Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
15 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքը (նկարներ)

Published: 15 Սեպտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 1 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 14-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և  Ամենայն ՀայոցԿաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական խորհրդի նիստ, որին քննարկվեց Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքը։

 Ողջունելով ճարտարապետական խորհրդի անդամներին՝ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Միածնաէջ Տաճարի նորոգման աշխատանքների ընթացքի և առկա խնդիրների վերաբերյալ մասնագիտական քննարկման նպատակով նիստին մասնակցելու հրավերին ընդառաջելու համար: Նորին Սրբությունը գնահատանքով ընդգծեց այս ընթացքում համայն հայության Սրբություն Սրբոցի նկատմամբ ճարտարապետների և շինարարների մասնավոր ուշադրությունը։

 Ժողովին նախագծի գլխավոր կոնստրուկտոր, դոցենտ, տ.գ.թ. Ա. Արզումանյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգման և մասնակի ամրակայման կատարված աշխատանքների ընթացքում ի հայտ եկած նոր հանգամանքներն ու խնդիրները և դրանցից բխող նախագծային լրամշակումներն ու առաջարկները։

 Խորհուրդը մասնավոր քննության առավ Մայր Տաճարի ներքին կոնստրուկցիաների ամրացումների ընթացքում առաջացած խնդիրների լուծումների, հարավային զանգակատան հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա հենարանային մասի կոնստրուկցիաների ամրացումների և արևելյան զանգակատան կոնստրուկտիվ համակարգի վերականգնման առաջարկությունները:

   Քննարկումների արդյունքում Ճարտարապետական խորհուրդը,  հիմք ընդունելով Մայր Տաճարի նորոգման և մասնակի ամրակայման աշխատանքների ընթացքում կատարված հետազոտական և լրամշակված նախագծային հիմնական լուծումները, և, հաշվի առնելով տաճարի բացառիկ հոգևոր և պատմամշակութային արժեքը, հեղինակային խմբին թելադրեց կոնստրուկտիվ միջամտությունների պարագայում հնարավորինս զերծ մնալ կառույցի առավելագույն ամրացմանը միտվող էական կոնստրուկտիվ փոփոխություններից և պահպանել քարե կոնստրուկցիաների ավանդական աշխատանքային սկզբունքը։

15 3 15 1 15 2

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 12 4 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին
Հաջորդ նյութը 15 9 Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

29.2.13
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ շաբաթօրյա դպրոցների աշակերտների և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ երիտասարդների հետ (նկարներ)

29 Հոկտեմբերի, 2017
Titizyan 21
Նորություններ

Ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեծանուն բարերար Հայկ Տիտիզյանը

20 Հունվարի, 2023
Komitas vadapet
Հարցազրույցներ

Բագրատյանը դրոշակը ձեռքին նստել է «արդարության ավանակի» վրա և եկեղեցու հարցերն է ցանկանում լուծել

1 Հոկտեմբերի, 2016
Fransayi tem
Նորություններ

Ֆրանսիայի հայոց թեմի հոգևորականների կոչը

17 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?