Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Astvacashunch1
Մարտի 21 Գշ. ԳԿ. Լ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 20 Բշ. ԳՁ. ԻԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Apshkharutyun
Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)
Տեսանյութեր
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin B 4357
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)
Քրիստոնեական

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունը 1999-2019 ԹԹ. (համառոտ ակնարկ)

Published 3 Նոյեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 43 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովի 445 պատգամավորները, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի շուրջ համախմբված, Ամենակալ Աստծո և Սուրբ Ավետարանի առջև երդվեցին կաթողիկոսական թեկնածուներից Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրել արժանավորին:

 Քվեների հաշվումից հետո, ժամը 18.45-ին, բարձր ու հնչեղ ղողանջեցին Մայրավանքի զանգերը՝ ի լուր ամենքի ավետելով Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի նոր գահակալի ընտրությունը: 48 տարեկան հասակում Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահի 132-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը : Ութ օր անց, նոյեմբերի 4-ին՝ Սրբոց Հայրապետացն Մետրոփանոսի, Աղէքսանդրոսի, Պօղոսի Խոստովանողին և նօտարացն Մարկիանոսի և Մարտիրոնիե տոնի օրը, տեղի ունեցավ Գարեգին Բ. Ամենայն Հայոց նորընտիր Կաթողիկոսի գահակալման և օծման արարողությունը:

 1999 թ. հոկտեմբերի 27-ից սկսվեց Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գահակալության շրջանը:

Garegin B 1156Garegin B 2957

 2019 թ. նոյեմբերի 4-ին Նորին Սրբության գահակալության 20-րդ տարեդարձն է: Անցնող տարիները Հայ Եկեղեցու կյանքում ձեռքբերումների կարևորագույն ժամանակաշրջան էր:

 Մենք, օգտվելով առիթից, ցանկանում ենք Հայոց Հայրապետի գահակալության 20-րդ տարեդարձի առիթով անդրադառնալ Հայ Եկեղեցու կյանքում արձանագրված փոփոխություններին և կարևոր իրադարձություններին, որոնք նշանակալի են եղել Հայ Եկեղեցու շենացման և պայծառության հարցում: Ամփոփ ներկայացնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվության տարիներին արձանագրված այն մեծաթիվ գործերը, որոնց շնորհիվ Հայ Եկեղեցին այս տարիների ընթացքում շենացել, բարեկարգվել և արձանագրել է կարևորագույն բազմաթիվ ձեռքբերումներ:

ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱՐԿՉԱԿԱՆ, ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ
ԵՎ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Գևորգյան Հոգևոր Ճեմարան

Gevorgyan Գևորգյան ճեմարանի իսկական զարթոնքն ու վերելքը սկսվեց Ամենայն Հայոց Գարեգին Երկրոդ Կաթողիկոսի օրոք: Նորին Սուրբ Օծությունը, կարևորելով հոգևոր բարձրագույն կրթության անհրաժեշտությունը, հետևողական աշխատանք կատարեց Ճեմարանը բարձրագույն ուսումնական հաստատություն դարձնելու ուղղությամբ: Նախ ընտրվեց բարձրակարգ դասախոսների մի խումբ, որը հաստատությունում նկատելիորեն բարելավեց ուսման որակն ու ծավալը: Ապա՝ 2002 թ., բանակցելով հանրապետության կառավարության հետ, Հայոց Հայրապետը Ճեմարանի համար ձեռք բերեց բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ: Այսպիսով, Գևորգյան ճեմարանը պետականորեն ճանաչվեց որպես աստվածաբանական համալսարան: Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ մշակվեցին աստվածաբանական համալսարանի ուսումնական նոր ծրագրերն ու կանոնադրությունը, ընդունելության կարգը:

 2002-2007 թթ. հետևողական աշխատանքի շնորհիվ, 2006 թ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից Ճեմարանը ձեռք բերեց բակալավրիատի ուսումնական ծրագրերին համապատասխան կրթություն իրականացնելու և աստվածաբանության բակալավրի հավատարմագրված դիպլոմ շնորհելու իրավունք, իսկ 2007 թ.՝ նաև իրականացնելու կրթություն՝ մագիստրոսական ծրագրերով և շնորհելու աստվածաբանության մագիստրոսի աստիճան:
Նորին Սրբության ջանքերով 2016 թ. հոկտեմբերին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված հատուկ արտոնագրով Գևորգյան հոգևոր ճեմարանը դարձավ Հայաստանի միակ բուհը, որ կարող է շնորհել աստվածաբանության թեկնածուի աստիճան: 2018 թ. Ճեմարանն արդեն ունեցավ իր առաջին ասպիրանտները:

Gevorgyan chemaran 325 Այսօր ճեմարանը հանդես է գալիս որպես եռաստիճան համակարգով բարձրագույն ուսումնական հաստատություն: Ճեմարանը սերտ կապերի մեջ է Հայրենիքի և արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ. օրինակ՝ 2016 թ. հունիսի 17-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի և Նյու Յորքի Ս. Վլադիմիր Ուղղափառ ճեմարանի միջև գործակցության համաձայնագիր է ստորագրվել:

Ի տարբերություն նախորդ տարիների, ճեմարանում այսօր ավարտաճառերը պաշտպանվում են ավարտական քննություններին զուգահեռ:

1999-2011 թ. Ճեմարանի տարածքում նաև լայն շինարարական գործունեություն է ծավալվել: Հիմնովին վերանորոգվել է Ճեմարանի պատմական շենքը, որ ներկայումս ծառայում է որպես Ճեմարանի ուսումնական մասնաշենք: Ավարտին է հասցվել և շահագործման հանձնվել Ճեմարանի հանրակացարանը (ննջարանային մասնաշենք): Այնուհետև կառուցվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (այստեղ են կատարվում ամենօրյա ժամերգությունները և Սբ. Պատարագի արարողությունները՝ ճեմարանականների մասնակցությամբ), հանդիսությունների դահլիճը և մարզասրահը:

 Վերջին 20 տարիներին ճեմարանականների թիվը էապես աճել է. օրինակ՝ 1945-1999 թթ., այսինքն 54 տարվա ընթացքում Ճեմարանն ունեցել է 265 շրջանավարտ, իսկ 1999-2019 թթ. ընթացքում շրջանավարտների թիվը 469 է:

Քահանայից պատրաստման լսարան

 Ճեմարանի գործունեության հետ սերտորեն առնչվում է նաև 2002 թվա­կա­նից Վեհափառ Հայրապետի տնօ­րի­նութ­յամբ և օրհ­նութ­յամբ վե­րա­կանգն­ված Քա­հա­նա­յից պատ­րաստ­ման լսա­րա­նը, որը գործում է Ճեմարանին կից: 2002-2019 թթ. ընթացքում Քա­հա­նա­յից պատ­րաստ­ման լսա­րա­նն ունեցել է շուրջ 44 շրջանավարտ:

Գարեգին Ա կրթական կենտրոն

 Կենտրոնի շինարարությունը սկսվել է 2011 թ. հունիսին: Շենքի ճարտարապետներն են Ա. Նազարեթյանը և Ա. Սահակյանը, մեկենասներն են՝ լոնդոնաբնակ Հայկ և Էլզա Դիդիզյանները: 2015թ-ի սեպտեմբերի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը: Երջանկահիշատակ Գարեգին Ա Հայրապետի անունը կրող այս կենտրոնում Նորին Սրբության օրհնությամբ 2018 թ. փետրվար ամսից մեկնարկել է Քահանայից վերապատրաստման երեքշաբաթյա ծրագիրը, որին մասնակցում են եկեղեցականներ՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերից: Այս պահին ծրագիրը առժամանակ դադարեցված է: Կենտրոնը 2017թ-ին «Տարվա նախագիծ և տարվա կառույց» ամենամյա մրցույթի արդյունքներով «Ճարտարապետական իրականացված կառույց» անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել:

Garegin A

Սևանի Վազգենյան դպրանոց

 Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (1999-ից.` Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոս) նախաձեռնությամբ և Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա. կաթողիկոսի օրհնությամբ վերաբացվեց Սևանավանքը:

 Նույն թվականին բացվեց նաև Սևանի հոգևոր դպրանոցը, որը 1994թ. վերանվանվեց Վազգենյան հոգևոր դպրանոց: Դպրանոցում Հայաստանի և սփյուռքի համար պատրաստվում են հոգևոր սպասավորներ: 2004թ. շահագործման է հանձնվել նորակառույց շենքը: Նորակառույց ննջարանային մասնաշենքը կառուցվել է սիրիաբնակ տեր և տիկին Յակուբյանների և կանադահայ բարերարների կողմից: 2005թ. տարեվերջին՝ Սուրբ Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի, օծվեց դպրանոցի բակում գտնվող Սուրբ Հակոբ Մծբնեցի մատուռը։ Այս տարիներին Դպրանոցի գրադարանը համալրվել է մոտավորապես 20.000 հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն գրքերով:

