Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
14 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տեղի ունեցավ Աշտարակի Հայորդյաց տան բացումը (նկարներ)
Նորություններ

Տեղի ունեցավ Աշտարակի Հայորդյաց տան բացումը (նկարներ)

Published: 14 Սեպտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Աշտարակի Հայորդյաց տան բացման արարողությունը: Այն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող ութերորդ Հայորդյաց տունն է և ամբողջությամբ հիմնանորոգվել է «Գուլամիրյան» հիմնադրամի միջոցներով:

 Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Ս. Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

 Հայորդյաց տան մուտքին Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, թեմի հոգևոր սպասավորներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բարերարներ և հայորդյաց տան սաներ:

 Մանուկների ծափողջույնների ուղեկցությամբ «Գուլամիրյան» հիմնադրամի նախագահ տիար Մայքլ Հարաթունյանը և նրա տիկին Մարի Հարաթունյանը կտրեցին մուտքի կարմիր ժապավենը, և «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Նորին Սրբության գլխավորությամբ ներկաները մուտք գործեցին Հայորդյաց տուն:

 Կառույցի նախասրահում նախագահությամբ Ամենայն Հայոց Հայրապետի նորաբաց Հայորդյաց տան օրհնության կարգ, որից հետո Նորին Սրբությունը և հյուրերը շրջեցին կրթական հաստատությունում` ծանոթանալով հայորդյաց տան պայմաններին, այցելեցին դասասենյակներ, ծանոթացան սաների ձեռքի աշխատանքներին:

 Այս բերկրալի առիթով Հայորդյաց տան դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն, որը բացվեց Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի ողջույնի խոսքով: Հայորդյաց տների հոգևոր տեսուչը, իր ուրախությունը հայտնելով երկու տարվա տքնաջան աշխատանքից հետո Աշտարակի Հայորդյաց տան բացման առիթով, ի մասնավորի ընդգծեց, որ Հայորդյաց տներն այն վայրն են, որտեղ ձևավորվում է վաղվա  լավ ու արժանապատիվ հայը: Հայր Կոմիտասը նաև իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին, «Գուլամիրյան» հիմնադրամին և նրա նախագահին` Աշտարակի մանուկների համար կրթական պատճաշ պայմաններ ստեղծելու կապակցությամբ:

 Այնուհետև հանդես եկան Հայորդյաց տան պարային և ժողովրդական գործիքների խմբերը:

 Մանուկների ելույթներից հետո իր սրտի խոսքը ներկաներին փոխանցեց Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը՝ կարևորելով Աշտարակի կյանքում Հայորդյաց տան բացումը: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը Աշտարակին նման արժեքավոր հաստատություն պարգևելու համար: Վերջինս վստահություն հայտնեց, որ այն կդառնա քաղաքի մշակութային դիմագիծը ներկայացնող մի կարևոր կառույց` նպաստելով նաև մարզի նմանատիպ հաստատությունների ընդհանուր կրթական մակարդակի բարձրացմանը:

 Իր խոսքը ներկաներին ուղղեց նաև «Գուլամիրյան» հիմնադրամի նախագահ տիար Մայքլ Հարաթունյանը` մեծ պատիվ նկատելով բացման արարողությանը ներկա գտնվելը և արձանագրելով այն հսկայական փոփոխությունները, որ տեղ են գտել երկու տարիների ընթացքում: Պրն. Հարաթունյանը, մեծապես կարևորելով Հայորդյաց տների առաքելությունը հայ մանուկների կրթության և դաստիարակության գործում, հիշեց Գուլամիրյան ընտանիքի այցը Հայաստան և հանդիպումը Հայոց Հայրապետի հետ, որի արդյունքում ազգանվեր ամոլը, չունենալով զավակներ, որոշում կայացրեց իր միջոցներն ուղղել ի նպաստ Հայաստանի մանուկների տարբեր ծրագրերի իրականացմանը:

 Հանդիսությունն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության պատգամով: Նորին Սրբությունը համոզում արտահայտեց, որ կերպարանափոխված և ամբողջապես բարենորոգված հաստատության մեջ մանկավարժները նոր խանդավառությամբ կկատարեն իրենց աշխատանքը, և լավագույնս կկրթվեն Աշտարակ քաղաքի մանուկները:

 Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն աղոթքով հիշեց Գուլամիրյան ընտանիքին, որ իր կարողություններն ի սպաս դրեց Հայրենիքին և ժողովրդին: Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց «Գուլամիրյան» հիմնադրամի նախագահ տիար Մայքլ Հարաթունյանին, ով, հավատարիմ Գուլամիրյան ամոլի տեսիլքին, հանձ առավ հիմնադրամի միջոցները նպատակաուղղել այս օրհնյալ ու շնորհակալ գործին:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց նաև հանդիսությանը ներկա Մայր Աթոռի բարերարներին, որոնց թվում` Սիլվա և Իրմա Տեր-Ստեփանյան քույրերին, Կիրակոս Գույումջյանին` շնորհակալություն հայտնելով ազգային կյանքի շինության գործում իրենց կողմից ներդրվող ջանքերի և միջոցների համար: Նորին Սրբությունը ողջունեց նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ Օգնության Ֆոնդի տնօրեն Գառնիկ Նանագուլյանի ներկայությունը:

 Իր խոսքում Վեհափառ Հայրապետը գնահատանք հայտնեց Աշտարակի քաղաքապետին՝ Հայորդյաց տան խնդիրների նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար, նաև իր օրհնությունը բաշխեց Հայորդյաց տան աշխատակազմին՝ տնօրեն Կարինե Գևորգյանի գլխավորությամբ, ովքեր անսակարկ նվիրումով, սիրով և նախանձախնդրությամբ իրականացնում են իրենց կրթադաստիարակչական առաքելությունը:

            Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնեց Հայորդյաց տան կայացմանը նպաստած անձանց, ինչպես նաև հայ ազգային կյանքը շեն ու պայծառ պահելուն ուղղված բոլորի ջանքերը:

14-1 14-2 14-3 14-4 14-5 14-6 14-7 14-8 14-9 14-10 14-11 14-12 14-13 14-14

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 111 Թաղման ծեսի մասին
Հաջորդ նյութը ter vahram «Արմեն քահանան գաղտնի ձայնագրել է Վահան Սրբազանի հետ զրույցը»

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Congressmen 2
Նորություններ

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

24 Ապրիլի, 2014
IMG 0550
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահին և ժողովրդին

2 Սեպտեմբերի, 2018
04.21.05
Նորություններ

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առիթով

4 Նոյեմբերի, 2021
Gender ekegheci
Նորություններ

Արդյոք ճիշտ չէ՞ նաև Եկեղեցու կողմից կնոջ և տղամարդու միջև հավասարությունը շեշտելն ու հաստատելը

13 Սեպտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?