Նորին Սրբության կյանքի վեց տասնամյակներից ավելի քան չորսն անցել են Հայ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հարկից ներս: Իր նվիրյալ ծառայության եւ կորովի գործունեության արգասիք որպես` Վեհափառ Հայրապետը կարողացավ նվաճել ազգի վստահությունը եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ բարձրանալ Ամենայն Հայոց Հայրապետության գերագահ Աթոռին: Երիցս իրավացի է շարականագիրը, որ Ս. Թադեոսի եւ Ս. Գրիգոր Լուսավորչի Գահին կարող է բազմել եւ ծառայել միայն նա, ով «յորովայնէ է ընտրեալ»:
1994 թվականի օգոստոսի 18-ին շուրջ քառասուն տարիներ Հայ Եկեղեցին հովվելուց հետո մահացավ երջանկահիշատակ ԱԶԳԸՆՏԻՐ Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետը: 1995 թվականին կաթողիկոսական ընտրությունների ժամանակ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ամենահավանական թեկնածուներից մեկն էր: Համաձայն կանոնակարգի հետագա ընտրությունը պետք է ընթանար Ն.Ս.0.Տ.Տ. Գարեգին Բ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի միջև, սակայն Գարեգին սրբազանը, ցուցաբերելով որդիական ակնածանք Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսի անձի հանդեպ, դիմելով սրբագումար ժողովին ասաց. «ԻՆՁ ԹՎՈՒՄ Է, ԱՅՍՕՐ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏԵՆՔ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԻՄ ԿՈՂՄԻՑ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՇՆՈՐ-ՀԱՎՈՐԵԼ ՎԵՀԱՓԱՌ ՀՈՐԸ, ՈՐՊԵՍ ՆՈՐԸՆՏԻՐ ՀԱՅՐԱՊԵՏ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր տեւական ծանր հիվանդության վերջին շրջանում, Հայրապետական բարձր տնօրինությամբ, 1998 թ. նոյեմբերի 30-ին Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին նշանակեց Կաթողիկոսական Ընդհանուր Փոխանորդ: Հայոց Եկեղեցու պատմության նոր շրջանում իր նախադեպը չունեցող այս նշանակումը, Գարեգին Ա. Վեհափառի համոզմամբ, կատարվում էր «Ի ՍԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՊԱՅԾԱՌՈՒԹՅԱՆ»: Եւ իրոք, Գարեգին Սրբազանն իր նոր պաշտոնում (մինչեւ 1999 թ. հուլիսի 4-ը) ամենայն կարելին արեց Հայոց Եկեղեցու պայծառացման ու զորացման, մեր ժողովրդի հավատքի ամրապնդման ուղղությամբ:
Բայց Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին վիճակված չէր երկար հովվապետելու Հայ Եկեղեցին: 1999 թվականի հունիսի 29-ին վախճանվեց Հայոց 131-րդ գահակալը:
1999 թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցան Հայոց Եկեղեցու նոր գահակալի ընտրությունները: Նույն օրը, Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովի 450 պատգամավորներ, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի շուրջ համախմբված, Ամենակալ Աստծո եւ Սուրբ Ավետարանի առջեւ երդվեցին կաթողիկոսական թեկնածուներից Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրել արժանավորին: Քվեների հաշվումից հետո, բարձր ու հնչեղ ղողանջեցին Մայրավանքի զանգերը` ի լուր ամենքի ավետելով Հայոց Ընդհանրական Մայր Աթոռի նոր գահակալի ընտրությունը: 48 տարեկան հասակում Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը: Ութ օր անց, նոյեմբերի 4-ին` հինգշաբթի օրը, «Սրբոց Հայրապետացն Մետրոփանոսի, Աղէքսանդրոսի, Պօղոսի Խոստովանողին եւ նօտարացն Մարկիանոսի եւ Մարտիրոնի» տոնի օրը, տեղի ունեցան Գարեգին Բ. Ամենայն Հայոց նորընտիր Կաթողիկոսի ձեռնադրման եւ օծման արարողությունները:
Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովի կողմից նոր Կաթողիկոսի ընտրությունը գոհունակությամբ եւ ուրախությամբ ընդունվեց հավատացյալ ու եկեղեցասեր հայ ժողովրդի կողմից:
Փաստենք, որ Լուսավորչի Աթոռի նոր` 132-րդ Գահակալը` չնայած երիտասարդ տարիքին, ճանաչված եւ հարգված անուն էր ոչ միայն Հայ, այլեւ քույր եկեղեցիներում: Հարգանք եւ սեր, որ նա վաստակել էր իր հոգեւոր-եկեղեցական գործունեության նախընթաց տասնամյակիներին, Մայր Աթոռի արժանավոր միաբանության եւ Նորին Սրբության անմիջական նախորդներից մեկի՝ երջանկահիշատակ եւ լուսահոգի Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական անձնական հսկողության եւ հոգատարության ներքո:
Գալով հայրապետության` Վեհափառ Հայրապետը նախեւառաջ լուրջ ուշադրություն է դարձնում միաբանական կյանքի զորացմանը եւ առավել արդյունավետ կազմակերպմանը: 2001 թ. կեսերին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների թիվը 114 էր, որոնցից 47-ը` արքեպիսկոպոս ու եպիսկոպոս, 67-ը` վարդապետ ու աբեղա, իսկ Մայր Աթոռի վանաբնակ միաբանների ընդհանուր թիվը 51 էր, որոնցից 6-ը` արքեպիսկոպոս ու եպիսկոպոս, 22-ը` վարդապետ ու աբեղա, 23-ը` սարկավագ:
Այսօր, արդեն մեկ տասնամյակ անց, այլ է պատկերը: Նորին Սրբության աչալուրջ եւ հետեւողական հոգածության ներքո Հայ Եկեղեցու պատմության մեջ գրանցվում է եկեղեցականների թվի աննախադեպ աճ: Սարկավագական եւ քահանայական քննությունները հաջող հանձնած թեկնածուները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (երբեմն նաեւ թեմերում) արժանացան ձեռնադրության եւ օծման: Վեհափառի գահակալության շուրջ մեկ տասնամյակում Մայր Աթոռի միաբանության ընդհանուր թիվը կազմում է 661 հոգի, որոնցից 383-ը ձեռնադրվել եւ օծում են ստացել Նորին Սրբության գահակալության տարիներին: Մայր Աթոռն այսօր ունի 27 արքեպիսկոպոս, 30 եպիսկոպոս, 33 վարդապետ, 60 աբեղա, 421 քահանա եւ 90 սարկավագ:
Մինչեւ այժմ արքության պատիվ են ստացել 9 եպիսկոպոս, եպիսկոպոս են ձեռնադրվել 26 եկեղեցական, վարդապետների թիվը 8-ն է, աբեղաներինը` 53, իսկ քահանաները 206-ն են, սարկավագների թիվը աճել է` հասնելով 90-ի: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց հոգեւոր ծառայությունն են մատուցում Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան եւ սփյուռքի թեմերում, իսկ հարյուրից ավելի հոգեւորականներ իրենց աշխատանքն են իրականացնում Մայր Աթոռի տարբեր բաժիններում, դասավանդում Գեւորգյան հոգեւոր ճեմարանում եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում, ՀՀ ԶՈՒ-ում, մասնակցում Մայր Տաճարում տեղի ունեցող ծիսական արարողություններին:
