Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
21 2 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք (նկարներ)

Published 22 Սեպտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի:

 Արարողությանը ներկա էին նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ, Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներ, հասարակական գործիչներ:

 Մաղթանքի ընթացքում հոգևոր դասն ու հավատավոր ժողովուրդը միահամուռ աղոթք բարձրացրեցին Հայաստանի Հանրապետության ապահովության և անսասանության, ինչպես նաև խաղաղ և առաջընթաց կյանքի համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ծնրադիր հայցեցին Երկնավոր Տիրոջ հովանին աշխարհասփյուռ հայոց ազգին:

 Արարողության ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Միածնաէջ Մայր Տաճարից իրենց պատգամը հղեցին ժողովրդին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

«Այլ դուք ազգ էք ընտիրք, թագաւորութիւն, քահանայութիւն, ազգ սուրբ, ժողովուրդ սեպհական… » (Ա Պետ. Բ 9):

 Հոգևոր եղբայր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Գերաշնորհ ու հոգեշնորհ հայրեր,
ՀՀ իշխանությանց պատվարժան ներկայացուցիչներ,
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Գոհունակ սրտով և առ Աստված փառաբանությամբ Միածնաէջ Մայր Տաճարում Հայաստանի Հանրապետության 26-րդ տարեդարձի առիթով կատարեցինք Հանրապետական մաղթանք՝ հայցելով խաղաղություն ու բարօրություն հայրենի մեր երկրին ու ժողովրդին և համայն աշխարհին:

 Համազգային տոն է տարեդարձը մեր անկախ պետականության, որը պսակն է հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի, մեր հայրենիքի մաքառումների ու հաղթանակների, նաև՝ վկայությունը քրիստոնեական մեր ինքնության ու գոյության: Արդարև, մարդկային ուժերը չպիտի բավարարեին դիմակայելու դարերի ընթացքում մեր ժողովրդին բաժին ընկած հալածանքներին ու անարդարություններին, չպիտի բավարարեին պահպանելու հավատը ազատության ու արդարության հանդեպ և հույսն ու լավատեսությունը խաղաղ ու լուսավոր կյանքի: Մեր ժողովուրդը՝ Տիրոջ փոքրիկ հոտը, ապրեց ու հարատևեց ոչ թե մարդկային իր հնարավորություններով, այլ՝ քրիստոնեական հավատքով և Աստծո խնամքով, որի համար առաքյալն ասում է. «դուք ազգ էք ընտիր, թագաւորութիւն, քահանայութիւն, ազգ սուրբ, Աստծու սեփական ժողովուրդ…»:

 Առաքյալի պատգամի լույսի ներքո մեր առջև հառնում են Քրիստոսի սիրով իրենց հոգու ազնվությունն ու սերը ազգին ծառայեցրած, մեր հայրենիքի ազատությանը, մեր պետականության ամրությանն ու պայծառությանը իրենց կյանքն ու ջանքերը նվիրած մեր բարեպաշտ թագավորներն ու իշխանները, լուսամիտ վարդապետներն ու հայրապետները, մեր ժողովրդի բյուրավոր վեհանձն ու արի զավակները, ովքեր հավատքով ու նվիրումով սրբագործել են մեր ժողովրդի աստվածընտիր առաքելության ճանապարհը: Արդարև, մեր ժողովուրդը երբեք իր առջև ընդամենը գոյատևելու խնդիր չի դրել: Մեր ձգտումը միշտ եղել է ավելին՝ հասնել բաղձալի ազատության, պահպանել հավատքի սրբությունը, ապրել Աստծո փառքի համար՝ մեր ստեղծածը, մեր կյանքը ծառայեցնելով բարուն, արդարությանն ու ճշմարտությանը:

 Դարավոր մեր հայրենիքում մենք մեր պետականությունը վերակերտեցինք, որպեսզի հայրենի մեր երկիրը համայն հայության տունը դարձնենք, մեր ինքնությունը անխախտ ու անվտանգ պահենք, աշխարհի հետ մեր լեզվով ու ոճով խոսենք, մեր մշակույթն ու դպրությունը զարգացնենք, մեր երկիրը մեր բազկի զորությամբ, մեր հոգու արիությամբ պաշտպանենք: Այսօր, երբ մենք ենք տնօրինողը մեր կյանքի և կերտողը մեր ապագայի, պիտի հիշենք և երբեք չպիտի մոռանանք, որ ազատության չարաշահումը նույնքան վտանգավոր է, որքան ազատություն չունենալը: Զգույշ եղեք,-հորդորում է առաքյալը,- չլինի թե ազատությունը դառնա չարիքի պատրվակ (հմմտ. Ա Պետ. Բ 16): Ազատություն ունենալ նշանակում է պատասխանատվություն կրել մարդկանց, սեփական երկրի և ժողովրդի համար: Ազատությունն ու անկախությունը այսօր էլ իմաստ ու արժեք են ստանում, երբ քրիստոնեական մեր արժեքները, միմյանց հանդեպ սերը, ազգ, պետություն շենացնելը գերիշխող նպատակներ են մեր կյանքում: Թանկ ենք վճարել մեր անկախ պետականության համար: Պահենք Հայաստան մեր երկիրը, մեր հայրենիքը, որ լինի պատվարը ազգահավաքության, մեր աշխարհացրիվ ժողովրդի ապահովության և առաջընթացի, պահենք մեր երկիրը մեր զավակների և սերունդների լուսավոր կյանքի համար, պահենք մեր երկիրը Աստծո փառքի համար:
Գոհության մաղթանքով, սիրելիներ, վերստին աղոթք բարձրացնենք առ Աստված և հայցենք, որ Տերը պահպանի մեր ժողովրդին միասնական ու համախումբ, արի ոգով, ամուր հավատքով, որպեսզի մշտապես զորանա լինելու ընտրյալ ազգ, թագավորություն, քահանայություն, ազգ սուրբ և Աստծո սեփական ժողովուրդ և իր հոգու առաքինությունները ծառայեցնի հայրենաշեն ու ազգանվեր իր նպատակներին: Թող Աստված խաղաղություն ու բարօրություն պարգևի աշխարհին, մեր հայրենիքին ու աշխարհասփյուռ ժողովրդին, որպեսզի խնդությունն ու բերկրանքը իր հոգում մեր ժողովուրդը միշտ տոնախմբի հայոց պետության անկախությունը և շնորհավորանքի ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր ուղղի միմյանց: Թող Տիրոջ սերը, շնորհը և ողորմությունը հովանի լինեն մեր երկրին, Հայաստան և Արցախ աշխարհին, և աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և հավիտյանս.
ամեն:

21 2 1 21 2 2 21 2 3 21 2 4 21 2 5 21 2 6 21 2 7 21 2 8 21 2 9 21 2 10

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 21 1 Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսին նվիրված վավերագրերի ժողովածուների շնորհանդես (նկարներ)
Հաջորդ նյութը 22 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի մշակույթի նախարարին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?