Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
9B565D55 739E 4914 ADD8 EDC4D3A7669D w377 r1 s
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Պապի այցն աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ կսևեռի Հայաստանի վրա»
Նորություններ

«Պապի այցն աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ կսևեռի Հայաստանի վրա»

Published: 23 Հունիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Իր եռօրյա այցի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը, իր նախորդ Հովհաննես Պողոս երկրորդի օրինակով, բնակվելու է Մայր Աթոռում:
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդի և Հայաստանի նախագահի հրավերով հունիսի 24-26-ը Հայաստան է ժամանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս առաջին Պապը: «Ազատության» հետ զրույցում Եպիսկոպոսաց ժողովի գրասենյակի տնօրեն Զաքարիա վարդապետ Բաղումյանն ուշագրավ համարեց այն հանգամանքը, որ քրիստոնեական ամենամեծ եկեղեցու առաջնորդը Հայաստան կատարելիք իր եռօրյա այցն անվանում է «ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»:

Հայր Զաքարիան ընդգծում է՝ Հռոմի Պապը Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդը լինելուց բացի, նաև Վատիկան պետության ղեկավարն է, և առաջիկա օրերին Պապի այցն աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ կսևեռի Հայաստանի վրա, որը փոքր, բայց «իր ազգային և քրիստոնեական նկարագրով սրբազան երկիր է»: «Շատ կարևոր է, որ աշխարհը ևս մեկ անգամ լսի Հայաստան աշխարհի մասին, ևս մեկ անգամ լսի մեր ցավերի մասին, բայց նաև տեսնի, որ այս աշխարհում, շրջապատված լինելով ոչ դրացի հարևաններով, քրիստոնեության այս կղզյակն ապրում է իր ազգային նկարագրով, ունի անկախ պետություն, ունի 2000-ամյա Առաքելական Սուրբ Եկեղեցի, որին այցի է գնում քրիստոնեական ամենամեծ եկեղեցու առաջնորդը: Այս առումով իսկապես շատ հետաքրքրական է Հռոմի Պապի այդ շեշտադրությունը՝ ուխտագնացություն: Իսկապես՝ ուխտագնացություն է առաջին քրիստոնյա երկիր, և իբրև առաջին քրիստոնյաներ, մեր սիրտը, մեր հոգին բաց է՝ ընդունելու Հռոմեակաթոլիկ եկեղեցու առաջնորդին և մեր ժողովրդի ու մեր եկեղեցու լավ բարեկամին»,- ասաց Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Հռոմի Պապին այցի ընթացքում կուղեկցի 30 անձ, Պապի ինքնաթիռով Հայաստան են ժամանելու նաև 70 լրագրողներ, ևս 600 լրագրող հավատարմագրվել է՝ այցը լուսաբանելու համար: Երևան ժամանելուց անմիջապես հետո Ֆրանցիսկոս առաջինն ուղևորվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան դիմավորելու են բազմահազար ուխտավորներ Հայաստանից և արտերկրից: Շաբաթ առավոտյան Հռոմի Պապը Գարեգին երկրորդի հետ այցելելու է Ծիծեռնակաբերդ, որտեղ նրանց դիմավորելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց հայր Զաքարիան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Պապը ջրելու է իր անունից տնկված ծառը, նաև Գարեգին երկրորդի հետ միասին բարեխոսական աղոթք է հնչեցնելու: Հիշեցնենք՝ 2015 թվականի ապրիլի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին սրբադասել էր Մեծ Եղեռնի նահատակներին, և շաբաթ օրը երկու հոգևոր առաջնորդները խնդրելու են բյուրավոր նահատակների բարեխոսությունը՝ երկու եկեղեցիների համար: Դրանից հետո հովվապետերը կմեկնեն Գյումրի, որտեղ լատինածես պատարագ է նախատեսված:

