Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
31 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)

Published: 31 Օգոստոսի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 31-ին` 2017-2018 թթ. ուսումնական նոր տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին:

Մինչ օրհնության կարգը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը հանդիպում ունեցան Հայոց Հայրապետի հետ:

Մայր Տաճարում արարողությանը ներկա էին Ազգային Ժողովի Կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովի անդամներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, պետական կրթական կառույցների և մարզպետարանների ներկայացուցիչներ, մարզերի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ:

Օրհնելով կրթության ոլորտի պատասխանատուներին և մշակներին` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն արարողության ավարտին նրանց հղեց նաև իր հայրապետական պատգամը:

«Սրտի բերկրանքով ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ մեր ժողովրդի նվիրական այս սրբավայրում: Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում և շնորհավորում ձեզ, ինչպես և՝ կրթության բնագավառի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի օրվա և 2017-2018 ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով:

Ամառային հանգստյան օրերից հետո կրթական մեր հաստատությունները, ահավասիկ,  կրկին իրենց դռներն են բացում մատաղ սերնդի առջև, որպեսզի գիտելիք և իմացություն փոխանցեն և կրթեն նրանց միտքն ու հոգին:

Գիտելիքն ու ուսումը միշտ էլ առաջնահերթություն են եղել մեր ժողովրդի համար, և շնորհիվ կրթօջախների՝ մեր կյանքի մնայուն ընկերակից են եղել գիրն ու գրականությունը, իմացության փափագն ու ձգտումը՝ ինչպես սուրբգրային խոսքն է ասում. «Սիրտդ տուր խրատին, և ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու համար (Առ. ԻԳ 12): Նվիրական ու վսեմ, բայց միաժամանակ մեծ ու դժվարին պարտականություն ունենք բոլորս, բայց ի մասնավորի՝ մանկավարժներն ու ուսուցիչները, վառ պահելու կրթության առաջնահերթությունը և հագեցնելու մեր մատաղ սերնդի ունեցած ծարավը ուսման և գիտության հանդեպ: Արդարև, կրթության մշակի ստանձնած պաշտոնը կոչում է, որ պահանջում է նվիրում, ոգի և պատասխանատվություն: Այս ըմբռնումով և զգացումով է մանկավարժի մատուցածը արժեք ստանում և կենսավորվում: Ուսուցիչը իր սաների համար դառնում է օրինակ իմացության, միաժամանակ` ազնվության, արդարության ու մարդկային ամեն բարձր արժանիքների: Այս մեծ երջանկությունն ու պատասխանատվությունն եք ապրում դուք, սիրելիներ, ձեր ծառայագործության մեջ: Ձեր ջանքերով կրթված ու պատրաստված սերունդն է, որ մեր օրերի արագափոփոխ զարգացումներում հոգևոր և մտավոր ներուժ և քաջություն կունենա ապահովելու մեր ժողովրդի ու պետականության շարունակականությունը և անընդմեջ զորացումն ու առաջընթացը:

Սուրբ Մաշտոցի ոգով լեցուն այս օրը, երբ դուք ուխտավորաբար եկել եք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ աղոթելու, հոգով վերանորոգվելու, Մեր հայցն ու մաղթանքն է առ Աստված, որ կրթության մշակներիցդ անպակաս լինի ծառայության եռանդը, և Տերը պարգևի ձեզ իմաստության առատ շնորհներ՝ ուսումնական նոր տարում արդյունավորելու ձեր նվիրյալ ջանքերը հանուն մեր նոր սերնդի որակյալ կրթության և մեր հայրենիքի և ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդի բարօր ապագայի: Մեր հորդորը և պագամը ձեզ բերում ենք առաքյալի խոսքով. «Քո անձը… օրինակ դարձրու բարի գործերի համար, ուսուցման մեջ պահիր անեղծություն, սրբություն, պարկեշտություն» (Տիտ. Բ 7)», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` խոսքն ամփոփելով սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի «Իմաստություն Հոր` Հիսուս» աղոթքով:

Վերջում տեղի ունեցավ  նաև ընդունելություն:

31 1 31 2 31 3 31 4 31 5 31 6 31 7 31 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Սեպտեմբերի 2 Շբ. ԲԿ. Սրբոց առաքելոցն Թովմայի, յակովբայ եւ Շմաւոնի
Հաջորդ նյութը Garegin b 323 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Xostum film 1
Հարցազրույցներ

«Խոստումը» ֆիլմում Կոմիտաս վարդապետի դերի համար` իմ անձի ընտրությունն առեղծված էր»

18 Մայիսի, 2017
0804
Նորություններ

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

24 Ապրիլի, 2022
27 Eornekian school 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտական խորհրդին

27 Ապրիլի, 2016
03.10.2016
Նորություններ

Եկեղեցական կյանք (03.10.2016)

3 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?