Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 9 Եշ. ԲՁ. Սրբոց Ոսկեանց քահանայիցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Khorvatia AGN 05
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 8 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Garegin Katoghikos
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահին
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 7 Գշ. ԱՁ. Սրբոց Սուքիասեանց վկայիցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղոթքներ > ՍԲ. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԽԱՂՈՂԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԸ
ԱղոթքներԵկեղեցական քարոզներ

ՍԲ. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԽԱՂՈՂԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԸ

Տեղադրվել է՝ 16 Օգոստոսի, 2019
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Տեր Աստված, Հայր Անսկիզբ, Անեղ և անմահ Բնություն, ինքնագո և անգոյությունից ստեղծված ամեն ինչի Գոյացուցիչ, որ արարչությանդ երրորդ օրը երկրին հրամայեցիր զանազան պտղաբեր բույսեր ու տունկեր աճեցնել` ի պետս զգայական ու շնչավոր կենդանիների: Այս ամենի հետ, ի վայելումն և ի բնակություն բանական բնության, տնկեցիր նաև Քեզնից իր անունը ստացած դրախտի գեղեցիկ ծառերը, որոնց նաև օրհնեցիր` համաձայն Աստվածային այն խոսքի, թե «Աստված տեսավ, որ չափազանց բարի են, և օրհնեց դրանց» (Ծննդ. Ա : 21 – 22):
Իսկ երբ մարդը մեղանչեց Քո պատվիրանի դեմ` արգելված պտղից ուտելով, երկրին և նրա պտուղներին տրված Աստվածային Օրհնությունդ անեծքի փոխեցիր` Ադամին ասելով. «Թող անիծյա՛լ լինի երկիրը քո արածի պատճառով» (Ծննդ. Գ : 17): Այսու արդար վճիռ արձակեցիր:
Եվ ինչպես որ գլխի վախճանից հետո հնարավոր չէ անդամների կենսագործունեությունը, այնպես էլ զգայական արարածների գլխի` մարդու մեղքի պատճառով մեռնելուց հետո անկարելի էր, որ երկրի ծառայական գոյությունը անփոփոխելի մնար Քո կենդանարար Խոսքի օրհնության մեջ:
Իսկ երբ Հայրական թաքնված սերդ հայտնեցիր մարդկային ցեղին` առաքելով Միածին Որդուդ, որպեսզի իբրև ծաղկյալ գավազան բխի Հեսսեի արմատից ըստ մարմնի և բուսնի իբրև վայելչագեղ ու անուշահոտ ծաղիկ անարատ կույս Մարիամից, և իբրև կենաց ու անմահության պտուղ տրվի մեր մահկանացու բնությանը, խաչի վրա Քրիստոսով վերստին օրհնեցիր ողջ տիեզերքը` համաձայն Քո այն անսուտ խոստման, որ տրվեց հավատքի հայր Աբրահամին, թե «քո զավակի միջոցով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը»:
Եվ եթե անեծքի դատապարտությունը տիրեց թե՛ ամենի ինչի վրա իշխան կարգված մարդուն և թե՛ նրա իշխանության ներքո եղածներին, ապա, մարդկային բնության օրհնություն ստանալու պարագային, որքան առավել պետք է Աստվածային վերօրհնությանը հաղորդակից լինեին արարածների զգայական բնությունները:
Ողկուզավոր բոլոր պտուղներից խաղողի հյութն առավել արժանի դարձավ օրհնության մեծագույն շնորհին` լինելով Միածին Որդուդ փրկագործ արյան նյութը, որով գնվելով, ազատվեցինք մեղքի ու մահվան ծառայությունից: Խաղողի այս հյութն էր, որ Վերնատան Խորհրդի մեջ ձեռքը վերցնելով` օրհնեց ու ասաց. «Այս է իմ արյունը»: Այս պտղի միջոցով կատարյալ օրհնություն ընդունեցին նաև նրան համասեռ բոլոր պտուղները:
Եվ արդ, Ո՛վ Տեր, նույն օրհնությամբ, որով օրհնեցիր Քո կողմից ստեղծված բարի արարածներին առաջին արաչությանդ ժամանակ, օրհնեցիր նաև երկրորդի ընթացքում, օրհնիր նաև այժմ Քեզ նվիրված նորոգված տարվա երախայրիքի այս պտուղը` խաղողի ողկույզները, ըստ Ահարոնի հին քահանայության, ինչպես որ օրինադրեցիր Իսրայելի տոհմի համար Մովսեսի ձեռքով` բոլոր պտուղների անդրանիկն ընծայաբերել Քո Վկայության Խորանին: Եվ սա հաստատվեց, որպեսզի մասնավոր ընծաների միջոցով Քո օրհնությունը տարածվի բոլոր պտուղների վրա: Այսպես նաև ընծայաբերված այս պտղին խառնելով միացրու Քո Աստվածային և հոգևոր օրհնությունը, որպեսզի, այս նյութական պտուղների ճաշակմանը համաժամանակ, Քո օրհնության իմանալի շնորհը սրա միջոցով միախառնվի ճաշակողների հոգիներին: Եվ որպեսզի մաքրություն և մեղքերի թողություն ստանան այս ճաշակմամբ, և սրանով արժանի լինենք ճաշակելու այն կենաց ծառի պտղից, որ հրամայեցիր Քերովբեների դասին` պահպանել բոցեղեն սրով: Այս ճաշակմամբ անմահանալով` անմահների դասերի հետ միշտ` պիտի փառավորենք Քեզ` Որդուդ և Ամենասուրբ Հոգուդ հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ
(Ուղղված առ Որդին Աստված)

