Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ser 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական

Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի

Published: 2 Մարտի, 2026
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4, 16):

Ում մեջ սեր կա, նա Աստծու հետ ամեն ինչից գերիվեր է: Ում մեջ սեր կա, նա չի խորշում ոչ մի բանից` փոքրից և մեծից, փառավորից և անփառունակից, աղքատից և հարուստից. ընդհակառակը` ինքն է բոլորի առջև խոնարհ լինում, մշտապես հույս է տածում… ամեն բանի դիմանում է. (Ա Կորնթ. 13, 7):
Ում մեջ սեր կա, նա իրեն ոչ մեկից գերիվեր չի համարում, ոչ մեկի առջև իրեն չի փառաբանում, և ինքը ոչ մեկին չի զրպարտում և զրպարտողներից լսելիքը հեռացնում է:

Ում մեջ սեր կա, նա կեղծավոր և ոլորմոլոր ուղիով չի քայլում, ինքը չի գայթում և թույլ չի տալիս, որ եղբայրը գայթի:

Ում մեջ սեր կա, նա չի մրցակցում, չի նախանձում, չի նայում ատելի աչքով, չի ուրախանում ուրիշների անկումով, չի զրպարտում ընկածին, այլ կարեկցում է նրան և հոգ է տանում նրա մասին, եղբորը զրկանքի մեջ չի արհամարհում, այլ պաշտպանում է և պատրաստ է մեռնելու նրա համար:

Ում մեջ սեր կա, նա Աստծո կամքն է կատարում, նա Աստծո աշակերտն է: Քանզի մեր բարեգութ Տերն Ինքն է ասում. Սիրեցե՛ք միմյանց (Հովհ. 13, 35-34):

Ում մեջ սեր կա, նա ոչ մի բան երբեք չի սեփականում, ոչ մի բանի մասին չի ասում՝ սա իմն է, բայց իր ունեցած ամեն ինչը առաջարկում է բոլորին՝ ընդհանուր օգտագործման համար:

Ում մեջ սեր կա, նա ոչ մեկին իրեն օտար չի համարում, այլ ամենքն իր համար յուրային են:
Ում մեջ սեր կա, նա բարկությամբ չի գրգռվում, չի գոռոզանում, զայրույթով չի բռնկվում, անիրավության համար չի ուրախանում, չար բան չի խորհում, ոչ մեկին չի համարում իր թշնամին՝ բացի սատանայից:

Ում մեջ սեր կա, նա ամեն ինչում համբերատար է… բարեգութ է… երկայնամիտ է (Ա Կորնթ. 13, 4-7): Ուստի երանյալ է նա, ով սեր է ձեռք բերել և նրանով վերաբնակվել Աստծո մեջ, քանզի Աստված գիտե յուրայիններին և կընդունի նրանց իր գիրկը: Սեր սերմանողը կլինի հրեշտակների կենակիցը և կթագավորի Քրիստոսի հետ: Բանն Աստված սիրո՛վ երկիր իջավ: Մեզ համար դրախտը սիրո՛վ է բացված, և ամենքին ցույց է տրված երկնքի դուռը: Մենք սիրո՛վ ենք հաշտվել Աստծու հետ, որ նրա թշնամիներն էինք:

 

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch1 Մարտի 3 Գշ. ԴԿ. ԺԶ օր Մեծի Պահոց
Հաջորդ նյութը Astvacashunch1 Մարտի 4 Դշ. ԱՁ. ԺԷ օր Մեծի Պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

Խաչքարի մասին

8 Հոկտեմբերի, 2014
Zatkakan dzu
Քրիստոնեական

Ի՞նչ է խորհրդանշում կարմրաներկ հավկիթը

12 Ապրիլի, 2022
Ov e Hogevorakany
Քրիստոնեական

Ո՞վ է այսօրվա հոգևորականը

16 Նոյեմբերի, 2018
Pataragamatwujc
Քրիստոնեական

Ի՞ՆՉ Է ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ-ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՒՅՑԸ

16 Հունիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?