Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Arshak arqepiskopos 267
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Տեսանյութեր > «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը
Տեսանյութեր

«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը

Published: 29 Ապրիլի, 2023
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ


Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաներն են՝

  • Երկրում հոգու և նպատակի ճգնաժամ է. կորցրել են իրական նպատակի մասին զգացողությունները: Հանրային տիրույթում՝ այն մարդկանց մոտ, ովքեր կոչված են ղեկավարելու երկիրը, զրույցներ են գնում բարեկեցության, ապահով ապրելու մասին, բայց չունենք սահմանում, թե ո՞րն է մեր ազգի բուն նպատակը: Ի՞նչ արժեն այդ բարեկեցությունը, ապահովությունը, եթե չունենք որպես հայ ապրելու իրական նպատակ, եթե կորցնելու ենք մեր ինքնությունը, մեր պետությունը:
  • Իշխանություններն իրենց ուղղված քննադատությանը հակադրվելու ցանկություն ունեն լոկ, և դա դիտարկում են՝ որպես չարամտության մարտահրավեր: Այնինչ, չարամտության կանխավարկածով առաջնորդվելու փոխարեն՝ պետք է ասվածից հետևություն անեն ու տեսնեն հասարակության մի ստված հատվածի առաջարկները երկիրն այս ծանր վիճակից հանելու մասին:
  • Եթե որևէ անձ հիշեցնում է եկեղեցուն իր անելիքների մասին, նախ պետք է հիշի իր անելիքների, իր պատասխանատվության մասին:
  • Մեր երկրի այսօրվա իրավիճակը վայր ընկնող ինքնաթիռ է հիշեցնում, որտեղ նստատեղի համար բանավիճում են ուղևորները, օդաչուն էլ, սեփական անկարողությունը քողարկելու համար, ինքն է կռիվ հրահրում ուղևորների մեջ: Այնինչ օդաչուի մտահոգությունը պետք է մեկը լինի՝ կանխել աղետը:
  • Իշխանությունը՝ սեփական անձին աստվածային կերպար տալու մեծ գայթակղություն է ստեղծում: Աշխարհում կան տարաբնույթ պաշտամունքի առարկաներ՝ միջատների, կովի, արևի և լուսնի, եղել են և կա նաև ինքնապաշտամունք, երբ մարդիկ գայթակղվում են սեփական անձը Աստծո տեղ դնելու պաշտամունքով: Նման դրսևորում, Աստծո հետ իրենց նույն հարթակում դնելու տենդենց կա ծայրահեղ աղանդավորական շրջանակներում: Եվ սա փորձ է մարդկանց իրական օրակարգից շեղելու, արհեստական բանավեճ հրահրելու նպատակով՝ շղարշի տակ թողնելով բուն խնդիրը:
  • Փորձում են մոմ վառելու բարեպաշտական սովորույթն արժեզրկել:
  • Վերջին տարիներին ակնհայտ են այս իշխանությունների մոտեցումները Թուրքիայի հանդեպ՝ խաղաղության դարաշրջանի իրենց տեսիլքի շրջանակներում:
  • Եկեղեցին մշտապես խաղաղության, հանդուրժողականության կողմնակից է եղել, բայց ինչի՞ հաշվին՝ արժանապատվությա՞ն, ինքնությա՞ն: Այս իշխանությունները խաղաղություն են քարոզում այն մարդկանց հետ, ովքեր ոչնչացրել են հայի օջախը, ծնողին, ընտանիքը: Սա ուրացում է:
  • Մենք պե՞տք է դադարենք հիշել մեր նահատակներին, մոռացության պետք է մատնենք 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը և դա արձանագրենք որպես ցավալի իրադարձությո՞ւն: Արդյո՞ք ժամանակին անհիմն խաղաղասիրությամբ չենք նպաստել այդ ոճրագործությանը: Տարակուսանք առաջացնող խաղաղության նման կոչերը կոտրում են հիշողությունը պահպանելու մեր ձգտումը, պայքարի ոգին:
  • Այսօր իսկ Ադրբեջանի կողմից իրականացվում են գործողություններ, որոնց մեջ կան արդեն ցեղասպանության էլեմենտներ՝ արգելափակում, անձանց տեղաշարժի սահմանափակում, հայաթափում, Արցախին ամբողջությամբ տիրանալու գործողություններ: Եկեղեցին այս երևույթներին և իշխանության գործողություններին այլ գնահատական չի կարող տալ, քան դատապարտում:
