Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Teranyndaraj 2023 10
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տյառնընդառաջի տոնը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Տյառնընդառաջի տոնը Մայր Աթոռում (նկարներ)

Published: 14 Փետրվարի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակաության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ տոնի խորհրդին՝ մարդ և Աստված հանդիպման կարևորությանը։
«Այդ սպասված հանդիպումը կարող է հիմնովին փոխել յուրաքանչյուրիս կյանքը, վերափոխել, վերադասավորել նույն կյանքի հանդեպ մեր առաջնայնություններն ու պատկերացումները՝ հնարավորություն տալով գլխավորը զանազանել երկրորդականից, անժամանակը՝ ժամանակավորից, հոգևորը՝ նյութականից, հայրենիքը՝ պարզ հողից։ Միայն այս դեպքում մենք կսկսենք այլ աչքերով նայել մեր ապրածին, վրա հասած փորձություններին, մեզ շրջապատող մարդկանց վարքին և ավելի ուշադրություն կդարձնենք հոգևոր-բարոյական արժեքներին, այսինքն՝ կմտածենք և կգործենք քրիստոնեաբար։ Եվ այդ ժամանակ աստվածատուր կյանքը կդառնա ավելի հետաքրքիր ու նպատակասլաց, իսկ ժամանակավոր դժվարությունները և փոթորիկները՝ Տիրոջով հաղթահարելի»,- նշեց Հայր Զաքարիան՝ հավելելով, որ Աստծու հետ հանդիպումն ավելի ամբողջական է դառնում, երբ մասնակցում ենք Սուրբ Պատարագին և Սուրբ Հաղորդություն ստանում։

Սրբազան արարողության ավարտից հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ։

Այնուհետև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու հայրապետական պատգամը փոխանցեց սարկավագներին՝ նշելով, որ իր համար` իբրև Հայոց Հովվապետ, հաճելի է տեսնել, թե ինչպես են սարկավագները ընտանիքներ կազմում: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ շատերն Աստծու կամոք մոտ ապագայում իրենց նվիրյալ ծառայությունը կբերեն Հայ Եկեղեցու անդաստանում որպես ամուսնացյալ քահանաներ։

Հայոց Հայրապետը երիտասարդ զույգերին մաղթեց երջանկություն, լինեն միմյանց սիրող ու կարեկից և աստվածային խաղաղությունն ու սերը մշտապես անպակաս լինեն իրենց նորակազմ ընտանիքներից:

Teranyndaraj 2023 01 Teranyndaraj 2023 02 Teranyndaraj 2023 03 Teranyndaraj 2023 04 Teranyndaraj 2023 05 Teranyndaraj 2023 06 Teranyndaraj 2023 07 Teranyndaraj 2023 08 Teranyndaraj 2023 09 Teranyndaraj 2023 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin Erkrord Katoghikos 351 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարցազրույցը «Հրապարակին»
Հաջորդ նյութը Korya Hayastan barekamakan khumb 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Shahe C vrd. Ananyan
Նորություններ

Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին

15 Ապրիլի, 2020
Har Isahak Poghosyan 21
Նորություններ

Բուլղարիայում գործում է 11 հայկական եկեղեցի

7 Մարտի, 2017
24 9
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ս. Գևորգ զորավարի տոնին նվիրված հանդիսություն (նկարներ)

24 Սեպտեմբերի, 2016
Mayr Ator 957
Նորություններ

Հորդորում ենք դադարեցնել անվայել և պախարակելի գործելաոճը․ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

23 Ապրիլի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?