Սևանի դպրանոցը բացվելուց ի վեր ունեցել է շուրջ 300 շրջանավարտ, որոնցից երկու տասնայկից ավել կուսակրոն քահանաներ են, որոնք ծառայում են աշխարհի գրեթե բոլոր հայ համայնքներում:

Sevani vazgenyan dpranoc 326

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան

 Ամենայն Հայոց Հայրապետի նոր կրթական հաստատություն հաստատելու հաջորդ կարևոր հանգրվանը դարձավ Հառիճավանքում բացված ընծայարանը:

Trbanchyan 32572012 թ. Հառիճավանքում բացվեց Թրբանճյան հոգևոր ընծայարանը, որն ունի ավագ դպրոցի կարգավիճակ: 2013 թ. ապրիլին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հառիճավանքի ընծայարանին տրամադրվել է ավագ դպրոցի կրթական ծրագրեր իրականացնելու արտոնագիր: Հառիճավանքի ընծայարանի գրադարանը համալրվել է ավագ դպրոցի հումանիտար հոսքի դասագրքերով: 2017թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Հառիճի վանքում գործող Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությունը: 2013-2019 թթ. ընթացքում ընծայարանն ավարտել է շուրջ 171 աշակերտ:

Trbanchyan yncayaran

Հայորդյաց տներ

 Վեհափառ Հայրապետի նորահաստատ կրթական հաստատությունների շարքում հաջորդ հանգրվանը նախկին մանկապատանեկան ստեղծագործական հաստատություններն էին:

Hayordac tun 2545 Տեր Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի (1999-ից.` Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս) և Հայկական բարեգործական ընդհանուր միության այդ օրերի նախագահ տիկին Լուիզ Սիմոն-Մանուկյանի մտահղացմամբ՝ Հայաստանում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններից մի քանիսը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հովանու ներքո վերցնելով՝ 1993 թ. հիմնադրվեց այն կառույցը, որն այսօր հայտնի է որպես «հայորդյաց տուն»: Այդ ծրագիրն իրագործվեց ՀԲԸՄ-ի և անհատ բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Այսօր դեռահասների շրջանում Մայր Աթոռի քարոզչությունն իրականացվում է 7 Հայորդյաց տների (Էջմիածին, Աշտարակ, Գյումրի, Վանաձոր, Նորք, Մալաթիա և Արաբկիր), որից 4-ը բացվել են վերջին տարիներին. Հայորդյաց տներին կից գործում է նաև Քանաքեռի Մանրանկարչության արվեստի կենտրոնը: Հայորդյաց տներում, 1999-2019 դրությամբ հաճախել է շուրջ 60.000 երեխա, կազմակերպվել են բազմաբնույթ մեծ և փոքր միջոցառումներ, ցուցահանդեսներ, համույթների մենահամերգներ, հանդիսություններ, մրցույթներ, դեկորատիվ-կիրառական արվեստի, կերպարվեստի, երգ-երաժշտության, սպորտի, օտար լեզուներ, համակարգչային, լրագրության և այլ ծրագրեր: Սաները հանդես են եկել բազմապիսի միջոցառումներով՝ նվիրված ազգային-եկեղեցական և պետական տոներին:

Hayordac tun 326 Հայորդյաց տները, դուրս գալով զուտ ուսուցողական շրջանակներից, համագործակցում են ինչպես սկաուտական կազմակերպության կամավորների, այնպես և Արգենտինայի, ԱՄՆ-ի Արևելյան ու Արևմտյան թեմերի պատանեկան, երիտասարդական հաստատությունների հետ: Ամեն տարի Հայաստան են այցելում Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան», Լոս Անջելեսի «Մանուկյան-Դեմիրճյան» և «Շամլյան» ազգային վարժարանների սաներն ու շրջանավարտները:

Հայորդյաց տներն ունեն հայ կամ օտարազգի բարերարներ, աջակցող կազմակերպություններ. «Ջինիշյան» հիմնադրամի և Փառեն արքեպ. Ավետիքյանի աջակցությամբ ամեն տարի գրեթե հարյուր սան իր ամառային արձակուրդն է անցկացնում Աղվերանի, Հանքավանի կամ Հայաստանի հանգստյան այլ գոտիների ճամբարներում:

Մոտ ապագայում ծրագրվում է հայորդյաց տներ բացել նաև հանրապետության այլ մարզերում։ Այս համակարգում աշխատողների թիվը հասնում է մի քանի հարյուրի:

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում

 Կարևորելով երիտասարդների դերակատարումը Հայ Եկեղեցու շենացման և զարթոնքի հարցում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ 2001թ.-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակներում հիմնադրվեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ): ՀԵՀԵՄ-ը հայորդիներին միավորելու, Հայ Եկեղեցու կյանքում ներգրավելու ռազմավարական ակտիվ ծրագրեր է իրագործում Հայաստանյան և արտասահմանյան հայոց թեմերում:

HEHEM

ՀԵՀԵՄ ներկայիս կառուցվածքն է՝

Ա. Կենտրոնական գրասենյակ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին – Երեւան),

Բ. Տարածաշրջաններ (Հայաստան-Արցախ, Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ, Եվրոպա,Հրվ. ԱՄՆ, Հյս. Ամերիկա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա, Հնդկաստան և Ծայրագույն Արեւելք, Ավստրալիա և Նոր Զելանդիա):

Hehem 235ՀԵՀԵՄ-ը գրեթե ամեն տարի իրականացնում է համահայկական ուխտագնացություններ, ենթատարածաշրջանային, միջտարածաշրջանային և տարածաշրջանային բազմապիսի երիտասարդական միջոցառումներ:

 2015թ. ապրիլի 30-ին Հայոց Հովվապետի ջանքերով և Հովնանյան ընտանիք ազնիվ նվիրատվությամբ, օծվեց Երևանի Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցուն հարակից Ս. Աննա եկեղեցին, որի տարածքում էլ տեղակայված է ՀԵՀԵՄ-ի կենտրոնական գրասենյակը:
Surb Anna

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Qristoneakan dastiarakutyan kentronՔրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և բարձր տնօրինությամբ կրթադաստիարակչական գործունեություն ծավալող կառույց է, որը համագործակցելով ոլորտին առնչվող և այն համակարգող հաստատությունների հետ` խթանում է հանրակրթության ոլորտի աշակերտների և մեկօրյա (շաբաթօրյա կամ կիրակնօրյա) կրթօջախների սաների հոգևոր ազգային կրթությանն ու դաստիարակությանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ 2005 թ. սեպտեմբերի 1-ից ՔԴՔԿ-ն վերակազմավորվեց և ստանձնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հանրակրթական ոլորտում իրականացվող բոլոր ծրագրերի կյանքի կոչման առաքելությունը՝ վերանվանվելով Քրիստոնեական դաստիարակության կենտրոն (ՔԴԿ):

2002 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` ի դեմս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի, և ՀՀ կառավարության` ի դեմս վարչապետ հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի, միջև կնքվեց համաձայնագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ներդնելու վերաբերյալ: Սույն համաձայնագիրը ամրապնդվեց 2005 թ. Վեհափառ Հայրապետի և ՀՀ ԿԳՆ նախարարի միջև կնքված համաձայնագրով` կարգավորելով յուրաքանչյուր կողմին վերապահված աշխատանքները ՀԵՊ առարկայի առնչությամբ: Առարկան 2005 թվականից ընգրկված է հանրակրթական դպրոցների պետական ուսումնական պլանի 4-10-րդ (այսօր՝ 5-10-րդ) առարկայացանկում: Հարկ է նշել նաև, որ հանրակրթական դպրոցների 12-րդ դասարանի ծրագրում ՀԵՊ առարկան ներառված է երաշխավորված առարկաների ցանկում և որոշ դպրոցներում տնօրենների հայեցողությամբ առարկային այդ դասարանում ևս հատկացվում են դասաժամեր:

ՀՀ ԿԳՆ-ի հետ փոխադարձ համաձայնությամբ 2005 թ. սեպտեմբերից ՔԴԿ-ն ստանձնել է հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հետ առնչվող խնդիրների վերահսկողությունը: ՔԴԿ-ի պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոցներ, իրականացնում Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի դասալսումներ, մատնանշում ուսուցիչների բացթողումները, օգնում շտկել դրանք, իսկ առանձին դեպքերում հարց բարձրացնում անհամապատասխան ուսուցչի փոխարինման:

Տարածաշրջաններում շարունակաբար կազմակերպվում են ամսական մասնագիտական սեմինարներ Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչների համար, հանդիպումներ հոգևորականների հետ, ուխտագնացություններ և այլն:

Այցելություններ, հոգևոր զրույցներ են իրականացվում նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում:

Էօրնեկեան հ անրակրթական դպրոց

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկեան հանրակրթական դպրոց»-ը հիմնադրվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և Էդուարդո Էօրնեկեանի բարերարությամբ 2009 թվականի սեպտեմբերի 1-ին, Վաղարշապատի թիվ 13 հանրակրթական դպրոցի հիմքի վրա: Այդ ժամանակ աշակերտների թիվը 80 էր: Դպրոցի դիմորդների աճով պայմանավորված՝ 2017 թ. Հայոց Հայրապետի ջանքերով կառուցվեց հարմարավետ, ընդարձակ, ժամանակակից կահավորանքով ապահոված նոր շենք, որը հնարավորություն կտար աշակերտներին և աշխատակազմին առավել արդյունավետ կազմակերպելու կրթական կարևոր գործառույթը: 2019թ-ին դպրոցում ուսանում են 519 աշակերտ:
Eornekyan sproc

Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց

 Էօրնեկեան դպրոցի հաջողություննրը Մայր Աթոռին ստիպեցին մտածել` իր հոգածության ներքո այլ դպրոցներ ևս ներառելու մասին: 2014 թ-ին կառավարության որոշմամբ «Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամի`անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածության ներքո: Քայլեր է ձեռնարկվում դպրոցն ավելի մրցունակ և արդիական դարձնելու ուղղությամբ: Ինչպես Էօրնեկեան դպրոցում, այստեղ ևս տարեցտարի ավելանում է դպրոցում սովորել ցանկացող աշակերտների թիվը:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան

Klkata 3265 Վեհափառ Հայրապետն իր ամենօրյա հոգածության ներքո է պահում ոչ միայն իր գահակալության շրջանում հիմնված կրթական հաստատությունները, այլև մեծագույն ջանասիրությամբ հետևում է նախկինում հիմնադրված և ներկայումս կրթական գործունեություն իրականցնող հաստատություններին, դրանցից կարելի է առանձնացնել Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը:

Վեհափառ Հայրապետը դեռևս իր առաջնորդական տեղապահության շրջանում սկսեց մեծ ուշադրություն դարձնել Մարդասիրական ճեմարանի գործունեությանը՝ իմանալով, որ այն Սփյուռքում գործող ամենահին կրթօջախներից մեկն է: Նրա հետևողական ջանքերի շնորհիվ 1999թ-ին ճեմարանը հանձնվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խնամքին, ինչից հետո սկսվեց և այսօր էլ շարունակվում է ճեմարանի վերելքի և զարթոնքի շրջանը: 1999-2019 թվա­կան­ներին Հա­յոց մար­դա­սի­րա­կան ճե­մա­րանում սովորել է շուրջ 500 աշակերտ, որոնցից բարձր ա­ռա­ջա­դի­մութ­յուն ունեցողներն ե­կե­ղե­ցու հո­վա­նա­վո­րութ­յամբ իրենց կրթութ­յու­նը շա­րունա­կում են Հնդկաս­տա­նի լա­վա­գույն հա­մալ­սա­րան­ներում ու քո­լեջ­նե­րում:
Kalkata 21
1999-2019 թթ. Վեհափառ Հայրապետը երեք անգամ՝ 2007, 2008 և 2016 թվականներին դեպի Հնդկաստան կատարած Հայրապետական այցերի շրջանակներում եղել է Մարդասիրական ճեմարանում:

Արևադաշտի Էօրնեկեան մանկապարտեզ

 Մայր Աթոռի հոնու ներքո գործում է նաև Արևադաշտի Էօրնեկեան մանկապարտեզը: 2014 թ. փետրվարի 25-ի ԿԳ նախարարի թիվ 138-Ա/Ք հրամանով Էօրնեկեան մանկապարտեզին տրվել է իրավական փաստաթուղթ՝ լիցենզիա /N0051/՝ նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու իրավունքով, որտեղ հաճախում են շուրջ 4 տասնյակ երեխաներ:

 

Թանգարաններ

Հին Վեհարան

Գարեգին Բ Հայրապետի նախաձեռնած՝ տարածքի գոտևորման աշխատանքներով պայմանավորված՝ պահանջ առաջացավ կատարելագործելու նաև կաթողիկոսների թանգարանը և դրան հարակից շինությունը: Գոյություն ունեցող պահեստներն ու օժանդակ սենյակները վերահատակագծվել են որպես ցուցասրահներ և սպասարկման սենյակներ: Կարևոր է նշել, որ Հին Վեհարանի վերաշինության աշխատանքների ընթացքում նկուղային հարկում 2010 թ. իրականացված հնագիտական պեղումների արդյունքում ի հայտ են եկել աղյուսի արտադրամաս և հնոց, որոնք վերակառուցման ընթացքում ամբողջությամբ թանգարանացվել են: Վերանորոգչական աշխատանքներն ընթացել են 2010-2014 թթ.:

Hin Veharan

«Խրիմյան» թանգարան

Կառուցվել է 1896 թ.՝ Մկրտիչ Ա Խրիմյան Հայրապետի օրոք: 1957 թ. սկսած օգտագործվել է որպես տնտեսական իրերի պահեստ: 2007-2008 թթ. Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ հիմնովին վերանորոգվել, կահավորվել է և ծառայում է որպես թանգարան: Այժմ այն վերանվանվել է «Խրիմյան թանգարան», և առաջիկայում այստեղ են հանգրվանելու աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկու կտավները, որոնք կտակվել են Մայր Աթոռին:

«Ալեք և Մարի Մանուկյան» գանձատուն

 1999-2019 թթ. ընթացքում մի քանի անգամ վերանորոգվել է: Բացվել է նաև ձեռագրերի ցուցադրության առանձին սենյակ: Մոտ ապագայում կբացվի նաև առանձին սրահ, որտեղ ցուցադրվելու են այն իրերը, որոնք Հայ Եկեղեցուն են նվիրել հյուրերը, այցելուներն ու հավատացյալները:

Aleq Mari Gandzatun

Ռուբեն Սևակի անվան թանգարան

 Մայր Աթոռի նոր սեղանատան կառուցումից հետո նախկին սեղանատունը վերածվել է Ռուբեն Սևակի անվան թանգարանի: 2012 թ. առաջին հարկում ծավալված շինարարական-նորոգչական աշխատանքներն ավարտ­վեցին 2013 թ.: Թանգարանում ցուցադրվում է շուրջ 200 բացառիկ և արժեքավոր կտավ, ինչպես նաև Մեծ Եղեռնի նահատակ բանաստեղծ, արձակագիր ու բժիշկ Ռուբեն Սևակին պատկանող ածխանկարներ, անձ­նական իրեր ու փաստաթղթեր, պատմական ցուցանմուշներ և հայ արվեստի արժեքավոր գործեր:

Ruben Sevak tangaranRuben Sevak 124

Գրատներ

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, որպես զբոսաշրջու­թյան լավագույն վայր, պատշաճ գրատան կարիք է ունեցել: Հին գրատունն այլևս իր ունեցած հնարավորություն­ներով չէր բավարարում ժամանակի պահանջներին, ուստի որոշվեց հին գրատունը և տպարանի առաջին հարկի հյուսիսային մասը տրամադրել Մայր Աթոռի նոր գրատանը: Բացի սրանից Մկրտարանին կից կառույցում 2008 թ և 2015 թ. Հին Վեհարանի շենքում ևս գործում են գրատներ: Գրատներ բացվել են նաև մի շարք վանքերում: Վերջին տարիներին Երևանում ևս բացվել է գրատուն:
Gratun

Մատենադարան

 Կրթադաստիարակչական ոլորտը զարգացնելու համար Վեհափառ Հայրապետը մեծ ուշադրություն է դարձնում Մայր Աթոռի գրադարանային գործունեությանը: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի գահակալությունից սկսած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոր զարկ տրվեց գրադարանային գործի կազմակերպման գործընթացին: 2012 թ. վեր խոյացավ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի շենքը: Մատենադարանում պահվում է հայագիտական և աստվածաբանական շուրջ 80.000 միավոր գրականություն (2003 թվականին մոտավորապես 5.000 էր): Այստեղ նաև հավաքված են Աստվածաշնչի գրեթե բոլոր հնարավոր հրատարակությունները: Մատենադարանում են գտնվում նաև հայ մշակույթի մի շարք երախտավորների անձնական հավաքածուները: Մատենադարանն ունի 545 միավոր հնատիպ գիրք, որոնցից 430 միավորը ձեռք է բերվել 2002-2019 թթ.: Մատերանդարանի ֆոնդերի համալրումն իրականացվում է շնորհիվ այն նվիրատվությունների, որոնք կատարվում են աշխարհի տարբեր վայրերից: Բացի նվիրատվություններից Մատենադարանն ունի առանձին գումարային ֆոնդ, որը ծառայում է անհրաժեշտ գրականություն ձեռքբերելու համար: Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Մատենադարանն ունի առանձին ֆինանասական բյուջե, որից տարեկան գումար է հատկացվում ընտրված գրականություն ձեռք բերելու համար, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դառնում ձեռք բերել մեզ անհրաժեշտ գրականությունն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Հրատարակչական բաժին

Հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու նպատակով` համապատասխան գրականության լույս ընծայումով արդյունավետ քարոզչություն է իրականացնում 2006 թ. հիմնված Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը: Անցնող շուրջ մեկուկես տասնամյակում բաժնի կողմից իրականացվել են օտար լեզուներից և գրաբարից թարգմանությունների, եկեղեցագիտական, հայագիտական, մեկնողական գրականության, ինչպես նաև քրիստոնեական բարոյագիտական, ուսուցողական գրքույկների հրատարակություններ: 2012 թ. և 2013 թ. առաջին անգամ Ս. Էջմիածնում հրատարակվել է Ս. Գրիգոր Նարեկացու «Նարեկ» աղոթագրքի համապատասխանաբար աշխարհաբար և գրաբար տարբերակները: Հրատարակչական բաժինը 13 տարվա ընթացքում հրատարակել է 323 անուն գիրք և բազմաթիվ վերահրատարակությունները. օրինակ Նարեկ 2012-2019 թթ. վերահրատարակվել է 30.000-ից ավել օրինակով:

«Էջմիածին» ամսագիր

«Էջմիածին»՝ կրօնագիտական և հայագիտական ամսագիրը տարածվում է ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետություններում, այլ նաև աշխարհասփյուռ թեմերում։ Ամսագիրը հանդիսանում է Հայաստանի լավագույն գիտական ամսագրերից մեկը, որին թղթակցում են արտերկրի և Հայաստանի բոլոր բարձրակարգ հայագետները: Ամսագիրն արժանահիշատակ հոբելյաններին նաև արձագանքում է բացառիկ համարներով: 1999-2019 թթ. ամսագիրը շարունակել է կանոնավոր հրատարակվել:

« Քրիստոնյա Հայաստան » երկշաբաթերթը

 «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթերթն իրավամբ կարելի է համարել մեր հանրապետության լավագույն հոգևոր-մշակութային, գիտակրթական լրատվամիջոցը: Թերթի հիմնադրման 21 տարիների ընթացքում ընթերցողներին տրվել են կրոնական և մշակութային գիտելիքներ: Թերթի կայացմանը մասնակցել և մասնակցում են մեր հանրապետության լավագույն մտավորականները՝ անվանի պատմաբաներն ու գրականագետներ, լեզվաբաներ, արվեստաբաներ և ճարտարապետներ: Տպագրված թերթը փոխանցվում է հայաստանյան բոլոր թեմերին, բարձրագույն ուսումնական և գիտակրթական այլ հաստատությունների գրադարաններին: Թերթն արժանահիշատակ հոբելյաններին նաև արձագանքում է բացառիկներով: 1999-2019 թթ. թերթը շարունակել է կանոնավոր հրատարակվել: Վերջինս վաճառքի ենթակա չէ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Socialakan carayutyunneri bajin Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2014 թ. սկզբին ձևավորված Սոցիալական ծառայությունների գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ոլորտում` աջակցություն ցուցաբերելով հասարակության խոցելի խմբերին` մասնավոր ուշադրություն դարձնելով ազգաբնակչության կարիքավոր խմբերին` փախստականներին, սիրիահայերին, ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, հաշմանդամներին, ծնողազուրկ երեխաներին, տարեցներին, ուսանողներին և հիվանդներին:

Գրասենյակի գործունեության հիմական ոլորտներն են.

ա . Նյութական և ֆինանսական օգնության տրամադրում
բ . Բարեգործական ճաշարաններ (Էջմիածնում, Վանաձորում, երեքը` Երևանում)
գ . Երեխանների աջակցության խնամքի հաստատություններ

1. Քյուրքչյան երեխաների աջակցության կենտրոն (հիմնադրվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կաղմից)
2. Նագգաշյան մանուկների տուն (հիմնադրվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կաղմից)
3. Թռչունյան տուն

դ. Բնակարանային ապահովման ծրագրեր
ե. Սոցիալական և բարեգործական այլ ծրագրեր

ա. Նյութական և ֆինանսական օգնության տրամադրում

2014 -2019 թվականին Մայր Աթոռի Սոցիալական բաժինը իր օգնությունն է բերել շուրջ 55.000 անձանց:

բ. Բարեգործական ճաշարաններ (Էջմիածնում, Վանաձորում, երեքը` Երևանում

Socialakan caruyutyun147Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գործող հինգ բարեգործական ճաշարաններում, որտեղ սննվում են թվով շուրջ 900 անապահով քաղաքացիներ, աշխատանքն ընթացել է կանոնավոր և անխափան: Մալաթիայի, Արաբկիրի, Նորքի, Էջմիածնի բարեգործական ճաշարաններում ամեն տարի սնվել են 200-ական անձ, իսկ Վանաձորի բարեգործական ճաշարանում 100 անձ:

գ. Երեխանների աջակցության խնամքի հաստատություններ

 2005 թվականից անխափան իր գործունեությունն է շարունակում «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կետրոնը, որտեղ այս պահին մշտական ապրում են 20 աղջիկներ: 2018 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակի ջանքերով բացվել է «Քյուրքչյան» երեխանների աջակցության կենտրոնը, որտեղ այս պահին մշտական խնամք է ստանում 16 տղա: Կենտրոնի սաները ուսումնառություն են ստանում Մայր Աթոռի «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում:

դ. Բնակարանային ապահովման ծրագրեր

2017-2019 թվականներին Մայր Աթոռի կողմից գնվել է 14 բնակարան: 2017 թվականին 2 բնակարան` Արցախի պատերազմում վիրավորված և հաշմանդամություն ունեցող բազմազավակ մեկ ընտանիքի համար Աբովյանում և հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյանների ընտանիքին Մեծամորում: 2018 թվականին գնվել է 3 բնակարան Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար, իսկ 2019 թվականին` 9 բնակարան, նույնպես երկրաշարժից տուժած ընտանիքների համար:

ե. Սոցիալական և բարեգործական ծրագրեր

1. Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անվճար բժշկական ծառայություններ է մատուցվում սիրիահայ կարիքավոր ընտանիքներին՝ աջակցության ծրագիր:

2. Աջակցություն զոհված և վիրավորում ստացած ազատամարտիկների ընտանիքներին:

3. «Ծաղկազարդը Մայր Աթոռում»:

4. Օգնություն մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին:

5. Այցելություն Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

6. Աջակցություն ապրիլյան պատերազմի հետևանքով տեղահանվածներին:

7. «Սուրբ Ծննդյան ժպիտ անծանոթ փոքրիկին»:

8. Անկախության 25-ամյակի առթիվ այցելություն ծննդատներ:

9. «Ուրախ ամանոր սահմանին»:

10. Մանկատան երեխաների աջակցության ծրագրեր:

11. «Հաշմանդամ երեխաներին և ընտանիքներին աջակցություն» ծրագիրը:


Socialakan carayutyun 475Socialakan carayutyun 2356

Տեղեկատվական բաժին

Առավել լայն լսարանի համար քարոզչություն և պաշտոնական տեղեկատվություն է տրամադրվում համացանցի, հեռուստառադիո հաղորդաշարերի և «Շողակաթ» ու «Լույս» հեռուստաընկերությունների, ինչպես նաև Մայր Աթոռի պաշտոնական վեբկայքի և սոցիալական ցանցերի միջոցով:

Գիտաժողովներ

 Մայր Աթոռում 1999-2019 թթ. ընթացքում կազմակերպվել է 40-ից ավելի գիտաժողով և համաժողով, ինչպես նաև Մայր Աթոռը հովանավորել է տարբեր կառույցների կողմից կազմակերպված բազմաթիվ գիտաժողովներ:

ԵԿԵՂԵՑԻ – ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հայ Եկեղեցին միշտ եղել է հայոց պետականության անկախության և պահպանության երաշխավորը: Այս առաքելության շրջանակներում 1999-2019 թթ. եկեղեցու և պետության միջև հարաբերությունները կրել են գործընկերային բնույթ և կարգավորվել հատուկ օրենքներով: Եկեղեցի-պետություն հարաբերությունները, ինչպես նաև ներքին և արտաքին թեմական կյանքը հիմնականում կազմակերպվում և համակարգվում է Մայր Աթոռի դիվանատան գործունեության շրջանակներում:

Հայ Եկեղեցու պատմություն առարկան

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան Հայաստանի Հանրապետության դպրոցներում ներմուծվեց որպես պարտադիր առարկա: Առարկայի դասագրքերի հետ կապված ծախսերը, ուսուցիչների վերապատրաստումը և դասավանդման վերահսկողությունը իրականացվում է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից (տես վերևում): Առարկայի դասավանդումը սկսվել է դեռևս 2002-2003թթ.՝ Ստեղծվել է ուսումնական ծրագիր, մշակվել են դասագրքեր, վերապատրաստվել են ուսուցիչներ, որից հետո՝ 2005թ.-ին, ծրագիրն ամբողջությամբ սկսել է գործել:

Որպես ազգային Եկեղեցի

 2005 թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ առանձին կետով այն ամրագրելով ՀՀ Սահմանադրության մեջ:

Բանակի հոգևոր առաջնորդություն

HH ZU 356 Հայ Եկեղեցում ԶՈՒ հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997թ.: 1999-2019 թթ. բազմաթիվ զորամասերի գրադարանները համալրվել են հոգևոր գրականությամբ, բաժանվել են Աստվածաշունչ, «Էջմիածին» ամսագիր և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, հոգևոր բնույթի տարբեր գրքույկներ, աղոթագրքեր, Նոր Կտակարաններ: 2011 թ. բանակի հոգևոր սպասավորների թիվը հասնում էր 6 տասնյակի: Ներկայումս ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունում իրենց ծառայությունն են բերում ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ ու սարկավագներ:
HH ZU 578

Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչություն

Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին հիմնվեց կալանավայրերի հոգևոր տեսչությունը: Այսօր 12 հիմնարկներում իրենց հոգևոր սպասավորությունն են բերում մեկ տասնյակ հոգևորականներ:

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Մայրավանք

Մայր Աթոռի վարչական համակարգում իր լայնածավալ և բազմաոլորտ գործունեությամբ աչքի է ընկնում վերջին տարիներին ստեղծված Վարչատնտեսական բաժինը, որը համակարգում է Մայրավանքի կառուցապատման, շինարարական և այլ նմանատիպ աշխատանքները: 1999-2019 թթ. ընթացքում Մայր Տաճարի շուրջ եղած վանական կորիզը՝ հոգևոր, վարչական, բնակելի, ուսումնական, արտադրական, հասարակական և այլ շենքերով, թևակոխեց հստակ համակարգված կառուցապատման փուլ: Ջանքեր գործադրվեցին վերադարձնելու խորհրդային տարիներին կորցրած տարածքները. շուրջ չորս անգամ մեծացավ Մայր Աթոռի տարածքը: Այսօր այստեղ կառուցված և կառուցվող շենքերի թիվը շուրջ 4 տասնյակի է հասնում, ընդ որում, դրանց մի մասը շարք մտան վերջին 20 տարիներին: Այսօր Մայրավանքի տարածքի մակերեսը հասնում է գրեթե 35-40 հա-ի, այնինչ մինչև 1999 թ. Մայրավանքի տարածքը հասնում էր շուրջ 7-9 հա-ի:

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ՄԱՅՐ ՏԱՃԱՐ

Մայր Աթոռի 21-րդ դարի առաջին քսանամյակի գործունեությունն առավել աչքի է ընկնում լայնամասշտաբ շինարարությամբ, որի մեջ առանձնահատուկ է եկեղեցաշինությունը: 21-րդ դարի եկեղեցաշինության թագն ու պսակը Մայր Տաճարի ներկայիս հիմնանորոգությունն է, որը սկսվել է դեռևս 2012 թվականին: Մայր Տաճարի վերանորոգմամբ զբաղվել են բազմաթիվ հայրապետներ, սակայն այն ծավալով և հիմնավորությամբ, որով արվում է ներկայիս հիմնավերանորոգությունն երբևէ չի արվել: Մայր Տաճարի հիմնանորոգությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ-ին:
Mayr tachar veran

Ս. ՏՐԴԱՏ ԲԱՑ ԽՈՐԱՆ

Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ՝ 2001 թ. ազգային բարերար Լուիզ Մանուկյան Սիմոնի հովանավորությամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կառուցվեց Ս. Տրդատ Բաց Խորանը: Խորանի հակառակ կողմում Արարատյան փողոցն է: Խորանը կրում է քրիստոնեություն ընդունած առաջին հայ թագավորի՝ Ս. Տրդատ Գ-ի անունը: Խորանի վրա կատարվում են եկեղեցական մեծ միջոցառումներ, ինչպես օրինակ՝ 2001, 2008 և 2015 թվականների մյուռոնօրհնության արարողությունները: Խորանի արևմտյան կողմում լայնարձակ հրապարակ է` նախատեսված ավելի քան 1.500 հավատացյալի համար: Հայ Եկեղեցում մի քանի հարյուրամյակ դադարած, ապա վերականգնված սրբադասման արարողությունը տեղի ունեցավ Բաց Խորանում 2015 թ. ապրիլի 23-ին՝ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի՝ հանուն հավատքի և հայրենիքի նահատակվածների սրբադասմամբ:
Trdat bac

Ս. ՎԱՐԴԱՆ ԵՎ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԱՐԱՆ

Mkrtaran 21

Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի նախաձեռնությամբ Մայր Աթոռում կառուցվեց առանձին մկրատարան: Քանի որ պահպանված առանձին կառույց- մկրտարաններ չունենք, ուստի դրանց լուծումների և ձևերի մասին դժվար է խոսել (հայ եկեղեցաշինության մեջ առանձին կանգնած մկրտարաններ ունեցել ենք մինչև 10-11- րդ դարերը): Համակառույցը տեղադրված է Մայր Տաճարի բակում՝ հյուսիսային կողմում եղած խաչքարերի ցուցադրման կամարաշարի կենտրոնական մասում: Ճարտարապետներն են Ջ. Թորոսյանը և Ռ. Ջուլհակյանը. շինարարության իրականացումը` Գ. Գալստյանի: Օծումը կատարվել է 2008 թ., մեկենասն է լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանը (2018թ. ՀՀ նախագահ):

ՍՐԲՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԱՑ ԵԿԵՂԵՑԻ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին Մայր Աթոռի տարածքում կառուցվել է ևս մեկ շքեղ և տպավորիչ եկեղեցի: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2007 թ. սեպտեմբերի 10-ին, իսկ օծումը՝ 2011 թ. նոյեմբերի 5-ին: Եկեղեցու մեկենասն է՝ երևանաբնակ Գագիկ Գալստյանը, իսկ ճարտարապետը` Ջիմ Թորոսյանը: Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին կառուցված է Գևորգյան Ճեմարանի տարածքում՝ ամբողջացնելով ուսումնական համալիրը: Եկեղեցին կառուցվել է ի նշանավորումն հայ եկեղեցական շինարարության վերածննդի: Այն կապող օղակ է Կոմիտասի հրապարակի և Մայրավանքի միջև:

Srboc Hreshtakapetac

«ԳԵՎՈՐԳ Զ ՉՈՐԵՔՉՅԱՆ» ԷԿՈՒՄԵՆԻԿ ԿԵՆՏՐՈՆ

Խրիմյան Հայրիկի կաթողիկոսության տարիներին Սինոդի շենքը քանդվեց և տեղը կառուցվեց «Խրիմյան» թանգարանը: 1896-1897 թթ. Մկրտիչ Ա Խրիմյան Կաթողիկոսը կառուցեց Սինոդի մեկ հարկանի շենքը (տեղակայված է Մայր Տաճարի հյուսիսարևմտյան կողմում), որտեղ իրենց գործունեությունը շարունակեցին Հայրապետական դիվանն ու Սինոդի պրոկուրորությունը: 1920-1921 թթ. շենքը բռնագրավվեց խորհրդային իշխանությունների կողմից, սակայն հետագայում վերադարձվեց ու ծառայեց որպես Մայրավանքի վարչական կառույց: 2011 թ. որոշվեց վերափոխել շենքը: Այդ նպատակով եղած շենքը 19 մ ընդարձակվեց դեպի հյուսիս և համալրվեց նախորդ մասի շարունակությունը կազմող միջանցքի երկու կողմում տեղաբաշխված 8 գրասենյակով (նախագծի հեղինակ` Ա. Սահակյան): Շենքում են տեղակայված Մայր Աթոռի միջեկեղեցական և այլ բաժիններ:
Chorekchyan kentron

ՀԱՅՈՑ ՎԵՀԱՐԱՆ

Հայոց վեհարանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը, կառուցվել է մեկ դար առաջ` մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ։ Այսօր Վեհարանը ներկայանում է Ամենայն Հայոց կաթողիկոսներին հարիր վսեմությամբ` բարերարությամբ գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի։ Վեհարանի հիմնանորոգման և բարեզարդման աշխատանքները սկսվել են 2010թ.-ին, իսկ 2019թ-ի սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Հայոց Հայրապետի, տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացումը:
Hayoc veharan Veharan 2

