Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristosi harutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Քրիստոսի Հարությունը մեծագույն ապացույցն է հավիտենական կյանքի գոյության
Քրիստոնեական

Քրիստոսի Հարությունը մեծագույն ապացույցն է հավիտենական կյանքի գոյության

Published: 16 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Քրիստոսի Հարությունը մեծագույն ապացույցն է հավիտենական կյանքի գոյության։ Իր Հարությամբ մահը դարձավ դեպի հաղթական կյանք առաջնորդող ճամփա։
Իր Հարությամբ Երկինքը երկրի վրա հաստատեց։ Իր Հարությամբ մեզ արդար Աստծո արդար զավակները դարձրեց։

 Իր Հարությամբ մեղքով անապատացած մարդու հոգին Աստծո շնորհներով լի ծաղկաստանի վերածեց, եւ ցնծաց ննջեցյալների աշխարհը։ Իր Հարությամբ սովորեցրեց մարդուն հարություն առնել մեղքի գերեզմանից ու հաղթանակ տանել չար Վիշապի դեմ պատերազմում։ Իր Հարությամբ դարձավ զորացնողը սարսափահար առաքյալների եւ զորագլուխը հավատացյալների։ Իր Հարությամբ փաստեց, թե ինքն է Տերն ու տվիչը կյանքի եւ գոտեպնդեց հավատքը նրանց, ովքեր հավատքի ջահակիրները պիտի դառնային ամենուրեք։ Իր Հարությամբ փաստեց, թե Աստված ինքն է, որ իշխում է Երկնքի մեջ ու երկրի վրա, եւո՜չ թե Չարի զորությունը։

 Իր Հարությամբ Քրիստոս մեզ համար պատրաստեց հավիտենական անեղծ ժառանգությունը։ Եթե Քրիստոսի մարմինը եղծանելի լիներ եւ փտություն տեսներ՝ մեզ խոստանալիք իր ժառանգության անեղծության վերաբերյալ մենք կասկածամտությամբ պիտի մոտենայինք։ Ճիշտ է, որ Քրիստոս իր Հարությամբ վերջ չդրեց փորձություններին եւ Փորձ չի գործունեությանը, բայց նա ամրապնդեց ու հույսով զորացրեց իր հետեւորդներին ընդդեմ Սատանայի։

 Եթե Քրիստոս Հարություն չառներ, ո՞վ պետք է կարողանար ամբողջ հոգով ու սրտով պայքարել Սատանայի ու նրա չար արբանյակների դեմ, եւ ո՞վ պիտի կարողանար իր վստահությունն ու հավատքը ամբողջությամբ հաստատել իր վրա։ Քրիստոս Իր Հարությամբ դարձավ վստահության աղբյուրը Իրեն հավատացողների եւ եղավ ապավենն ու պաշտպանը բոլոր նրանց, ովքեր իրենց հայացքը սեւեռած դեպի երկինք, սպասում էին աստվածային միջամտությամբ ազատագրվել անհուսության անդունդից։

 Քրիստոսի Հարությունը երաշխիքն է մեր հարության։ Եզնիկ Կողբացին ասում է. «Քրիստոս իր Հարությունը մեր հարության ճշմարիտ օրինակը դարձրեց»։ Եթե Քրիստոս ասաց, թե ինքը պիտի մեռներ ու դարձյալ Հարություն առներ (Մատթ. 20;19), եւ իր ասածը կատարվեց, մենք պատճառ չունենք չհավատալու Իր խոստմանը, թե մենք էլ հարություն պիտի առնենք (Մատթ. 22; 30, Հովհ. 5; 28-29)։ Տիրոջ Հարությունը պատճառ է, որ մենք անմնացորդ հավատանք արտասանած իր բոլոր մյուս խոսքերին։

 Մենք բոլորս, ընդունենք, թե չընդունենք, հավատանք, թե չհավատանք, Քրիստոսի նմանողությամբ պետք է հարություն առնենք, ուրեմն հստակ է, որ հարությունը մարմնավոր հարություն է, քանի որ Քրիստոս մարմնով Հարություն առավ։

