Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
04.09.17.03
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Սայաթ -Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը՝ առաջին անգամ Եւրոպայում, Շուէդիոյ մայրաքաղաք Սթօքհոլմում
Նորություններ

«Սայաթ -Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը՝ առաջին անգամ Եւրոպայում, Շուէդիոյ մայրաքաղաք Սթօքհոլմում

Published: 4 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 2017 թ․ սեպտեմբերի 2-ին, Շուէդիոյ մայրաքաղաք Սթօքհոլմում   հայ եկեղեցական վարչութեան շուէդահայութիւն կազմակերպութեամբ առիթ ունեցաւ վայելելու աշուղական, գուսանական եւ հայրենասիրական երգեր կատարողութեամբ «Սայաթ — Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլին, գեղարուեստական ղեկավարութեամբ Թովմաս Պօղոսեանի:

 Նախ աղօթքով եւ օրհնութեամբ խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի Սկանդինաւիոյ Փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանը։

 Հանդիսութեանը ներկայ էին Շուէդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիար Արտակ Ապիտօնեանը, Իրաքի եւ Վրաստանի դեսպանները, հիւպատոս Արշակ Մանուկեանը, օտարազգի բարձրաստիճան պաշտոօնեաներ, շուէդահայ համայնքային բազմաթիւ մշակութային միութիւնների, կազմակերպութիւնների ատենապետներ եւ անդամներ։

Հանդիսութիւնը վարեց երգիչ Արթուր Մնացականեանը։

 Այնուհետեւ հանդէս եկաւ «Սայաթ-Նովա» անսամբլի գեղարուեստական ղեկավար, կոմիտասեան սկզբունքներուն հաւատարիմ` ժողովրդական եւ աշուղական երգերու ականաւոր երգիչ, Հայաստանի ժողովրդական արուեստագէտ Թովմաս Պօղոսեանը, որուն երգի ասպարէզը սկսած է 1980-ականներու սկիզբը, 1992-ին հիմնադրելով «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակաւոր անսամբլը, համանուն միութիւնը, հետագային` Ջիւանիի անուան աշուղական դպրոցը: Արուեստագէտ Թովմաս Պօղոսեանի ներկայացմամբ ինքը ձայնագրած է ժողովրդական եւ աշուղական երգեր, հեղինակ է բազմաթիւ գիտական յօդուածներու, որոնց կարգին` «Ջիւանի, անյայտ երգեր», «Ջիւանի, անտիպ էջեր», «Հայ ժողովրդական ռազմի եւ զինուորի երգեր», «Ջիւանի, նորայայտ բանաստեղծութիւններ», «Հայրիկ Ղազարեան», «Աշուղ Բաղդասար», «Աշուղ Օհանջեան» եւ այլն: Երգերու անոր կատարումը հայեցի է, աշուղական արուեստի ոգիին հարազատ:

«Սայաթ Նովա» անսամբլը բազմաթիւ համերգներով հանդէս եկած է Հայաստանի եւ սփիւռքի տարբեր երկիրներու մէջ (Ռուսաստան, Վրաստան, Սուրիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Լիբանան եւ այլուր)։

 Շուէդահայութիւնը հաստատեց, որ այսօրը յիշարժան է ու բացառիկ, որովհետեւ իր տեսակին մէջ եզակի երեւոյթ մըն է այս համոյթի ներկայացումը Շուէդահայութեան հոգեւոր եւ մշակութային կեանքում։

«Սայաթ — Նովա» անսամբլի գեղարուեստական ղեկավար Թովմաս Պօղոսեանը, ով ինքնին շրջուն գիտակ մըն է հայ աշուղական արուեստի բոլոր մանրամասնութիւններուն, հայ երաժշտութեան երաժշտագիտական այս բնագաւառէն ներս իր բազում ուսումնասիրութիւններով, դասախօսական, հրատարակչական, թէ համերգային իր լայն գործունէութեամբ, երկար տարիներու իր տքնաջան աշխատանքը մեծապէս արդիւնաւորուած է ու իր անուան շուրջ հիւսուած է արդար հռչակ մը, որ իր անձէն անդին կ՛անցնի ու կը դառնայ համահայկական արժէք` Հայաստանի սահմաններէն դուրս ալ: Շատ բան կը պարտի հայ աշուղական արուեստի նորագոյն զարգացումը այս հմուտ գիտնականին, օրինակելի երգիչին ու պերճախօս դասախօսի անձին ու վաստակին:

 Տիար Թովմաս Պօղոսեանը իր խօսքում անդրադարձաւ նաեւ որ հայ աշուղական երգարուեստը զանազան բնոյթի մշակումներու ենթարկուած է: Դասական նուագարաններու մենանուագայինէն սկսեալ մինչեւ սիմֆոնիկ նուագախումբի թէ էստրադային-ջազային ոճի երեւումներ, որոնք բարձր ճաշակով ու մասնագիտական հմտութեամբ արհեստավարժ մարդոց կողմէ եղած ըլլալու պարագային, հարստացուցած են մեր երաժշտական արուեստը, իսկ արդի յեղյեղուկ ու անճաշակ նորելուկ «երգիչ-երգչուհիներ» ալ շատ յաճախ այլանդակած են անոր արժէքն ու էութիւնը: Հայ աշուղական արուեստի տարաբնոյթ երգերը, սիրոյ ու հայրենիքի մասին ըլլան անոնք թէ իմաստախոհական զանազան թեմաներով, «ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» աշուղական համոյթին կատարմամբ շուէդահայութիւնը ըմբոշխնեց զուլալ աղբիւրի ջուրի մաքրութեամբ, բնական, անբռնազբօս, առանց արդի անյարկի պաճուճանքներու, աւանդական մատուցմամբ, հոգիէն բխող ու դէպի հոգի սլացող հարազատ ու մտերիմ շեշտով մը եւ մագաղաթեայ դարերէն նշխարի նման մեզ հասած ազգային երգարուեստի նոր աւիւնով։

 Յաւարտ հանդէսի Կենտրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակի Սկանդինաւիոյ Փոխանորդ Հոգեշնորհ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանը եզրափակեց «Պահպանիչ» աղօթքով։

04.09.17.02
04.09.17.01  04.09.17.03 04.09.17.04 04.09.17.05 04.09.17.06 04.09.17.07

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Vahram 12 Այո՛, հոդվածագիրը չի սխալվել, Ամենայն Հայոց Հայրապետը շատ խստապահանջ է շինարարական աշխատանքների նկատմամբ. հերքում
Հաջորդ նյութը T. Vaham Meliqyan Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Ալլահշուքյուր Փաշազադեն կքննարկեն տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցը. Տեր Վահրամ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

25 5
Նորություններ

Թաղման կարգը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

25 Մարտի, 2016
Mayr Ator 875
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Վրթանես քահանա Բաղումյանը

9 Նոյեմբերի, 2023
Mayr tachar veran
Նորություններ

Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվեց Բալթյան երկրների հայոց թեմը

24 Հունվարի, 2020
arshaksrbazan 891
Հարցազրույցներ

Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ

18 Օգոստոսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?