Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
6 1 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)
Նորություններ

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ (նկարներ)

Published: 6 Փետրվարի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 6-ին Ս. Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս.Պատարագ:
Տոնի առիթով Մայր Աթոռում էին համախմբվել թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 236 քահանաներ:
Պատարագիչն էր ՀՀ Զինված Ուժերի Հոգևոր Առաջնորդության սպասավոր, գնդերեց Արժանապատիվ Տ. Սիմեոն քահանա Մովսիսյանը:
Ս. Պատարագի ընթացքում Տ. Սիմեոն քահանան խոսեց Ս. Ղևոնդյանց տոնի խորհրդի ու նշանակության մասին` ի մասնավորի նշելով. «Հարյուրամյակներ առաջ մեր սուրբ նախնիների գործած սխրանքը, ինչպես պատմության ողջ ընթացքին, նույնպես և այսօր նորոգում է մեր ուխտը Տիրոջ Սուրբ Մարմնի՝ Սուրբ Եկեղեցու ծառայության ճանապարհին: Սուրբ Ղևոնդյանց քաջությունն այսօր նաև հրավեր է` զորացնելու մեզ ժառանգված փոքր ածուն, մեր հայրենիքը և ամրացնելու Աստծո հանդեպ մեր ժողովրդի նվիրական հավատքը՝ Ղևոնդյանց ու Վարդանանց օրինակով: Նրանց հոգիներում Տիրոջ հանդեպ բորբոքված սերն էր, որ եկավ քաջություն հավելելու մեր ողջ ժողովրդի ազատասեր ոգուն, հաղթեց վախը, արհամարհեց մահը, մեկ բռունցք դարձրեց ողջ հայությանը, անկարելին դարձրեց հնարավոր, կասեցրեց արյունարբու և զորեղ թշնամու ազգակործան նպատակը և սերունդներին վերադարձրեց ազատ ու արժանապատիվ ապրելու սրբազան իր իրավունքը:
Ավարայրի դաշտում մեր սուրբ նախնյաց սրտերում Կենարարի հանդեպ բորբոքված սերն էր սխրագործում: Նրանցից ամեն մեկի մտքում հնչում և կյանքի էր կոչվում աստվածատուր պատվիրանը. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: … Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. ԻԲ 37-40):
Ահա սա էր Սուրբ Ղևոնդյանց քաջարի հոգևորականների հերոսական կյանքի և նահատակության սերմը և քրիստոնյայի՝ դեպի երկինք տանող ճանապարհի հիմնական ուղենիշը: Միայն իր «հոգում բորբոքված Կենարարի սիրո հուրը» ունեցող քրիստոնյան կարող էր չերկնչել մարմինը սպանողներից և գիտակցված մարտնչել «մահ իմացյալ` անմահություն» տեսիլքով ու հավատքով»:
Տեր Հայրն ընգծեց նաև, որ Սուրբ Ղևոնդյանք և նրանց արժանավոր հաջորդները՝ Հայոց Եկեղեցու սուրբ հայրապետներն ու եռամեծ վարդապետները, երանելի քահանաներն ու իմաստասեր սարկավագները, մշտապես հոգևոր ու ազգային շահը վեր են դասել ամեն տեսակ անձնական ցանկություններից և հավատքի պահպանման ու ազգային սրբությունների համար վայրկյան իսկ չեն վարանել զոհաբերելու իրենց կյանքը:
Խոսելով հայ ժողովրդի կյանքում անմոռանալի մնացած Ղևոնդյանց քաջության և սխրագործության մասին՝ Տեր Սիմեոնն ասաց. «Ուղիղ հարյուր տարի առաջ բանաստեղծի խոսքերով՝ Ավարայրից ջանք առած մեր նախնիները գրեցին հայ ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը՝ մայիսյան հերոսամարտերը: Ավարայրից ու Սարդարապատից ջանք առած մեր հայրերն ու ավագ եղբայրներն ազատագրեցին նաև Արցախ աշխարհը: Իսկ այսօր ամեն րոպե ու ամեն վայրկյան անդադար Հայոց սահմաններին կանգնած զինվորի, սպայի ու գնդերեցի հոգիներում թևածում է Ավարայրի, Սարդարապատի ոգին: Ղևոնդյանց ու Վարդանանց սուրբերի հոգիներում բորբոքված սիրո հուրն այսօր էլ արթուն է պահում ամենքիս ու դարձնում անպարտելի…»:
Պատարագիչ քահանան անդրադարձավ նաև ազգային ինքնությանն ու հավատքին սպառնացող արդի մարտահրավերներին: «Նյութապաշտության, անտարբերության, անարդարության չաստվածները երբեմն սիրելի են դառնում մեր որոշ քույրերի և եղբայրների համար: Այսօր մեր հայրենիքի սահմաններին հասած կրոնական կասկածելի հոսանքները, ազատության մասին խեղված մեկնաբանությունները, հեռուստաեթերից ու տարբեր խողովակներով քարոզվող քրիստոնեական ընտանիքի մասին աղավաղված պատկերացումները, օտարոտի ենթամշակույթների ու կեղծ արվեստի քարոզչությունը շատ չեն տարբերվում և երբեմն ավելի վտանգավոր են հին հազկերտներից ու նրա զորքից: Ահա այդ մարտահրավերների առջև է, որ դարձյալ նորօրյա Ղևոնդներն ու Վարդաններն են կանգնած՝ Ավետարանի լույսով լուսավորելու մեր ժողովրդին, մեր նախնյաց սուրբ պատգամներով զորացնելու հավատքն ու նվիրումը երիտասարդ մեր զավակների, կենդանի աղը դառնալու հոգևոր կյանքի և միայն այդպես արժանի լինելու Ղևոնդյանց հետնորդները լինելու բարձր ու երանելի պատվին՝ պարզ ճակատով կանգնելով Տիրոջ ատյանի առջև», — նշեց Տեր Հայրը:
Պատարագիչը հորդորեց իր հոգևոր եղբայրներին ապրել և գործել Ս. Ղևոնդյանց ուղենշած ճանապարհով ու սխրանքով, ապագա սերունդների համար հարթել քաջության, զոհաբերության, սիրո ու նվիրումի նորանոր ուղիներ:
Վերջում Սիմեոն քահանան Հայոց Եկեղեցու քահանայից դասի անունից տոնի առիթով շնորհավորեց Հայոց Հովվապետին` հայցելով Ս. Ղևոնդյանց բարեխոսությունը յուրաքանչյուր հայ հոգևորականի ուխտյալ ծառայության համար:

6 1 1 6 1 2 6 1 3 6 1 4 6 1 5 6 1 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 5 2 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք (նկարներ)
Հաջորդ նյութը IMG 2911 копия Իսկ դուք գիտե՞ք, թե ովքեր են Քահանաները

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Grigors srb
Նորություններ

Հանկարծամահ է եղել Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը

7 Մարտի, 2015
10.01
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարին (նկարներ)

10 Սեպտեմբերի, 2021
22 Srbapatker
Նորություններ

Հայոց Ցեղասպանության ս. նահատակների սրբապատկերը կտարվի տարբեր եկեղեցիներ

22 Հունիսի, 2015
6 4
Նորություններ

Մայր Աթոռում սկսվեց Եկեղեցական-ներկայացուցչական 6-րդ ժողովը (նկարներ)

6 Հունիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?