Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Masunq 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՄԱՍՈՒՆՔ
Քրիստոնեական

ՄԱՍՈՒՆՔ

Published 12 Ապրիլի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մասունք սրբոց, սրբություններ, մահացած կամ մարտիրոսության պսակն ընդունած սրբի նյութական-մարմնավոր մնացորդներ, ինչպես նաև սրբի անձի հետ կապված առարկաներ և իրեր: Այսպիսի օրինակներ կան Հին Կտակարանում (տես Դ Թագ. 2.13–14):

 Քրիստոնյա մարտիրոսների կամ սրբերի աճյունների հիշատակությունը պաշտամունքի աստիճան բարձրացնելը սկսվել է քրիստոնեության շատ վաղ շրջանից: Պատմական առաջին հիշատակությունն առկա է թերևս «Մարտիրոսութիւնք Պողիկարպոսի» (II դ.) երկում, որտեղ սրբի մասունքները գնահատվում են «ավելի թանկագին, քան ամենաթանկագին քարը, և ավելի ցանկալի, քան ամենաազնիվ ոսկին» (գլ. ԺԸ): Քրիստոնեության հալածանքներին հաջորդող շրջանում սրբերի մասունքների պաշտամունքը շատ շուտ տարածվել է թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում: Հռոմեական եկեղեցում այն սկսվել է IV դարից և առնչվում է ստորերկրյա շիրիմների՝ կատակոմբների հետ (երբ Պատարագի արարողությամբ մեծարվել են արդեն սրբացած գերեզմանները): Նախապես սրբի մասունքները շարժական տուփերի կամ աջերի մեջ ամփոփելու սովորություն չի եղել դրանք ամփոփվել են վաղօրոք պատրաստված գերեզմաններում (երբեմն նույն սրբի անունով բազմաթիվ գերեզմաններ են հանդիպում աշխարհագրական տարբեր վայրերում): Հայ եկեղեցում սրբերի մասունքները պահելը հավանաբար սկսվել է IV դարից. այդ են վկայում հայոց հին գրականության մեջ առկա որոշ փաստեր: Ագաթանգեղոսը նկարագրում է, որ Գրիգոր Ա Լուսավորիչը, Կեսարիայում ձեռնադրվելով, Հայաստան վերադարձին իր հետ բերել է նաև Հովհաննես Մկրտչի և ս. Աթանագինեի մասունքները և թաղել Իննակընյան կոչվող վայրում, որը հեթանոս. պաշտամունքի կենտրոն էր, և այդ մասունքների վրա էլ կառուցել եկեղեցի: Ղազար Փարպեցին պատմում է, որ Վարդանանց շարժման ժամանակ, երբ հայոց նախարարները Պարսկաստանից վերադարձել են Հայաստան, նրանց դիմավորել են ս. մասունքներով. «Եվ նրանց ընդառաջ ելնելով, Քրիստոսի պաշտոնյաների դասն իր հետ բերել էր կենսատու խաչի նշանը և առաքելանման նահատակ սուրբ Գրիգորի նշխարները…» («Հայոց պատմություն», 1982, էջ 129): Ավելի ուշ, ինչպես մյուս եկեղեցիները, Հայ եկեղեցին ևս որդեգրել է մասնատուփի սկզբունքը, որի նախն. ձևերը մարմնի մեկ մասի նմանողությամբ պատրաստված մասնատուփերն են: Դրանք կարող էին լինել աջի, ճաճանչի, պարզ տուփի և այլ ձևերով: Շատ հաճախ ի հայտ են գալիս նաև սրբի մեկից ավելի աջեր կամ մարմնի այլ մասնատուփեր: Դա բացատրվում է նրանով, որ մասնատուփի մեջ ամփոփված է սրբի մասունքի աջի կամ մարմնի ոչ թե լրիվ, այլ նրա մի փոքր մասը:

 Մասնատուփերի կամ մասանց պահարանների ընդունված ձևերից են ծալովի դռնակներով ուղղանկյունաձև պահարանները, որոնք պատրաստվում են փայտից, պատվում սյուժետային և դեկորատիվ պատկերներով դրվագված թանկարժեք մետաղե թիթեղներով, զարդարվում քարերով: Մասանց պահարանների առանձին խումբ են կազմում աջի նմանությամբ պատրաստվածները, որոնց ներսում զետեղվում են սրբի մասունքները: Այդպիսի մասանց պահարանները բնորոշ են Հայ եկեղեցուն: Մասանց պահարանների առանձին խումբ են կազմում խաչերը, որոնք շքեղ հարդարված և ագուցված են գունավոր քարերով: Նրանց կենտրոնում, երբեմն նաև թևերին, զետեղում են սուրբ մասունքը:

 Իր ձևի մեջ եզակի է ս. Հովհաննես Կարապետի մասունքով պահարանը: Այն իր մեջ համակցում է մասանց պահարանների բոլոր տեսակները՝ ծալովի պահարանը, աջը, խաչը: Հայ եկեղեցու սըրբազնագույն մասունքներից են՝ արծաթե և փայտե մասանց պահարանը՝ Նոյյան տապանի մասունքով, նույնպիսի մի պահարան՝ Յոթը խոտաճարակների և Հիսուս Քրիստոսի ս. Խաչափայտի մասունքներով, Լուսավորչի Աջը, Գեղարդը (որով խոցել են խաչյալ Հիսուսին), Թադեոս առաքյալի Աջը, Բարդուղիմեոս առաքյալի և Խոտակերաց Ս. Նշանի մասանց պահարանները (պահվում են Մայր աթոռ Ս. Էջմիածնի թանգարաններում) և այլն:

Պատրաստեց Եղիշե ավագ քահանա Սարգսյանը
Աղբյուր Ք.Հ. հանրագիտարան, Երևան 2002, էջ 690

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Vahram Այն, ինչ նվիրաբերվում է Սուրբ Էջմիածնին, ազգի հարստությունն է, ոչ թե անհատների
Հաջորդ նյութը Arak anhavaty Անհավատ մարդը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?