Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
sharjakan ev ansharj toner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Շարժական եւ անշարժ տոների մասին
Եկեղեցական տոներ

Շարժական եւ անշարժ տոների մասին

Published: 23 Հունվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Տոները ժամանակային առումով բաժանվում են երկու մասի՝ շարժական և անշարժ: Անշարժ տոներն իրենց կայուն օրն ունեն օրացույցում, իսկ շարժական տոները, կախված Զատկի տոնից, տեղափոխվում են ետ ու առաջ: Այսպես՝ տերունի տոներից անշարժ են՝ Ավետումը, Սուրբ Ծնունդը, Մկրտությունը, Անվանակոչությունը, Տյառնընդառաջը և այլն:
Օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը՝ 12-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում, Աստվածածնի վերափոխման տոնն է: Այն միշտ կիրակի ենք տոնում, քանի որ տոնախմբում ենք ոչ թե սուրբ Կույսի ննջման օրը, որը եղավ օգոստոսի 15-ին, այլ՝ վերափոխման, որը կիրակի օրը եղավ:

 Սեպտեմբերի 14-ի մոտակա կիրակի օրը՝ 11-ից մինչև 17-ն ընկած ժամանակահատվածում, Խաչվերացի տոնն է: Թեպետ խաչը ուրբաթ օրը ներկվեց Տիրոջ Արյամբ, սակայն խաչի փառքը կիրակի օրը հայտնի դարձավ: Մինչև Հարության կիրակին խաչը որպես մահվան գործիք էր դիտվում, իսկ այդ օրը որպես Կյանքի ծառ երկրպագվեց: Այդ պատճառով էլ Խաչվերացը կիրակի օրն ենք տոնում:

 Իսկ շարժական են՝ Առաջավորաց բարեկենդանը, Բուն բարեկենդանը, Զատիկը, Համբարձումը, Հոգեգալուստը և Վարդավառը: Նշված շարժական տոները տեղափոխվում են Ծննդյան տոնի նկատմամբ, սակայն անշարժ են Զատկի տոնի նկատմամբ, և որոշելով տվյալ տարում Զատկի տոնի օրը՝ որոշում ենք նաև Զատկին համընթաց տեղափոխվող տոների օրերը:

 Մինչև Նիկիայի տիեզերական ժողովը քրիստոնյաները Զատիկը տոնում էին հրեաների հետ միասին, նույն օրը, երբ լուսինը լինում էր 14 օրական: Հետագայում Կոստանդիանոս բարեպաշտ արքան, չկամենալով Զատիկը տոնել տիրասպան ազգի հետ նույն օրը, խնդրեց սուրբ հայրապետներին, որպեսզի Զատիկը տոնելու համար նոր կարգ սահմանեն, և այն տոնվի միայն կիրակի օրը, երբ Քրիստոս հարություն առավ: Թեպետև շաբաթվա մեկ այլ օր Զատիկը տոնելը հակառակ չէր աստվածադիր օրենքին, սակայն բարեպաշտ արքայի խնդրանքով, Նիկիայի տիեզերական ժողովում սահմանվեց տոնել կիրակի օրը, որով և առանձնացանք Հին Ուխտի հետևորդներից:

 Զատկի օրը որոշելու համար պետք է հաշվի առնել օրվա պատկերը և ոչ՝ ամսաթիվը, ինչպես Ծննդյան դեպքում է:  Զատիկը տոնելու օրը պետք է որոշել առաջինը գարնանային գիշերահավասարով: Սա այն օրն է, երբ գիշերվա և ցերեկվա ժամերը հավասար են, և դա այդպես է լինում մարտի 22-ին: Գիշերահավասարն անհրաժեշտ պայման է Զատկի օրը որոշելու համար, քանի որ արարչության օրերին գիշերահավասար էր, և հրեաների զատիկը եղավ գիշերահավասարից հետո՝ նիսանի 14-ին: Եվ դարձյալ՝ գիշերահավասարից հետո՝ նիսանի 14-ին, Քրիստոս Վերնատանը ընծայեց Իր Մարմինն ու Արյունը (տե՜ս Ղուկ. ԻԲ 17-20):

