Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հունիսի 4 † Կիր. Ա կիր. զկնի Հոգեգալստեան: Սկիզբն Յարութեան Կիւրակէից: Յիշատակ Եղիայի մարգարէին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Շբ. Է օր Հոգեգալստեան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Ուր. ԴՁ. Զ օր Հոգեգալստեան: Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 Եշ. ԳԿ. Ե օր Հոգեգալստեան: Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 31 Դշ. ԳՁ. Դ օր Հոգեգալստեան: Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin Erkrord Katoghikos 351
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարցազրույցը «Հրապարակին»
Հարցազրույցներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հարցազրույցը «Հրապարակին»

Published 14 Փետրվարի, 2023
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

– Վեհափա՛ռ Տեր, անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ անհատ հոգեւորականներին, որոնք անկաշկանդ կերպով հանդես են գալիս օրվա իշխանությունների հանդեպ քննադատությամբ, արգելվում է այլեւս խոսել, հարցազրույցներ տալ։ Արդյոք Ձեր կողմից կա՞ նման հրահանգ, Դուք թույլատրո՞ւմ եք, որ հոգեւորականներն ազատ կարծիք հայտնեն մեր պետությանն ու ժողովրդին առնչվող թեմաներով։

– Յուրաքանչյուր հոգեւորական ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգեւոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Այս առումով եկեղեցականների առջեւ որեւէ արգելք չկա։

– Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Դուք եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջին անգամ ե՞րբ եք նրա հետ ուղիղ շփում ունեցել։

– Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի եւ իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակներում, ինչպես, օրինակ, ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը։

– Եկեղեցին ու երկրի քաղաքական իշխանությունները միմյանց հետ հաշտ չեն, դա ակնհայտ է դառնում, երբ միմյանցից առանձին են Եռաբլուր այցելում ՀՀ վարչապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ձեր կողմից ջանքեր եղե՞լ են՝ հարաբերությունները կարգավորելու, եթե այո, ապա ի՞նչ պատասխան եք ստացել Փաշինյանի կողմից, Ձեզ համար պա՞րզ է, թե ինչն է այդ հակասությունների պատճառը։

– Ինչպես ասացինք, իշխանությունների եւ Եկեղեցու միջեւ հարաբերություններն արարողակարգային բնույթի են։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ, եւ նախանձախնդրորեն իր կարելի ավանդն է բերում՝ ի խնդիր մեր ժողովրդի բարօր ու անվտանգ կյանքի եւ հայոց պետականության զորացման։ Այս ոգով պետք է ընկալվեն Եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ։

– Մայր Աթոռում Ձեր կողմից նախաձեռնված քննարկումներն Արցախի եւ ՀՀ նախագահների մասնակցությամբ ի՞նչ ճակատագիր ունեցան, արդյոք կարո՞ղ ենք հիմա ասել, որ այդ ձեւաչափն այլեւս գոյություն չունի։ Եթե այն այլեւս գոյություն չունի, ապա ո՞ւմ մեղքով այն տապալվեց։

– Երկրում ստեղծված իրավիճակով թելադրված՝ օգտակար նկատեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում կազմակերպելու ՀՀ եւ ԱՀ վաստակյալ նախագահների հետ՝ քննարկելու առկա իրադրության հաղթահարման հնարավորությունները։ Նախագահները սիրով արձագանքեցին մեր հրավերին։ Ունեցանք առանձնազրույցներ նախագահների հետ, կազմակերպվեց նաեւ ընդհանուր հանդիպումը։ Արձանագրված մոտեցումների տարբերությունների եւ քաղաքական կյանքի հետագա ընթացքների պատճառով նոր հանդիպում հնարավոր չեղավ նախաձեռնել։  Այսուհանդերձ, մենք շարունակում ենք շփումները նախագահների հետ եւ ամենայն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն ազգային միասնականության, որով միայն հնարավոր պիտի լինի հաղթահարել առկա ծանր մարտահրավերները։

– Եթե օրվա իշխանությունները որոշեն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել եւ Արցախն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, ի՞նչ գործողությունների կդիմի Եկեղեցին` որպես հայ ազգի պահպանության կարեւոր ինստիտուտներից մեկը։

– Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման եւ Արցախի մեր ժողովրդի կարգավիճակի առնչությամբ Հայոց եկեղեցին իր մոտեցումները հստակ հնչեցրել է տարբեր առիթներով։ Մեր ժողովրդի միասնական ամուր կամքով ու միջազգային հանրության աջակցությամբ պետք է հասնենք ազգերի ինքնորոշման հիմնարար իրավունքի իրագործմանը՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի։

Կորյուն Սիմոնյան
Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tearnyndaraj 24 Փետրվարի 13-ը Տյառնընդառաջի նախատոնակն է (տեսանյութ)
Հաջորդ նյութը Teranyndaraj 2023 10 Տյառնընդառաջի տոնը Մայր Աթոռում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Garegin B 23546
Ամաենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հանրպետության տոնի առիթով
Նորություններ
Mayr Ator357
Մայր Աթոռը մտահոգություն հայտնում որդեկորույս ծնող Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանք կիրառելու առնչությամբ
Նորություններ
Shqanshan arstamyan 9
Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն (նկարներ)
Նորություններ
Hambardzum 9
Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նորություններ
Hambardzum 985
Համբարձման տոն
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Arshak arqepiskopos 267
Տեսանյութեր

«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը

29 Ապրիլի, 2023
Miqayel arqepiskopos harc
Հարցազրույցներ

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հարցազրույցը «Հարցեր կան» հաղորդման շրջանակում

25 Ապրիլի, 2023
A60I7635
Տեսանյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)

20 Ապրիլի, 2023
timthumb
Հարցազրույցներ

Ներկա կացությունից դուրս գալու ելքը նախ մեր բանակի հզորացումն է.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

12 Ապրիլի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?