Այսօր Մայրավանքում բնակվում են շուրջ ութ տասնյակ միաբաններ, նրանցից 4-ը արքեպիսկոպոս է, 8-ը` եպիսկոպոս, 6-ը` վարդապետ, 30-ը` աբեղա եւ 32-ը` սարկավագ, ովքեր ծառայում են Մայր Աթոռի տարբեր կառույցներում:
Վեհափառ Հայրապետի հովվապետության ընթացքում նաեւ մի շարք եկեղեցականներ արժանացել են Նորին Սրբության հատուկ ուշադրությանը: Մասնավորապես 163 քահանա ստացել են լանջախաչ կրելու իրավունք, 36 քահանա` ծաղկյալ փիլոն կրելու իրավունք, 51 քահանա` ավագության պատիվ:
Ցավոք, Վեհափառ Հայրապետի հովվապետության տարիներին եղել են նաեւ կորուստներ: Եկեղեցական ասպարեզից հեռացած եւ աշխարհական կարգին դասված եկեղեցականների մի մասը կամավորապես նախընտրելով աշխարհիկ կյանքը եւ թողնելով եկեղեցականի կարգը, իսկ մյուս մասն էլ քահանայական կոչմանն անհարիր ընթացքի պատճառով Կարգապահական հանձնախմբի որոշմամբ և Նորին Սրբության տնօրինությամբ (կարգալուծությունների համար հիմք են ծառայել թեմակալ առաջնորդների և անմիջական վերադասների միջնորդագրերը)` կարգալույծ են արվել:
Վեհափառի անմիջական կարգադրությամբ Մայր Աթոռում լուսարարապետի նախագահությամբ (երբեմն նաեւ Նորին Սրբության) պարբերաբար գումարվում են միաբանական, սարկավագական ժողովներ, քննարկվում են միաբանության հոգեւոր կյանքը հուզող հարցեր, միաբանության առօրյային վերաբերող խնդիրներ` առնչված վանական ներքին կյանքին ու միաբանների գործունեությանը, հոգեւոր կյանքի աշխուժացմանը, մասնավորապես Հայաստանի թեմերում ժողովրդի կյանքից ներս Եկեղեցու դերակատարության մեծացմանը եւ այլն, համապատասխանաբար ընդունվում են անհրաժեշտ որոշումներ: Հատկապես Հայոց Եկեղեցու կյանքում նշանակալից իրադարձություն էր Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ 2001 թ. փետրվարի 19-21-ը Մայր Աթոռում տեղի ունեցած միաբանական համագումարը, որին ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, Հայաստանի եւ արտերկրի 51 կուսակրոն հոգեւորականներ: Այս ամենին գալիս են հավելվելու Հայ Եկեղեցու Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողովները, որոնց (ե՛ւ տեղական ե՛ւ ընդլայնված) գումարման թիվը Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին անցնում է շուրջ երեք տասնյակը: Հատկապես ԳՀԽ-ի ժողովներից իրենց կարեւորությամբ առանձնանում են ընդլայնված նիստերը, մասնավորաբար տարվա սկզբին Նորին Սրբության` նախորդ տարվա Մայր Աթոռի գործունեության վերաբերյալ զեկույցը:
Հայտնի է, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո հոգեւոր կյանքը նոր զարթոնք ապրեց, ու եկեղեցաշինությունը աննախադեպ ծավալներ ընդունեց: Վեհափառ Հայրապետն ամենագործուն մասնակցություն է ցուցաբերում այդ աշխատանքներին ինչպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության, առավել եւս կաթողիկոսության շրջանում: Հիրավի, կատարվել եւ կատարվում են հսկայածավալ ընդգրկում ունեցող եկեղեցաշինական աշխատանքներ, որոնց սոսկ թվարկումը զարմանք ու հիացմունք է պատճառում: Գարեգին Երկրորդը հետեւողականորեն շարունակում է հետամուտ լինել տարբեր բնակավայրերում եկեղեցիների կառուցման ու վերանորոգման գործին: Նորին Սրբության Հայրապետության օրոք կառուցվել, վերանորոգվել են երեք հարյուրից ավելի եկեղեցիներ, մշակութային եւ կրթական հաստատությունների կառույցներ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, եւ թե՛ արտերկրի թեմերում: Եւ եթե կարելի լիներ բնութագրել Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին, ապա, անշուշտ, պիտի նրան անվանեինք նախեւառաջ Գարեգին Բ. Շինարար: Ասվածի լավագույն ապացույցն է Վեհափառ Հայրապետի գահակալության տարիներին կառուցված եւ վերանորոգված եկեղեցիների ներքոնշյալ ցանկը, որ լիակատար չէ, սակայն ներկայացված ահռելի քանակը Հայ Եկեղեցու 132 Գահակալներից առավելապես Նորին Սրբությանն է վերապահում ՇԻՆԱՐԱՐ կոչումը:
1999-2011 ԹԹ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ԵՒ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՈՒ ՎԱՆՔԵՐԻ ՑԱՆԿ
1. Ս. Ամենափրկիչ մտ., Արմավիր, Մուսալեռ, 2000
2. Ս. Ամենափրկիչ, Լոռի, Շենավան, 2001
3. Ս. Ամենափրկիչ մտ., Լոռի, Վանաձոր Քրեակատարողական հիմնարկ, 2009
4. Ս. Ամենափրկիչ, Շիրակ, Սպանդարյան, 2002
5. Ս. Ամենափրկիչ, Վրաստան, Սամշուլդա, 2008
6. Ս. Ամենափրկիչ, Կոտայք, Չարենցավան, 2001
7. Ս. Ամենափրկիչ մտ., Լոռի, Սպիտակ, 2001
8. Ս. Ամենափրկիչ, Տավուշ, Իջեւան, 2011
9. Ս. Աստվածածին, Արագածոտն, Նոր Եդեսիա, 1999
10. Ս. Աստվածածին, Լոռի, Վանաձոր, 1999
11. Ս. Աստվածածին, Կոտայք, Վանատուր, 2000
12. Ս. Աստվածածին մտ., Սյունաց, Աղավանաձոր, 2001
13. Ս. Աստվածածին, Գեղարքունիք, Կարմիր գյուղ, 2001
14. Ս.Աստվածածին, Արագածոտն, Ամբերդ ամրոց, 2006
15. Ս. Աստվածածին, Շիրակ, Արեւաշատ, 2001
16. Ս. Աստվածածին, Արմավիր, Էջմիածին Մ.Տ. , 2001
17. Ս. Աստվածածին, Կոտայք, Առինջ, 2002
18. Ս. Աստվածածին մտ., Երեւան, Ավան, 2002
19. Ս. Աստվածածին, Արագածոտն, Ապարան, 2002
20. Ս. Աստվածածնի Վերափոխման, Ուկրաինա, Լվով, 2003
21. Ս. Աստվածածին, Վայոց ձոր, Եղեգնաձոր, 2003
22. Ս. Աստվածածին Սպիտակավոր, Վայոց ձոր, Վերնաշեն, 2008
23. Ս. Աստվածածին, Արագածոտն, Աշնակ, 2004
24. Ս. Աստվածածին, Լոռի, Արեւշող, 2004
25. Ս. Աստվածածին մտ., Տավուշ, Սարի գյուղ, 2004
26. Ս. Աստվածածին, Արարատ, Արեւշատ, 2006
27. Ս. Աստվածածին, Արարատի, Կանաչուտ, 2003
28. Ս. Աստվածածին, Գեղարքունիք, Ծովինար, 2006
29. Ս. Աստվածածին մտ., Տավուշ, Տավուշ, 2007
30. Ս. Աստվածածին մտ., Տավուշ, Կիրանց, 2010
31. Ս. Աստվածածին, Վայոց ձոր, Մարտիրոս, 2004
32. Ս. Աստվածածին Կարմրավոր, Արագածոտն, Աշտարակ, 2005
33. Ս. Աստվածածին, Գեղարքունիք, Վարդենիկ, 2004
34. Ս. Աստվածածին, Արարատ, Շահումյան թաղ.
