Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 Polis pilgrims 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ պոլսահայ ուխտավորների հետ
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ պոլսահայ ուխտավորների հետ

Published: 24 Սեպտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին և հոգևորականներին` առաջնորդությամբ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:

Հանդիպմանն ուխտավորների անունից շնորհակալության խոսք ասաց Արամ Սրբազանը` նշելով, որ դարերի ընթացքում պոլսահայ համայնքի համար Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հակառակ բոլոր տեսակի հանգամանքների, մշտապես եղել է հույսի, հավատքի և գոյատևման աղբյուր, և Կ.Պոլսի Պատրիարքության ներկայացուցիչները հաճախ են ուխտավորաբար այցելել համայն հայության հոգևոր կենտրոն: Սրբազանն իր խոսքում նաև նշեց, որ պոլսահայ համայնքի անդամներն այս անգամ ևս չէին կարող անմասն մնալ և չմասնակցել Մյուռոնօրհնության օրհնաբեր արարողությանը:

Այնուհետև ուխտավորներին ողջունեց և հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը` ուրախություն հայտնելով տոնական այս օրերին պոլսահայերի` Մայր Աթոռ այցի և աղոթակցության համար: «Մենք հպարտ ենք պոլսահայ մեր զավակներով», — իր խոսքում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` նշելով, որ մշտապես տեսել է պոլսահայ համայնքի զորավոր հավատքը և անվերապահ սերը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Հայոց Հայրապետի նկատմամբ:

Նորին Սրբությունը վերհիշեց նաև իր Հովվապետական այցը Կոստանդնուպոլիս: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը փառք տվեց Աստծուն, որ հակառակ բոլոր տեսակի դժվարությունների և փորձությունների, տառապանքների և կորուստների, պոլսահայերը քաջարի կերպով ամուր են պահել իրենց հավատքը, ազգային ինքնության գիտակցությունը, ինչի վառ վկայությունն են Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո գործող 42 եկեղեցիները, ինչպես նաև համայնքի կրթական, բարեսիրական հաստատությունները:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատրիարքական ընդհանուր փոխանորդին և հոգևոր դասին նվիրյալ և նախանձախնդիր ծառայության, ինչպես նաև Ս. Էջմիածին ուխտագնացությունը կազմակերպելու համար:

Նորին Սրբությունը նաև իր աղոթքն ու մաղթանքները փոխանցեց պոլսահայ համայնքին` հայցով, որ Աստծո օրհնության ներքո ապրեն խաղաղ և ապահով, պահպանեն հայրենի ժառանգությունը և ավելի շենացնեն պոլսահայ կյանքը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Xachqarer Արևմտյան Հայաստանի երկու բարձրադիր խաչքարերի կրկնօրինակները տեղադրվել են Ս. Էջմիածնում
Հաջորդ նյութը 25 Vardapetakan 3 Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Virahayoc tem
Նորություններ

Խնդրում ենք չհավատալ ոմանց կողմից հնչող դրամահավաքի կոչերին. Վիրահայոց թեմ

8 Սեպտեմբերի, 2020
Tatev eps 235
Նորություններ

Տաթեւ եպս. Հակոբյանը նամակ է հղել Բուլղարիայի հոգևոր և աշխարհիկ բարձրագույն իշխանություններին

31 Հուլիսի, 2020
Artsakh mip2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արցախի պետնախարարին և ՄԻՊ–ին (նկարներ)

23 Հունիսի, 2022
Hagh 09.06
Նորություններ

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի

9 Մայիսի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?