 Երկրորդ պայմանն է, որ լինի լիալուսին, այսինքն՝ լուսինը լինի տասնչորս օրական, քանի որ արարչության օրը լուսինը տասնչորս օրական ստեղծվեց: Թեպետև այդ օրը լուսինը տակավին մեկ օրական էր, սակայն այնպես ամբողջական էր երևում, ինչպես տասնչորս օրական ժամանակ, քանզի լուսնին վայել չէր թերի և կիսակատար լինել իր լինելության օրը: Եվ բոլոր արարածներն էլ լի ու կատարյալ ստեղծվեցին, ինչպես և բույսերն իրենց արարման օրը ոչ թե ծիլեր էին, այլ կատարելապես հասունացած էին և պտղալից: Իսկ մարդը երեսնամյա հասակով ստեղծվեց, թեպետ դեռևս մեկ օրական էր: Լուսինը տասնչորս օրական էր նաև հրեաների զատկի և Տիրոջ չարչարանքների օրը:

 Երրորդ պայմանն է, որ Զատիկը կիրակի օրը լինի, քանի որ արարչության սկիզբը կիրակի օրն է: Այնուհետև այս օրը եղավ Օրենքի տվչությունը, և Տերը կիրակի օրը հարություն առավ: Այս պայմաններից ելնելով՝ Զատիկը տոնվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը:

 Քանի որ Զատիկը շարժվում է երեսունհինգ օրերի միջև (մարտի 22-ից մինչև ապրիլի 25-ը), այդ պատճառով նրանից կախված տոներն էլ են շարժվում, որի պատճառով տեղաշարժվող և անշարժ տոների միջև եղած ժամանակահատվածները, որոնք կոչվում են ՙ«միջոց ուտիք»-ներ, կարճանում են կամ երկարում: Այսպես՝ Ծնունդից մինչև Առաջավորաց բարեկենդան եղած ժամանակահատվածը՝ միջոց ուտիքը, տատանվում է 6-ից մինչև 41 օր, Վարդավառից մինչև Վերափոխում՝ 2-ից մինչև 7 շաբաթ, Վերափոխումից մինչև Խաչվերաց՝ 4-ից 5 շաբաթ, Վարագա Խաչից մինչև Հիսնակաց բարեկենդան՝ 7-ից 8 շաբաթ, սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնից մինչև Սուրբ Ծնունդ՝ 12 -ից 18 օր:

 Սրբոց տոները մեծամասամբ խմբերով են կարգված և հիմնականում շարժական են: Այս խմբերը խիստ որոշակի հերթականությամբ հաջորդում են կամ նախորդում տերունի տոներին և վերջիններիս տեղափոխմանը զուգընթաց՝ իրենք էլ են տեղափոխվում: Տոնական խումբը իրենից ներկայացնում է մեկ օրացուցային շաբաթը, որի տոներն են այդ շաբաթվա չորս օրվա՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, սրբոց տոները, որոնք իրենց խմբում անշարժ են:

 Սակայն այս խմբերից մի քանիսը, որոնք միջոց ուտիքների վերջին մասում են բաշխված, տվյալ տարում իրենց միջոց ուտիքի փոքրանալու պատճառով տեղափոխվում են մեկ այլ միջոց ուտիք, որն այդ տարի մեծանում է, և այդտեղ տոնվում, այսինքն՝ տվյալ խումբն այդ տարի հաջորդում է մեկ այլ տերունի տոնի: Այսպիսով՝ սրբոց տոների մի մասը տեղափոխվում է և՜ Ծննդյան տոնի նկատմամբ, և՜ Զատկի: Այդ խմբերն են՝ Աստվածհայտնության տոնին հաջորդող «ապայից» կոչվող տոները, Վարդավառի վերջին երկու շաբաթվա տոները և Վերափոխման չորրորդ շաբաթվա տոները:

 Սրբոց տոներից անշարժ են միայն Ավագ տոները, քանի որ սրանք կարգվել են որպես Աստվածհայտնության տոնի նախատոնակ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները. Արամ Դիլանյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Aghotq Ի՞ՆՉ Է ԱՂՈԹՔԸ, ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԱՂՈԹԵՆՔ
Հաջորդ նյութը Ekeghecakan kyanq 24..07.3016 Եկեղեցական կյանք (23.01.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Harutyan ton
Եկեղեցական տոներ

Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն

15 Ապրիլի, 2025
surb Hovhannes Karapet
Եկեղեցական տոներ

Սբ. Հովհաննես Կարապետի ծննդյան տոն

13 Հունվարի, 2023
Anarak voru veradardzy
Պահքի մասին

Անառակի կիրակի (Մեծ պահքի Երրորդ կիրակի)

26 Փետրվարի, 2021
Hovhannes Mkrtich
Եկեղեցական տոներ

Ս. Հովհաննես Մկրտչի գլխատումը

27 Ապրիլի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?