 Օրհնյալ ես Որդի և Հոր Խոսք, առաջին լույսի անճառելի ճառագայթ, կերպարանք և պատկեր աներույթ Աստուծո, Նրան գոյակից և արածներին գոյավորելիս արարչակից: Որ ասացիր խոսքով, և ստեղծվեցին, հրամայեցիր, և հաստատվեցին, քանզի Քո իմանալն ու կամենալը կատարյալ գործ է: Որ փայտե տունկերից ամենատկարին` խաղողի որթին, պտղի օգտակարության շնորհիվ, ավելի զորավոր դարձրիր, քան բարձրուղեշ ծառերը: Գերագույնդ անգամ, օրինակ վերցնելով, պատվեցիր այն և Քեզ անվանեցիր որթ, իսկ սիրով Քեզ շաղկապվածներին` ոստեր, Քո Հորը` մշակ և տնտես, որ արդար գործեր պտղաբերողներին, հատողների օրենքի համաձայն մաքրում է, իսկ անպտղատուներին հատում` հավիտենական հրի նյութ դարձնելով:
Մարգարեների միջոցով գինին ներկայացրիր որպես տրտմության լուծիչ և ուրախության պատճառ, որովհետև «գինին ուրախացնում է», – ինչպես ասաց ըստ մարմնի Քո հայրը` Դավիթը: Իսկ նրա որդին` Սողոմոնը, պատվիրում է գինին տալ նրանց, ովքեր տրտմության մեջ են, ինչպես որ Դու Վերնատան մեջ արդարորեն տվեցիր ուրախարար կրկնակ նշանակության բաժակը` Քավիչ Արյունդ և Հոգու իմաստությունը:
Այս խորհուրդը հաստատեցիր նաև Քո օրինակը եղող Մելքիսեդեկով, երբ նա հաց և գինի մատուցեց Աբրահամ Նահապետին: Նույնը վկայեցիր նաև Նոյով` մխիթարություն պարգևելով ջրհեղեղով աշխարհի կործանման պատճառով տրտմածին, քանզի Նոյը տնկեց առաջին այգին, ինչպես ասում է Ս. Գիրքը, «Եվ արդարը խմեց գինուց և զմայլվեց»:
Թեպետ և գինին Քո կողմից որպես բարյաց պարգև տրվեց, սակայն սրա հետ անիմաստաբար վարվողների անձերի համար խմելը դարձավ չարիքի պատճառ, ինչպես որ Քո կողմից բարի արարվածներից շատերի:
Եվ արդ, Ով Տեր, Քո անվան փառքի տաճարին ընծայված այս ողկույզների պտուղն օրհնիր Քո նախնական օրհնությամբ, ինչպես օրհնեցիր ողկույզների մեջ գտնված ճիռը (ողկուզակ) և նրանց, ովքեր ճաշակում են Քո կողմից օրհնված այս պտղից, շնորհիր մեղքերի թողություն, հոգու և մարմնի առողջություն: Սրանից հավատքով ճաշակողներին արժանացրու եդեմական դրախտի անմահական պտղից ճաշակել` դրախտը ժառանգող ավազակի պես:
Օրհնի՛ր, Ով Տեր, նորահաս պտուղ ընծայողներին և այս անցնող պտղի փոխարեն նրանց շնորհիր արժանանալ անմահական կյանքի վայելչությանը:
Օրհնիր, Տեր, նաև այն որթատունկերը և այգիները, որոնցից քաղվեցին օրհնության համար բերված ողկույզները և ընծայվեցին Սուրբ Եկեղեցուն, դարձրու դրանք պտղաբեր և արգասաբերության մեջ` բազմաբեղուն, ինչպիսին բազմաբեղուն և պարարտ հողն է: Անփորձանք պահիր, Ով Տեր, արտերն ու այգեստանները, որտեղից բերված են այս պտուղները: Հեռու պահիր դրանք կարկտից, եղյամաբեր սառնամանիքից, խորշակահար հողմերից, վնասակար ճիճուներից և ամեն տեսակի վնասակար պատահարներից, որպեսզի, վայելելով Քո նյութեղեն բարիքները, որ այս աշխարհում մեզ շնորհեցիր Քո փառքի համար, միաժամանակ արժանի լինենք Քեզ հետ ուտելու և ըմպելու Հորդ Արքայության սեղանի ամենակենսալի որթի բերքից, համաձայն անսուտ խոստման, որ Քո կողմից տրվեց, ի պատիվ և ի փառս համագո Երրորդության` Հոր և Որդու և Ամենասուրբ Հոգու, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Lusavorchi tesilqy Տոն Շողակաթի (Նավակատիք Աստվածածնի Վերափոխման տոնի)
Հաջորդ նյութը 18.08.09 Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Khorvatia AGN 05
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Նորություններ
Garegin Katoghikos
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահին
Նորություններ
S Sargis
Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների վարքի պատմությունը
Վարք սրբոց
yulianos uratsogh 245
Հուլիանոս Ուրացող և հեթանոսության վերանորոգության վերջին փորձը
Ընդհանուր եկեղեցու պատմություն
Surb Sargis
Սուրբ Սարգսի տոնի մասին
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

Arshak eps 325
Եկեղեցական քարոզներ

Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը Խաչվերացի տոնին

11 Սեպտեմբերի, 2022
Hovhan Voskeberan
Աղոթքներ

Սբ. Հովհան Ոսկեբերանի աղոթքն ու օրհնությունն` ասված քահանաների և ժողովրդի համար

11 Ապրիլի, 2022
Barsex kesaraci
Եկեղեցական քարոզներ

Սբ Բարսեղի խոսքը (Ընթերցվում է Ավագ հինգշաբթի` Ս. Հաղորդությունից առաջ)

11 Ապրիլի, 2022
char siro masin
Եկեղեցական քարոզներ

Հովհաննես Պլուզ վարդապետի ճառը սիրո մասին

11 Ապրիլի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?