Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xach1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խաչը քրիստոնյայի համար
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

Published: 16 Հունվարի, 2023
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Խաչը քրիստոնյայի համար պսակ է, որ բացատրում է Քրիստոսի կյանքի իմաստը, այն՝ որ Հիսուս ի սեր մարդկության եկավ աշխարհ, չարչարվեց, խաչվեց և իր խաչելությամբ նոր իմաստ ու խորհուրդ տվեց խաչին: Մինչև Քրիստոս խաչը պատժի գործիք էր և մահ էր խորհրդանշում: Քրիստոսի խաչելությամբ խաչը մահվան նկատմամբ հաղթանակի և կյանքի խորհուրդ դարձավ: Պողոս առաքյալը գրում է. «Քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»(Գաղատ 6 : 14):

Ըստ Դավիթ Անհաղթի, քրիստոնեական եկեղեցին պաշտում է խաչը, քանի որ խաչը Քրիստոսի ձևն ունի և Քրիստոս ամեն պահի խաչի վրա է, էանում է նրա հետ և երբեք չի հեռանում խաչից: Ըստ Ագաթանգեղոսի՝ խաչը վահան է չար ուժերից պաշտպանվելու համար:

Աստծու Որդին Իր խաչելությամբ մարդկության համար հավիտենական կյանքի ճանապարհ բացեց, որը մարդուն դեպի Աստված է տանում: Հոգևոր իմաստով մերկանում է այն մարդը, ով հեռանում է խաչից և ինքն իրեն զրկում խաչի կեն-սատու զորությունից: Նախանձը, դառնությունը, ներքին կռիվները, հոգու տառապանքը և բոլոր տեսակի չարություն-ները անհավատության մատնված և խաչից հեռացած մարդու հատկանիշներ են:

Լսենք, թե ինչ է ասում Խաչի խորհրդի մասին մեր եռամեծ վարդապետ Գրիգոր Տաթևացին. «Երբ պատսպարվում ենք խաչով, այսինքն՝ թիկունքով ամրապնդվում նրանով, ինչպես պարսպով, և հենվում՝ այսինքն սրտով հաստատվում նրա վրա, երեք տեսակ բարիք ենք ստանում՝ իմաստություն, զորություն և անմահություն: Ուստի, երբ իմացությամբ և հավատով պատսպարվում ենք այս եռակի բարությամբ, իմաստնանում ենք ու հասկանում, որ նրա վրա Խաչվածը Աստված է և անմեղ, սակայն մեռնում է մեր փրկության համար, որպեսզի վճարի մեր պարտքերը և ազատի մահից: Եվ հույսով ու սրտով հենվում ենք խաչի վրա, որպեսզի զորացնի մեզ՝ հաղթահարելու սատանայի զորությունը: Այսպես իմաստնանում ենք մտքով, զորանում՝ մարմնով և անմահանում՝ հոգով, քանզի պատսպարվում ենք խաչով:
Խաչը առաքյալների քարոզությունն է և երկրի հաստատությունը:
Խաչը անմեղների խրատն է և մեղավորների քավիչը:
Խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը:
Խաչը նավարկողների նավահանգիստն է և ճանապարհորդների օթևանը:
Խաչը հոգևոր զենք է և չբթացող սուր:
Խաչը դժոխքի ավերողն է և գերյալների ազատողը:
Խաչը գերեզմանների կնիքն է և կյանքի հարությունը:
Խաչը կենաց ծառն է և անմահության պտուղը:
Խաչը դրախտի դռները բացողն է և արքայությունը որպես ժառանգություն տվողը:
Խաչը անհավատների կուրությունն է և հավատացյալների զորությունը:
Խաչը Քրիստոսի փառքն է և քրիստոնյաների պարծանքը:

Հայ ժողովուրդը միշտ էլ հավատով ու պարծանքով է նայել Քրիստոսի խաչին, դիտելով այն որպես զորության աղբյուր: Մեր հայրերը խաչի մեջ տեսել են իրենց գոյության իմաստն ու կյանքի աղբյուրը: Մեր հայրերը դարերի մեջ երբեք չդավաճանեցին Խաչին ու չուրացան Խաչյալին: Խաչը ոչ միայն կյանքի, այլև ներշնչանքի աղբյուր դարձավ հավատացյալ հայի համար: Այսպես կերտվեցին զմայլելի խաչքարեր, որոնք այսօր հայ ժողովրդի հոգևոր հարստությունն են և անմահության գրավականը: Ոչ մի ազգ այնպես չնվիրվեց Խաչին, ինչպես հայ ազգը: Ոչ մի ժողովուրդ այնքան հավատարիմ չեղավ Խաչին, որքան հայ ժողովուրդը: Հայ ժողովուրդը առաջինն ընդունեց Խաչը և հավատարիմ մնաց իր առաքելությանը: Դարերի ընթացքում եղան Խաչը ուրացողներ, եղան Խաչի թշնամիներ, և այսօր էլ կան, սակայն իր ամբողջության մեջ մեր ժողովուրդն այն միակ ազգը եղավ, որ Խաչը երբեք չհեռացրեց իր կյանքից, իսկ Խաչի խորհուրդը՝ իր սրտից: Ու Խաչով հաղթեց մահին, քանզի երբեք չի մեռնի այն ժողովուրդը, որը պարծենում է Քրիստոսի խաչով:

Մենք այսօր էլ կոչված ենք Խաչի խորհրդով զորանալու և նորոգված կյանք ապրելու:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hayr Sahe girq ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հաջորդ նյութը Garegin Hayrapet Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

666 e1481531219182
Քրիստոնեական

Սատանայի և 666-ի մասին

12 Դեկտեմբերի, 2016
Divakan
Քրիստոնեական

Ի՞նչ է Հավիտենական կյանքը

18 Փետրվարի, 2016
Քրիստոնեական

Ողորմություն սերմանելու մասին

10 Հուլիսի, 2016
Mghqi teakner
Քրիստոնեական

Մեղքերի մասին, թե որոնք են եւ որքան

26 Հուլիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?