Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mogeri masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Մոգերի մասին
Քրիստոնեական

Մոգերի մասին

Published: 2 Հունվարի, 2022
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը: Ավետարանը ոչինչ չի ասում նրանց քանակի, ազգության և անունների մասին։ Որոշ եկեղեցական հայրեր և վարդապետներ (Օգոստինոս, Հովհան Ոսկեբերան, Եպիփան Կիպրացի, Վանական վարդապետ և այլք) կարծում են, որ մոգերը 12-ն էին, մինչդեռ Որոգինեսն առաջին անգամ նշում է 3 թիվը՝ նկատի ունենալով Հիսուսին տրված համապատասխան նվերների քանակը։ Առավել ընդհանրացած եկեղեցական ավանդությունը նրանց անվանում է Մելքոն, Գասպար, Բաղդասար, որոնցից առաջինը պարսից աշխարհից էր, երկրորդը` հնդկաց, իսկ երրորդը` արաբացվոց:

 Նրանք մանկանը նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին խորհրդանշում էր Մանկան Թագավոր լինելը, կնդրուկը` Հիսուսի աստվածությունը, զմուռսն էլ` Տիրոջ քավչարար մահը, այսինքն` սրանով երեք մոգերը խոստովանեցին, որ ծնված Մանուկն իրենց Թագավորն է, Աստվածը և Փրկիչը:

 Միջնադարում երեք մոգերին նույնացրել են նաև Նոյի երեք որդիների հետ, որոնց միջոցով բազմացավ ամբողջ մարդկությունը: Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց (առավել հին տարբերակում՝ Մոգք-մոգեր) աշխարհով, ուր հիվանդացել և մահացել է Գասպար մոգը։

 Ավանդություններից մեկը նաև ասում է, որ այս մոգերը մկրտվել են Ս․ Թովմաս առաքյալի կողմից և հետագայում նահատակվել հանուն Քրիստոսի։ Նրանց մասունքները հայտնաբերել է Հեղինե թագուհին, որոնք Ե դարում Կ․ Պոլսից տեղափոխվել են Միլան և 1164 թվականից վերջնականապես հանգրվանել Քյոլնի տաճարում։ Իսկ մոգերի տված նվերները Ս․ Աստվածամայրը վերափոխումից առաջ հանձնել է Երուսաղեմի Եկեղեցուն, որոնք Արկադիոս կայսեր օրոք տարվել են Կ․ Պոլիս, իսկ 1470 թ․ Մուրադ Բ թուրք սուլթանի կին քրիստոնյա Մարիամը դրանք նվիրաբերել է Աթոս լեռան Ս․ Պողոս եկեղեցուն։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Amnor ugherdz 31.21 Գարեգին Երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի ուղերձն Ամանորի առիթով
Հաջորդ նյութը S. Cnund Ս. Ծննդյան տոնական օրերի խորհուրդը և պատճառները, Ճրագալույց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Masunq 1
Քրիստոնեական

ՄԱՍՈՒՆՔ

12 Ապրիլի, 2018
Xosqi ujy
Քրիստոնեական

Խոսքի ուժը

2 Նոյեմբերի, 2016
Ser
Քրիստոնեական

Ո՞րն է ճշմարիտ սերը

13 Դեկտեմբերի, 2016
Surb ev mi
Քրիստոնեական

Սուրբ և Մի

6 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?