Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xosqi ujy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խոսքի ուժը
Քրիստոնեական

Խոսքի ուժը

Published: 2 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Ամեն բան, որ դրսից մարդու մեջ է մտնում, չի կարող նրան պղծել, որովհետեւ ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները: Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, որովհետեւ ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն:
Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»: Մարկ.7:18-23

 Մարդիկ լինելով բանական էակներ, միմյանց հետ շփվում, հասկանում, ընկալում, արտահայտվում են խոսքերով: Ամեն ազգ եւ ժողովուրդ ունի իրեն բնակավայրին եւ աշխարհագրական դիրքին հատուկ մրգերն ու բուսականությունը, կերակրատեսակները, եւ չկա սահմանափակում կերակրի մեջ, կարելի եւ անկարելի, այս է պատճառը, որ մեր Փրկիչը ի լուր մարդկությանը հայտարարում է. «Այն ինչ, որ բերանն է մտնում, այն չի պղծում մարդուն, այլ ինչ դուրս է ելնում նրանից»: Մարդը լինելով բանական էակ, իր նմանի հետ շփվում է խոսքով եւ ինչքան շիտակ է խոսքը, այնքան մաքուր է մարդը եւ ինչքան ծուռ ու նենգությամբ լեցուն է, այնքան վնասում եւ կորստյան է մատնում մարդկային հոգին:

 Տեր Աստված ասաց. — թող լույս լինի, եւ եղավ լույսը…. Արդեն Աստվածաշնչի արարման պատմությունից տեսնում ենք, որ Արարիչն Աստված խոսքով ստեղծեց աշխարհը եւ միայն մարդուն Իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց եւ ատվածակերպարան մարդուն տվեց խոսելու շնորհը եւ արդեն Ավետարանում Հովհաննես ավետարանիչը բարձրաձայնում է. «Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր» Հովհ. 1:1: Այսինքն` Աստված խոսքով ստեղծեց աշխարհը, խոսքը տվեց մարդուն եւ վերջում Աստծո խոսքը մարմին առավ Քրիստոսով:

 Խոսքը ինքնին մեծ ուժ, զորություն եւ ազդեցություն ունի մարդկային կյանքի, պատմության եւ զարգացման մեջ: Այս է պատճառը, երբ մարդիկ միմյանց բարի խոսքեր են ասում, ուրախանում են, իսկ երբ վատ բաներ են խոսում` տխրում են, սա պատճառ է այն բանի, որ մարդ գոնե ենթագիտակցորեն հասկանում է խոսքի ուժը: Մարկոս ավետարանչի կողմից 7:20-23 համարներում Քրիստոս ներկայացնում մարդու բերանից դուս ելած այն խոսքերի շարանը, որը սրբապիղծ է դարձնում նրան եւ բոլորովին պատահական չէ, որ Տերն ասում է. «Ձեր յուրաքանչյուր խոսքի եւ գործի համար պատասխան պիտի տաք դատաստանի օրը»:

 Ասում են մի ճգնավոր իր քարոզում մարդկանց սովորեցնում է սրտից բխած բարի եւ ճշմարիտ խոսքեր արտահայտել, մատնանշելով դրա զորությունը եւ բարերար ազդեցությունը մարդկային կյանքի վրա եւ հանկարծ ժողովրդի բազմությունից մի մարդ ասում է. «Դու հիմարություններ ես դուրս տալիս, այսպիսի բան չկա», եւ ճգնավոր հայրը, կոպիտ խոսքերով կշտամբում է նրան, մարդը լսելով իր հասցեին կշտամբանքը չարությամբ է լցվում եւ բացատրություն պահանջում: Ճգնավորը մեղմում է ձայնը եւ ասում. «Ների՛ր ինձ խնդրեմ, ես անազնիվ գտնվեցի», մարդը լսելով խաղաղվեց. եւ ճգնավորը ասաց. «Ահա քո հարցի պատասխանը», իսկ Սողոմոն իմաստունն ասում է. «Շատերն են ընկել սրի հարվածից, բայց բյուրավոր են նրանք, որ ընկել են խոսքի հարվածից»:

 Մենք ինչքան մարդիկ գիտենք, որ չգնահատելով խոսքի արժեքը, ընկած են սրբապղծության մեղքի խավարի մեջ, եւ իրեն մեջ բորբոքված չարությունը դուրս են թափում իրենց խոսքերի միջոցով եւ երբ հանդիմանում ես, իսկույն ասում են.«Ինչ անեմ, որ ասում եմ, հանգստանում եմ»: ինչպիսի ինքնախաբեություն, մարդ իր իսկ խոսքերով սպանում է հոգին, ատելի դառնում Արարչի համար եւ ինքնախաբեության եւ ինքնակործանման մեջ ընկած իրեն մխիթարում, թե. «հանգստանում եմ»:

 Ալեկոծ աշխարհը արդեն հավատից հեռացած մարդու միտքը հենց այսպիսի մեղքերով է ծանրաբեռնում, որպեսզի մարդ արարած ժամանակ չունենա մտածելու իր հոգու փրկության, Աստծո գոյության մասին եւ գնում է. «Ինչպես դեպի ծուղակը թռչող թռչունը, ինչպես արջառը` սպանդանոց» Առակ.: Ասում են մի ճգնավոր, որ զանազան շնորհներով էր լցված գիտեր բոլոր հարցերի պատասխանը, որ ուղղում էին իրեն, եւ մի անգամ իր աշակերտը մի թիթեռ է բռնում եւ ափի մեջ պահելով ասում է.«Վարդապե՛տ, ասա ինձ, ի մեձքի միջի թիթեռը սատկած է, թե կենդանի», ճգնավորը չնայելով աշակերտի կողմը ասում է. «Ամեն ինչ քո ձեռքերում է»: Ով մարդ արարած, Քրիստոս Աստված հեղեց Իր Փրկարար Արյունը քո փրկության համար եւ որպես փարոս` Ավետարանը եւ օրինակ ` սուրբ հայրերին, հիմա քո փրկությունը թո ձեռքերում է: Վաղը ուշ կլինի, հիմա է պահը, այլապես վաղը ուշ կլինի եւ անապաշխար, մեղքերի մեջ կմեռնես դատաստանի համար, քանզի մեր Տերն իսկ ասաց. «Եթե չհավատաք որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»:

Աղբյուր՝ Սյունյաց Կանթեղ N 30

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը S. Gevorg masunq Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մոսկվա էր տարվել Ս. Գևորգ զորավարի մասունքակիր Աջը (տեսանյութ)
Հաջորդ նյութը Kuyser Կույսերի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Քրիստոնեական

Կախարդների մասին

11 Հուլիսի, 2019
Draght djoghq
Քրիստոնեական

Եթե Աստված սեր է, ողորմած ու բարի է, ապա ինչո՞ւ է ստեղծել դժոխքը

22 Հունիսի, 2017
Sti masin
Քրիստոնեական

Խրատ ստելու մասին

24 Փետրվարի, 2020
momavarutyun1
Քրիստոնեական

Մոմի և մոմավառության խորհուրդները

3 Դեկտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?