35. Ս. Աստվածածին, Գեղարքունիք, Գավառ, 2004
36. Ս. Աստվածածին մտ., Գեղարքունիք, Արտանիշ, 2005
37. Ս.Աստվածածին, Վրաստան, Մեծ Սամսար, 2005
38. Ս. Աստվածածին մտ., Արագածոտն, Երնջատափ, 2006
39. Ս. Աստվածածին, Սյունիք, Նորաշենիկ, 2006
40. Ս. Աստվածածին, Սյունիք, Մեղրի, Մեծ թաղ, 206
41. Ս. Աստվածածին, Սյունիք, ԱՆգեղակոթ, 2006
42. Ս. Աստվածածին, Արագածոտն, Արեւշատ, 2006
43. Ս. Աստվածածին, Արագածոտն, Բայսզ, 2008
44. Ս. Աստվածածին, Կոտայք, Ջրաբեր, 2006
45. Ս. Աստվածածին, Կոտայք, Բջնի, 2006
46. Ս. Աստվածածին, Կոտայք, Ալափարս, 2007
47. Ս. Աստվածածին, Գեղարքունիք, Շորժա, 2007
48. Ս. Աստվածածին, Կոտայք, Գառնի, 2007
49. Ս. Աստվածածին մտ., Սյունիք, Արծվանիկ տանող ճան., 2007
50. Ս. Աստվածածին մտ., Սյունիք, Եղվարդ, 2008
51. Ս. Աստվածածին, Շիրակ, Գյումրի, 2008
52. Ս. Աստվածածին, Կոտայք, Մեղրաձոր, 2008
53. Ս. Աստվածածին, Ռուսաստան, Մեծ Սալա, 2008
54. Ս. Աստվածածին մտ., Արագածոտն, Ագարակ, 2008
55. Ս. Աստվածածին, Ռումինիա, Յաշ, 2008
56. Ս. Աստվածածին, Շիրակ, Ախուրյան, 2008
57. Ս. Աստվածածին, Կոտայք, Կոտայք, 2010
58. Ս. Աստվածածին, Սյունիք, Կարճեւան, 2009
59. Ս. Աստվածածին, Սյունիք, Գուդեմնիս, 2010
60. Ս. Աստվածածին, Սյունիք, Քաջարան, 2010
61. Ս. Աստվածածին, Արմավիր, Շահումյան,
62. Ս. Աստվածածին, Կոտայք, Լեռնանիստ, 2011
63. Ս. Աստվածածին, Արագածոտն, Իրինդ, 2007
64. Ս. Աստվածածին, Արագածոտն, Նիգավան, 2003
65. Ս. Աստվածածին, Արագածոտն, Ծաղկահովիտ, 2003
66. Ս. Աստվածածին, Արագածոտն, Ներքին Բազմաբերդ, 2004
67. Ս. Աստվածածին, Արագածոտն, Նազրվան, 2004
68. Ս. Աստվածածին, Թուխ ՄանուկԳեղարքունիք ԳեղահովիտԳեղարքունյաց 2004
69. Ս.Աստվածածին, Սյունիք, Շաքի, 2004
70. Ս. Աստվածածին, Լոռի, Սարչապատ, 2005
71. Ս. Աստվածածին, Սյունիք, Անգեղակոթ, 2006
72. Ս. Աստվածածին, Գեղարքունիք, Վերին Գետաշեն, 2006
73. Ս. Աստվածածին, Արագածոտն, Լուսագյուղ, 2006
74. Ս. Աստվածածին, Լոռի, Սարահարթ, 2006
75. Ս. Աստվածածին, Արագածոտն, Քուչակ, 2008
76. Ս. Աստվածածին, Արագածոտն, Երնջատափ, 2008
77. Ս. Աստվածածին, Արագածոտն, Ծիլ քար, 2009
78. Ս.Աստվածածին, Լոռի, Ճոճկան, 2010
79. Ս.Աստվածածին, Լոռի, Անտառամուտ, 2010
80. Ս. Աստվածածին, Լոռի, Շահումյան, 2010
81. Ս. Աստվածածին մտ., Արագածոտն, Երնջատափ, 2006
82. Ս. Աստվածածին մտ., Կոտայք, Ձորաղբյուր, 2010
83. Ս. Աստվածածին, Արմավիր, Սարդարապատ, 2010
84. Ս. Աստվածածին, Աստվածընկալ վանք, Արագածոտն, Հարթավան, 2010
85. Ս. Աստվածածին, Սյունիք, Վերին Հանդ, 2010
86. Ս. Աստվածածին, Տավուշ, Հաղարծին Վանք, 2010
87. Ս. Աստվածածին, Գեղարքունիք, Մեծ Մասրիկ, 2010
88. Ս. Աստվածածին, Գեղարքունիք, Մեծ Մասրիկ, 2010
89. Ս. Աստվածածին, Արմավիր, Արտեմիդ, 2011
90. Ս. Աստվածածին, Լոռի, Մեծ Պառնի, 2011
91. Ս. Աստվածածին, Արագածոտն, Ներքին Բազմաբերդ, 2006
92. Ս. Աստվածածին, Տավուշ, Մովսես, 2011
93. Ս. Աստվածածին, ԼՂՀ Ավետարանոց, 2006
94. Ս. Ալեքսանդրա, Շիրակ, Գյումրի, 2006
95. Ս. Աննա, Տավուշ, Բագրատաշեն, 2004
96. Ս. Աննա, Տավուշ, Նոյեմբերյան,
97. Ս. Աննա, Երեւան, 2011ընթ
98. Ս. Աննա, Վայոց Ձոր, Մալիշկա, 2000
99. Ամարասի վանք, ԼՂՀ, Ամարաս, 2006 ընթ
100. Բարսեղ Կեսարացի, Արմավիր, Նոր Կեսարիա, 2011
101. Բգավոր, Լոռի, Աքորի, 2009
102. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Լոռի, Դսեղ, 1999
103. Ս. Գրիգոր Լուսավորիչ եւ Տրդատ մուտք, Արմավիր, Էջմիածին Մ.Տ., 2001
104. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Երեւան, 2001
105. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Զվարթնոց, Արմավիր, 2003
106. Ս. Գրիգոր Լուսավորիչ, ԱՄՆ, Փարսադանա, 2007
107. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ռուսաստան, Նովոկուզնեցկ, 2008
108. Ս. Գրիգոր Լուսավորիչ մտ., Կոտայք, Զառ, 2008
109. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Գեղարքունիք, Կարմիր, 2009
110. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Լոռի, Մրգահովիտ, 2004
111. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Արագածոտն, Կոշ, 2007
112. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Արագածոտն, Փարփի, 2007
113. Ս. Գրիգոր Լուսավորիչ մտ., Արագածոտն, Աշնակ, 2009
114. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Կոտայք, Ծաղկաձոր, Կեչառիսի վանք, 2000
115. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Վահանավանք, Սյունիք, Կապան, 2010
116. Ս. Գրիգոր Լուսավորիչ մտ., Տավուշ, Բարեկամավան, 2011
117. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Տավուշ, Հաղարծին Վանք, 2010
118. Ս. Գրիգոր Լուսավորիչ, Տավուշ, Հաղարծին Վանք, 2010
119. Ս. Գրիգոր Նաեկացի, Լոռի, Ալավերդի, 2001
120. Ս. Գրիգոր Նարեկացի մտ., Արագածոտն, Չքնաղ, 2001
121. Ս. Գրիգոր Նարեկացի, Արագածոտն, Ղազարավան, 2005
122. Ս. Գրիգոր Նարեկացի, Արագածոտն
123. Ս. Գրիգոր Նարեկացի, Լոռի, Վանաձոր, 2005
124. Ս. Գրիգոր Նարեկացի, Գեղարքունիք, Ծովազարդ, 1999
125. Ս. Գրիգոր Նարեկացի մտ., Սյունիք, Տոլորս, 2005
126. Ս. Գրիգոր Նարեկացի մտ., Գեղարքունիք, Վաղաշեն, 2009
127. Ս. Գրիգոր Նարեկացի, Գեղարքունիք, Վարդաձոր, 2004
128. Ս. Գրիգոր Նարեկացի, Գեղարքունիք, Նորաշեն, 2004
129. Ս. Գեւորգ, Արագածոտն, Մուղնի, 2000
130. Ս. Գեւորգ, Արարատ, Մարմարաշեն, 2002
131. Ս. Գեւորգ, Ռուսաստան, Վոլգոգրադ, 2003
132. Ս. Գեւորգ, Վրաստան, Արակովա, 2006
133. Ս. Գեւորգ, Գեղարքունիք, Սեւան, Ցամաքաբերդ թաղ, 2007
134. Ս. Գեւորգ, Լոռի, Սարալանջ, 2007
135. Ս. Գեւորգ, Գեղարքունիք, Զոլաքար, 2008
136. Ս. Գեւորգ, Լոռի, Աքորի, 2009
137. Ս. Գեւորգ, Գեղարքունիք, Սարուխան, 2009
138. Ս. Գեւորգ, Արարատ, Մասիս, 2011
139. Ս. Գեւորգ, Լոռի, Սվերդլով, 2009
140. Ս. Գայանե
141. Ս. Գայանե, Սյունիք, Ջերմուկ, 2007
142. Ս. Գայանե մտ., Սյունիք, Դավիթ բեկ, 2007
143. Ս. Գայանե, Գուգարաց, Ոսկեվան, 2003
144. Ս. Գայանե վանք, Արմավիր, Էջմիածին Մ.Տ., 2005
145. Գտչավանք, ԼՂՀ, Տող, 2007 ընթ
146. 146Դադի վանքԼՂՀ Արցախի2000
147. Ս. Եղիշե, Մեծ Բրիտանիա, Լոնդոն, 2001
148. Ս. Երրորդություն, Երեւան, 2005
149. Ս. Երրորդություն, Հնդկաստան, Տինգրա, 2007
150. Ս. Թադեոս Առաքյալ մտ., Արագածոտն, Աշնակ, 2009
151. Ս. Թարգմանչաց, Արագածոտն, Փարփի, 2009
152. Ս. Թարգմանչաց, Արմավիր, Այգեշատ, 2011ընթ
153. Ս. Թուխ, Մանուկ, Կոտայք, Հրազդան, 2003
154. Ս. Թուխ, Մանուկ, Կոտայք, Ջրառատ, 2005
155. Ս. Թադեոս Առաքյալի մատուռ, Արագածոտն, Աշնակ, 2009
156. Ս. Խաչ, Արագածոտն, Ապարան, 2002
157. Ս. Խաչ, Ռուսաստան, Սամարա, 2003
158. Ս. Խաչ, Վայոց Ձոր, 2004
159. Ս. Խաչ, Կոտայք, Պտղնի, 2005
160. Ս. Խաչ, Երեւան, 2006
161. Ս. Խաչ, Վրաստան, Դամալա, 2008
162. Ս. Խաչ, Վրաստան, Խանդո, 2009
163. Ս. Խաչ, Վրաստան, Ախլքալաք, 2008
164. Ս. Խաչ մտ., Շիրակ, Հայկավան, 2008
165. Ս. Խաչ մտ., Շիրակ, Զույգ աղբյուր, 2008
166. Ս. Խաչ մտ., Շիրակ, Կաքավասար, 2008
167. Ս. Խաչ, Արմավիր, Բերքաշատ, Ընթցք.
