Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
29.08
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ Քահանայից հերթական ժողովը (նկարներ, տեսանյութ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ Քահանայից հերթական ժողովը (նկարներ, տեսանյութ)

Published: 29 Մայիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Հայաստանի և Արցախի թեմերի հոգևոր սպասավորները, ինչպես նաև ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինայի և Իրաքի հայոց թեմերից, Կենտրոնական Եվրոպայում Հայրապետական պատվիրակությունից այս առիթով ժամանած քահանաներ։ Ժողովին ներկա էին Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսները, հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի 50 միաբաններ և 205 քահանաներ:

 Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, եկեղեցականները Մայր Տաճարում մասնակցեցին Գիշերային ժամերգությանը:

 Ժողովի սկզբում բացման խոսք ասաց ժողովի կազմակերպիչ հանձնախմբի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, գոհունակությամբ արձանագրելով, որ քահանայից ժողովը գումարվում է մայիսյան տոների շրջանում, մաղթեց, որ Հայոց Եկեղեցու քահանայից դասը, զորացած այդ հաղթական ոգով և լցված Սուրբ Հոգու շնորհներով, նորանոր հաջողություներով պսակի իր հոգևոր նվիրական առաքելությունը։

 Այնուհետև «Ծխական քահանայի իրավունքներն ու պարտականությունները» թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ Արժանապատիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանը (Արմավիրի թեմ): Զեկույցին հաջորդած քննարկման ընթացքում ժողովի մասնակիցներն անդրադարձ կատարեցին հովվական կյանքում ծխատեր քահանաների պարտականություններին և իրավունքներին։ Մասնավորապես խոսվեց հովվություններում համայնք-եկեղեցի կապի ամրապնդման, ինչպես նաև ծիսական արարողությունների կազմակերպման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին։ Ընդգծվեց նաև խորհրդակատարություններից առաջ արարողությունների մասնակիցների հետ նախապատրաստական և ուսուցողական աշխատանքների իրականացման կարևորությունը:

 Երկրորդ զեկույցը («Քահանան և հասարակական կազմակերպությունները») ներկայացրեց Արժանապատիվ Տ. Փառեն քահանա Առաքելյանը (Արագածոտնի թեմ): Ծխական քահանաների հովվական ծառայության շրջագծից ներս արծարծվեց նաև հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հարցը՝ ի նպաստ տվյալ համայնքի զորացման և զարգացման։ Ժողովի մասնակից քահանա հայրերը ներկայացրեցին տարբեր հասարակական կազմակերպությունների հետ գործակցության վերաբերյալ իրենց ունեցած փորձառությունը։ Քննարկվեցին նաև հովվություններից ներս իրականացվող զանազան կրթական, սոցիալական ծրագրերում ՀԿ անդամների ներգրավման հնարավորությունները։

 Քահանայից գործադիր մարմնի և Քահանայից ընդհանուր ժողովի արդյունավետության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ գործադիր մարմնի անդամ Արաժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը (Արարատյան հայրապետական թեմ): Տեր Հայրը քահանայից դասին ներկայացրեց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ստեղծված գործադիր մարմնի կողմից վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքը և արձանագրված արդյունքները։ Այս առնչությամբ ժողովականները մասնավորապես քննարկեցին քահանայից դասի կողմից գործադիր մարմնի ուշադրությանը հանձնվող բազմաբնույթ նյութերի և խնդիրների ուսումնասիրության և արծարծման ընթացակարգը:

 Ժողովը եզրափակվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Միքայել Սրբազանին և կազմակերպիչ հանձնախմբին՝ ուրախությամբ արձանագրելով, որ ժողովին տարեցտարի քահանաների թիվը աճում է և Սփյուռքի հայոց թեմերի հոգևոր սպասավորները ևս մասնակից են դառնում այս հավաքներին։

 Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց ներկայացված զեկույցների և քահանաների ծառայության հետ առնչված բարձրացված խնդիրների, արտահայտված մտահոգությունների առիթով։

 Խոսելով հոգևորականի պարտականությունների և իրավունքների մասին՝ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ եկեղեցականների պարտականություններից են ծնվում իրավունքները, իսկ պարտականությունների ընկալումը սերտորեն կապված է քահանայական կոչման գիտակցության հետ։ «․․․Երբ կոչման գիտակցությունը, ծառայության պատասխանատվությունն առկա է հոգևորականի մոտ, որոնք խարսխված են մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձի և Նրա կերպարի վրա, նա կերպարանավորում է իր անձի ու ծառայական գործերի մեջ մեր Տիրոջը։ Եվ այս իմաստով մեր պարտականությունների և իրավունքների շրջագիծը հստակ պատկերվում է մեզ, երբ մենք ուսումնասիրում ենք մեր Տիրոջ կյանքը և տեսնում, թե Նա ինչպե´ս գործեց և ինչպիսի´ ծառայություն մատուցեց…», — ասաց Վեհափառ Հայրապետը։

 Նորին Սրբությունը հորդորեց քահանաներին նույն ջանասիրությամբ ու նախանձախնդրությամբ, նույն սիրով և պատասխանատվության բարձր զգացումով քաջաբար շարունակել իրենց ծառայությունը՝ ընդգծելով, որ եկեղեցականությունը հիմնական դերակատարություն ունի մեր ժողովրդի բարոյական, հոգևոր արժեքային համակարգի ձևավորման առաքելության մեջ։

 Ժողովի ավարտին հոգևորականաց դասը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը:
29.01 29.02 29.03 29.04 29.05 29.06 29.07 29.08 GRIG4161 copy GRIG4208 copy GRIG4217 copy GRIG4228 copy GRIG4298 copy GRIG4313 copy GRIG4432 copy GRIG4453 copy

Աղբյուր՝ facebook.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 28 3 5 Երկրորդ Ծաղկազարդի տոնը և Հանրապետության օրվա ոգեկոչումը Մայր Աթոռում (նկարներ)
Հաջորդ նյութը Zakaria c. vrd. Baghumyan «Հայրենիքի պաշտպանության, շինության և զորացման համար համախմբվածության դեպքում անպարտելի ենք» Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

115614
Նորություններ

Դուք կրում եք հավիտենական պատասխանատվության Հայաստանի, հայ ժողովրդի այսօրվա և վաղվա համար. ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ

3 Հուլիսի, 2020
5 4
Նորություններ

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

5 Ապրիլի, 2020
Garegin B
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների առիթով

10 Դեկտեմբերի, 2018
12.01.01
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի պաշտոնեությանը (նկարներ)

12 Հունվարի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?