Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
17 Agreement 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ստորագրվեց համաձայնագիր Գևորգյան ճեմարանի և Ս. Վլադիմիր ճեմարանի միջև (նկարներ)
Նորություններ

Ստորագրվեց համաձայնագիր Գևորգյան ճեմարանի և Ս. Վլադիմիր ճեմարանի միջև (նկարներ)

Published: 17 Հունիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 17-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանի (ԱՄՆ) միջև գործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Արարողությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Դեռևս անցյալ դարակեսին Հայ Եկեղեցու հոգևորականներն արդեն իսկ հարաբերություններ են սկսել Նյու Յորքի Ս. Վլադիմիր հոգևոր ճեմարանի հետ, որ մինչ այժմ կարելի է ասել հանդիսանում է օրթոդոքս աշխարհից դուրս օրթոդոքս ավանդության ամենից կարևոր կրթական բարձրագույն հաստատություններից մեկը:

Անցյալ դարակեսին Ս. Վլադիմիրի ճեմարանն աստվածաբանների այնպիսի փաղանգ է տեսել, ինչպիսիք էին Գեորգի Ֆլորովսկին, Նիկոլայ Լոսկին, Ալեքսանդեր Շմեմանը, Զոն Մայենդորֆը և ուրիշներ, ովքեր Օրթոդոքս աստվածաբանությունը մի նոր բարձունքի հասցրեցին և դարձան ավանդական և մերօրյա աստվածաբանական մոտեցումների կամրջողները:

Համագործակցության յուրաքանչյուր փորձ սովորաբար նոր շունչ և նոր եռանդ է տալիս ուսումնական հաստատություններին: Ս. Վլադիմիրի ճեմարանի տեսուչ, Արժանապատիվ Տ. Զոն Բեռի հետ մեր ստորագրելիք այս համաձայնագրով պիտի ամրագրվեն մեր հաստատությունների միջև հարաբերությունների սերտացմանն ու զարգացմանն ուղղված նպատակները:

…Գևորգյան հոգևոր ճեմարանի և Ս. Վլադիմիրի միջև համաձայնագրի ստորագրմամբ մենք հույս ունենք, որ պիտի առավել սերտանան նաև մեր Եկեղեցիների միջև կապերը կրթության ոլորտում», — նշեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչը:

Այնուհետև օրվա առիթով խոսք ասացին նաև Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանի (ԱՄՆ) տեսուչ Արժանապատիվ դոկտոր Ջոն քահանա Բեռը և Ս. Ներսես հայկական ընծայարանի տեսուչ (ԱՄՆ) Արժանապատիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Չևյանը:

Ջոն Բեռնը, կիսվելով իր տպավորություններով, ընդգծեց, որ իրեն շատ լավ է զգում առաջին քրիստոնյա երկրում, քանի որ մոտիկից հնարավորություն է ընձեռվել ծանոթանալու քրիստոնեական արժեքներին: Անդրադառնալով համաձայնագրի կնքմանը` նա փաստեց, որ այս նախագիծը յուրահատուկ առիթ է ընդլայնելու այն համագործակցությունը, որ երկար տարիներ է, ինչ Ս. Վլադիմիր ճեմարանն ունի Ս. Ներսես ընծայարանի հետ:

Իսկ Մարտիրոս ավագ քահանան իր խոսքում գոհունակությամբ փաստեց, որ օրը նշանակալից է նաև նրանով, որ Ս. Ներսես ընծայարանը, ունենալով ընդամենը շուրջ կեսդարյա պատմություն, այսօր կապող օղակ է հանդիսանում այս համաձայնագիրը կյանքի կոչելու գործում:

Օրվան համահունչ ասմունքեց ճեմարանական սաներից մեկը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը կատարեց կոմիտասյան երգեր Ս. Պատարագի հատվածից քաղված:

  Հանդիսությունն ամփոփվեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով:

Գևորգ Սրբազանն իր մասնավոր գնահատանքը բերեց նախագիծը կյանքի կոչող բոլոր անձանց, ապա հավելեց. «Այս համաձայնագրի ստորագրումը բխում է միջազգային կապերի ոլորտում Գևորգյան Ճեմարանի որդեգրած քաղաքականությունից. այն տրամաբանական շարունակությունն է նախորդ զարգացումների: Վստահ եմ, որ ապագայում երկուստեք ականատես կլինենք բարերար արդյունքի, այն ոչ միայն կհարստացնի հոգևոր կրթության ոլորտում մեր ունեցած փորձառությունը, այլև կնպաստի երկու Եկեղեցիների միջև հարաբերությունների խորացմանը: Թո՛ղ Աստված օրհնի Գևորգյան, Ս. Վլադիմիր և Ս. Ներսես ճեմարանների առաքելությունը»: Պայմանագրի ստորագրումը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով:

17-Agreement 7 17-Agreement 6 17-Agreement 5 17-Agreement 4 17-Agreement 3 17-Agreement 2

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Kiraknorya 17 9 Անցկացվեց կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների համաժողով (նկարներ)
Հաջորդ նյութը Kyanq ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

kanadayi chambar 246
Նորություններ

Կանադահայ երիտասարդները՝ «Արարատ» ամառային ճամբարում (տեսանյութ)

5 Սեպտեմբերի, 2019
germnan18 2 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ

18 Հունիսի, 2019
Hayr Mesrop
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը

20 Մայիսի, 2022
28 1 2
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն (նկարներ)

28 Դեկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?