168. Ս. Խաչ, Ռուսաստան, Դոնի Ռոստով, 2008
169. Ս. Խաչ, Գեղարքունիք, Գավառ, 1999
170. Ս. Խաչ մտ., Գեղարքունիք, Ճամբարակ, 2007
171. Ս. Խաչ մտ., Տավուշ, Սեւ Քար, 2005
172. Ս. Խաչ մտ., Լոռի, Լեռնապար, 2011
173. Ս. Խաչ մտ. Դավթի, Արագածոտն, Մուղնի, 2009
174. Ս. Խաչ, Թուքիա, Վան, 2006
175. Ս. Խաչ, Ռուսաստան, 2011
176. Ս. Ծիծեռնավանք, ԼՂՀ, 2001
177. Ս. Կարապետ, Կոտայք, Ակունք, 2005
178. Ս. Կարապետ, ԱՄՆ, Պաթոն Ռուժ, 2006
179. Ս. Կարապետ, Գեղարքունիք, Ձորագյուղ, 2008
180. Ս. Կարապետ, Գեղարքունիք, Զոլաքար, 2008
181. Ս. Կարապետ, Կոտայք, Ջրառատ, 2008
182. Ս. Կարապետ եւ Առաքելոց, Գեղարքունիք, Սեւանի թերակղզի, 2011
183. Ս. Կարապետ մտ., Արագածոտն, Տեղեր, 2001
184. Ս. Կարապետ, Վայոց Ձոր, Ցախաց քար, 2009
185. Ս. Կարապետ, Որոտնավանք,Սյունիք, 2002
186. Ս. Կարապետ, Քարկոփի վանք, Վայոց Ձոր, 2010 ընթ.
187. Ս. Կաթողիկե, Շիրակ, Վահրամաբեդ, Մարմաշեն, 2002
188. Ս. Կաթողիկե, Կոտայք, Ջրվեժ, 2005
189. Ս. Կաթողիկե, Տավուշ, Հաղարծին վանք
190. Ս. Կաթողիկե, Կոտայք, Ծաղկաձոր, Կեչառիս Վանք, 2000
191. Ս. Կաթողիկե, Քոբայրավանք, Լոռի, 2009
192. Ս. Կաթողիկե, Նշան, Արագածոտն, Հարթավան, 2006 ընթ.
193. Ս. Կատարինե, Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, 2000
194. Սրբոց Կուսանաց, Վրաստան, Ջավախք,Արգավա, 2001
195. Ս. Կիրակոս, Լոռի, Կաթնաջուր, 2001
196. Սրբոց Կուսանաց, Վրաստան, Ջավախք ,Արգավա, 2001
197. Ս. Հարություն, Գոգարաց, Սպիտակ, 1999
198. Ս. Հարություն, Արարատ, Ներքին Դվին, 2000
199. Ս. Հարություն, Կոտայք, Նուռնուս, 2005
200. Ս. Հարություն, Ուկրաինա, Խարկով, 2004
201. Ս. Հարություն, Ռուսաստան, Կրասնոյարսկ, 2008
202. Ս. Հարություն, Արագածոտն, Կոշի քրեակատարողական հիմնարկ, 2008
203. Ս. Հարություն մտ., Գեղարքունիք, Արմաղան, 2009
204. Ս. Հարություն, Վրաստան, Բուղաշեն
205. Ս. Հարություն, Արմավիր, Փարաքար, 2005
206. Ս. Հարություն, Գեղարքունիք, Արմաղան լեռան վրա, 2009
207. Ս. Հարություն, Կոտայք, Ծաղկաձոր, Կեչառիսի վանք, 2000
208. Ս. Հակոբ , Մծբնեցի, Շիրակ, Գյումրի, 2002
209. Ս. Հակոբ, Կոտայք, Արամուս, 2006
210. Ս. Հակոբ, Շիրակ, Փոքր Մանթաշ, 2009
211. Ս. Հակոբ, Արագածոտն, Վարդենիս, 2009
212. Ս. Հակոբ, Գեղարքունիք, Սեւանի թերակղզի, 2002
213. Ս. Հակոբ, Վայոց Ձոր, Մարտիրոս, 2005
214. Ս. Հակոբ մտ., Տավուշ, Այրում, 2008
215. Ս. Հակոբ, Երեւան, Քանաքեռ, 2007
216. Ս. Հովհաննես կրտիչ, Վայոց Ձոր, Թառաթումբ, 2005
217. Ս. Հովհաննես Մկրտիչ, Շիրակի, Լեռնակերտ, 2002
218. Ս. Հովհաննես Մկրտիչ մտ., Սյունիք, Կապան, 2009
219. Ս. Հովհաննես Մկրտիչ, Արմավիր, Արգավանդ, 2009
220. Ս. Հովհաննես կրտիչ, Կոտայք, Աբովյան, 2010
221. Ս. Հովհաննես Մկրտիչ, Լոռի, Օձուն, 2007 ընթ.
222. Ս. Հովհաննես կրտիչ մտ., Տավուշ, Իջեւան, 2008
223. Ս. Հովհաննես Մկրտիչ, Տավուշ, Կողբ, 2009ընթ.
224. Ս. Հովհաննես Մկրտիչ, Արագածոտն, Ոսկեվազ
225. Ս. Հովհաննես Մկրտիչ մտ., Սյունիք, Կապան, Ճակատանի թաղ, 2009
226. Ս. Հովհաննես Մկրտիչ, Արագածոտն, Չամռլու, 2008
227. Ս. Հովհաննես Մկրտիչ, Գեղարքունիք, Վարդենիկ, 2007
228. Ս. Հռիփսիմե, Արմավիր, Էջմիածին, 2005ընթ.
229. Ս. Հռիփսիմե մտ., Շիրակ, Գյումրի, 2001
230. Ս. Հռիփսիմե, Ռուսաստան, Բառնաուլ, 2008
231. Ս. Հռիփսիմե, Սյունիք, Հին Գորիս, 2008
232. Ս. Հոգու մտ., Շիրակ Ղարիբջանյան, 2008
233. Ս. Հրեշտակապետաց, Արմավիր, Էջմիածին, 2011
234. Ս. Հրեշտակապետաց, Գեղարքունիք, Վարդենիկ, 2003
235. Ս. Հազարափրկիչ, Սյունիք, Սվարանց, 2009
236. Ս. Հովվուց մտ., Կոտայք, Վանատուր, 2000
237. Ս. Ղազար, Արմավիր, Մեծամոր, 2001
238. Ս. Ղեւոնդյաց, Շիրակ, Աշոցք, 2005
239. Ս. Մեսրոպ Մաշտոց, Սյունիք, Կապան, 2001
240. Ս. Մարիամ, Հնդկաստան, Սայդաբադ, 2007
241. Ս. Մայրամաշեն, Քոբայրավանք, Լոռի, 2009
242. Ս. Մարտիրոս մտ., Սյունիք, Տոլորս, 2010
243. Ս. Մեծն Ներսես, Վրաստան, Սաթխա, Նինոցմինդա
244. Ս. Մինաս, Լոռի, Լեռնանցք, 2001
245. Ս. Մինաս, Սյունիք, Տաթեւ, 2000
246. Ս. Մինաս, Սյունիք, Հալիձորի բերդ, 2007
247. Սրբոց Մանկաց մատուռ, Լոռի, Վանաձոր, ճամբար, 2006
248. Ս. Մանուկ Ավետարան մտ., Լոռի, Լուսաղբյուր, 1999
249. Ս. Նահատակաց, Կոտայք, Թեղենիք, 2003
250. Ս. Նշան, Արմավիր, Գայ, 2011
251. Ս. Նշան, Արագածոտն, Բերքառատ, 2010
252. Ս. Նշան, Վայոց Ձոր, Ցախաց Քար
253. Ս. Նշան Աստվածընկալ վանք, Արագածոտն, Հարթավան, 2007ընթ.
