Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
31068 b
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական այցը Վատիկան (նկարներ)
Նորություններ

Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական այցը Վատիկան (նկարներ)

Published: 5 Ապրիլի, 2018
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 4-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, եղբայրական այցով ժամանեց Վատիկան` մասնակցելու Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցում էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Ապրիլի 5-ի առավոտյան Վեհափառ Հայրապետը պատվիրակության ուղեկցությամբ մեկնեց Առաքելական պալատ, ուր տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և  Հռոմի Սրբազան Քահանայապետի առանձնազրույցը:

Հանդիպումից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև Լիբանանից ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ու Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք Ամենապատիվ Գրիգոր-Պետրոս Ի Կապրոյանի մասնակցությամբ և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի տեղի ունեցավ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությունը:

2015 թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված Ս. Պատարագի ընթացքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հայրերից Սուրբ Գրիգոր Նարեկացին Կաթոլիկ Եկեղեցու կողմից հռչակվել էր «Եկեղեցու վարդապետ»: Արձանի մանրակերտը ՀՀ նախագահի կողմից ընծայաբերվել էր Ֆրանցիսկոս Պապին 2016 թ. Հայաստան կատարած այցի շրջանակներում: Վատիկանի պարտեզում Ս․ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանը կանգնեցվել է Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ և Վատիկանում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ։ Արձանի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետը՝ Միքայել Հասրաթյանը:

Էկումենիկ արարողության ընթացքում հնչեցին Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների շարականներ, ընթերցվեց հատված Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից, որի ժամանակ տիար Միքայել Մինասյանը կատարեց սրբի արձանի բացումը։ Այնուհետև Ֆրանցիսկոս Քահանայապետը օրհնեց արձանը, որից հետո հովվապետերը աղոթքով հայցեցին սրբի բարեխոսությունը:

Արարողությանը նաև ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, պետական այրեր, աշխարհասփյուռ հայոց տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ։

Օրվա ընթացքում Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց նաև 31048 b 31049 b 31050 b 31052 b 31055 b 31056 b 31057 b 31059 b 31060 b 31061 b 31062 b 31063 b 31064 b 31065 b 31068 b 31071 b 31072 b 31073 b 31074 b 31075 b 31076 b 31080 b 31081 bՍ. Պետրոսի տաճար։ Հայոց Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին նվիրված արձանի առջև կատարվեց մասնավոր աղոթք:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վատիկան
Հաջորդ նյութը Mayr Ator 142 Եկեղեցականների նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

ter hakob
Նորություններ

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանի հաղորդագրությունը

16 Հուլիսի, 2013
Virahayoc tem
Նորություններ

Վիրահայոց թեմի պաշտոնական հայտարարությունը

11 Մարտի, 2020
Erablur 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր (նկարներ)

29 Դեկտեմբերի, 2018
Surb sarqi backround
Նորություններ

Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների ժամանակացույց

2 Փետրվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?