Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vardapetakan tez anania 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն և վարդապետական աստիճանի տվչություն (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն և վարդապետական աստիճանի տվչություն (նկարներ)

Published: 13 Փետրվարի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում, տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:
Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար «Վանականների ուխտադրության կարգը Հայոց Եկեղեցում» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Հանձնաժողովը նախագահում էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկված էին նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ու Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ․ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Պաշտպանության ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց իր վարդապետական թեզը և պատասխանեց հանձնաժողովի անդամների հարցերին:
Հավարտ բանավոր պաշտպանության՝ քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց վարդապետական թեզի պաշտպանությանը և արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանին ներկայացնելու մասնավոր վարդապետության աստիճանի տվչության։
Նույն օրը, ձևավորված ավանդության համաձայն, Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, մասնավոր վարդապետության աստիճան տրվեց Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանին։
Այնուհետև Հայր Անանիային ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի և Գերաշնորհ Տ․ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի:
Նորին Սրբությունը շնորհավորեց վարդապետական աստիճանի արժանացած Հայր Սուրբին և իր պատգամն ու օրհնությունը բերեց վերջինիս՝ բարձր գնահատելով Հայր Անանիայի երկարամյա նվիրյալ և խոնարհ ծառայությունը Հայ Եկեղեցու անդաստանում։ Վեհափառ Հայրապետը` վստահություն հայտնեց, որ նորընծա վարդապետն առավել պատասխանատվությամբ կշարունակի իր առաքելությունը նաև հավատացյալ հայորդիների հոգևոր կրթության և դաստիարակության գործում։
Վերջում Հայոց Հովվապետը վարդապետական ակնակուռ լանջախաչ շնորհեց Անանիա վարդապետին և ‹‹Պահպանիչ›› աղոթքով օրհնեց նրան:

Vardapetakan tez anania 1 Vardapetakan tez anania 2 Vardapetakan tez anania 3 Vardapetakan tez anania 4 Vardapetakan tez anania 5 Vardapetakan tez anania 6 Vardapetakan tez anania 7 Vardapetakan tez anania 8 Vardapetakan tez anania 9 Vardapetakan tez anania 10 Vardapetakan tez anania 11 Vardapetakan tez anania 12 Vardapetakan tez anania 13

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Xevondyanc qahanayi e1484136005222 Ս. Ղևոնդյանց քահանաներ, նահատակներ(†454)
Հաջորդ նյութը Tearnyndaraj 2023 11 Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

01 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Իտալիայի Կաստելանի թեմի 30 քահանաների հետ

28 Ապրիլի, 2017
27 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ

27 Սեպտեմբերի, 2020
Silva Kaputikyan
Նորություններ

Գիտաժողով` նվիրված հրապարակախոս, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին

28 Նոյեմբերի, 2019
Ruben Zargaryan 213
ՆորություններՀարցազրույցներ

Հաղորդման հյուրն է Ռուբեն վարդապետ Զարգարյանը

11 Ապրիլի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?