254. Ս. Ներսես Շնորհալի, Տավուշ, Իջեւան, 2001
255. Ս. Նորակունք, Սյունիք, Վերիշեն, 2007
256. Ս. Պողոս -Պետրոս մտ., Սյունիք, Ույծ, 2007
257. Ս. Սարգիս, Երեւան, Նորքի զանգված, 2000
258. Ս. Սարգիս եկեղոցու զանգակատուն, Երեւան, Կենտրոն, 2000
259. Ս. Սարգիս, Լոռի, Տաշիր, 2000
260. Ս. Սարգիս, Արագածոտն, Ուշի, 2001
261. Ս. Սարգիս, Լոռի, Վանաձոր, 2000
262. Ս. Սարգիս, Կրասնոյարս, 2003
263. Ս. Սարգիս, Պյատիգորսկ, 2003
264. Ս. Սարգիս, Գեղարքունիք, Ծաղկունք, 2006
265. Ս. Սարգիս մտ., Շիրակ, Եղնջավոր, 2006
266. Ս. Սարգիս մտ., Շիրակ, Գյումրի, 2006
267. Ս. Սարգիս, Արագածոտն, Դաշտադեմ ամրոցի տարածք, 2008
268. Ս. Սարգիս մտ., Լոռի, Լեռնահովիտ, 2008
269. Ս. Սարգիս, Լոռի, Վարդաբլուր, 2001
270. Ս. Սարգիս, Լոռի, Շնող, 2006
271. Ս. Սարգիս մտ., Գեղարքունիք, Դրախտիկ, 2009
272. Ս. Սահակ, Արմավիր, Տանձուտ, 2011
273. Ս. Ստեփանոս, Արագածոտն, Կոշ, 2008
274. Ս. Ստեփանոս, Արագածոտն, Չքնաղ, 2004
275. Ս. Ստեփանոս, Ռուսաստան, Կալինինգրադ, 2006
276. Ս. Ստեփանոս, Գեղարքունիք,Գետաշեն
277. Ս. Ստեփանոս,Սյունիք, Դարբաս, 2010
278. Ս. Ստեփանոս, Զանգակատուն, Իրան, 2011
279. Ս. Ստեփանոս, Հաղարծին, Տավուշ
280. Ս. Սահակ, Արմավիր, Տանձուտ, 2011
281. Սուրբ Վարդան Զորավար, Տավուշ, Ակնաղբյուր, 2007
282. Սուրբ Վարդան եւ Հովհաննես Մկրտիչ Մկրտարան, Արմավիր, Էջմիածին, 2008
283. Ս. Վարդան, Շիրակ, Լեռնակերտ, 2006
284. Ս. Վարդան, Արմավիր, Բաղրամյան Համայնք, 2009
285. Ս. Վարդան, Լոռի, Վանաձոր, զորամաս, 2008
286. Ս. Վարդան մտ., Շիրակ, Անուշավան, 2009
287. Ս. Տրդատ
288. Ս. Տրդատ մտ., Սյունաց, Գորիս, 2007
289. Ս. Տրդատ, Վայոց Ձոր, Վայք, 2000
ԱՆԱՆՈՒՆ, ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՆԱՎԱՐՏ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ
290. Երեւան, Արաբկիր թաղ
291. Երեւան, Երեբունի թաղ
292. Տավուշ, Բերդ
293. Գեղարքունիք, Սեւան
294. Ռուսաստան, Մոսկվա
295. Կոտայք, Նոր Հաջն
296. Կոտայք, Նոր գյուղ
297. Արարատ, Արտաշատ
298. Արմավիր, Ջամֆիդա
299. Երեւան, Երեւանի ռուսական եկ.
ՎԱՆՔԵՐ
300. Աստվածընկալ վանք, Արագածոտն , Հարթավան, 2006
301. Մայրավանք, Արմավիր, Էջմիածին, 1999
302. Բղնո Նորավանք, Սյունիք, 2005
303. Գայանե վանք, Արմավիր, Էջմիածին, 2005
304. Գեղարդավանք, Կոտայք, 2005
305. Խոր Վիրապի վանք, Արարատ, Լուսառատ, 2003
306. Նորավանք, Վայոց Ձոր, 2000
307. Ցախաց քար վանք, Վայոց Ձոր, Արտարբույնք, 2006
308. Քոբայրավանք, Լոռի, 2008
309. Հաղարծնի վանք, Տավուշ, 2007
310. Շողակաթի վանք, Արմավիր, Էջմիածին, 2010
311. Թեղենյաց վանք, Կոտայք, 2008
312. Քարկոփի վանք, Վայոց Ձոր, 2009
313. Հնեվանք, Լոռի, 2007
314. Հովհաննավանք, Արագածոտն, 1999
315. Հառիճավանք, Շիրակ, Հառիճ, 2006
316. Հռիփսիմե վանք, Արմավիր, Էջմիածին, 2005
317. Մուղնի Վանք, Արագածոտն, Մուղնի, 1999
318. Սաղմոսավանք, Արագածոտն, 2000
319. Ուշիի վանք, Արագածոտն, 2002
320. Սեւանավանք, Գեղարքունիք, 1999
321. Մարմաշենի վանք, Շիրակ Վահրամաբերդ, 2002
322. Որոտնավանք, Սյունիք, 2002
323. Վահանավանք, Սյունիք, 2010
324. Իլիկավանք, Գեղարքունիք, Լանջաղբյուր, 2010
Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեության կարեւորագույն կողմերից մեկը պաշտոնական ընդունելություններն ու հայրապետական այցելություններն են: Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի կաթողիկոսության ընթացքում, ընդունված ավանդույթով, Մայր Աթոռ են այցելել Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա ղեկավարները, Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայաստանի գիտամշակութային ու հասարակական-քաղաքական կազմակերպությունների, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, օտարերկրյա պետությունների ղեկավարներ, պետական, հասարակական գործիչներ եւ այլն: Անշուշտ, կարեւորագույն, բացառիկ իրադարձություն եղավ Հռոմի Հովհաննես¬Պողոս Բ. Սրբազան Քահանայապետի այցելությունը Ս. Էջմիածին (սեպտեմբերի 26, 2001 թ.), որը մասնակցեց Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների շրջագծում կատարվող միջոցառումներին եւ Վեհափառ Հայրապետի հետ ստորագրեց համատեղ հայտարարություն, ուր դատապարտվեց Ի. դարի առաջին ցեղասպանությունը:
Իր հերթին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն այցելություններ է կատարել Հայաստանի Հանրապետության եւ արտասահմանի երկրների ղեկավարներին, պետական գործիչներին, եղել գիտամշակութային հաստատություններում, ներքին թեմերում: Վեհափառի միջեկեղեցական հանդիպումներից նշենք Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Հովհաննես¬Պողոս Բ. Պապի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ.-ի եւ Կիրիլ Ա.-ի, Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու պետ Թեոկտիստ Պատրիարքի, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ Շենուդա Գ. Պատրիարքի, Եթովպիայի Եկեղեցու պետ Աբունա Պաուլոս Պատրիարքի, Ալեքսանդրիայի հույն Պատրիարք Պետրոս Է.-ի, Վրաց Եկեղեցու Պատրիարք¬Կաթողիկոս Իլիա Բ.-ի հետ հանդիպումները: Վեհափառ Հայրապետը հանդիպումներ է ունեցել նաեւ Կովկասի մուսուլմանների հոգեւոր պետ Շեյխ ուլ-իսլամ Ալլահ¬շուքյուր Փաշազադեի հետ: Կարեւոր հնչեղություն ունեն նաեւ նրա բազմաթիվ հանդիպումները միջազգային պետական-քաղաքական գործիչների հետ:
Առանձնակի նշանակություն եւ իմաստ ունեն Նորին Սուրբ Օծության ուխտագնացությունները, որոնցից առանձնացնենք երեքը: Նախ` Երուսաղեմ` Սուրբ Երկրի Տերունական սրբավայրերը (14-25 հունվարի 2000 թ. եւ 12-14 մայիսի 2005 թ.), ապա` Դեր Զոր (23-25 ապրիլի 2001 թ.): Իր այս ուխտագնացությամբ Վեհափառ Հայրապետը հավաստեց, որ մենք իբրեւ ցեղասպանության զոհերի ժառանգներ տերն ենք մեր նահատակների Դատի եւ իրավունքների: Այս մասին է վկայում 2007 թվականին Վեհափառ Հայրապետի Կոստանդնուպոլիս այցելությունը, ուր Նորին Սրբությունը լրագրողների հետ հանդիպելիս շեշտել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության անժխտելիությունը:
Առանձնակի կարեւորություն ունեն Վեհափառ Հայրապետի հովվապետական եւ պաշտոնական այցելությունները սփյուռքի հայոց թեմեր: Այս այցելությունների ժամանակ հայկական համայնքները նորովի են նորոգում իրենց ուխտն ու հավատարմությունը Սուրբ Էջմիածնի եւ Մայր Հայրենիքի նկատմամբ: Վեհափառի հովվապետական այցերից կարելի է առանձնացնել 2011 թվականի հունիսի 10-ի այցելությունը Ջավախք, ուր 100 տարուց ավելի ոչ մի Հայոց Հայրապետ չէր այցելել:
Մեծ նշանակություն ունեցավ 2000 թ. սեպտեմբերի 14-ին Նորին Սրբության անմիջական ջանքերի շնորհիվ ՀՀ զինված ուժերի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ ստորագրված հոգեւոր ծառայության կանոնադրությունը: Հայ Եկեղեցու սպասավորների հոգեւոր ծառայությունը բանակում զորացնում է ազգային-քրիստոնեական ոգին եւ հայ մարտիկին առաջնորդում առավել նախանձախնդիր ծառայության: Հայ Եկեղեցու սպասավորները հայկական բանակում հոգեւոր ծառայություն իրականացնում են դեռեւս սկսած 1997 թվականից: Եթե 2000 թ. դրությամբ ՀՀ զինված ուժերում Հայ Եկեղեցու սպասավորների թիվը չէր անցնում 20-ից, ապա այսօր` գրեթե մեկ տասնամյակ անց, ՀՀ ԶՈւ-ում Հայ Եկեղեցու սպասավորների թիվը կրկնապատկվելէ` հասնելով 47-ի, որոնց թվում մեկ եպիսկոպոս, երեք աբեղա, տաս քահանա եւ երեսուներեք սարկավագ, որոնք օգնումեն հայ զինվորին դաստիարակվելու քրիստոնեական-բարոյական սկզբունքներով եւ ազգային-հայրենասիրական ոգով` փոխանցելով կրոնական ու եկեղեցական հարուստ գիտելիքներ:
Անգնահատելի են Վեհափառ Հայրապետի ջանքերը հոգեւոր-կրթական հաստատությունների անխափան գործունեությունը կազմակերպելու եւ դրանց հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ: Կրթական գործը միշտ էլ եղել է Վեհափառի ուշադրության կենտրոնում, որը նա համարել է իր գործունեության առաջնահերթ խնդիրներից: Կաթողիկոս ընտրվելուց անմիջապես հետո Նորին Սրբությունը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի խնդիրներին եւ ուսումնական գործընթացին առավել մոտից ծանոթանալու համար անձնապես մասնակցում ու նախագահում է մանկավարժական ժողովներին: Վեհափառի անձնական ցուցումով է, որ վերականգնվեց ավարտաճառերի պաշտպանությունը ճեմարանի հարկից ներս եւ սարկավագության ձեռնադրության քննությունները: Վեհափառն ամեն ինչ անում է, որպեսզի Գեւորգյան հոգեւոր ճեմարանը դառնա գիտաուսումնական կարեւոր կենտրոն, որպեսզի այն ապահովի ուսումնական անհրաժեշտ գրականությամբ, համակարգչային նոր սարքավորումներով, որոնք կնպաստեն սաների գիտելիքների հարստացմանը եւ մտահորիզոնի ընդլայնմանը: Ճեմարանում դասավանդում են շուրջ հինգ տասնյակ դասախոսներ, որոնցից երկու տասնյակից ավելին հոգեւորականներ են: Այս ամենի վառ վկայությունն են Ճեմարանում կազմակերպվող ֆիլմերի ցուցադրումները, սաների հանդիպումները պետական եւ հոգեւոր բարձրաստիճան այրերի հետ: Վեհափառի օրհնությամբ եւ ճեմարանականների ջանքերով վերականգնվեց եւ պարբերաբար հրատարակվում է «Տաթեւ» տարեգիրքը: Նշենք, որ 1945 թվականից մինչեւ 1999 թվականը Գեւորգյան հոգեւոր ճեմարանը ունեցել է 265 շրջանավարտ, իսկ միայն վերջին տասներկու տարվա ընթացքում միայն ճեմարանի շրջանավարտների թիվն անցել է երեք հարյուրից:
2002 թվականի հոկտեմբերից Նորին Սուրբ Օծության տնօրինությամբ եւ օրհնությամբ վերականգնվեց Քահանայից պատրաստման լսարանը: Արդեն 2005 թվականին շուրջ 25 հոգի ավարտեցին Քահանայից պատրաստման լսարանը եւ ձեռնադրվելով քահանա` համալրեցին Հայ Եկեղեցու հոգեւորականաց դասը: Այսօր Գեւորգյան հոգեւոր ճեմարանում գործում են Քահանայից պատրաստման Ա. եւ Բ. լսարանները, որտեղ սովորում են 29 ունկընդիր:
Վեհափառի նույն հետեւողական, նպատակասլաց գործունեությունն ուղղված է նաեւ Վազգենյան հոգեւոր դպրանոցի կազմակերպմանը: Դեռեւս 1990 թ. նրա նախաձեռնությամբ Սեւանի թերակղզում հիմնադրված Վազգենյան դպրանոցն անցած տարիների ընթացքում դարձել է օրինակելի կրթական հաստատություն: Այն գիշերօթիկ, չորսամյա կրթօջախ է, որի սաները ավարտելուց հետո եւս երկու տարի ուսանելով Մայր Աթոռ Ս. էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում` անցնում են հոգեւոր ծառայության: 2000 թ. դեկտեմբերի 5-ին հանդիսավորությամբ նշվեց դպրանոցի հիմնադրման տասնամյա, իսկ 2010 թվականի նոյեմբերի 4-ին Նորին Սրբության հանդիսապետությամբ Վեհարանի հանդիսությունների դահլիճում մեծ շուքով նշվեց դպրանոցի հիմնադրման 20-ամյա հոբելյանները, որոնց ժամանակ ամփոփվեցին անցած տարիների արդյունքները: Վազգենյան դպրանոցի գրադարանը շնորհիվ եկեղեցական եւ աշխարհիկ բարերարների, համալրվել է հայ եւ օտարալեզու գրականությամբ: Վեհափառի տնօրինությամբ դպրանոցի սաները ամառային արձակուրդի ընթացքում հնարավորություն են ունենում մասնակցելու Գեւորգյան հոգեւոր ճեմարանում կազմակերպված հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու եւ անգլերեն առարկաների դասընթացներին: Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Կլոր սեղանի կողմից Կանաչ աստվածաբանության ծրագրերի շրջանակում դպրանոցի տարածքում բացվել է արեւային էներգիայի շահագործման համակարգ, որի շնորհիվ կրճատվում է ջեռուցման համար ծախսվող էլեկտրաէներգիան: Դասերին զուգահեռ կազմակերպվել են տարբեր դասախոսություններ, ուխտագնացություններ, միջոցառում-հանդիպումներ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողների, հասարակական եւ մշակութային գործիչների հետ: Լույս է տեսնում «Վազգենյան դպրանոց» հոգեւոր-մշակութային եռամսյա պարբերականը, որին թղթակցում են դպրանոցի սաներն ու դասախոսները, ինչպես նաեւ այլ բուհերի ուսանողներ: Դպրանոցի սաները համալրելով հոգեւոր ամենատարբեր հաստատությունների սպասավորների եւ աշխատակիցների շարքերը` իրենց ստացած հարուստ գիտելիքներն ի սպաս են դնում ի պայծառություն մեր Եկեղեցու, նրա կառույցների հետագա զարգացմանն ու բարգավաճմանը: Անշուշտ, նրանք ամենուր եւ միշտ զգում են իրենց հոգեւոր հոր` Հայոց Հայրապետի խստապահանջ, սակայն եւ հոգածու ներկայությունը, եւ լցվում առավել պատասխանատվությամբ: Բացառապես Վեհափառ Հայրապետի ջանքերի շնորհիվ ներկայումս Սեւանի թերակղզում վեր են խոյանում Ս. Հակոբ եկեղեցու, Սեւանա վանական համալիրի եւ Հոգեւոր դպրանոցի նոր մասնաշենքերը: Դպրանոցը հիմնադրման թվականից (1990 թ.) մինչեւ Վեհափառի գահակալությունը (1999 թ.) ունեցել է 35 շրջանավարտ, իսկ 1999 թվականից մինչ օրս շրջանավարտների թիվը հասել է 150-ի:
Գոհունակությամբ պետք է նշել, որ Վեհափառ Հայրապետի եռանդուն ջանքերի եւ հետեւողական գործունեության շնորհիվ Հառիճավանքում եւս պիտի բացվի հոգեւոր դպրանոց:
