Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
M63B8390 copy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում ավարտվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովը
Նորություններ

Մայր Աթոռում ավարտվեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով միջազգային համաժողովը

Published: 10 Սեպտեմբերի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Սեպտեմբերի 10-ի առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Արևագալի ժամերգություն, որին իրենց մասնակցությունը բերեցին նաև Մայր Աթոռում անցկացվող միջազգային համաժողովի մասնակիցները։

Էկումենիկ աղոթքից հետո համաժողովը շարունակեց իր աշխատանքը։ Ժողովականներին իրենց ուղերձները հղեցին Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը։
Ուղերձներում մասնավորապես ընդգծվեց վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության դեմ իրականացվող ոտնձգությունների կանխարգելման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվեց միջկրոնական երկխոսությունը՝ որպես հակամարտությունների խաղաղ կարգավորման, ազգային խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Այս գործընթացում բարձր գնահատվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և քրիստոնեական տարբեր կառույցների դերը։
Այնուհետև զեկույցներ ներկայացրեցին Եվրոպական եկեղեցիների համաժողովի նախագահ Հայր Վերապատվելի Քրիստիան Քրիգերը («Կրոնական հուշարձանների և սրբավայրերի անվտանգությունն ու պահպանությունը Եվրոպայում»), ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի դասախոս Սիմոն Մաղաքյանը («Կրոնական ազատության միջոցով կանխել Արցախի մշակութային ցեղասպանությունը»), ԵՊՀ դասախոս Համլետ Պետրոսյանը («Մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախ։ Արցախի Տիգրանակերտը»), Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը («Ադրբեջանական վանդալիզմի դրսևորումներն Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, կրոնական իրավունքների և Արցախի ժողովրդի ազատության դեմ»), գրող, մշակութային ակտիվիստ և ձեռնարկատեր Թոսուլա Հաջիթոֆին («Կրոնական ժառանգությունը՝ որպես միջոց խաղաղություն ու համերաշխություն խրախուսելու գործում»), «Բեթ Մարդութո» և «Գորգիաս» լրատվական կայքերի գլխավոր խմբագիր Ջորջ Քիրազ («Հայ-ասորական մշակութային փոխառություններ․ինչպես պահպանել պատմական ժառանգության ինքնատիպությունը»), Թաֆթի համալսարանի արվեստի, պատմության բաժնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցին («Կարսի, Անիի հայկական հուշարձանները․ դասեր Արցախի համար»), ԱՄՆ Լաֆայեթի քոլեջի պատմության պրոֆեսոր Ռեյչլ Գոշգարյանը («Ապրելով Թուրքիայում ոչնչացված հուշարձանների և գերեզմանատների առկայության պայմաններում») և Զալցբուրգի համալսարանի քրիստոնեկան Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ժասմին Դում-Թրագութը («Փոքրամասնությունների մշակութային և պատմական ժառանգության պահպանումը»)։
Զեկույցների ավարտից հետո համաժողովն ամփոփեց իր աշխատանքը։
Սեպտեմբերի 11-ին ժողովականները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան և Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի թանգարաններ։
10.01 1 10.02 1 10.03 10.04 10.05 10.06 10.07 10.08
M63B8390 copy
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 09.01 Մայր Աթոռում մեկնարկեց «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը
Հաջորդ նյութը 10.05 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց «Բարնաբաս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Hanrayin Zaqaria
Նորություններ

Հանրայինը զբաղված է մեր եկեղեցու հանդեպ ատելության քարոզով

11 Փետրվարի, 2019
Pahq 3
Նորություններ

Կկատարվի հոգեհանգիստ ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների համար

31 Մարտի, 2017
Hogevorakan paterazm 22.10.2020 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը բաշխեց Արցախ մեկնող քահանաներին

22 Հոկտեմբերի, 2020
Gevorgyan chem 256
Նորություններ

Եկեղեցական կյանք (տեսանյութ)

20 Հունիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?