Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram qahana
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Եկեղեցու և եկեղեցականների դեմ կարծես մեկ հրամանով սանձազերծված արշավը ծիծաղելի է և տալիս է շատ հարցերի պատասխաններ» Տեր Վահրամ
Նորություններ

«Եկեղեցու և եկեղեցականների դեմ կարծես մեկ հրամանով սանձազերծված արշավը ծիծաղելի է և տալիս է շատ հարցերի պատասխաններ» Տեր Վահրամ

Published: 11 Դեկտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱՆՑՅԱԼԸ ԱՆՑԱԾ ՉԷ (11․12․2020թ․)

 — Եկեղեցին երբեք քաղաքականությանը չի խառնվել և հիմա էլ չի անում։ Հայրենիքը նման ճգնաժամից հանելու և փրկելու պատասխանատվությունը այլևս միայն քաղաքական ուժերինը չէ, այլ ժողովրդինը, ինչպես ամբիոններից հնչում է, իսկ Եկեղեցին ինքը ժողովուրդն է։ Ստեղծված անցանկալի իրավիճակը պարտավորեցնող է։
 — Առնվազն միամիտ կամ տգետ պետք է լինի մեկը պնդելիս, թե Եկեղեցու պետը անհատական կարծիք է արտահայտում։ Նման շռայլություն հովվապետի հանգամանքը չի ընձեռում։
 — Եկեղեցու և եկեղեցականների դեմ կարծես մեկ հրամանով սանձազերծված արշավը ծիծաղելի է և տալիս է շատ հարցերի պատասխաններ, որոնց վերաբերյալ դեռ ոչ հեռավոր անցյալում առկա կասկածները միանշանակ փարատվում են։ Ճշմարտության բարձրաձայնումը կդիմանա ամեն տեսակի ակնարկների, սպառնալիքների ու մեղադրանքների։ Տերը՝ մեզ օրինակ։
 — Հետաքրքիր է, որ փակ դռների ետևում, Եկեղեցու հետ հանդիպումներին (իսկ այդպիսիք քիչ չեն եղել վերջին շրջանում) մտահոգություններ ու հանգուցալուծման ամենատարբեր գաղափարներ քննարկողները և Եկեղեցուն ապավինողները հրապարակային ելույթներում մոռացության են տալիս իրենց խոսքերը և թիրախավորում են Եկեղեցին «հաշտության օրակարգ» հասկացությամբ։ Եվ ի՞նչ, թարմացնե՞նք նրանց հիշողությունը։
 — Եկեղեցին ունի իր օրակարգը, որը վերմարդկային է, սակայն վերաբերում է մարդկային կյանքի ամեն ոլորտին, նրա էությանը և դավանանքին, այս դեպքում՝ մեր հայրենիքին։ Եկեղեցուն ամենատարբեր ձևերով իբրև սրբազան պարտականություն հրամցվող և ուսուցանվող «հաշտության օրակարգը» կարծես հասկանալի չէ, ինչպես և չընկալված են մնացել այլ առիթներով ամենատարբեր տարիներին հնչած զանազան կոչերն ու ուղերձները, նաև՝ վերջին շաբաթներին։ Եկեղեցու պատգամների ու հանրությունից ակնկալությունների մեկնակետը բոլոր ժամանակներում եղել է խաղաղությունը, համերաշխությունը, միասնականությունը, փոխադարձ հարգանքն ու հանդուրժողությունը, հայրենիքի և ազգի գերագույն շահը, հաշտության մեջ խնդիրների հանգուցալուծումը, պարզապես միշտ չէ, որ այդպիսի օրակարգը շահեկան է նկատվել այս կամ այն կողմի համար, ինչի ականատեսն ենք նաև այսօր։
 — Ըստ էության, բազում հանդիպումներից, խորհրդակցություններից և երկրում ու տարածաշրջանում տեղ գտնող զարգացումներից կատարված հետևությունների արդյունքում այսօր Եկեղեցին կրկին հանդես է գալիս համերաշխության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունից մղված, հայրենիքի ու ազգի շահի գիտակցումից և «հաշտության օրակարգ»-ից բխող կոչով։ Այդ օրակարգի գործնականացումը այս վիճակում, միասնականության ու համերաշխության վերականգնումը, ցավոք, միմիայն հնարավոր է նկատվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերջին ուղերձում բարձրաձայնված և մատնանշված ճանապարհով»։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kargaluyc hogevorakan Ուդիներ. պատմական ակնարկ
Հաջորդ նյութը T. Mkrtich eps 324 «Աղոթում եմ՝ վարչապետի հրաժարականով ազգային միասնականությունը վերահաստատվի». Մկրտիչ Սրբազան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

4bk 0306 1 6
Նորություններ

ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆ ԱՅՑԵԼԵԼ Է 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ (նկարներ)

4 Հունիսի, 2021
Tiroj gerezman
Նորություններ

Երուսաղեմում Ս. Հարության տաճարում Քրիստոսի վերանորոգված գերեզմանի վերաբացման արարողությունը. ուղիղ միացում

22 Մարտի, 2017
IMG 9385 copy
Նորություններ

Ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնվեց հաղթության Մյուռոնը (նկարներ)

27 Սեպտեմբերի, 2015
05 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահին

28 Ապրիլի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?