Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvac usucanum e
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Սովորել Աստծուց
Քրիստոնեական

Սովորել Աստծուց

Published 14 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Կան մարդիկ, որոնք ոչ մի կրթություն չեն ստացել, մյուսները, թեկուզեւ ուսանել են մարդկանցից, բայց նույնպես անգետ են… Սակայն իսկապես կիրթ մարդիկ նրանք են, ում սովորեցնում է Աստված Ինքը:

 Աստված մարդուն ստեղծելիս նրան շատ գիտելիքներ տվեց, իսկ երբ վերջինս կարիք էր ունենում ավելին իմանալու, Աստված Ինքն էր սովորեցնում նրան: Եթե մարդն այս ճանապարհով ընթանար, ավելի կիմաստնանար եւ կարժանանար կենաց ծառի պտղից ճաշակելուն ու հավերժական կյանքին: Սակայն մարդը նախընտրեց ոչ թե Աստծուց, այլ ուրիշ աղբյուրից գիտելիք ստանալ: Առաջին դասն ստացավ օձից, որի արդյունքում ճաշակեց գիտության ծառից եւ վտարվեց դրախտից… Սակայն, Աստծուց հեռու, մարդը ձգտում է գիտելիքի, եւ միայն տգիտություն է ավելացնում տգիտության վրա:

 Մարդն Աստծու տաճար է եւ Աստծու Հոգին բնակվում է նրա մեջ, այն Հոգին, Ում մասին Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Նա ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ» (Հովհ. 16; 3), իսկ Ս. Պողոսը, թե. «Հոգին քննում է ամեն ինչ. նույնիսկ Աստծու խորունկ ծրագրերը» (Ա Կոր. 2; 10): Սակայն մարդն իր մեծ թշվառության եւ տգիտության պատճառով, ոչ թե իր ներսում է փնտրում գիտությունը, իր մեջ բնակվող Աստծու Հոգուց, այլ իրենից դուրս, մարդկանց եւ գրքերի մեջ՝ կարծելով, թե դրանք իրեն կյանք կպարգեւեն…

 Այսպիսով, մարդկանց մեջ շատ գիտնականներ ու իմաստուններ կան, այնինչ Աստծու տեսանկյունից այս աշխարհի իմաստությունը հիմարություն է: Ս. Օգոստինոսը երկար ժամանակ բռնել էր իրենից դուրս Աստծուն փնտրելու ճամփան, իսկ երբ գտավ Աստծուն, երգեց այս անմահական երգը. «Որքան ուշ եմ Քեզ սիրել, ով այսքան հին ու այսքան նոր Արդարություն: Որքան ուշ եմ Քեզ սիրել: Քանի որ, ահա Դու ներսում էիր, իսկ ես՝ դրսում, եւ այնտեղ էի Քեզ որոնում: Ես` եղկելիս, գլուխս կորցրած վազում էի Քո ստեղծած հրաշալիքների ետեւից: Դու ինձ հետ էիր, բայց ես Քեզ հետ չէի»:

 Երբ Օգոստինոսն իր ներսում գտավ Աստծուն, դարձավ սուրբ… Դու նույնպես, իմ սիրելի եղբայր, կշեղվես ճանապարհից, եթե Աստծուն փնտրես քեզանից դուրս: Առանձնացիր, խորհիր, քննիր քո ներսը: Դու Նրան կգտնես այնտեղ, հոգուդ ամենախորունկ անկյուններում: Դու Նրան կտեսնես դեմ առ դեմ, եւ հորդացող ու լեցուն սիրո հոսքի պես կզգաս Նրան: Միայն այն ժամանակ լուռ ուրախությամբ, մեծ զարմանքով կաղաղակես՝ ես տեսել եմ Աստծուն: Այս միջոցին են դիմել մեր սուրբ հայրերը: Նրանք դուրս են եկել աշխարհից, իրենց ետեւում թողնելով ամբոխը, իրարանցումն ու աղմուկը: Ամեն ինչ թողնելով, նրանք իրենց մեջ են փնտրել Աստծուն եւ անդադար գովերգելով ու խոկումով են կարողացել տեսնել Նրան: Դրան հակառակ, գաղափարախոսները, փիլիսոփաները, հետազոտողներն ու գիտնականները Աստծուն փնտրում են գրքերում ու մարդկանց մեջ եւ միայն տառապանք են գտնում:

 Նրանց մասին խոսելիս ես ցավ եմ զգում, ինչպես նաեւ որոշ հայրերի համար, ովքեր աշխարհը թողնելով՝ անապատ հեռացան, սակայն այնտեղ Աստծուն սկսեցին փնտրել գրքերում կամ ծառայության մեջ: Իրականում, Աստված իրենց սրտերի մեջ էր եւ ցանկանում էր, որ նրանք, բոլոր այս զբաղմունքները թողած, Իր հետ լինեն: Ուզում էր նրանց հայտնել գաղտնիքներ, որոնք ոչ ոք չգիտի եւ ցույց տա բաներ, որ ոչ մի աչք երբեւէ չի տեսել:

 Սա ոչ միայն վանականներին, այլեւ բոլոր մարդկանց է վերաբերում: Գիտե՞ս արդյոք, թանկագին եղբայր, հոգեւոր կրթության ճշմարիտ ուղին: Դե, իհարկե, դա ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնելը չէ, քանի որ նրա մեջ բնակվող Հոգին շատ ավելին գիտի, քան քո սովորեցնելիքն է: Ճշմարիտ կրթությունն անհատին իր ունեցած սխալ գիտելիքներից ազատելն է, այն գիտելիքներից, որոնք նա ստացել է աշխարհից ու մարդկանցից: Երեխան ծնվում է՝ իր սրտում, մտքում ու պատկերացման մեջ ունենալով Աստծու մասին գեղեցիկ գաղափարը: Հետո հասարակությունն սկսում է խեղճ երեխային սովորեցնել ու մատուցել Աստծո մասին նրա իմացածից տարբեր գաղափարներ: Այսպիսով, Աստծու եւ սրբության մասին երեխայի ունեցած գաղափարը փոխարինվում է բարու եւ չարի վերաբերյալ մարդկանց ունեցած սովորական պատկերացումներով: Եվ երեխան ճաշակում է բարու եւ չարի գիտության ծառից, որից կերան Ադամն ու Եվան, ու դառնում նրանց պես տգետ: Ահա այստեղ է երեւում ճշմարիտ հոգեւոր առաջնորդի դերը, ով ոչ թե պետք է երեխայի գլուխը լցնի ավելի շատ գիտելիքով, այլ պետք է ցրի սխալ գիտելիքը, որը նա ձեռք է բերել կյանքի ընթացքում: Երբ նրա հոգին ազատվի այս ամենից, նա Աստծուն կճանաչի ճշմարիտ գիտությամբ, որովհետեւ Աստված իրենից հեռու չէ, այլ բնակվում է իր մեջ:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #46 (81)
Շենուդա Պատրիարք

Անգլերենից թարգմանեց
Սեդա Ստամբուլցյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hisus datavor ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆԱՐԱՐԸ
Հաջորդ նյութը Xratashar Խրատաշար

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?