  • Անընդունելի է նաև, որ Ադրբեջանի նույն բառապաշարով խոսում են նաև Հայաստանի իշխանությունները: Մարդկանց մոտ լուրջ մտահոգություններ են առաջանում, որ թշնամու ագրեսիային համարժեք արձագանք, դրան դիմակայելու կամք չկա:
  • Պարտվողականությունը, հանրության բարոյալքումը, ապատիան ո՞ւմ օրոք է ստեղծվել. այս իշխանությունների: Մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, երբ ընկնող օդանավի օդաչուն աղետը կանխելու և օդանավը փրկելու, ելքեր գտնելու փոխարեն՝ ուղևորների մեջ է սկսում մեղավորություն փնտրել:
  • Եթե մատաղի ավանդույթը փոխակերպենք, մեր երկրի առջև ծառացած սպառնալիքները կվերանա՞ն, Թուրքիան և Ադրբեջանն ավելի բարեկամաբար կվերաբերվե՞ն: Երկրում առկա անվտանգության ճգնաժամի լուծումը մատաղի ավանդույթը փոխակերպելո՞վ են տեսնում:
  • Այս մարդկանց համար ամեն ինչ բարեփոխման ենթակա է, բացի իրենցից: Թող բարեփոխումն ու փոխակերպումն իրենք ներսից ու իրենց լիդերից սկսեն:
  • Խաղաղության դարաշրջան ծրագրի մի հատված դիտարկում են «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան հանելու շրջանակներում: Այս իշխանությունների նպատակը ո՞րն է. որ հարմարվենք թշնամու ներկայացրած պահանջների՞ն, չե՞ք ուզում եկեղեցու պատմություն, խնդիր չկա՝ կհանենք, չե՞ք ուզում մատաղի ավանդույթ՝ կփոխակերպենք… Ձգտում են դառնալ այնպիսին, ինչպիսին պահանջում են դրսի ուժերը:
  • Կրթություն բառը նշանակում է ՝ վարժություններ բարին ստեղծելու համար: Այս իմաստն այսօր աղճատվել է: Դպրոցում ոչ ճիշտ կրթությունը մարդուն դարձնում է չար, ուրեմն պետք է լինեն այնպիսի առարկաներ, որոնք մարդուն սովորեցնում են ազնվություն, բարություն, հայրենասիրություն, առաքինություն: Մենք պետք է հայրենիքը սիրող, հայրենիքին այլընտրանք չտեսնող, հողին կպած մարդ դաստիարակենք:
  • Եկեղեցին պահպանողական է և քաղաքականության մեջ էլ հեղափոխականությունը չի ողջունում, որովհետև այդ դեպքում հալածանքները, ատելությունն ու մարդկանց տարբեր բարիկադների հետևում դնելն անխուսափելի են, բայց ինքնությունը, երկիրը փրկելու համար հեղափոխությունն անխուսափելի է:
  • Հուսանք, որ հայրենասիրական պոռթկում կարող է լինել: Հայ ժողովրդի պատմությունը չի կարող հանգչել ու անփառունակ ավարտ ունենալ:

Աղբյուր՝ 168.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qristoneakan jarangutyun 29.04.2023 «Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգությունը» թեմայով միջազգային համաժողով
Հաջորդ նյութը argetina patvirakutyun 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած պատվիրակությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Miqayel Ajapahyan
Հարցազրույցներ

ՕՐԱԿԱՐԳ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

2 Հուլիսի, 2016
Mtsbna hayrapeti ukhtagnacutyun
Տեսանյութեր

Ս. Էջմիածնից Արցախ կտարվի Ս. Հակոբ Մծբնա հայրապետի մասունքը (տեսանյութ)

12 Դեկտեմբերի, 2022
Izmirlyan 10.04
Տեսանյութեր

Ազգային հերոսի կոչում ստացած բարերարի որդին այցելել է «Իզմիրլյան» ԲԿ (տեսանյութ)

9 Ապրիլի, 2024
Arshak arqeps. 25
Հարցազրույցներ

«Երբ դու ստեղծում ես մի ճահիճ, որտեղ հնարավորություն ունի աճելու միայն եղեգնը, դու նաեւ մեղավորություն ունես այդ ճահիճը ձեւավորելու համար» Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

10 Հոկտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?