Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Qristoneakan jarangutyun 29.04.2023
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգությունը» թեմայով միջազգային համաժողով
Նորություններ

«Արցախի վտանգված քրիստոնեական ժառանգությունը» թեմայով միջազգային համաժողով

Published: 29 Ապրիլի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 28-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով։

Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի Կաթողիկե եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու և Գերմանիայի Հայոց Թեմի համագործակցությամբ։ Ժոողվին հրավիրված էին մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից և այլ երկրներից։ Հայկական կողմից համաժողովին մասնակցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, հուշարձանագետ Համլետ Պետրոսյանը։

Համաժողովը բաղկացած էր երկու մասից։ Առաջինում տեղի ունեցան աշխատանքային-մասնագիտական փակ քննարկումներ, որտեղ հայ և օտար մասնագետները ներկայացրեցին Արցախի հայկական-քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և ընդհանրապես միջազգային իրավունքի ոտնահարումները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, Արցախին միջազգային պաշտպանության տակ առնելու հնարավորությունները։

Համաժողովի երկրորդ մասը բաց էր նաև հայ և օտար այցելուների համար։ Միջոցառումը բացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով, որն ընթերցեց Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Իր օրհնության խոսքում Վեհափառ Հայրապետը կարևորել էր նման միջոցառումների կազմակերպումը՝ միջազգային հանրությանը, եկեղեցական ու քաղաքական պատկան մարմիններին իրազեկելով և հրավիրելով միանալ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին և ծրագրերին։ Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքն ու օրհնությունն էր փոխանցել համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։

Այնուհետև բանախոսությամբ հանդես եկան Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ինչպես նաև Մայր Աթոռի Արցախի ժառագության պահպանության գրասենյակի անդամ դոկտոր Յասմին Դում-Թրագութը` «Հայկական հուշարձանների ոչնչացումը, օտարումը և յուրացումը ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում և Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության գրասենյակի գործունեությունը», իրավաբան Սառա Բաբայանը` «Հայ քրիստոնեական մշակույթի փրկության ուղիները միջազգային իրավունքի տեսանկյունից» և աստվածաբան Հարալդ Զյուրմանը «Քրիստոնյա ժողովուրդների մշակութային ժառանգությունը ընդհանուր համատեքստում» թեմաներով։

Համաժողովը վարում էր ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Khachaturov ajakic 28.04.2023 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներին
Հաջորդ նյութը Arshak arqepiskopos 267 «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

IMG 0916 tach
Նորություններ

Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ

7 Փետրվարի, 2025
06 1 11
Նորություններ

Ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցը Արցախ (նկարներ)

9 Հունիսի, 2021
Mayr Ator 127
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի հայտարարությունը

21 Ապրիլի, 2020
Vatikan
Նորություններ

Վատիկանում սկսվեց Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության միջազգային հանձնախմբի ժողովը

30 Հունվարի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?