Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Anushavan 368
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Մյուս դասագրքերից բոլորը գո՞հ են, թե՞ միայն «Հայ Եկեղեցու պատմությունից» են դժգոհ  
Հարցազրույցներ

Մյուս դասագրքերից բոլորը գո՞հ են, թե՞ միայն «Հայ Եկեղեցու պատմությունից» են դժգոհ  

Published: 20 Հունիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ինչպես հայտնի է, սեպտեմբերից դպրոցներում կներդրվեն նոր չափորոշիչներ եւ նոր դասագրքեր։ Բայց այսքանով փոփոխությունները չեն սահմանափակվի․ նոր ուսումնական տարուց դպրոցներում աշակերտներն այլեւս չեն անցնի «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։

Ավելին, օրեր առաջ Գերագույն հոգեւոր խորհուրդն իր տարածած հայտարարության մեջ անթույլատրելի համարեց առարկայի դուրսբերումը հանրակրթական ծրագրից՝ ընդգծելով, որ այն կարեւոր գործոն է սերունդների դաստիարակության ու կրթության առաքելության հարցում։ Միաժամանակ կոչ անելով իշխանությանը՝ հրաժարվել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս մղելու որոշումից եւ նպաստել հայրենի դպրոցներում դրա արդյունավետ դասավանդմանը։ Ի հեճուկս եկեղեցու եւ Վեհափառի հորդորներին՝ վերանայելու այդ որոշումը, իշխանությունները մնացին անդրդվելի, եւ առարկան դուրս թողնվեց դպրոցական կրթական ծրագրից։

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ասում է՝ միանգամից առարկան դպրոցներից հանելը շատ սխալ որոշում է․ «Իբրեւ համալսարանի դեկան՝ ես շատ լավ գիտեմ, որ որեւէ առարկա՝ լինի դպրոցներում, թե որեւէ այլ հաստատությունում, որոշ ժամանակ անց անցնում է ծրագրային փոփոխությունների միջով։ Ես ի սկզբանե այն գաղափարին եմ եղել, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան շատ կարեւոր է երեխաների կրթության համար, ու դա ոչ թե պետք է հանվի, այլ, ինչպես մյուս առարկաները՝ հայ գրականությունը, ֆիզիկան, քիմիան, ենթարկվի ծրագրային փոփոխությունների, մշակվի, նոր դասագիրք տպվի՝ նոր հրատարակություններով, ներմուծումներով, շարունակվի դասավանդվել դպրոցներում, որովհետեւ դա մեր ինքնության ողնաշարն է։ Չի կարելի այդպես հանել, դրանով չեն կարող ժողովրդի ու եկեղեցու պորտալարը կտրել»։

Թե ինչով է բացատրում այն հանգամանքը, որ նախարարությունը չընտրեց առարկան ծրագրային փոփոխության ենթարկելու տարբերակը, այլ նախընտրեց ընդհանրապես հանել կրթական ծրագրից, ֆակուլտետի դեկանը դժվարանում է ասել։ ««Հայ եկեղեցու պատմությունը» բավական երկար տարիներ արդեն դասավանդվում էր, եւ առարկան՝ եկեղեցու պատմության իր ամբողջ փուլերով, դարաշրջաններով, լրացնում էր «Հայոց պատմություն» առարկային, ըստ այդմ՝ կարելի էր ծրագրային փոփոխություններով պահպանել առարկան դպրոցում։ Ավելին՝ կարող եմ ասել, որ օբյեկտիվորեն պետք է, որ մի քանի տարին մեկ առարկաներն անպայման ենթարկվեն ծրագրային փոփոխությունների, որովհետեւ նոր ուսումնասիրություններ, հոդվածներ, հրատարակություններ են լինում, եւ այսպես կշահի ուսանողն էլ, աշակերտն էլ»,- ասում է Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ու նշում, որ տեղյակ չէ, թե միավորման արդյունքում Հայ եկեղեցու պատմության ժամերն ինչքանով են պահպանվում․

«Որքան էլ որ ասվում է՝ ժամերը կպահպանվեն, բայց այդ մասշտաբի եւ այդքան ինֆորմատիվ նյութը, հայ եկեղեցու 1720 տարվա պատմությունը չի կարող երկու էջում պահպանվել։ Երկու էջով հայ եկեղեցու պատմություն չեն անցնում, մենք եկեղեցական հզոր գործիչներ ենք ունեցել թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, եւ այդ ամենը երկու էջում չես կարող բովանդակել»։

