Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Eprem Asori Ser
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Սիրո մասին. Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական

Սիրո մասին. Սուրբ Եփրեմ Ասորի

Published: 10 Փետրվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4, 16):

 Ում մեջ սեր կա, նա Աստծու հետ ամեն ինչից գերիվեր է: Ում մեջ սեր կա, նա չի խորշում ոչ մի բանից` փոքրից և մեծից, փառավորից և անփառունակից, աղքատից և հարուստից. ընդհակառակը`ինքն է բոլորի առջև խոնարհ լինում, մշտապես հույս է տածում… ամեն բանի դիմանում է. (Ա Կորնթ. 13, 7):

 Ում մեջ սեր կա, նա իրեն ոչ մեկից գերիվեր չի համարում, ոչ մեկի առջև իրեն չի փառաբանում, և ինքը ոչ մեկին չի զրպարտում և զրպարտողներից լսելիքը հեռացնում է:

 Ում մեջ սեր կա, նա կեղծավոր և ոլորմոլոր ուղիով չի քայլում, ինքը չի գայթում և թույլ չի տալիս, որ եղբայրը գայթի:

 Ում մեջ սեր կա, նա չի մրցակցում, չի նախանձում, չի նայում ատելի աչքով, չի ուրախանում ուրիշների անկումով, չի զրպարտում ընկածին, այլ կարեկցում է նրան և հոգ է տանում նրա մասին, եղբորը զրկանքի մեջ չի արհամարհում, այլ պաշտպանում է և պատրաստ է մեռնելու նրա համար:

 Ում մեջ սեր կա, նա Աստծո կամքն է կատարում, նա Աստծո աշակերտն է: Քանզի մեր բարեգութ Տերն Ինքն է ասում. Սիրեցե՛ք միմյանց (Հովհ. 13, 35-34):

 Ում մեջ սեր կա, նա ոչ մի բան երբեք չի սեփականում, ոչ մի բանի մասին չի ասում՝ սա իմն է, բայց իր ունեցած ամեն ինչը առաջարկում է բոլորին՝ ընդհանուր օգտագործման համար:

 Ում մեջ սեր կա, նա ոչ մեկին իրեն օտար չի համարում, այլ ամենքն իր համար յուրային են:

 Ում մեջ սեր կա, նա բարկությամբ չի գրգռվում, չի գոռոզանում, զայրույթով չի բռնկվում, անիրավության համար չի ուրախանում, չար բան չի խորհում, ոչ մեկին չի համարում իր թշնամին՝ բացի սատանայից:

 Ում մեջ սեր կա, նա ամեն ինչում համբերատար է… բարեգութ է… երկայնամիտ է (Ա Կորնթ. 13, 4-7): Ուստի երանյալ է նա, ով սեր է ձեռք բերել և նրանով վերաբնակվել Աստծո մեջ, քանզի Աստված գիտե յուրայիններին և կընդունի նրանց իր գիրկը:

 Սեր սերմանողը կլինի հրեշտակների կենակիցը և կթագավորի Քրիստոսի հետ:

 Բանն Աստված սիրո՛վ երկիր իջավ: Մեզ համար դրախտը սիրո՛վ է բացված, և ամենքին ցույց է տրված երկնքի դուռը:

 Մենք սիրո՛վ ենք հաշտվել Աստծու հետ, որ նրա թշնամիներն էինք:

 Ուստի ճշմարիտ ենք ասում, որ Աստված սեր է. ¢ ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ:

Սուրբ Եփրեմ Ասորիու «Հոգևոր խրատներ» գրքից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Surb Sargis ton Սուրբ Սարգսի տոն. ձևի և բովանդակության խզվածքը (տեսանյութ)
Հաջորդ նյութը FB IMG 1486829807458 Սիրահարվելը մի բան է, սիրելը` լրիվ ուրիշ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Test Surb Sargis
Քրիստոնեական

Թեստ. գիտե՞ք ով է Սուրբ Սարգիսը

15 Փետրվարի, 2019
Ararchutyun
Քրիստոնեական

Աշխարհի ստեղծումը

27 Հոկտեմբերի, 2016
Surb Xach kenac tsar
Քրիստոնեական

Կենաց ծառ

12 Մայիսի, 2017
Maartiros
Քրիստոնեական

Ուրախություն ամուսնու մահվան համար

15 Նոյեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?