Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
03.08
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ (նկարներ)

Published: 30 Օգոստոսի, 2022
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Օգոստոսի 30-ին` 2022-2023 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին:
Արարողությանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ՀՀ մի շարք դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ այսօր նրանց համար հավատքի վերանորոգության, մեր սուրբ հայրերի հոգեմտավոր վեհ գործի հանդեպ հավատարմության վերահաստատման և ուխտի օր է։
«Աստվածահաճո և գովարժան է ձեր աշխատանքը, սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի սիրելի մշակներ, քանզի հակառակ ժամանակի բազում խոչընդոտներին և դժվարություններին՝ անմնացորդ սիրով և անօրինակ նվիրումով շարունակում եք մեսրոպաշունչ ձեր առաքելությունը՝ հավատալով գիտելիքի ուժին, աշխարհը վերափոխող ու գեղեցկացնող կրթյալ, բանիմաց և առաքինի անհատների պատրաստության կարևորությանը»,–ասաց Ամենայն Հայոց Հովվապետը՝ հորդորելով կրթության մշակներին ամենայն պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ շարունակել իրենց առաքելությունը, ներշնչող և խանդավառող օրինակ լինել սաների համար և հայորդիների մեջ սերմանել սեր միմյանց հանդեպ, բարու և արդարության հանդեպ, կրթել աստվածպաշտության և հայրենասիրության ոգով։
Նորին Սրբությունը հաստատեց, որ Հայոց Եկեղեցին հոգեփրկչական իր ծառայությանը համընթաց շարունակելու է ազգապահպան առաքելությունը հայ ժողովրդի կյանքում՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքի բոլոր համայնքներում մշտապես զորավիգ լինելով նաև կրթօջախներին, մանկավարժներին և կրթական բարեփոխումներին, որոնք ուղղված կլինեն կրթելու և դաստիարակելու ազգային ինքնության բարձր գիտակցությամբ և բարոյական ամուր նկարագրով սերունդներ։
Ինքնության ու ազգային դիմագծի պահպանման գործում կարևորելով ժամանակին համահունչ կրթությունն ու ազգային, հոգևոր դաստիարակությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիոսն ընդգծեց․ «Այս հաստատ համոզումով է դարերի հոլովույթում Հայոց Եկեղեցին կյանքի կոչել կրթադաստիարակչական իր առաքելությունը՝ բյուրեղացնելով մեր ժողովրդի հոգին, որը մշտապես բաց է եղել աշխարհի առաջ, բայց միևնույն ժամանակ կառչած իր հավատքին ու նախնյաց ավանդներին։ Նույն առաքելությանն է կոչված նաև ժամանակի փորձությունները հաղթահարած «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան, որն անկախությունից հետո կրթական ասպարեզի ամենակարևոր ձեռքբերումներից է՝ ազգօգուտ բարի պտուղը Եկեղեցի-պետություն գործակցության և հետևողական բազմամյա աշխատանքի։ Առարկայի միջոցով ջամբվող արժեքները բոլոր ժամանակներում եղել են մեր ժողովրդի գոյության և հարատևության հենասյունը, երբեմն աներևույթ, սակայն մշտապես ամուր և անխորտակելի պատվարը ազգային ինքնագիտակցության։ Այս առարկայի ամբողջական դասավանդումը հանրակրթական դպրոցներում, ազգային կրթության պարտադիր տարրի պատշաճ ապահովումը բարձրագույն կրթության մեջ պետք է դառնան ամենքիս և հատկապես՝ հայրենի պետության հոգածության առարկան, եթե կամենում ենք ունենալ իրական արժեքներով սնուցվող անկախ պետականություն, կառուցել մեր նախնիների երազած շեն ու հզոր հայրենին, որի զավակները հասակ կառնեն հոգեմտավոր մեր ժառանգության համակարգային իմացությամբ և ճանաչողությամբ։ Միմիայն այս ճանապարհով կկարողանանք պահպանել ազգային մեր դիմագիծը և երաշխավորել ազգիս երթը դեպի նոր հազարամյակներ»։
Վերջում Նորին Սրբությունը, կրթության մշակներին մաղթելով բարի, խաղաղ և պտղաբեր ուսումնական նոր տարի, հայցեց Երկնավորից, որ այն դառնա հաջությունների և նորանոր ձեռքբերումների ժամանակաշրջան, որպեսզի Տիրոջով զորացած՝ անսպառ եռանդով, նվիրումով և պատասխանատվությամբ շարունակեն լուսավորել, կրթել և դաստիարակել մեր ժողովրդի զավակներին։
Արարողության ավարտից հետո ի պատիվ հրավիրյալների տեղի ունեցավ ընդունելություն:

01.08 02.08 1 03.08 04.08 05.08 06.08 07.08 08.08 09.08 10.08 11.08 12.08

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Tachar ashkhatanqner Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծանոթացավ Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին
Հաջորդ նյութը 05.08 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց ՀՀ ԳԱԱ նախագահին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

21 2
Նորություններ

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

21 Օգոստոսի, 2019
30.12.2019 02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրքեր (նկարներ)

30 Դեկտեմբերի, 2019
Petrvari 11in Surb Sargis
Նորություններ

Սուրբ Սարգիս Զորավարի տոնին երիտասարդների օրհնություն և զինվորների պարգևատրում

4 Փետրվարի, 2017
Masyacotn tem 35
Նորություններ

Մասյացոտնի Թեմը հայտարարում է վանականության դիմումների ընդունելություն

1 Փետրվարի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?