Քանի որ առարկայի ծրագրի վերանայման առաջարկություն է անում, կարո՞ղ ենք ենթադրել, որ ինքը եւս ինչ-որ չափով համաձայն է այն դիտարկումներին, ըստ որի՝ Հայ եկեղեցու պատմության դասագրքում նյութերը երեխաների համար անհետաքրքիր ձեւով են ներկայացված։ «Միանշանակ՝ ոչ, անգամ կարող եմ ասել, որ շատերի հետ խոսել եմ, մեր շրջանավարտները շատ տեղեր դասավանդում են Հայ եկեղեցու պատմություն, եւ ինքս գիտեմ, որ աշակերտներից շատերը տխրել են ու մտածում են, որ այլեւս չպետք է անցնեն Հայ եկեղեցու պատմություն, քանի որ իրենց համար առարկան շատ հետաքրքիր է, հատկապես այն, ինչը վերաբերում է եկեղեցու պատմությանը, ծեսերին ու մյուս բաներին։ Էլի եմ ասում՝ այս հարցը շատ գրագետ կարելի էր լուծել, ինչպես մյուս առարկաների դեպքում ծրագրային փոփոխություններով կարելի էր բարելավել առարկան։ Օրինակ, մարդը, երբ մի արձանի վրա աշխատում է, որպեսզի այն լինի չքնաղ աշխատանք, տարիներով, ամիսներով վերամշակում է։ Կացինով Միքելանջելոյի արձան չես կարող ստեղծել։ Պետք է շատ ուշադիր, բծախնդիր կերպով հետեւել, պրպտել եւ լուծումը գտնել ոչ թե դուրս թողնելով, այլ՝ մշակելով։ Հիմա, մնացած դասագրքերից՝ անգլերեն, մաթեմատիկա, քիմիա, բոլորը գո՞հ են, իհարկե՝ ոչ, ժամանակի ընթացքում բոլորն էլ վերամշակվում են, վերատպվում, վերաթողարկվում, այսինքն՝ սա է նորմալ ընթացքը»,- նկատում է ֆակուլտետի դեկանը։

Արդեն բարձրագույն բուհական համակարգում ուսանողները, որպես այդպիսին, Հայ եկեղեցու պատմությո՞ւն են անցնում, թե՞ կրոնի պատմություն, շատերի կարծիքով՝ նպատակահարմար է հենց ինստիտուտում ուսումնասիրել ամբողջական ձեւով։ «Ինստիտուտներում անցնում են արդեն կրոնների պատմություն, ու քանի որ ժամերի ճնշման տակ ենք, ապա դասախոսը պետք է այդ ժամաքանակի մեջ տեղավորի ե՛ւ կրոնների պատմությունը, ե՛ւ հայ եկեղեցու պատմությունը, բայց դրանք կամընտրական առարկաներ են, իսկ դպրոցում ավելի բովանդակային է, որը շատ ավելի պետք է մեր գալիք սերնդի համար»։

«Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսհանումը դպրոցական ծրագրերից, մեծամասամբ, մեկնաբանում են ոչ թե կրթական, այլ քաղաքական համատեքստում, քանի որ եկեղեցու եւ պետության հարաբերությունները լարված են, սա դիտարկվում է որպես պետության կողմից պատժիչ քայլ եկեղեցու դեմ։ «Ես, անկեղծորեն, չեմ կարող ասել՝ ինչ եւ ինչպես են մտածել կամ սրանով ինչ են ուզում անել, ես՝ իբրեւ համալսարանական, դասախոս, կարող եմ ասել, որ այս հարցն իդեալական կլուծվեր ծրագրային փոփոխություններով, ինչպես բոլոր առարկաների դեպքում»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ շուրջ 10 տարի առարկան դասավանդվում էր դպրոցներում, իսկ ուսուցիչներին Մայր Աթոռն էր վերապատրաստել, ինչի վրա, ինչպես ինքն է նկատում, «տիտանական ռեսուրսներ են ծախսվել»։ «Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ ողջամտությունը կհաղթանակի, եւ, վերջին հաշվով, կվերադառնանք ծրագրային փոփոխություններին։ Առաջ Աստված»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am կայքում

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mi vakhecir Մի՛ վախեցեք
Հաջորդ նյութը Maki mankakan himnadram 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Miqayel Ajapahyan
Հարցազրույցներ

Մենք չենք քաջալերում սուգը, բայց դա չի նշանակում, որ սուգին պետք է հակադրել ցոփությունը․ Շիրակի թեմի առաջնորդը՝ գինու փառատոնի մասին

5 Հունիսի, 2021
Sepuh eps.
Հարցազրույցներ

Հաղորդման հյուրն է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը

7 Ապրիլի, 2016
Serovbe
Հարցազրույցներ

«Մեզ համար մտահոգիչ են Հայաստանում տեղի ունեցող որոշակի զարգացումները»

30 Օգոստոսի, 2018
Miqayel eps. 365
Հարցազրույցներ

Զենքն է որոշելու սա ում հայրենիքն է․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

29 Հոկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?