Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
19 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում հյուրընկալեց ՀՀ նախագահին և վիրավորում ստացած զինվորներին (նկարներ)
Նորություններ

Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում հյուրընկալեց ՀՀ նախագահին և վիրավորում ստացած զինվորներին (նկարներ)

Published: 20 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած` Արցախյան ազատամարտում և սահմանին մարտական հերթապահություն իրականացնելիս վիրավորում ստացած 15 հայորդիների:

 Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց հայրենյաց պաշտպանների Մայր Աթոռ այցելելու առիթով` գոհունակությամբ արձանագրելով, որ նման խիզախ հայորդիների անձնվեր ծառայության շնորհիվ է խաղաղ ու ապահով հայրենիքը:

 Վեհափառ Հայրապետը ողջունեց և մեծապես կարևորեց նման նախաձեռնությունները, որոնք նպատակ են հետապնդում արժանին մատուցել Հայոց բանակի քաջարի զինվորներին, նաև հասարակության ուշադրությունը սևեռել նրանց խնդիրներին, վիրավորում և հաշմանդամություն ստանալուց հետո բնականոն կյանքին վերադառնալու դժվարություններին:

 «Մենք սիրում ենք ձեզ և բարձրորեն գնահատում: Դուք մեր ժամանակի հերոսներն եք: Դուք ձեր կյանքով, ձեր ընթացքով ու արիությամբ վավերացրել և հաստատել եք նաև մեր հայրերի կողմից բանաձևված խոսքը, թե քաջերի որդիները քաջերն են: Դուք մեր նախնյաց քաջ զավակներն եք», — ասաց Նորին Սրբությունը` վկայակոչելով սուրբգրային խոսքը` «Ոչ ոք չունի ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքը դնի իր բարեկամների համար» (Հովհ. 15.13):

 Հաստատելով, որ իրենց դրսևորած հայրենասիրությամբ ու քաջությամբ նրանք լավագույն և ուսանելի օրինակն են նորահաս սերնդի համար` Հայոց Հովվապետն ընդգծեց, որ ազգը սիրում է իր հերոսներին ու պաշտպաններին և մշտապես պատրաստակամ է ըստ ամենայնի զորակից և աջակից լինելու Հայոց բանակին:

 Նորին Սրբությունը գնահատանքով փաստեց, որ ազատամարտի և հայրենիքի սահմանները պաշտպանելու ընթացքում ստացած վիրավորումները չեն ընկճել հայորդիների խիզախ ոգին և վերջիններս լավատեսությամբ, հավատքով շարունակում են իրենց կյանքի ընթացքը՝ տարբեր ասպարեզներում օգտակար ծառայություն բերելով հայ ժողովրդին ու հայրենիքին, իսկ նրանց ընտանիքները հպարտության զգացումով, հայրենանվիրումի բարձր գիտակցությամբ բաժնեկից են նրանց առջև ծառացող դժվարություններին:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Աստծո պահպանությունն ու զորակցությունը քաջարի մարտիկներին ` մաղթելով խաղաղ և երջանիկ կյանք:

 Այնուհետև ներկաներին իր խոսքն ուղղեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

 «Առանց երկմտելու ասում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հերոս է: Հերոսները միայն նրանք չեն, ովքեր հերոսի կոչում ունեն, այլ հերոս են՝ ըստ իրենց ապրած կյանքի, իրենց ոգով, այն հերոսական հաղթանակով, որ պարգևել են մեզ: Դուք բոլորդ հաղթած բանակի զինվորներ եք: Ձեզնից յուրաքանչյուրի ներդրումով է, որ մենք կարող ենք ասել, որ իսկապես ունենք մեր տարածաշրջանի ամենահզոր բանակներից մեկը: Բանակը հզոր է նաև իր ոգով: Երբ բանակը կառուցվում էր, ձեր հայրերը և պապերը կանգնեցին ի պաշտպանություն հայրենիքի և Արցախի ու հաղթեցին: Այդ հաղթանակի ոգին ուղղակիորեն փոխանցվում է հաջորդ սերնդին, այն ուղղակիորեն է փոխանցվել ձեզ՝ այն խորհրդով, որ ստացել եք ձեր ծնողներից, այն ոգով և այն ուժեղ կամքով, որ ժառանգել եք ձեր հայրերից, պապերից, մայրերից և տատերից: Դուք հայրենիքին տվել եք ձեր կյանքն ու առողջությունը, դուք պայքարել եք կյանքի համար և հաղթել եք, անցել եք դժվարությունների միջով և ձեր ներսում պահել եք կյանքի հանդեպ հավատը. ձեր կյանքը իմաստավորված է», — ասաց ՀՀ նախագահը:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ նախագահը զրուցեցին հանդիպման մասնակիցների հետ:

 Հանդիպումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ ՀՀ նախագահի ու վիրավորում ստացած զինվորների, կատարվեց Հանրապետական մաղթանք:

 Արարողությանն աղոթք բարձրացվեց առ Աստված հայրենիքի խաղաղության ու անսասանության և Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:

 Տեղի ունեցավ նաև ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ նախագահը իրենց բարեմաղթանքները փոխանցեցին քաջարի զինվորներին:

19 1 19 2 19 3 19 4 19 5 19 6 19 7 19 8 19 9 19 10 19 11 19 12

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Grigor narekaci Ezras eps. Ս․Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության. Կարդում է Գերաշնորհ Տ․Եզրաս արք․Ներսիսյանը
Հաջորդ նյութը 20 1 Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ter Paren 357
Նորություններ

Կրկին էժան պահելաձև և վարվելաձև, ուղղակի զազրելի․․․ Տեր Փառեն

30 Մայիսի, 2024
21 3 1
Նորություններ

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)

21 Փետրվարի, 2017
Mayr Ator 741
Նորություններ

Մայր Աթոռը 69 մլն․ ՀՀ դրամի դրամական աջակցություն է ցուցաբերել 345 ընտանիքի

8 Հուլիսի, 2021
Mayr Ator987
Սոցկայքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ևս չորս միաբան մեկնեց Արցախ

5 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?