Կաթոլիկ եկեղեցու հետևորդներն այդպիսով առիթ կունենան սուրբ հաղորդություն ստանալու, ինչպես նաև լսելու Հռոմի Պապի պատգամը: Գյումրիից Ֆրանցիսկոս առաջինը օդանավով վերադառնալու է Երևան, որտեղ շաբաթ երեկոյան Հանրապետության հրապարակում երկու հովվապետերը խաղաղության աղոթք կհնչեցնեն: «Այդ օրը մենք սպասում ենք, որ շուրջ 50-60 հազար հայորդիներ պիտի գան՝ մասնակցելու և իրենց աղոթքը խառնելու երկու հովվապետերի աղոթքին՝ հանուն աշխարհի խաղաղության: Երկու եկեղեցիների հովվապետերն իրենց աղոթքներում կհիշեն ընդհանրապես աշխարհում այսօր տառապող մարդկանց և կաղոթեն խաղաղության համար: Մտածում ենք, որ պիտի լինեն նաև հայորդիներ Մերձավոր Արևելքից, որոնք պիտի մոտենան՝ ստանալու երկու հովվապետերի օրհնությունը: Սա իսկապես մեզ համար՝ և՛ որպես եկեղեցի, և՛ որպես ժողովուրդ, կարևոր մի պահ է, որովհետև այլ եկեղեցու, քրիստոնեական ամենամեծ եկեղեցու առաջնորդը մեր եկեղեցու առաջնորդի հետ միասին պիտի աղոթեն հանուն աշխարհի խաղաղության»,- շարունակեց Զաքարիա վարդապետը:

Այցի վերջին օրը՝ կիրակի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կմատուցվի սուրբ պատարագ, որի ընթացքում հայ ժողովրդին իր օրհնությունը կբերի նաև Ֆրանցիսկոս Պապը: Դրանից հետո արդեն հոգևոր հայրերը կայցելեն Խոր Վիրապ, որտեղից սկիզբ է առել Հայոց քրիստոնեությունը: Այնտեղ 14 տարի ճգնած հայ հավատքի հայր Գրիգոր Լուսավորիչը ոչ միայն հայ եկեղեցու, այլև համաքրիստոնեական սուրբ է համարվում: «Այնտեղ մեր հավատքի հայրն է ճգնել, այնտեղից լույս դուրս կբերվի, հովվապետերը կվառեն իրենց մոմերը, այնուհետև կբարձրանան բեմահարթակ, որտեղից հրաշալիորեն երևում է բիբլիական Արարատը, խորհրդանշական կերպով երկու աղավնի բաց կթողնեն՝ հանուն խաղաղության: Սա իսկապես հետաքրքրական ու հուզիչ արարողություն պիտի լինի»,- նաև ասաց վարդապետը:

Ֆրանցիսկոս պապն իր եռօրյա այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռում: Ինչպես նշեց հայր Զաքարիան, սովորաբար պապերն իրենց այցերի ժամանակ հանգրվանում են հյուրանոցներում, սակայն, դեռևս 2001-ին Հովհաննես Պողոս երկրորդ Պապը Հայաստան կատարած իր այցի ժամանակ բացառություն արեց և հանգրվանեց Մայր Աթոռում: Ֆրանցիսկոս առաջինը նույնպես ցանկություն է հայտնել ապրել Վեhարանում:

Աղբյուր` azatutyun.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arshak ep.Xachatryan «Առավոտյան սուրճ» նախագծին հյուրընկալել է Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)
Հաջորդ նյութը Hromi Pap Հռոմի Սրբազան Քահանայապետի Ուղերձը Հայ Ժողովրդին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ampop 2019
Նորություններ

Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2019 թ. գործունեության ամփոփ տեղեկագիր

13 Մարտի, 2020
handipum
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միջազգային խորհրդակցության մասնակիցներին

10 Հունիսի, 2014
garegin b ef321
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Ղպտի Եկեղեցու հովվապետին

26 Մայիսի, 2017
araratyan shabat
Նորություններ

Արարատյան շաբաթվա տոնախմբությունների ժամանակացույց

11 Հունիսի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?