրապետության օրվա ոգեկոչումը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Երկրորդ Ծաղկազարդի տոնը և Հանրապետության օրվա ոգեկոչումը Մայր Աթոռում (նկարներ)

Published: 28 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երկրորդ Ծաղկազարդի տոնը, որն այս տարի համընկել էր նաև Հանրապետության օրվա հետ:

 Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական ժողովական կառույցների տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

 Հայր Սուրբն իր քարոզում մասնավորապես անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծմանը և պետականության կարևորությանը հայ ժողովրդի կյանքում` ընդգծելով նաև Հայոց Եկեղեցու մեծ դերակատարությունը մայիսյան հերոսամարտերում:

 «Անկախ պետություն և պետականություն ունենալը մեր հայրերի դարավոր երազանքն է եղել, որի համար նրանք պայքարել են և համառ ջանքեր գործադրել: Փառք Աստծո, այսօր ունենք Հայաստանի երրորդ Հանրապետությունը, որը թեպետ բազում խնդիրների և մարտահրավերների առաջ է կանգնած, բայց այն մերն է, մեր սրբազան Հայրենիքը: Այն առավել սիրո, գուրգուրանքի և խնամքի կարիք ունի:

 Չպետք է մոռանալ, որ Հայոց աշխարհը սրբացված է մեր սուրբ նահատակների արյամբ և զորացած իր քաջարի զավակներով: Մենք այլ Հայրենիք չունենք և օտար երկրների փոխարեն մեր Հայրենիքի շենացմանը պետք է լծվենք: Մեր մտավոր ամբողջ ուժը, տաղանդը և տարբեր ձիրքերը պետք է ի սպաս դնենք մեր Հայրենիքի զորացման և բարգավաճման համար: Հայրենիքի հզորությունը կախված է մեզանից յուրաքանչյուրից, մեր անդուլ և նախանձախնդիր աշխատանքից, Հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրուց և նվիրումից…: Ուստի այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք զգոնության և համախմբման, քանզի Սարդարապատը չի սահմանափակվում օրով կամ թվականով: Այն շարունակվող հերոսամարտ է, պայքարի և լինելիության ոգի, քանզի իբրև ազգ` դատապարտված ենք հաղթանակած դուրս գալու տեսանելի և անտեսանելի բոլոր պատերազմներից», — նշեց Հայր Զաքարիան:

 Քարոզի վերջում պատարագիչ Հայր Սուրբը կոչ արեց լինել համախմբված և միաբան՝ հարատևորեն աղոթք բարձրացնելով առ Աստված հայրենիքի ամրության, բարօրության և խաղաղ կյանքի համար:

 Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Գոհաբանական մաղթանք, որի ընթացքում հոգևորականները ներկա ժողովրդի հետ միասին աղոթեցին Հայաստանի Հանրապետության անսասանության, զորացման ու շենացման համար:
28 3 1 28 3 2 28 3 3 28 3 4 28 3 5 28 3 6 28 3 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 28 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Ալեքսանդրուպոլի միտրոպոլիտին
Հաջորդ նյութը 29.08 Մայր Աթոռում տեղի ունեցավ Քահանայից հերթական ժողովը (նկարներ, տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

19 Catholics Spain 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորներին

20 Հուլիսի, 2015
23.04
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ

23 Հոկտեմբերի, 2017
Mayr Ator 28
Նորություններ

Եկեղեցիներում կկատարվի մասնավոր աղոթք խաղաղության և Հայոց բանակի համար

14 Սեպտեմբերի, 2022
28 1
Նորություններ

Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

28 Փետրվարի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?