Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
qahdzer 24.02.2022.02
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Վարդանանց տոնին կատարվեց քահանայական ձեռնադրություն (նկարներ)
Նորություններ

Սուրբ Վարդանանց տոնին կատարվեց քահանայական ձեռնադրություն (նկարներ)

Published: 24 Փետրվարի, 2022
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 24-ին Սուրբ Վարդանանց զորավարների տոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև քահանայական ձեռնադրություն:
Սրբազան արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ութ սարկավագներ:

Սուրբ Պատարագի ընթացքում Արմաշ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ: Բարեշնորհ Կամո սարկավագ Թազայանը վերակոչվեց Տեր Ղևոնդ քահանա, Դավիթ սարկավագ Մովսեսյանը՝ Տեր Ադամ քահանա, Արտաշես սարկավագ Ներսիսյանը՝ Տեր Վարդան քահանա, Սպարտակ սարկավագ Իսրայելյանը՝ Տեր Արսեն քահանա, Հրաչ սարկավագ Սուլթանյանը՝ Տեր Արտակ քահանա, Եղիշե սարկավագ Հարությունյանը՝ Տեր Հովսեփ քահանա, Սարգիս սարկավագ Մկրտչյանը՝ Տեր Դանիել քահանա և Դավիթ սարկավագ Հունանյանը՝ Տ․ Հարություն քահանա։ Ապա նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Այնուհետև Սրբազան Հայրը, իր քարոզում խոսելով Սուրբ Վարդանանց խորհրդի մասին, մասնավորաբար ընդգծեց․ «Դարեր անց էլ Վարդանանց սերունդները՝ մեր հերոսները, մեր օրերի վարդանները, պայքարում են վասն հավատո և վասն հայրենյաց։ Այո՛, առաքելահաստատ քրիստոնեությունը մեր ինքնությունն ու մաշկի գույնն են, որոնք հնարավոր չէ փոխել։ Դա ապացուցեցին պատմությունն ու ժամանակը։ Դա ապացուցում են շատերը նաև այսօր իրենց խոսքով ու գործով, այլև նորովի մեր հերոսները՝ հայրենիքի պաշտպանները, իրենց նահատակությամբ և զոհաբերությամբ վասն հայրենյաց և վասն հավատո։ Վարդանանց կերտած սրբության ուղին այսօր էլ խոսուն է, պարտադրող և հրամայական է մեզ համար»։
Խոսքն ուղղելով նորաօծ քահանա հայրերին՝ Արմաշ եպիսկոպոսն ասաց․ «Քահանայական օծումով նախ և առաջ Ձեզ տրվում է իշխանություն կանգնելու Աստծո զոհաբերության Սուրբ խորանի առջև և սրբագործելու հացն ու գինին։ Դուք իրավասու եք պատրաստելու սուրբ Հաղորդությունը՝ Քրիստոսի իրական մարմինն ու արյունը, և բաշխելու հավատացյալներին մխիթարության ու մեղքերի քավության համար։ Արդարև, դուք կոչված եք քարոզելու Ավետարանի խոսքը և հայտարարելու Աստծո փրկությունը։ Այսպիսով, քահանայագործ ձեր ծառայությամբ Քրիստոս է, որ պիտի փառաբանեք, որպեսզի ամեն ոք միանա Փրկչին»։

Պատարագիչ Սրբազանը հաստատեց նաև, որ քահանաների պարտականությունն է՝ իբրև սուրբ խորանի սպասավորներ, մարդկանց կյանքում և հոգում դրոշմելու Քրիստոսի ներկայությունը և Սուրբ Հոգու զորությունը, որ նրանք ունեն սրբանալու, արդարանալու և փրկվելու անանցանելի խոստումը։

«Եվ վերջապես դուք հրավիրված եք հովվելու հավատացյալ ժողովրդին։ Քարոզեցե՛ք Քրիստոսի խաչելությունը և Նրա հրաշագործ ու կենսատու հարությունը։ Սիրեցե՛ք ձեր հոտի հավատացյալներին։ Դարձե՛ք քաջ հովիվներ, մխիթարեցե՛ք բոլորին, կարեկից ոգով օգնեցե՛ք կարոտյալներին, այցելե՛ք հիվանդներին, ընկերակի՛ց եղեք նրանց ցավերին և ուրախություններին։ Բայց մանավանդ սիրեցե՛ք բոլորին։ Հիշե՛ք, որ դուք զգեցաք Քրիստոսին։ Եղե՛ք նրա համեստ, հավատարիմ, հզոր և կարող ծառաները», — պատգամեց Արմաշ Սրբազանը՝ հորդորելով նորաօծներին Եկեղեցու սուրբ խորհուրդների միջոցով հաստատել Աստծո զորությունը մարդկանց հոգիներում։

Սրբազանը միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց նաև Հայոց Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ Տերը ծաղկուն պահի Նորին Սրբության հայրապետական գավազանը հովվելու և առաջնորդելու հավատավոր հոտին, պարգևի կենաց արևշատ օրեր, քաջառողջություն և հովվապետության երկար տարիներ՝ ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ազգի։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ներկա հոգևոր դասը, բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

Հընթացս Սուրբ Պատարագի, նախագահությամբ Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և պայծառության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության ու արդյունաշատ հովվապետության համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծա քահանաներն ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

qahdzer 24.02.2022.01 qahdzer 24.02.2022.02 qahdzer 24.02.2022.03 qahdzer 24.02.2022.04 qahdzer 24.02.2022.05 qahdzer 24.02.2022.06 qahdzer 24.02.2022.07 qahdzer 24.02.2022.08 qahdzer 24.02.2022.09 qahdzer 24.02.2022.10 qahdzer 24.02.2022.11 qahdzer 24.02.2022.12 qahdzer 24.02.2022.13 qahdzer 24.02.2022.14 qahdzer 24.02.2022

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 14.02.08 Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով (նկարներ)
Հաջորդ նյութը bun barekendan Բուն Բարեկենդան (Մեծ պահքի առաջին կիրակի)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Ator 325
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի հետ

28 Ապրիլի, 2018
3 10
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Քահանայից տարեկան հավաքը (նկարներ)

3 Հունիսի, 2015
29 2 2
Նորություններ

Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանն արժանացավ Հայրապետական օրհնության (նկարներ)

29 Դեկտեմբերի, 2016
S Zoravor 8
Նորություններ

Ուխտավորները հաղորդակից դարձան Սբ. Անանիայի Աջին (նկարներ)

12 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?