Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
17 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ‹‹IEEE EWDTS’ 2016` Արևելք-Արևմուտք. նախագծում և թեստ›› միջազգային գիտաժողովի մասնակիցներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ‹‹IEEE EWDTS’ 2016` Արևելք-Արևմուտք. նախագծում և թեստ›› միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Published: 17 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ‹‹Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանում ընդունեց 14-րդ ‹‹IEEE EWDTS’ 2016` Արևելք-Արևմուտք. նախագծում և թեստ›› միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ ուղեկցությամբ գիտաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Զորյանի:

 Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 200 ներկայացուցիչներ 31 երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Գերմանիայից, Շվեդիայի, Կանադայի, Ռումինիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի առաջատար ընկերություններից ու համալսարաններից հրավիրված 25 բանախոսներ:

 Սկզբում տիար Ե. Զորյանը Նորին Սրբությանը ներկայացրեց գիտաժողովի մասնակիցներին և հայցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը:

Գարեգին Բ Կաթողիկոսը, ողջունելով ամենքին, ի մասնավորի անդրադարձ կատարեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաև Եկեղեցու առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգևոր առաքելության հետ մեկտեղ եղել է նաև կերտողն ու արարողը հայ մշակույթի և հովանավորը գիտության: Այս իմաստով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ներկաների մատուցած ծառայությունները և կարևոր նկատեց, որ նրանց մտքի արգասիքները նպաստեն միմիայն մարդկային կյանքի առաջընթացին ու բարօրությանը, խաղաղությանն ու արդարությանը:

Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց գիտաժողովի նախագահ Ե. Զորյանին` Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հարցում ունեցած կարևոր ներդրումի և ազգային կյանքում բերած օգտաշատ մասնակցության համար:

Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

17-1 17-2 17-3 17-4 17-5 17-6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hin hivandutun Հինավուրց հիվանդություն (առակ)
Հաջորդ նյութը 17 2 1 Մայր Աթոռում սկսվեց Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Seminar Sevan qaghaqum
Նորություններ

«Ընտանիքը՝ որպես անձի հոգևոր-հոգեբանական աճն ապահովող կրթական միջավայր» դասընթացների շարքը Սևանք աղաքում (տեսանյութ)

26 Օգոստոսի, 2019
Mayr ator 4
Նորություններ

Կարգալույծ են հռչակվել Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը և Տ. Պետրոս քահանա Բաղրամյանը

20 Հունվարի, 2022
mayr ator dfr
Նորություններ

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հանդես է եկել հայտարարությամբ

15 Ապրիլի, 2020
Mayr Tachar Khach 15.01
Նորություններ

Օծվեց և տեղադրվեց Ս. Էջմիածնի մայր տաճարի արևելյան գմբեթի խաչը

15 Հունվարի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?