Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Bagrat eps Galstanyan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սա մեր երկիրի ողջ հոգեվիճակն է՝ պարկերի մեջ փաթաթված, բանտված, խոցված և նետված մի կողմ․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան
Նորություններ

Սա մեր երկիրի ողջ հոգեվիճակն է՝ պարկերի մեջ փաթաթված, բանտված, խոցված և նետված մի կողմ․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան

Published: 2 Հունիսի, 2021
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 44 օրյա պատերազմի հերոսների մարմինները դիահերձարանի հատակին են: Պատասխանատուն առողջապահության նախարարությունն է: Քննադատություններից և մեղադրանքներից անդին, եկեղեցին չի հաշտվում իրողության հետ: Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը տեղի ուեցածը որակաում է՝ սատանիզմ :

— Սրբազա՛ն հայր, ինչպե՞ս պետք է վերաբերել հանգուցյալներին, հաստկապես նրանց, ովքեր զոհվել են բոլորիս համար:

— Ցավում եմ, որ նման իրավիճակ է արձանագրված, քանի որ խոսքը սոսկ հանգուցյալների մասին, չէ, թեև եթե նույնիսկ այլ հանգուցյալների մասին լիներ, նույն զգացումները պետք է լիներին: Սա մեր հերոսների, մեր զավակների մասին է, մեզ համար կյանք տված մարդկանց մասին է, ովքեր այդքան անարժեքորեն, պարկերի մեջ թափված են եղել գետնին: Սա ուղղակի մեկ բառով կասեմ ՍԱՏԱՆԱՅՈՒԹՅՈՒՆ է: Սա արտահայտում է մեր հոգեվիճակը: Այսօր մեր կյանքի կառավարիչները (իշխանություն չեմ ուզում ասել) ուղղակիորեն ինքնաարտահայտվել են: Ես նույնիսկ բառ չեմ գտնում ասելու և նկարգրելու իրավիճակը։ Սա մեր երկիրի ողջ հոգեվիճակն է՝ պարկերի մեջ փաթաթված, բանտված, խոցված և նետված մի կողմ: Եվ դեռ առողջապահության նախարար կոչվածն ասում է, որ ներողություն է խնդրում, որ դա իր բացթողումն է: Սա ձեր հոգեվիճակն է, ոչ թե ձեր բացթողումնը՝ սա ձեր ամբողջ ապրած կյանքն է, սա ձեր մտածումներն են, ըմբռնումներն են, ձեր ընկալումներն են, ձեր անհայրենիք լինելն է: Ես երբեք այսպես չեմ արտահայտվել, բայց սա ամեն ինչի վերջն է՝ գործված թե՛ այս ընտանիքների հանդեպ, թե՛ մեր ողջ ժողովրդի, մեր ազգի հանդեպ ընդհանրապես և թե՛ մեր հերոս տղաների հանդեպ: Հետպատերազմյան ամբողջ ընթացքում մեր ծնողները աջ ու ձախ խնդրելով ման են եկել մեր զոհված տղաների մարմինները, նույնիսկ ծնկի են եկել ադրբեջանցու, թուրքերի ու ռուսների դիմաց: Իրենց անընդհատ աջ ու ձախ են ուղարկել, ամենավերջին վերաբերմունքն են ուենցել, բոլոր աստիճաններում, ընդհանրապես ոչ մի լուր չեն ունեցել իրենց երեխաներից և հիմա էլ սա:

— ԱՆ պարզաբանեց, որ դրանք այն դիերն էին, որ ծնողները չէին եկել վերցնելու:

— Ե՞վ՝ իրենք պետք է թափե՞ն այդպես, իրենք կոչված են այդպես նետելո՞ւ: Այդ տղաները ծնողներից դուրս են, ընտանիքներից դուրս են, նրանք պետությանն են: Դեռ քրիստոնեական, հոգևոր, աստավածաբանական խորը ընկալումների մասին չեմ խոսում: Այդ մարդիկ պետության մարդիկն են, նրանք գնացել են նահատակության, զոհվել են պետության համար, ոչ թե իրենց ընտանիքների, եթե ընտանիքների համար լինեին, հավանաբար տանը կլինեին:

Vesti.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miqayel srbazan 274 «Այդ ո՞ր մարդկանց աչքերի մեջ է իրավունք ձեռք բերել նայելու, թող որևիցե մի հոգևորականի աչքերի մեջ նայի» Շիրակի թեմի առաջնորդ
Հաջորդ նյութը Mayr Ator987 Դատապարտելի է զոհված զինվորականների աճյունների հանդեպ նման վերաբերմունքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

03.10.2016
Նորություններ

Եկեղեցական կյանք (03.10.2016)

3 Հոկտեմբերի, 2016
Gandzasar
Նորություններ

Գանձասարի հոգեւոր հովիվին 90-ականներին «Տեր Ռեմբո» էին ասում

24 Ապրիլի, 2016
Xor virap
Նորություններ

Խոր Վիրապ կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները

15 Հունիսի, 2022
08.04
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ՀՀ Զու Հոգևոր առաջնորդության գնդերեցներն այցելեցին «Եռաբլուր»

18 Ապրիլի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?