Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Մայր Աթոռի արձագանքը՝ աղմկոտ օրինագծին. «Անկախ քաղաքական վայրիվերումներից, ազգային նշանակության հարցերում պետք է լինենք միաբան»
Հարցազրույցներ

Մայր Աթոռի արձագանքը՝ աղմկոտ օրինագծին. «Անկախ քաղաքական վայրիվերումներից, ազգային նշանակության հարցերում պետք է լինենք միաբան»

Published: 22 Նոյեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օրերս Խորհրդարանում չընդունվեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսի համար պետական պաշտպանություն ապահովել, եւ որը քաղաքական ուժերի շրջանում թեժ բանավեճերի առիթ տվեց: Նախագծի շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոտեցումը լսելու նպատակով Aravot.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

 –Տեր Հայր, արդյո՞ք Մայր Աթոռն էր դիմել ՀՀԿ–ին՝ նման օրինագծի մշակման եւ ներկայացման համար:

-Ոչ։ Մայր Աթոռը որևէ մեկին այս առնչությամբ չի դիմել: Մայր Աթոռը սույն օրենսդրական նախաձեռնության կապակցությամբ հրապարակայնորեն ու հստակ արտահայտել է իր կեցվածքը և վերաբերմունքը։ Գոհունակությամբ ենք արձագանքել Ամենայն Հայոց Հայրապետին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և եկեղեցապատկան կառույցները օրենսդրական պաշտպանության տակ առնելու նախաձեռնությանը, բայց և հաստատել ենք, որ հոգևորականությունն ու մեր հավատավոր ժողովուրդն են ամուր և անխորտակելի պատվարը բոլոր ժխտելի երևույթների դեմ։ Ցավով տեղեկացանք օրենսդիր մարմնում քննարկման մանրամասներին։ Մենք կարծում ենք, որ անկախ քաղաքական վայրիվերումներից, ազգային նշանակության հարցերում պետք է լինենք միաբան, և աղոթում ենք այդ միաբանության ու համերաշխության համար։ Այս հարցում Եկեղեցին, կարծում եմ, ակտիվ դեր պետք է ստանձնի մեր պետությունում։

 –Ձեր գնահատմամբ, ինչո՞վ է պայմանավորված Ամենայն հայոց կաթողիկոսին անվտանգություն տրամադրելու անհրաժեշտությունը եւ ի՞նչ ձեւաչափով կարիք կա ապահովել Վեհափառ Հայրապետի անվտանգությունն առհասարակ:

 -Նախ նշեմ, որ անկախության տարիներին ըստ անհրաժեշտության Վեհափառ Հայրապետերի անվտանգության ապահովման հարցում պետական գործակցության պակաս երբևէ չենք զգացել, և կարծում ենք՝ դա է պատշաճը։ Պետությունն ու եկեղեցին թեև անջատ, բայց պատկերավոր ասած՝ միմյանց հետ հաղորդակցվող անոթներ են, որոնց առաքելությունը մեկ և միասնական է` ծառայել մեր ժողովրդին և Հայրենիքին, հոգալ նրա կյանքի բարօրության համար։ Այո՛, վերջին շրջանի որոշ զարգացումներ ու միջադեպեր, բնական է, մեր հավատավոր ժողովրդի մոտ նման անհանգստություն առաջացրել են, որովհետև, ի վերջո, խոսքը ինչ-որ պետական կառույցի պաշտոնյայի կամ կազմակերպության ղեկավարի մասին չէ, այլ մի ողջ ազգի հոգևոր առաջնորդի, ում իշխանությունը տարածվում է Հայրենիքի սահմաններից դուրս՝ ողջ հայկական աշխարհում: Հավանաբար, դա է պայմանավորել նախաձեռնողների մտապատկերում որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այլ պարագա է «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկը, որը հստակ նպատակ է հետապնդում ապահովագրել եկեղեցիներն ու վանքերը, եկեղեցապատկան տարածքներն ու կառույցներն առանց Եկեղեցու արտոնության տարբեր տարրերի, անհատների և խմբերի կողմից այլաբնույթ գործածությունից: Անցնող ամիսներին Մայր Աթոռում և տարբեր եկեղեցիների տարածքում արձանագրված դեպքերը, ցավոք, ցույց տվեցին, որ սրբավայրերն այդ իմաստով չունեն անհրաժեշտ կարգավիճակը, ինչը դժվարություններ է առաջացնում դրանց տարածքում պատշաճ վարքագծի և հավատացյալների ու հոգևորականության անվտանգության ու ազատությունների ապահովման համար: Կարծում ենք, որ հակառակ Ազգային ժողովում տեղ գտած և մեզ համար անընկալելի բանավեճերի, այնուամենայնիվ, այս առնչությամբ անհրաժեշտ գիտակցությունը կդրսևորվի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից և մեր սրբավայրերը կկարողանանք ապահովագրել նման միջադեպերի կրկնությունից:

 –Ձեր կարծիքով, ԱԺ–ում օրինագծի քննարկման ժամանակ որքանո՞վ հաջողվեց եկեղեցուն զերծ պահել քաղաքական շահարկումներից:

 -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շնորհակալ է ներկայացված նախագծերի և՛ հեղինակներին, և՛ քննարկումներին մասնակից ուժերին և մեր հավատավոր ժողովրդին: Եկեղեցու առաքելությունը միշտ եղել է և կա խաղաղարարական և հաշտարար: Այս իմաստով Հայոց Եկեղեցին երբեք չպիտի ցանկանա, որ ինքը տեղիք տա ժողովրդի մեջ երկփեղկման, բաժանման և իր շուրջ տարակարծությունների գոյացման: Եկեղեցին ջատագովն է խնդիրների կարգավորմանը՝ եղբայրասիրության ու հայրենասիրության ոգով, պարտքի և համապատասխան գիտակցության ամբողջական ընկալմամբ: Սակայն հիշյալ նյութերի արծարծումները, ցավոք, իրենց դրսևորումների մեջ միշտ չէ, որ վայելուչ, քաղաքակիրթ և գրագետ էին: Ավելին` երբեմն ատելություն սերմանող, վիրավորական և անհանդուրժողական, ինչն իր հերթին առիթ տվեց շահարկումների՝ հանրության տարբեր շրջանակների կողմից: Անկախ քաղաքական վայրիվերումներից, ազգային նշանակության հարցերում պետք է լինենք միաբան, և մենք աղոթում ենք այդ միաբանության ու համերաշխության համար։ Հասարակությունն աներեր և անխախտ է, երբ ունի արժեքային հստակ կողմնորոշիչներ, երբ ամուր իր կյանքը խարսխում է իր դավանած արժեքային համակարգի վրա: Այս ամենը ակնհայտ է դարձնում, որ Եկեղեցին իր հոգևորական և աշխարհական դասերով դեռ մեծ լուսավորչական աշխատանք պիտի տանի հասարակական ակտիվ կեցվածք ունեցող անձանց հետ` հասու դարձնելու Հայ Եկեղեցու իրական առաքելության և արժեքին: Մնացյալը ցույց կտա ժամանակը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Աղբյուր՝ www.aravot.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator Հին ու նոր Մայր Աթոռը (տեսանյութ)
Հաջորդ նյութը 22 1 Մայր Աթոռում հրատարակվել է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի «Հիսուս Մարկոսի Ավետարանում (մեկնողական քննություն)» աշխատություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Surb Hovhannes ghaltaxchi 2
Նորություններ

Կվերականգնվի քամուց վնասված Ղալթաղչի Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը

7 Փետրվարի, 2020
Bagrat eps
Հարցազրույցներ

Բարդակչյանին և մեր բաժանված եղբայրներին հրավիրում եմ Մեծ Պահքի ապաշխարության

16 Մարտի, 2014
05 Gitajoghov
Նորություններ

Միջազգային գիտաժողով՝ հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի առիթով

5 Հոկտեմբերի, 2016
Horomi s Nshan
Նորություններ

Վերաօծվեցին Հոռոմայրի Ս. Նշան վանական համալիրի վերին աղոթատները (տեսանյութ)

12 Դեկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?