Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qaratev patke8agrutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Քառադեմ պատկերագրության (հրեշտակակերպ մարդ, առյուծ, եզ և արծիվ) մեկնաբանությունը
Քրիստոնեական

Քառադեմ պատկերագրության (հրեշտակակերպ մարդ, առյուծ, եզ և արծիվ) մեկնաբանությունը

Published: 21 Հոկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հնագույն արևելյան ժողովրդական պատկերացումներում երկրի չորս կողմերի պահապաններ համարվել են հրեշտակակերպ մարդը, առյուծը, եզը և արծիվը: Այս խորհրդանշական (symbolic) պատկերագրությունն ունի հետաքրքիր մեկնաբանություն: Հրեշտակակերպ մարդը (hominis)՝ որպես սեր սփռող մեծ զորություն և ուժ, բնակվում էր ամենուր և ներդաշնակեցնում կյանքը, առյուծը (leonis) կենդանական աշխարհի զորեղ արքան էր և համարվում էր բնության վերակացուն, եզը (bovis) խոնարհ աշխատանքի խորհրդանիշն էր, որի շնորհիվ էր իրականացվում մարդկային կեցությունը, իսկ արծիվը (aquilae) երկնքի և երկրի հսկողն էր, որ բարձունքներից հետևում էր բնության կարգուկանոնին:

 Ըստ ավանդության՝ այս քառադեմ պատկերագրությունը վերագրվել է նաև Հիսուս Քրիստոսի կյանքը և վարդապետությունը ուսուցանող չորս ավետարանիչներին: Մատթեոսի խորհրդանիշն է հրեշտակակերպ մարդը, որովհետև նա Ավետարանի սկզբում հիշատակում է Քրիստոսի մարդեղության պատմությունը: Մարկոսի խորհրդանիշն է համարվում առյուծը, քանի որ իր Ավետարանի սկզբում նա առյուծի համարձակությամբ հայտարարում է, թե Հիսուս Աստծու Որդին է: Ղուկասինը` եզը (զոհի խորհրդանիշ), քանի որ Ավետարանն սկսվում է Զաքարիայի՝ Տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ, իսկ Հովհաննեսինը՝ արծիվը, որովհետև նա Ավետարանի սկզբում արծվի պես բարձրանում է երկնային բարձունքները՝ հայտարարելով Քրիստոսի աստվածությունը:

 Քրիստոս այս քառադիմության կատարյալ մարմնացումն է: Նա ծնվեց և ապրեց երկրի վրա ինչպես հրեշտակակերպ մարդ, հաղթեց թշնամուն որպես առյուծ, ապա եզի զոհաբերության օրինակով իրեն զոհեց մարդկության փրկության համար և արծվի պես հաղթականորեն երկինք սավառնեց:

Պատրաստեց Դավիթ դպիր Հունանյանը

Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 2-րդ համարից

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը ter vahram Հրանտ Բագրատյանի գրառման առիթով
Հաջորդ նյութը 0221 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բեռլինում այցելեց «Հաց աշխարհի համար» սոցիալական ծառայության կենտրոն, նախագահեց նաև «Մերձավոր Արևելքի քրիստոնյաները» միջազգային գիտաժողովը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Achaq e1506687692746
Քրիստոնեական

ՄԱՐԴՈՒ ԱՉՔԸ

23 Սեպտեմբերի, 2019
Hreshtakner 2
Քրիստոնեական

ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

3 Նոյեմբերի, 2016
Adam Eva 2
Քրիստոնեական

ԱԴԱՄ ԵՎ ԵՎԱ

29 Փետրվարի, 2020
halloween 2019
Քրիստոնեական

Ի՞նչ եք հիմա տոնում: Ո՞րն է հաճույքը սեփական անձը նույնականացնել չարի կամ զոհի հետ

31 Հոկտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?