Վեհափառ Հայրապետը մեծ հոգացողություն է ցուցաբերում նաեւ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի նկատմամբ: Մասնավորապես 2007 թվականի փետրվարի 23-ից մարտի 5-ը եւ 2008 թվականի նոյեմբերի 5-16-ը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցերով եղավ Հնդկաստանում` Հայրապետական իր օրհնությունը բերելով հնդկահայ համայնքին: Վեհափառ Հայրապետը այցերի շրջանակներում եղավ նաեւ Մարդասիրական ճեմարանում: Հաստատության համար կարեւոր խթան հանդիսացավ Մադրասի Ս. Աստվածածին եւ Թինգրայում Ս. Երրորդություն եկեղեցիների վերաօծումը: Նորին Սրբությունը նաեւ հանդիպեց Հնդկաստանի Հանրապետության նախագահ Աբդուլ Քալամի, Հնդիկ Մալանկարա եկեղեցու Կաթողիկոս Դիդիմոս Ա-ի հետ: Մարդասիրական ճեմարանի բարելավմանն է ուղղված Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայոց մարդասիրական ճեմարանի հրատարակած «Հնդկահայք-2009» երկլեզու` հայերեն-անգլերեն տարեգիրքը: Արդեն 2011 թվականի ապրիլի 6-ին Կալկաթայում հրատարակվեց «Հնդկահայք-2010» երկլեզու` հայերեն-անգլերեն տարեգիրքը: 1999-2012 թվականներին Հայոց մարդասիրական ճեմարանն ավարտել է 49 աշակերտ: Նորին Սրբության օրհնությամբ 49 աշակերտից 17-ը, ովքեր բարձր առաջադիմություն են ունեցել, եկեղեցու հովանավորությամբ իրենց կրթությունը շարունակում են Հնդկաստանի լավագույն համալսարաններում ու քոլեջներում: Պետք է նշել, որ Մայր Աթոռի եւ ընդհանրապես Հայ Եկեղեցու սապսավորների գիտելիքների մակարդակի բարձրացմանն է ուղղված եկեղեցականների արտասահմանում լրացուցիչ կրթություն ստանալուն ուղղված Վեհափառ Հայրապետի ջանքերը: Նրա անմիջական տնօրինությամբ եւ օրհնությամբ Մայր Աթոռի չորս տասնյակից ավելի միաբաններ իրենց ուսումը շարունակել եւ շարունակում են արտասահմանյան տարբեր երկրների հեղինակավոր համալսարաններում: Վերջին տարիներին Նորին Սրբության օրհնությամբ մի շարք հոգուորականներ ուսանում են նաեւ հայաստանյան բուհերում` խորացնելով իրենց հայագիտական գիտելիքները:
Հոգեւոր-կրթական հաստատությունների հետ սերտ աղերս ունեն Հայորդյաց տները: Հայտնի է, որ Հայորդյաց տները հիմնադրվել են դեռեւս 1993 թվականին, իսկ արդեն 1999 թ. դեկտեմբերի 1-ին Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Հայորդյաց տներն ու Մանրանկարչության կենտրոնն առանձնացվեցին Արարատյան Հայրապետական թեմից եւ դարձան Մայր Աթոռի ենթակառույց:
Հայորդյաց տներն ուսումնակրթական եւ մանկական ստեղծագործական հաստատություններ են, որտեղ երեխաներին տրվում է մասնագիտական կողմնորոշում, զարգացվում են նրանց ստեղծագործական ունակությունները, ճաշակը, մատուցվում հայեցի, քրիստոնեական դաստիարակություն: Համակարգում ներգրավված են 6 հայորդյաց տներ (Էջմիածնի, Աշտարակի, Վանաձորի, Երեւանում` Նորքի, Մալաթիայի եւ Արաբկիրի), Մանրանկարչության արվեստի կենտրոնը, Աղվերանի «Մասիս» պանսիոնատը եւ Էջմիածնի ծերանոցը: «Հայորդյաց տներ» համակարգում աշխատում են 300-ից ավելի անձինք: Տարեցտարի այս հաստատությունների մանկավարժական կազմը համալրվում է նոր, երիտասարդ կադրերով, որոնցից շատերը նույն հաստատության նախկին սաներն են: Հայորդյաց տներ հաճախող սաների թիվը անցնում է 2600-ը: Հայորդյաց Տների սաները ելույթներ են ունենում տարբեր միջոցառումներում, այդ թվում «Հանրային» եւ «Վան» ռադիոկայաններում հանդես են եկել հեղինակային ծրագրերով եւ հարցազրույցներով: Լույս է տեսնում Հայորդյաց տների «Զվարթունք» հանդեսը: Հայորդյաց տների սաները մասնակցում են համայնքային, քաղաքային, հանրապետական եւ կառավարական միջոցառումների, ինչպես նաեւ մրցույթների` գրանցելով մի շարք հաջողություններ:
Նորին Սրբության գահակալության շրջանի արդյունավոր գործունեության մարմնավորումն են մի շարք հոգեւոր¬բարեսիրական եւ կրթամշակութային ծրագրեր, այդ թվում եւ բարեգործական ճաշարանների ու համանման հաստատությունների հիմնումը, որոնց նպատակն է հնարավորինս օգնել կարիքավորներին ու Եկեղեցին կենդանի ներկայություն դարձնել հայաստանյան կյանքում£ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համագործակցում է հասարակական եւ մշակութային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների հետ: Համագործակցության արդյունքում կազմակերպությունների կողմից հատկացված մարդասիրական օգնության շնորհիվ` ընկերային բարեգործական ծրագրեր են իրականացվել Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի քաղաքներում եւ գյուղերում:
Մասնավորապես Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ տնօրինությամբ Մայր Աթոռը IRD, UMCOR, World Vision, ARDA, ԵՀԽ Կլոր սեղան եւ այլ բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ ընկերային օգնություն է ցուցաբերվել առավել կարիքավոր ընտանիքներին, հաշմանդամ, միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, միայնակ ծերերին: Հասարակական եւ Բարեգործական կազմակերպությունների կողմից տրամադրվել են սնունդ, տնտեսական, գրենական եւ հիգիենիկ պարագաներ: Այս ծրագրերի շրջանակներում կազմակերպվում են ուսուցողական-դաստիարակչական միջոցառումներ եւ հանդիպումներ հասարակական եւ մշակութային գործիչների հետ: Այս ոլորտում աչքի է ընկնում 2006 թ. ապրիլի 20-ին Մայր Աթոռի եւ «Միջազգային Հաբիթաթի» հետագայում նաեւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» միջեւ ստորագրված համաձայնագրերը, որի արդյունքում սկիզբ առած Գարեին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս անվան «Կառուցենք հավատով» ծրագիր միջոցով տնազուրկ եւ կարիքավոր ընտանիքների համար Հայաստանի տարբեր մարզեորւմ կառուցվել եւ շարունակում են կառուցել շուրջ 108 տուն
Հոգեւոր եւ նյութական օգնություն է ցուցաբերվել նաեւ զանազան տեղական հասարակական կազմակերպություններին եւ միություններին: Վեհափառի` որպես հիանալի ղեկավարի ընդունակությունների մասին է խոսում այն փաստը, որ Նորին Սրբությունը անմիջականորեն բառիս լայն իմաստով ղեկավարում է Մայր Աթոռի աշխատակազմը, որի թիվը անցնում է 1100-ից:
Նորին Սրբությունը դեռեւս Արարատյան թեմում պաշտոնավարելիս հիմքը դրեց գեղեցիկ մի ավանդույթի` թեմական շրջանակում ապրիլի 23¬ը հռչակելով նահատակ հայ հոգեւորականաց հիշատակի ոգեկոչման, Ս. Սարգսի տոնը` երիտասարդության, իսկ Տյառնընդառաջը` նորապսակների օրհնության օր: Նույն կերպ մայիսին շրջանավարտների օրհնության օր հայտարարվեց ուսումնական տարեվերջի օրը: Այս արարողություններից վերջին երեքն այսօր ունեն արդեն ընդհանուր հայաստանյան ընդգրկում, երիտասարդությանը Ս. Սարգսի տոնի եւ Տյառնընդառաջի անմոռաց հուշերով կապելով իրենց Մայր Եկեղեցուն, իսկ շրջանավարտների` դեպ հասունություն տանող ճանապարհը խորհրդանշական կերպով սկսելով եկեղեցի այցելությամբ եւ այնտեղ ստացած օրհնությամբ: Վեհափառի անմիջական ջանքերի արդյունք է նաեւ, որ Հայ Եկեղեցու տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը հանրապետությունում հայտարարվեցին ոչ աշխատանքային օրեր` հնարավորություն տալով ժողովրդին այդ օրերին այցելելու գերեզմանատներ եւ իրենց ննջեցյալների շիրիմներին խունկ եւ աղոթք մատուցելու:
Հոգեւոր-եկեղեցական կյանքի բնագավառում Վեհափառ Հայրապետի ծավալած այս գործունեության մեջ չի կարելի չհիշատակել նրա օրհնությամբ լույս տեսնող պաշտոնաթերթերն ու ամսագրերը, որոնք կարեւոր դեր են խաղում քրիստոնեական քարոզչության եւ դաստիարակության բնագավառներում, իրենց նպաստը բերում աստվածաբանության եւ մասնավորապես` հայագիտության զարգացմանը: Շարունակվում են լույս տեսնել Ամենայն Հայոց Կաթողիկոսության «Էջմիածին» պաշտոնական ամսագիրը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կրոնական-մշակութային «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը: Առանձին թեմեր եւս սկսում են լույս ընծայել իրենց պաշտոնաթերթերը, որոնցից հիշատակենք Արարատյան Հայրապետական թեմի «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթը, Շիրակի թեմի «Յոթվերք» ամսաթերթը, Գեղարքունյաց թեմի «Խորան Լուսո» ամսաթերթը, Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի «Ս. Առաքելոց» տարեգիրքը:
Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի օրոք լայն ծավալ է ստանում նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական գործունեությունը£ Այս շրջանում լույս են տեսել եկեղեցական տաղավար եւ նշանակալի տոներին ու խորհուրդներին նվիրված տասնյակ անուն գործեր: Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ու բարի կամեցողությամբ լույս են տեսել բազմաթիվ մենագրություններ:
Մայր Աթոռի հրատարակությունների թիվը եւ որակը զգալիորեն աճեց ու բարձրացավ, երբ Նորին Սրբության անմիջական նախաձեռնությամբ 2006 թվականին ստեղծվեց Մայր Աթոռի Հրատարակչական բաժինը: Բաժնի կողմից հրատարակվել են աստվածաբանական, մեկնողական, հայագիտական, միջեկեղեցական գործունեության վերաբերյալ գրականություն, նոր աշխատություններ, օտար լեզուներից եւ գրաբարից թարգմանություններ, ինչպես նաեւ` քրիստոնեական դաստիարակչական, ուսուցողական գրքույկներ, վանական համալիրները ներկայացնող ալբոմներ, սրբոց վարքեր եւ վկայաբանություններ: Հրատարակչական բաժինի աշխատանքները առանձնանում են իրենց արդիականությամբ եւ պարզ ու հանրամատչելի լեզվով:
Վեհափառն առանձնակի հոգատարությամբ է վերաբերվում Մայր Աթոռի «Շողակաթ» եւ «Լույս» հեռուստաընկերություններին, որոնք կարեւոր դեր են խաղում հոգեւոր քարոզչության իրականացման եւ եկեղեցական կյանքի լուսաբանման գործում£ Հեռուստաընկերությունների աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով Վեհափառ Հայրապետի ջանքերով վերջիններս վերազինվել եւ համալրվել են ժամանակակից սարքավորումներով£
Վեհափառը միշտ էլ հոգատարություն է ցուցաբերում երիտասարդ գիտնականների նկատմամբ, կանաչ ճանաարհ տալիս շնորհաշատ եւ տաղանդավոր մասնագետներին: Վեհափառ Հայրապետն ամենագործուն մասնակցություն է ցուցաբերում Հանրապետության գիտամշակութային եւ հասարակական կյանքին£ Նա Մայր Աթոռում պարբերաբար ընդունում է Հանրապետության հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների, ակադեմիական ու բուհական համակարգերի եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին£ Ինքը` Վեհափառը, գործուն կերպով մասնակցում է Հանրապետության նշանակալից մշակութային եւ գիտական միջոցառումներին, հանդիսություններին, երեկոներին, գիտաժողովներին£ Վեհափառ Հայրապետը սիրով եւ պատասխանատվությամբ վերականգնեց Վազգեն Ա. Կաթողիկոսի գահակալության շրջանում ձեւավորված գեղեցիկ ավանդույթը` հիշարժան առիթներով մեծարման երեկոների եւ մշակութային-գիտական հանդիսությունների կազմակերպումը£ Այս մասին է վկայում Նորին Սրբության գահակալությունից ի վեր կոնդակների ու օրհնության գրերի մեծ քանակը: Այսպես Նորին Սրբությունը ազգային-եկեղեցական նշանակության, տոների եւ հոբելյանների, կարեւոր իրադարձությունների եւ թեմերի հռչակման առիթով ստորագրել է 21 կոնդակ` ուղղված համայն ժողովրդին: Նրա կողմից շքանշաններով են պարգեւատրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» 118, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» 139, «Սուրբ Ներսես Շնորհալի» 356 ազգային-եկեղեցական գործիչներ, մշակութային ու պետական այրեր, իսկ տարբեր անձերին, եկեղեցական համայնքներին, թեմական կառույցներին, կրթական հաստատություններին, ժողովներին եւ համագումարներին ուղղված օրհնության գրերի թիվը հասնում է 893-ի:
Անշուշտ, նշվածով չի սահմանափակվում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գործունեությունը£ Այն բազմաբնույթ է ու բազմոլորտ, սակայն բավարարվենք ասվածով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի հայրենաշեն ու եկեղեցական գործունեության համառոտ այս ակնարկն իսկ վկայում է, որ 60-ամյա Հայրապետը լի է եռանդով, հաստատակամությամբ ու վճռականությամբ` շարունակելու իր հոգեւոր ծառայությունը` ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի եւ հայ ժողովրդի£
Թեեւ մաղթանքի խոսքը միշտ եւ հանապազ Վեհափառ Տիրոջն է վերապահված, բայց այս պարագային մենք՝ Ձերդ Սրբության խոնարհ որդիներս, աղերսագին հայցում ենք Ամենագթառատ եւ Ամենազոր Տիրոջից, որ Նա շնորհի Նորին Սրբությանը անկոտրում կամք եւ անբեկանելի կորով՝ շարունակելու եւ լրումին հասցնելու ժողովրդանվեր եւ եկեղեցաշեն բոլոր ծրագրերն ու տեսիլքները:
Ցանկանում ենք Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին նորանոր հաջողություններ` Քրիստոսահաստատ Ս. Էջմիածնին եւ հայ ժողովրդին ծառայության սրբազան առաքելության մեջ:
Աղբյուր՝ «Էջմիածին» ամսագիր, 2011, ԺԱ, էջ 79-101