Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
13.08
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Նորություններ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Published: 13 Օգոստոսի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օգոստոսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այս բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների և ուխտավոր հավատացյալների, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Սրբազան Հայրն անդրադառնալով տոնի խորհրդին՝ ընդգծեց, որ  քրիստոնյա հավատացյալների համար Սուրբ Տիրամոր վերափոխման հիշատակը  միայն պարզ ու սովորական հիշողություն չէ, այլ նաև հավատքի զօրացման և ուխտի վերանորոգման հրաշալի առիթ:

«Վերափոխման այս հիշատակի տոնը, սիրելի՛ հավատացյալներ, մեզ երկու կարևոր պատգամ է հղում.

Առաջին՝ լինել համեստ և հնազանդվել Աստծո կոչին հասնելու համար երանավետ հանգստին.

Սուրբ Աստվածամոր կյանքը փոքր հասակից գերազանցապես եղել է Աստվածահաճո կյանք: Սուրբ Կույսն իր կյանքի յուրաքանչյուր հանգրվանին հնազանդվել է Տիրոջ պատգամներին և միշտ ջանացել է կատարել Նրա սուրբ կամքը: Այս խոսքերի վկան հենց Տիրամոր այն արտահայտությունն է, որն ուղղեց Գաբրիել հրեշտակապետին, երբ իմացավ Ամենակալ Աստծո ծրագիրն Իր կյանքում, հայնժամ ասաց. «Ահավասի՛կ, ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկ. Ա.38):

 Սուրբ Աստվածածինն իր խոնարհության և հնազանդության օրինակով շահեց Տիրոջ վստահությունն ու լիառատ շնորհները, որով դարձավ անտանելի Աստծո Բանի տանելի տաղավարը. իր արգանդում կրեց Նրան, ումից դողում էին զօրություններն ու տերությունները, և անգամ սերովբեներն ու քերովբեները վախենում էին նայել Նրան:

 Իսկ իր կյանքի մայրամուտին իր հնազադության համար արժանացավ վերափոխվելու անցավոր այս երկրից որպես հարս՝ դեպի երկինք: Մենք ևս, սիրելի՛ հավատացյալներ, հետևլով Սուրբ Աստվածամոր օրինակին, կոչվել ենք հնազանդվելու Աստծուն, Նրա կամքը կատարելու, կոչվել ենք հավատքով դառնալու Աստծո լույսի կրողներն ու այն տարածողներն ամենուրեք, որպեսզի աշխարհը և մենք խավարի մեջ չմնանք, կոչվել ենք տիեզերքի մեջ Աստուծո շնորհների երկնքից երկիր առատորեն հեղման՝ մեր կյանքի հեզության ու պարզության ճամփով: Ի վերջո, կոչվել ենք  մեր կյանքի օրինակով վկաները դառնալու Ամենասուրբ Երրորդությանը, այնպես, ինչպես Տերը բնակվեց Սուրբ Կույսի մեջ, այդպես Տերը սպասում է մեր դարձին, որպեսզի բնակվի մեր մեջ և մեզ դարձնի կենդանի Աստծո բնակության տաճարներ:

Երկրորդ՝ մեր՝ Աստծո նկատմամբ ունեցած հավատքի համար վարձատրություն չսպասել.

Այսօրվա մեր նյութականացած աշխարհում մարդ արարածն իր կատարած յուրաքանչյուր արարքի համար նյութական կամ բարոյական վարձատրություն է ակնկալում: Յուրաքանչյուր քայլ փորձում է կատարել համապատասխան պայմանով կամ հատուցման սպասելիքով: Հավատքը, սակայն, Աստուծո անտեսանելի շնորհի պարգևն է մեզ, որի իրական ընկալումը միայն մեզանից դեպի դիմացինը սիրո, ջերմության, ծառայության, զոհաբերության նվիրական զգացում է: Ճշմարիտ հավատացյալ քրիստոնյան աշխարհում վարձատրություն ակնկալողն ու ստացողը չէ, քանզի արդեն իսկ ստացած է լինում իր վարձատրությունը և հանդերձյալում այլևս ստանալիք չունի, բացի վիշտն ու ցավը: Տիրամայրն իր կյանքի բոլոր օրերի ընթացքում երբևէ չեր մտածում վարձատրության մասին, որովհետև նրա համար էականը ո՛չ թե վարձատրությունն էր, այլ Աստծո Սուրբ կամքին հնազանդվելը:

Մեր Տերը Քրիստոս պատվիրում է մեզ, որ մեր աջ ձեռքի տվածը ձախը չտեսնի: Մենք ի՞նչ ուղղությամբ ենք շարժվում: Բարիք ենք գործում վարձատրությո՞ւն ստանալու համար, թե՞ բարիք ենք գործում որպեսզի հաճո լինենք մեր Արարչին: Եթե երկրորդ ուղին ենք ընտրել, արդարև մեր ճանապարհն առաջնորդողը և կյանքի ապավենը մեր Տերն Ի՛նքն է և մեր ձեռնարկած յուրաքանչյուր քայլ աստվածահաճո է:

Ուստի, յուրաքանչյուր քրիստոնյա անհատի կոչումը պիտի լինի հնազանդվել Աստծո Սուրբ կամքին և առանց ակնկալիքի անսակարկ նվիրում ցուցաբերել բոլորի հանդեպ՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուր մարդ անհատ իր մեջ կրում է Աստծո պատկերն ու նմանությունը: Այս է մեր հավատքի ուղին: Այս է Աստվածամոր օրինակը մեզ ամենքիս՝ անվերապահ հավատքով վստահել Աստծո խնամատարությանը և մեր անձերն ընծայաբերել Նրան», — նշեց Վարդան Սրբազանը:

Ապա, քարոզի վերջում, պատարագիչ Սրբազան Հայրը հորդորեց ներկաներին. «Եկեք հաստատակամ վստահությամբ խնդրենք տիեզերքի խնամատար միջնորդ Ս. Կույս Մարիամին, որպեսզի նորոգի մեր մեջ իրական ծնողական սիրո զգացումը, ընտանեկան և եղբայրական միջանձնային հավատարմությունը, հաշտեցնի մեզ մեր հետ և մեր ու Տիրոջ միջև դառնա մեղքին հաղթելու կամքի նորոգություն, և մեր հոգիները վերափոխի դեպի երկնային իմացական եղելություններ, որտեղից մշտապես շնորհաց շողն է կաթում ու մեր մեջ վերահաստատում կյանքի պայքարի զգացումը՝ չտկարանալու երբեք, այլ Աստծո խոսքին հնազանդ, հավատքի ապրումով՝ ակնկալելու և սպասելու երկնային վարձատրության»:

Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, Ս. Տրդատի բաց խորանում կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ հոգեպարար շարականի երգեցողությունից հետո ընթերցվեց օրվա խորհուրդն ամփոփող ավետարանական հատվածը, այնուհետև Ս. Ներսես Շնորհալու «Խաղողի օրհնության» աղոթքը:

Վերջում օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

13.01 13.02 13.03 13.04 13.05 13.06 13.07 13.08 13.09 13.10 13.11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hagharcni shabat meknark «Հաղարծնի շաբաթ» փառատոնը մեկնարկել է (տեսանյութ)
Հաջորդ նյութը Davachanutyun Դավաճանության մասին (բարոյախրատական պատում)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Kronnery hanun
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է «Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միության պատվավոր նախագահ

4 Հոկտեմբերի, 2019
06.01.08
Նորություններ

Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

6 Հունվարի, 2022
2 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Զալցբուրգի համալսարանի ներկայացուցիչներին

2 Սեպտեմբերի, 2019
Mets Britania
Նորություններ

Մեծ Բրիտանիայի կրոնական առաջնորդները կոչով դիմել են Մեծ Բրիտանիային կանխելու Հայոց ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում

8 Սեպտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?