ԴԻՎԱՆԱՏՈՒՆ

Դիվանատունը կառուցվել է 2005-2008 թթ.: Ճարտարապետներն են Ա. Ավագյանն ու Ա. Փափազյանը: Կառուցվել և կահավորվել է ամերիկաբնակ հայտնի բարերարներ Նազար և Արտեմիս Նազարյանների նվիրատվությամբ: Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Հորիզոն 95» կազմակերպությունը: Տեղակայված է Վեհարանի հյուսիսարևմտյան կողմում` որպես Մայր Աթոռի վարչական մաս: Այստեղ են գտնվում Դիվանատան և Կաթողիկոսարանի վարչական գրասենյակները:
Divanatun

«ՀՐԱՉ և ՍՅՈՒԶԱՆ ԹՈՒՖԱՅԱՆ» ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏՈՒՆ

Գտնվում է Ս. Գայանե վանքի համալիրից ոչ հեռու: Կառուցվել է 1971-1979 թթ. (ճարտ.` Երվանդ Մելիքյան): 1991 թ. հետո, տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով, շենքը քայքայվել էր: Հայորդաց տունը գործում է 2003 թ. հունիսի 1-ից: Բարերարներն են Հրաչ և Սյուզան Թուֆայանները: Հայոց Կաթողիկոսի ջանքերով վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 2005 թ.: Նախագծի հեղինակը Մարիամ Մովսեսյանն է: Բացումը տեղի է ունեցել 2007 թ. օգոստոսի 31-ին: Հայորդյաց տանը գործում է 7 ոլորտի 29 դասարան, 4 համույթ:
Hrach tufenkyan

«ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ » ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Vache Tamar matenadaran 215Մայր Աթոռի տարածքում գործում է ժամանակակից պահանջներին համապատասխանող մատենադարան-գրադարան: Մատենադարանը տեղակայված է Բաց Խորանի հրապարակի հարավային կողմում: Այն մտահղացմամբ և կերպարով հորինվածքային անմիջական կապի մեջ է շրջակա շենքերի հետ: 2007 թ. օգոստոսի 25-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Մայր Աթոռի տարածքում տեղադրված հիշատակման քարը: Քարը ցույց էր տալիս այն վայրը, որտեղ հետագայում պետք է կառուցվեր մատենադարանը: 2009 թ. սեպտեմբերի 22-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Մատենադարանի հիմնօրհնեքի արարողությունը: Կառույցը բացի գրադարանային հարմարություններից ունի նաև կոնֆերանսների գեղեցիկ սրահ (42 տեղանոց) և հանդիսությունների դահլիճ (200 տեղանոց): Հանդիսությունների դահլիճն ըստ էության, բաղկացած է երկու հարակից` դահլիճից և կողային երկհարկ օժանդակ կամարակապ սրահից: Դահլիճը միասնական երկհարկ բարձրութեամբ լուսավոր թաղակապ սրահ: Գրքի թանգարան: Թանգարանի կահավորման մեկենասը նույնպես Վաչե Մանուկյանն է: Գրքի թանգարանի ցուցապահարանների կահավորման նախագծի հեղինակներն են Տ. Արարատ քահանա Պողոսյանը և ճարտարապետ Հ. Սարգսյանը: Կառուցման մեկենասն է լոնդոնաբնակ հայտնի բարերար Վաչե Մանուկյանը, ճարտարապետը՝ Արտակ Ղուլյանը: Կառուցումն ավարտվել է 2012 թ., իսկ շենքի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նույն տարվա հոկտեմբերի 18-ին:
Vache Tamar matenadaran 325

Սարկավագաց կացարան

2001 թ. ամբողջովին վերանորոգվեց շենքի երկրորդ հարկը՝ սարկավագաց կացարանները, որտեղ այժմ ապրում են Մայր Աթոռի միաբան սարկավագները: Նույն թվականի ապրիլի 25-ին պաշտոնապես բացվեցին նոր ննջարանները: Վերանորոգումը կատարվել է ամերիկաբնակ բարերարներ Նազար և Արտեմիս Նազարյանների նվիրատվությամբ: Քսաներկու նոր սենյակները հարմարավետ կահավորված են և յուրաքանչյուրն ուներ առանձին սանհանգույց: Սակայն 2013- 2014 թթ. վերանորոգման հետևանքով սարկավագների համար կառուցվեց առանձին նոր սանհանգույց, իսկ սենյակների սանհանգույցները փակվեցին, քանի որ առաջին հարկում տեղակայված «Ռուբեն Սևակ» թանգարանի առաստաղը խոնավանում էր, ինչն այլ կերպ հնարավոր չէր կանխել:

«ԵՐԵՄՅԱՆ» ԽՑԵՐ

 Կառուցվել է կաթողիկոսական տեղապահ Տ. Երեմիա եպս. Գալուստյանի ջանքերով՝ 1892-1893 թթ.: Մինչև 1920-ականները ծառայել են որպես միաբանական շենք և կոչվել «Երեմյան» խցեր: Նախագծել է ժամանակի նշանավոր ճարտարապետ Միքայել Սալաբեկյանցը: 1920-ին շենքը բռնագրավվել և անցել է պետությանը՝ ծառայելով որպես քաղաքացիական հանրակացարան: Վազգեն Ա Կաթողիկոսի ջանքերով 1950-ականներին վերադարձվել է Մայր Աթոռին՝ կրկին ծառայելով որպես միաբանական կացարան (մինչև Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից միաբանական նոր կացարանի կառուցումը): Վերջին տարիներին Գարեգին Բ Հայրապետի նախաձեռնությամբ ավարտին հասավ շենքի հիմնանորոգումը, որն իրականացվեց ճարտարապետ Աշոտ Մանասյանի նախագծով: Վերանորոգումն իրականացվել է Էդուարդ և Ժանետ Մարտիկյանների նվիրատվությամբ:
Eremyan

ՎԱՆԱՏՈՒՆ

Vanatun1Եռահարկ շենք է, որ գտնվում է սարկավագական hանրակացարանի արևելյան կողմում: Կառուցվել է 1978 թ. «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ի միջոցներով: Նախագծի հեղինակը եղել է Բ. Արզումանյանը. վերջինս նախագծել է այնպես, որ շենքը ներդաշնակ լինի Ղազարապատին և ընկալվի որպես դրա բնական շարունակություն: Վանատան շինարարությունն ավարտվել է 1978 թ. աշնանը, իսկ բացումը տեղի է ունեցել Վազգեն Ա Հայրապետի ծննդյան 70-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսությունների օրերին: 2007 թ. բարերար Ջեյմս Գալուստյանի նվիրատվությամբ հնարավոր եղավ ավարտել 20 սենյակի վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները:

ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՑԱՐԱՆՆԵՐ

Ղազարապատի հարավային երկայնքով ձգվում է Մայր Աթոռի միաբանական նոր կացարանը: Կառուցվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից` Հայ Եկեղեցու մեծ բարերար միչիգանաբնակ Ռիչարդ Մանուկյանի մեկենասությամբ: Ճարտարապետն է Ռ. Ազատյանը: Հիմնարկեքը կատարվել է 2002 թ. օգոստոսի 31-ին: Բաղկացած է 82 կացարանից, իսկ մյուս մասը վարչական և խոհանոցային սենյակներն են, բուն ճաշասրահները բաժանված են երեք մասի: Առաջին սրահը, որն ամենամեծն է, ճեմարանականների ամենօրյա և հանդիսավոր ճաշկերույթների համար է, մյուս՝ քիչ ավելի փոքր սրահը սարկավագաց, իսկ փոքր սրահը ձեռնադրյալ հոգևորականների սնվելու համար է:
Miabanakan kacaranner

ԱՎՏՈՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ

Գտնվում է միաբանական կացարանի հարավային կողմում՝ առանձին հողակտորի վրա՝ նախկին հիվանդանոցից կամ «Գարեգին Ա» կրթական կենտրոնից արևելք: Շենքի ճարտարապետն է Անահիտ Թարխանյանը: Կառուցվել է 2005 թ.՝ Լուիզ Մանուկյան Սիմոնի նվիրատվությամբ: Ճարտարապետական լուծումն այնպես է հորինված, որ կառույցը ծառայում է որպես վարչական, արտադրական, ավտոտնտեսության և պահեստային շենք:

ՎԵՀԱՐԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄՈՒՏՔ

Վեհարանի հարավային պաշտոնական դարպասի 2007- 2009 թթ. իրականացված նախագծի հեղինակն է ճարտարապետ Գրիգոր Նալբանդյանը: Դարպասը պաշտոնական այցելությունների մուտքն է: Դարպասի ճարտարապետական հորինվածքի մշակումն ու շինանյութի ընտրությունը պայմանավորված են ինչպես «Վազգենյան» մուտքի ճարտարապետությամբ, այնպես և հարակից «Խրիմյան» թանգարանի պատմական կերպարին համահունչ միջավայրի ստեղծմամբ: Մուտքի շինարական ծախսերը հոգացել են Պետրոս և Ռիտա Ասլանյանները:

ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՄՈՒՏՔ

Գտնվում է Մատենադարանին կից՝ հարավային կողմում: Կառուցվել է 2012 թ.: Ճարտարապետն է Արտակ Ղուլյանը: Մայրավանք մտնող մեքենաների ու այցելուների հիմնական մուտքն է: Կառուցված է Մատենադարանի նույն քարով և գտնվում է համադրության մեջ: Կառուցվել է Վաչե Մանուկյանի նվիրատվությամբ:

ԲՌՆԱԴԱՏՎԱԾ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱՊԱՏ

Ստալինյան բռնատիրության զոհ դարձած հոգևորականների հուշապատն ինքնին երեք մակարդակի վրա լուծված՝ 2.2 մ շառավղով կամարների կոմպոզիցիոն համանվագ է: Ամեն մի կամար իր կենտրոնով անցնող հորիզոնական տրամագծի կենտրոնում ունի պատվանդան, որի վրա դասավորված են տարբեր չափի խաչքարեր: Առաջին հարկի կամարների կենտրոնական քառակուսիների վրա բռնադատված հոգևորականների անուններն են քանդակազարդված: Պետք է նկատել, որ ստալինյան բռնակարգի զոհերին նվիրված նման բազմաբովանդակ ստեղծագործություն դեռևս չէր իրականացվել: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով կառուցումն աշխատանքները ավարտին է հասել 2015 թ-ին:
Brnadatvacneri hushapat

ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

 Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Ներսիսյան պուրակի սկզբնամասը տրամադրվեց մանկական խաղահրապարակի ստեղծմանը: Խաղասարքերի տեղադրումը կատարվել է «Նոնգամ» ընկերության կողմից: Մայր Աթոռում կառուցված խաղահրապարակն ուշագրավ է իր մեծությամբ և անտառապատ գեղատեսիլ վայրով: Կառուցվել է 2003 թ. «Գուլամերյան» հիմնադրամի հովանավորությամբ, իսկ 2009 թ.՝ Գաբրիել Ջամբարջիի մեկենասությամբ խաղահրապարակի նոր հատվածի համար գնվել են նոր սարքավորումներ:

Թեմական կյանք

 Ամենայն Հայոց Կաթողիկոսության կանոնական տարածքներում գործում է 33 թեմ և 3 Հայրապետական Պատվիրակություն: Համաձայն պաշտոնական տվյալների` Ամենայն Հայոց Կաթողիկոսության կանոնական տարածքներում գործում է 718 եկեղեցի ու վանք: 1999-2019 թթ. ընթացքում Հայաստանում հիմնվել են Վայոց Ձորի և Արթիկի թեմերը, իսկ սփյուռքում բազմաթիվ հոգևոր հովվություններ:

 Միջեկեղեցական հարաբերություններ,
այցեր, ընդունելություններ և կոչումներ

 Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի գոր­ծու­նեութ­յան կարևո­րա­գույն կող­մե­րից մե­կը պաշ­տո­նա­կան ըն­դու­նե­լութ­յուն­ներն ու հայ­րա­պե­տա­կան այ­ցե­լութ­յուն­ներն են: Գա­րե­գին Բ. Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի կա­թո­ղի­կո­սութ­յան ըն­թաց­քում, ընդունված ա­վան­դույ­թով, Մայր Ա­թոռ են այ­ցե­լել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան և ար­տերկրի ղե­կա­վար­նե­րը, Հայաստա­նում հա­վա­տար­մագր­ված դես­պան­ներն ու մի­ջազ­գա­յին տար­բեր կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի, ինչ­պես նաև Հայաստա­նի գի­տամշակու­թա­յին ու հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի, քույր Ե­կե­ղե­ցի­նե­րի ներկայացու­ցիչ­ներ, օ­տար­երկր­յա պե­տութ­յուն­նե­րի ղե­կա­վար­ներ, պե­տա­կան, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ­ներ և այլն: Անշուշտ, կարևո­րա­գույն, բա­ցա­ռիկ ի­րա­դար­ձութ­յուն ե­ղան Հռո­մի Հովհաննես Պողոս 2-րդ և Ֆրանցիսկոս 1-ին Պապերի՝ Հայաստան կատարած պատմական այցերը:
Frnciskos pap Hovhannes poghos 22

Իր հեր­թին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գա­րե­գին Բ. Վե­հա­փառ Հայ­րա­պետն այ­ցե­լութ­յուն­ներ է կատա­րել Հա­յաս­տա­նի Հանրապետութ­յան և ար­տա­սահ­մա­նի երկր­նե­րի ղեկավարնե­րին, պե­տա­կան գոր­ծիչ­նե­րին, ե­ղել գի­տամշա­կու­թա­յին հաստատություն­նե­րում, ներ­քին թե­մե­րում: Վե­հա­փա­ռը միջ­ե­կե­ղե­ցա­կան հարաբերությոնների շրջանակներում հանդիպում­նե­ր է ունեցել գրեթե բոլոր եկեղեցիների գահակալների հետ: Վե­հա­փառ Հայ­րա­պե­տը հան­դի­պում­ներ է ունեցել նաև Կով­կա­սի մու­սուլ­ման­նե­րի հոգևոր պետ Շեյխ ուլ-իս­լամ Ալ­լահշուք­յուր Փա­շա­զա­դեի հետ: Կարևոր հնչեղութ­յուն ու­նեն նաև նրա բազ­մա­թիվ հան­դի­պումնե­րը մի­ջազ­գա­յին պե­տա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի հետ: 1999-2019 թթ. Վեհափառ Հայրապետը Հայրենիքում և Սփյուռքում կատարել շուրջ 600 այցելություն:

 Ա­ռանձ­նա­կի նշա­նա­կութ­յուն և ի­մաստ ու­նեն Նո­րին Սուրբ Օ­ծութ­յան ուխ­տագնա­ցութ­յուն­նե­րը, ո­րոն­ցից առանձնացնենք եր­եքը: Նախ` Ե­րու­սա­ղեմ (14-25 հուն­վա­րի 2000 թ. և 12-14 մայիսի 2005 թ.), ա­պա` Դեր Զոր (23-25 ապ­րի­լի 2001 թ.): Դեպի Դեր Զոր ուխ­տագ­նա­ցութ­յամբ Վե­հա­փառ Հայ­րա­պե­տը հա­վաս­տեց, որ մենք ցե­ղաս­պա­նութ­յան զո­հե­րի ժա­ռանգ­ներն ենք: Հետևա­բար, մենք նաև տերն ենք մեր նա­հա­տակ­նե­րի Դա­տի և ի­րա­վունք­նե­րի: Այս մա­սին է վկա­յում 2007 թվա­կա­նին Վե­հա­փառ Հայ­րա­պետի Կ. Պոլիս­ այ­ցե­լութ­յու­նը, ուր Նո­րին Սրբութ­յու­նը լրագ­րողնե­րի հետ հան­դի­պե­լիս շեշ­տել է Թուր­քիա­յի կող­մից ի­րա­կա­նաց­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան անժխ­տե­լիութ­յու­նը:

 Ա­ռանձ­նա­կի կա­րևո­րութ­յուն ու­նեն Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի հով­վա­պե­տա­կան և պաշ­տո­նա­կան այ­ցե­լութ­յուն­նե­րը սփյուռ­քի հա­յոց թե­մեր: Այս այ­ցե­լութ­յուն­նե­րի ժամա­նակ հայ­կա­կան հա­մայնք­նե­րը նո­րո­վի են նո­րո­գում ի­րենց ուխտն ու հա­վատար­մութ­յու­նը Սուրբ Էջմիած­նի և Մայր Հայ­րե­նի­քի նկատ­մամբ: Վե­հա­փա­ռի հովվապե­տա­կան այ­ցե­րից կա­րե­լի ա­ռանձ­նաց­նել 2011 թվա­կա­նի հու­նի­սի 10-ին հով­վա­պե­տա­կան այ­ցը Ջա­վախք, ուր գրե­թե 100 տա­րուց ա­վե­լի ոչ մի Հա­յոց Հայրապետ չէր այ­ցե­լել:
Ayc Javaghk

2013թ-ին Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների Համաշխարային Խորհրդի նախագահ:

2019թ.-ի Սեպտեմբերի 25-ին «Կրոնները հանուն խաղաղության» միջազգային միության ընտրյալ ընդհանուր քարտուղար պրոֆ. Ազզա Քարամը և գործող ընդհանուր քարտուղար Հայր Կյոիշի Սուգինոն պաշտոնական գրությամբ ծանուցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ օգոստոսի 20-23-ը Գերմանիայի Լինդաու քաղաքում տեղի ունեցած «Կրոնները հանուն խաղաղության» 10-րդ համաշխահային համաժողովի ընթացքում Վեհափառ Հայրապետն առաջադրվել և աշխարհի 125 երկրներ և տարբեր կրոնական համայնքներ ներկայացնող 700 պատվիրակների կողմից ընտրվել է միության պատվավոր նախագահ:

ԾԻՍԱԿԱՆ

Մկրտության ծես և սրբադասում

Episkoposac joghovՀայ Եկեղեցու առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների դիմակայելու համար արժանահիշատակ է 2013 և 2014 թթ. եպիսկոպոսաց ժողովները, որոնք բացառիկ էին իրենց մասնակիցների կազմով և օրակարգային հարցերով: Այս ժողովների արդյունքում միօրինականցվեց Մկրտության ծիսակարգը և 2015 թ. սրբադասվեցին Մեծ Եղեռնի զոհերը:

Օրհնության կարգեր

 1999-2019 թթ. ընթացքում Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ սահմանվել են հատուկ օրհնության կարգեր և օրեր՝ Ամանորի գիշերը՝ Նռնօրհնեք, Տիառնընդառաջին՝ Նորապսակների օրհնություն, Ս. Սարգսի տօնին՝ Երիտասարդների օրհնություն, Ծաղկազարդին՝ Երեխաների օրհնություն, Ավետման տոնին՝ Մայրերի օրհնություն, մայիսի վերջին շաբաթ՝ Շրջանավարտների օրհնություն, Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի տոնին՝ Ս. Գեղարդի ուխտի օր, ապրիլի 6-ը Բռնադատված հոգևորականների հիշատակի օր:
nrorhneq 24
Norapsakneri orhnutyan
Erekhaneri orhuntyan

Պետական տոներ

Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին մի շարք եկեղեցական տոներ ընդգրկվեցին ՀՀ պետական տոների և հիշատակությունների ցանկում: Վարդանանց տոնը՝ բարի գործի և ազգային տուրքի օր, ապրիլի 7-ը մայրության, գեղեցկության և սիրո տոն, Ս. Էջմիածնի և Սրբոց թարգմանչաց տոները:

Միաբանական կյանք

 Գա­լով հայ­րա­պե­տութ­յան` Վե­հա­փառ Հայ­րա­պե­տը նախևա­ռաջ լուրջ ու­շադրութ­յուն է դարձ­նում միա­բա­նա­կան կյան­քի զո­րաց­մա­նը և ա­ռա­վել արդ­յու­նավետ կազ­մա­կերպ­մա­նը: Այս առումով կարևորվում է Լուսարարապետության և Մայրավանքի նորաստեղծ տեսչության գործունեությունը: Այս բաժինների միջոցով է համակարգվում Մայր Աթոռի միաբանական կյանքը: 2001 թ. կե­սե­րին Մայր Ա­թոռ միա­բան­նե­րի թի­վը 111 էր: Վե­հա­փա­ռի գա­հակա­լութ­յան շուրջ մեկ տաս­նամ­յա­կում Մայր Ա­թո­ռի միա­բա­նութ­յան ընդ­հա­նուր թի­վը կազ­մում է 661 հո­գի: 2019 դրությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականության ընդհանուր թիվը 756 է, որոնցից 52-ը` արքեպիսկոպոս և եպիսկոպոս, 52-ը` ծայրագույն վարդապետ և վարդապետ, 28-ը` աբեղա, 499-ը` քահանա, 131-ը` սարկավագ:

1999-2019 թթ. ընթացքում Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի հով­վա­պե­տութ­յան ըն­թացքում նաև մի շարք ե­կե­ղե­ցա­կան­ներ ար­ժա­նա­ցել են Նո­րին Սրբութ­յան հա­տուկ ու­շադ­րութ­յա­նը: Մաս­նա­վո­րա­պես 19 եպիսկոպոս ստացել է արքության պատիվ, 296 քա­հա­նա ստա­ցել են լան­ջա­խաչ կրե­լու ի­րա­վուն­քի, 113 քա­հա­նա ստա­ցել են ծաղկ­յալ փի­լոն կրե­լու ի­րա­վուն­ք, 60 քա­հա­նա` ա­վա­գութ­յան պա­տիվ: Այս տարիներին տրվել է 1079 կոնդակ, որից 34 ընդհանրական՝ ուղղված ողջ հայությանը, 19 արքության պատվի, 190 Ս. Գրիգոր Լուսավորիչ, 201 Ս. Սահակ-Ս. Մեսրոպ, 621 Ս. Ներսես Շնորհալի. Օրհնության գրերի ընդհանուր թիվը 1951:

Այսօր Մայ­րա­վան­քում բնակվում են 6 արքեպիսկոպոս, 8 եպիսկոպոս, 2 ծայրագույն վարդապետ, 14 վարդապետ, 7 աբեղա և 23 սարկավագ: Մայր Աթոռում իրենց ծառայությունն են իրականացնում 15 ամուսնացյալ քահանաներ:

 Ցա­վոք, Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի հով­վա­պե­տութ­յան տա­րի­նե­րին ե­ղել են նաև կո­րուստ­ներ: Ե­կե­ղե­ցա­կան աս­պա­րե­զից հե­ռա­ցած և աշ­խա­րհա­կան կար­գին դասված ե­կե­ղե­ցա­կան­նե­րի մի մա­սը՝ կա­մա­վո­րա­պես նա­խընտ­րե­լով աշ­խար­հիկ կյան­քը և թող­նե­լով ե­կե­ղե­ցա­կա­նի կար­գը, իսկ մյուս մասն էլ՝ քա­հա­նա­յա­կան կոչմանն ան­հա­րիր ըն­թաց­քի պատ­ճա­ռով կարգապահական հանձնախմբի որոշմամբ և Նո­րին Սրբութ­յան բարձր կար­գադ­րութ­յամբ կար­գա­լույծ են հռչակվել:

Միաբանական համագումար

Մայր Աթոռի կյան­քում նշա­նա­կա­լից ի­րա­դար­ձութ­յուն է Վե­հա­փառ Հայ­րա­պետի նախա­ձեռ­նութ­յամբ 2001թ-ին սկսած տե­ղի ու­նե­ցող միա­բա­նա­կան համագումարները, ո­րոնց ներ­կա են գտնվում Ամենայն Հայոց կաթողիկոսության կուսակրոն հոգևո­րա­կան­ները, ինչպես նաև նվիրապետական աթոռների ներկայացուցիչները:
Miabanakan hamagumar

Խորհուրդներ և հանձնախմբեր

Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին Մայր Աթոռի գործունեության տարբեր ոլորտների գործունեություն առավել արդյունավետ և որակյալ դարձնելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ մասնագիտական խորհուրդներ և հանձնաժողովներ, որոնցից հիշատակելի են Վանական խորհուրդը, Վերստուգիչ հանձնախումբը, Կարգապահական հանձնախումբը, Իրավախորհրդատվական հանձնախումբը, Ճարտարապետական խորհուրդը, Ճեմարանի գիտխորհուրդը, Հրատարակչական, Խմբագրական և այլ խորհուրդներ:

—

 Անշուշտ այս ամփոփ տեղեկատվությունը չի հավակնում ներկայացնելու Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի վերջին 20 տարիների գործունեության համապարփակ պատկերը: Սակայն ներկայացվածը բավարար է, որպեսզի արձանագրենք, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին գտնվում է իր հերթական վերազարթոնքի շրջանում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Հայ Եկեղեցու 132-րդ գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակը՝ ցանկանում ենք, որպեսզի Ամենակալ Տերը շնորհի քաջառողջություն, երկար և երջանիկ տարիներ, ուժ և կորով, հոգու արիություն և պայծառ գահակալություն Շնորհազարդ Վեհափառ Հայրապետին:

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 3 5 Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-րդ տարեդարձի առիթով (նկարներ)
Հաջորդ նյութը 04 04 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի երիտասարդական միությունների ատենապետներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Artsakhi eritasardner 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախցի երիտասարդներին (նկարներ)

20 Փետրվարի, 2023
09.01
Նորություններ

Հայոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանք (նկարներ)

28 Հունվարի, 2023
Garegin Katoghikos 319
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

28 Հունվարի, 2023
Hayoryac tan pataskhanatuner 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայորդյաց տների պատասխանատուներին (նկարներ)

27 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?