 Շատերը թերահավատորեն հարցնում են, թե ինչպե՞ս Աստված պիտի կարողանա հարություն տալ մեռելներին, որոնք ամբողջովին փոշիացել ու մոխրացել են։ Այդպես մտածողներին հիշեցնենք Աստծո խոսքը. «Մարդկանց համար այդ անհնար է, բայց ո՜չ Աստծո համար» (Մարկ. 10; 27)։ Եթե Աստծո համար հնարավոր եղավ ոչնչից ստեղծել աշխարհը, կամ հողից մարդ ստեղծել. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից» (Ծննդ 2.7): Հապա ինչո՞ւ անհնար պիտի լինի Տիրոջ համար հարություն տալ հող ու փոշի դարձած մարդկությանը։ Եթե մարդ կարողանում է ամբողջովին փլատակների վերածված շենքը վերակառուցել, Աստծո համար ինչո՞ւ անհնար պետք է լինի ամբողջովին մոխրացած մարդկությանը հարություն պարգեւել։

 Բնությունն անգամ ապացուցում է հարության իրական լինելը։ Այո՜, հարության խոստումի մասին մենք միայն Աստվածաշնչի կամ այլ քրիստոնեական գրքերի մեջ չէ, որ կարդում ենք, այլ նաեւ բնության մեջ։ Եթե անշունչ ծառերը, որոնք ձմռանը լիովին չորանում են եւ կենդանության շունչ իսկ չի մնում նրանց մոտ, կարող են գարնանն ու ամռանը վերստին ծաղկելու կանաչել, հապա որքա՜ն ավելի Աստված կարողություն ունի ննջեցյալներին վերստին կյանքի կոչելու։ Պողոս առա քյալը ասում է. « Իսկ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել: Եւ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հա վատը. Եւ տակավին նույն մեղքերի մեջ եք» (Ա Կորնթ. 15.16-17): Իսկ սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին խորիմաստ խոսքով այսպես է ասում. «Եթե արմատից կտըրված ծառը կարող է վերստին աճել եւ ծաղկել, արդյո՞ք մարդը վերստին պիտի չծաղկի։ Եթե սերմանված սերմերը, վերստին աճելով եւ հնձվելով, պատրաստվում են կալի, մարդ արարածը ինքն էլ վերստին կալի չի՞ պատրաստվի։ Եթե այգիներից կամ ծառերից կտրտված ոստերը, ուրիշ տեղ տնկված լինելով, վերստին կաճեն, մարդը ինքն էլ հողի մեջ դրվելուց հետո, վերստին պիտի չկենդանանա՞։ Դու դատիր ու տես, թեո՞ր մեկն է ավելի մեծ. նորստեղծել ամենեւին չստեղծվա՞ ծը, թե՝ ընկածն ու կործանվածը վերստին ձուլել եւ ստեղծել նրանից նոր պատկեր։ Արդ, եթե Աստված իր շնչով է ստեղծել մեզ, մի՞ թե չի կարող ստեղծվածին եւ ընկածին հարություն պարգեւել։ Աստված գիտի քո թերահավատությունը, ահա թե ինչո՜ւ Նա այն պե՜ս արեց, որ դու, տեսնելով անշունչ եւ անմռունչ բնության վերհառնումը, հավատաս շնչավոր եւ բանական էակների հարությանը»:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ»

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 16 4 Մայր Աթոռում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Հարության տոնը (նկարներ)
Հաջորդ նյութը Ekeghecakan kyanq 16.04.2017 Եկեղեցական կյանք (16.04.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

iny eraniner
Քրիստոնեական

Ինը ԵՐԱՆԻՆԵՐ, Լեռան քարոզ

2 Նոյեմբերի, 2014
Harutyun 8
Նորություններ

Հայրապետական Սուրբ Պատարագ Սուրբ Հարության տոնի առիթով (նկարներ)

10 Ապրիլի, 2023
Kyanq
Քրիստոնեական

ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔԸ

18 Հունիսի, 2016
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?