Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
13.04
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը (նկարներ)

Published: 13 Հուլիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հադիսավոր արարողությունը: Պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Եկեղեցու շքանշանակիր Տիգրան Մանսուրյանին:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունեց կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Վերջինս հաստատեց, որ կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ է, որ «Եղիցի լույս» մրցանակբաշխության միասնական գեղարվեստական խորհուրդը միաձայն ընտրել է Տիգրան Մանսուրյանին: Շնորհավորելով մաեստրոյին` նա նշեց, որ կարևոր և պատվավոր այս մրցանակը հանձնվում է մի մարդու, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը:
Այնուհետև ներկաներին ողջունեց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մշակույթի նախարարն անդրադարձ կատարեց այն փաստին, որ հայ մշակույթը իր պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ վերազարթոնքի և վերածնման առիթներ է ունեցել: Հիշելով մաեստրո Մասուրյանի ասած խոսքը, թե «Մենք այդպես էլ չկարողացանք մոտենալ և վերցնել Կոմիտասի նետած ձեռնոցը: Ես շատ անհանգիստ եմ, երանի եկող սերունդները նույն քան անհագիստ լինեն»` պրն. Արմեն Ամիրյանը նշեց. «Այսօր ճիշտ նույն պատասխանատվությամբ, սիրելի մաեստրո, ինչպես դուք եք վերաբերվում հայ երաժշտությանը, նույն պատասխանատվությամբ մենք ուզում ենք փաստել, որ դուք արժանի եք այս մրցանակին և ընդհանրապես հայ ժողովրդի սիրուն և խոնարհմանը: Թույլ տվեք Ձեզ ասել շնորհակալություն և խոնարհվել ձեր տեսակի և ձեր ստեղծած արվեստի առջև»:
Ապա Մայր Աթոռի Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընթերցեց Հայրապետական վկայագիրը, որում ի մասնավորի ասված է. «Հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով շնորհում ենք հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ, կոմպոզիտոր տիար Տիգրան Մանսուրյանին»: Ապա ներկաների ծափողջույնների ներքո պատվավոր մրցանակը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հանձնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանին:
Ցերեկույթի ընթացքում հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը:
Իր սրտի խոսքը ներկաներին փոխանցեց պրն. Մանսուրյանը: «Ես խորապես զգացված եմ այս ուշադրության համար, որ, ահավասիկ, այս բարձր պարգևի ձևով ինձ է տրվում գոյացած երկու աղբյուրներից՝ մեկը` իմ պաշտելի Էջմիածնից` Եկեղեցուց, Վեհափառի կողմից, որի ուշադրությունը ես մշտապես տարիներ շարունակ վայելել և վայելում եմ, մյուսը` «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից», — ասաց մաեստրո Մանսուրյանը` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով Կոմիտասի կերպարին Էջմիածնական դպրոցում և նրա կարևոր դերակատարությանը հայ մշակույթում: «Ինձ համար Էջմիածինը, որի ժառանգն եմ համարում ինքս ինձ իմ հոգևոր հայրեր Արամ Խաչատուրյանի, Փարաջանովի, Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի կողքին, ինձ համար առանձնահատուկ է Կոմիտասը, որը Էջմիածնական դպրոցի մեծագույն հիմքերից մեկն է իմ կյանքում: Եվ քանի որ Կոմիտաս, ուրեմն նախևառաջ` ճիշտ հիմնավորումը. նա եղավ նորագույն շրջանի կոմպոզիտորական հիմքը: Եվ եթե այսօր մենք կանք մեր Կոնսերվատորիայով, մեր երգչախմբերով ու նվագախմբերով, կանք Կոմիտասի կողմից հիմնած դպրոցի արդյունքում» ,- ընդգծեց հռչակավոր կոմպոզիտորը:
Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Անդրադառնալով մեծարյալի կերպարին` Նաթան Սրբազանն ընդգծեց, որ իր սերնդի համար Տիգրան Մանսուրյանը եղել է օրհնություն և ամենկարևորը՝ հույսի և ազատախոհության հիմք և սատարող:
«Տիգրան Մանսուրյանն իր արվեստով ապացուցեց, որ ոչ միայն բարձրագույն արվեստ, այլ ժողովրդի հոգուն խոսող երաժշտություն կարող է ստեղծել, որ ժամանակների մեջ երբեք չի մաշվում և հոգիներից դուրս չի գալիս: …Տիգրան Մանսուրյանը ոչ միայն մեծ կոմպոզիտոր է, այլև քաջ անձնավորություն և շատ սերունդների համար նմանվելու խորհուրդ», — ասաց Նաթան արքեպիսկոպոսը` նշելով, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի այս պատվական մրցանակը տրվում է մի անձնավորության, ով հայկականության ժամանակակից մտածելակերպի և նոր հայրենասիրության խորհրդանիշ է:
Սրբազանը երկար արևշատ կյանքի օրեր և բեղուն տարիներ մաղթեց վարպետին, որպեսզի իր հոգու երաժշտության արդյունքը նորանոր սերունդներին հասցնի:
13.01 13.02 13.03 13.04 13.05 13.06 13.07 13.08

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator 142 Մայր Աթոռն է հորդորել «Ոսկե ծիրանին» չցուցադրել ԼԳԲՏ անձանց մասին ֆիլմերը
Հաջորդ նյութը Mayr Ator veran.2 Կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ Մայր Տաճարն իր այցելուներին կդիմավորի նման հանդերձանքով. Տեր Վահրամ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ter Eghishe qahana35
Նորություններ

Ի Տեր ննջեց Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը

21 Հոկտեմբերի, 2020
Surb Gevorg masis
Նորություններ

Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցի բերվեց սրբի մասունքը և կազմակերպվեց խաչերթ (տեսանյութ)

2 Հոկտեմբերի, 2017
12 3 2
Նորություններ

Հանդիպում ուխտավորների հետ (նկարներ)

12 Հուլիսի, 2018
10151895 231740463684599 4570159359250156141 n
Նորություններ

Երեցկանանց հավաք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

7 Ապրիլի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?