Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն (նկարներ)

Published: 23 Դեկտեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:

 Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» և «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ շնորհեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Դավիթ Ղազարյանին,  Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական գծով փոխտնորեն, պ.գ.դ. Կարեն Մաթևոսյանին,  ճարտարապետ Գագիկ Գյուրջյանին և  «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկ, բ.գ.թ., դոցենտ Դոնարա Էլոյանին՝ ի գնահատություն հայրենի երկրի և հայ ժողովրդին մատուցած բազմարդյուն ծառայությունների:

 Արարողությունը բացվեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանի խոսքով:

 Մեծարյալների գնահատարժան ծառայություններին ու վաստակաշատ գործունեությանն անդրադարձան աստղաֆիզիկոս, տոմարագետ, ֆ.գ.թ. Գրիգոր Բրուտյանը, բ.գ.դ., պրո‎‎ֆեսոր Ավիկ Իսահակյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը և «Իզմիրլյան» ԲԿ-ի պրոկտոլոգիայի բաժամունքի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Արամ Հակոբյանը:

 Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները: Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը մեծարյալներին ուղղված կոնդակներից ընթերցեց հատվածներ:

 Տիար Դավիթ Ղազարյանին ուղղված կոնդակում մասնավորաբար նշված է. «Այսօր ուրախ առիթ ունենք անդրադառնալու երաժշտարվեստի ասպարեզում Ձեր արդյունավոր վաստակին: Երկար տարիներ պատասխանատու պաշտոններ ստանձնելով ու մանկավարժական առաքելություն իրականացնելով Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայում, Դուք Ձեր անմնացորդ ջանքերն եք ներդրել ի նպաստ բուհի շնորհակալ գործունեության՝ ծառայելով երաժիշտների նոր սերունդի պատրաստության նվիրական գործին:

 Դուք հաջողությամբ կազմակերպել եք երաժշտական բազմաթիվ մրցույթներ ու փառատոններ, ղեկավարել երգչախմբեր, կարևոր հանձնառություններով մասնակցություն բերել մեր երկրում իրականացվող մշակութային նշանակալի միջոցառումներին: Ձեր բազմազբաղ գործունեությանը զուգընթաց հեղինակել եք նաև գիտական հոդվածներ, գիտա-մեթոդական ուսումնասիրություններ, կազմել խմբերգային ժողովածուներ, որոնք գնահատանքով են ընդունվել մասնագետների կողմից:

 Ձեր հարուստ փորձառությունն ու կարողությունները սիրով ծառայեցրել եք նաև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գործունեությանը՝ որպես կառավարման խորհրդի անդամ: Այսօր Ձեր շուրջ կես դարյա մասնագիտական վաստակը գնահատված է գիտական բարձր կոչումներով, բազմաթիվ մրցանակներով ու պարգևներով»:

 Պրն. Կարեն Մաթևոսյանին ուղղված Հայրապետական կոնդակում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ձեր գործունեության տարիներից ճանաչում ենք Ձեզ և տեղյակ ենք Ձեր գիտական ու ստեղծագործական երկարամյա գործունեությանը: Ուրախ ենք, որ ղեկավարելով Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի՝ Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժինը, Դուք կարևոր նպաստ եք բերում մեր երկրում հայագիտության զարգացմանը: Որպես հայագետ-աղբյուրագետ՝ գիտական գործունեութեան ընթացքին Դուք ուսումնասիրել եք հայագիտության ու հայ արվեստի պատմության բազմաթիվ էջեր, հեղինակել տասնյակ գրքեր ու գիտական արժեքավոր հոդվածներ: Հատկապես գնահատարժան են Անիի պատմամշակութային ժառանգության վերաբերյալ Ձեր աշխատությունները, որոնք մեր պատմական մայրաքաղաքի հոգևոր ու մշակութային հարուստ ժառանգությունն են ներկայացնում մեր ժողովրդին:

 Ձեր գիտելիքներն ու տարիների փորձառությունը սիրով փոխանցել եք նաև երիտասարդ սերունդին՝ կրթելով շնորհաշատ մասնագետներ Երևանի պետական Մանկավարժական համալսարանում:

 Մենք առանձնակի գոհունակությամբ ենք անդրադառնում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին: Երկար տարիներ Դուք դասախոսեցիք Մայր Աթոռիս Գևորգյան հոգևոր ճեմարանում, ստանձնեցիք «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի խմբագրի պաշտոնը և տարբեր հանձնառություններ՝ համենայնի դրսևորելով մեր Եկեղեցու հանդեպ Ձեր որդիական սերն ու նվիրումը»:

 Տիար Գագիկ Գյուրջյանին շնորհված Հայրապետական կոնդակում ի մասնավորի արձանագրված է. «Մեծարգո պրն. Գյուրջյան, երկար տարիներ պետական բարձր ու պատասխանատու պաշտոններում նվիրյալ ծառայությամբ Դուք ճարտարապետական Ձեր բազմափորձ գիտելիքներն ու կարողությունները նախանձախնդրորեն ի սպաս եք բերում մեր պատմական վանքերի ու եկեղեցիների և մշակութային արժեք ներկայացնող հուշարձանների պահպանության ու վերականգնման ազգանվեր գործին: Ձեր նախագծերով ու անմիջական ղեկավարությամբ վերականգնվել են ճարտարապետական բազմաթիվ կոթողներ ինչպես Հայաստանում, այնպես և նրա սահմաններից դուրս՝ սերնդե սերունդ ներկայացնելու մեր հայրերի ստեղծած փառավոր ժառանգությունը:

 Մեզ համար գոհունակություն է, որ գործունեության ողջ ընթացքին Դուք դրսևորել եք Ձեր հոգու անկեղծ սերն ու նվիրումը՝ հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Մենք մշտապես ականատես ենք եղել մեր մայր Եկեղեցուն զորակցելու և Մայր Աթոռի կողմից իրականացվող շինարարական ծրագրերին աջակցելու Ձեր պատրաստակամությանը՝ ի խնդիր մեր սրբատեղիների նորոգության ու պատշաճ բարեզարդման»:

 Տիկ. Դոնարա Էլոյանին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակում գրված է. «Այսօր առիթն ունենք Մեր բարձր գնահատանքը բերելու Ձեզ` հավատավոր հայուհուդ և անվանի բժշկիդ, առողջապահության ասպարեզում Ձեր երկարամյա բազմարդյուն գործունեության համար, որի մասին տեղյակ ենք «Իզմիրլյան» հիվանդանոցի տնօրեն Տիար Արմեն Չարչյանի միջոցով: Գովելի է, որ Դուք տասնյակ տարիներ աննվազ սիրով ու նվիրումով Ձեր կյանքն ու աստվածահաճո գործն ընծայաբերում եք մեր ժողովրդին և Ձեր գիտելիքներն ու կարողություններն ի սպաս դնում, որպեսզի բազմաթիվ հիվանդներ ապաքինվեն ու վերագտնեն իրենց առողջությունը: Այսօր շատերի հոգիներում երախտագիտությունն ու բարի մաղթանաց հայցն է առ Բարձրյալ Տերը` Ձեր և Ձեր ընտանիքի համար:

 Մենք ուրախ ենք մեծապես, որ Ձեր անսպառ եռանդով ու նախանձախնդրությամբ Դուք բարի օրինակ եք «Իզմիրլյան» հիվանդանոցի երիտասարդ բժիշկների ու բուժաշխատողների համար՝  արժանանալով նրանց անկեղծ սիրուն ու հարգանքին»:

 Կոնդակների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծարյալներին հանձնեց Հայ Եկեղեցու շքանշաններն ու կոնդակները: Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև շնորհընկալները` Հայոց Եկեղեցու բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

 Հանդիսությունն եզրափակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ ու բարեմաղթանաց շնորհավորական խոսքով:

 Երեկույթին երաժշտական կատարումներով հանդես եկան «Նաիրյան» համույթը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց երգչախումբը:

20 1 20 2 20 3 20 4 20 5 20 6 20 7 20 8 20 9 20 10 20 11 20 12 20 13 20 14 20 15 20 16 20 17 20 18 20 19

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 19 1 Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում հյուրընկալեց ՀՀ նախագահին և վիրավորում ստացած զինվորներին (նկարներ)
Հաջորդ նյութը Ughtavorner 256 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի պատանի ուխտավորներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

5 4
Նորություններ

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

5 Ապրիլի, 2020
Mayr ator 4
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը

11 Հուլիսի, 2019
Arshak eps24
Նորություններ

«Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)

13 Հուլիսի, 2023
21 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաքի Քուրդիստանի ինքնավար մարզի նախկին փոխվարչապետին

21 Հունիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?