Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Keghciq 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > «Մերի Քեյ» ընկերության օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքը
Աղանդներ

«Մերի Քեյ» ընկերության օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքը

Published: 2 Հոկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Խավար՝

1. [գոյական] լույսի բացակայություն, բացարձակ մթություն:
2. (փոխաբերական) Հետամնացություն, տգիտություն:
Խավարամիտ՝ միտքը խավար, լուսավորության և առաջադիմության հակառակ` հակառակորդ, հետադիմական:
Բացատրական բառարան

 «Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապես մոգություն էր անում և զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թե ինքը մեծ մեկն է. փոքրից մինչև ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։ Հիացումով էին նայում նրան, որովհետև երկար ժամանակ մոգություններով իրենց զարմացրել էր։ Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, բոլորը՝ տղամարդիկ և կանայք, մկրտվեցին։

 Ինքը Սիմոնը ևս հաւատաց և, մկրտվելով, միշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները և մեծամեծ զորությունները, որ կատարվում էին, զարմանում էր։ Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ ընդունել են Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին, որոնք, իջնելով, աղոթում էին նրանց համար, որպեսզի ստանան Սուրբ Հոգին. քանի որ մինչև այն ժամանակ նրանցից ոչ մեկի վրա Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտվել էին Տեր Հիսուսի անունով։

 Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրա, և նրանք Սուրբ Հոգին ստացան։
Սիմոնը տեսնելով, թե առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, փող տվեց ու ասաց.

 «Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որպեսզի, ում վրա որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա»։ Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թե Աստծու պարգևները կարելի է փողով ստանալ. դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ։ (Գործք 8:9-21)։

 Օրհնված յուղի և Հորդանանի ջրի հայտարարությունը (որոնք լայն տարածվում են Երևանի շենքերում) հիշեցնում է այս հատվածի մասին, որտեղ մարդիկ փորձում են իրենց անհասանելի սրբությունը ստանալ և փոխանցել իրենց իմացած ճանապարհներով։ Կհակադարձեք, թե այստեղ գրված է, որ անվճար է տրվում։ Սակայն վճարը միայն գումարային չի լինում, Սիմոնը իրեն տրված մոգության «շնորհով» նախ և առաջ փորձում էր Աստծո տեղը զբաղեցնել, քանի որ հենց առաջին համարներում խոսվում է նրա ստացված վարձքի մասին` «փոքրից մինչեւ ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զորութիւնը, որ մեծ է կոչվում»։ Հիացումով էին նայում նրան, որովհետև երկար ժամանակ մոգություններով իրենց զարմացրել էր»։

 Keghciq 1Օրհնված յուղը, Հորդանանի ջուրը իրենց մեջ Աստծո զորությունը պարունակող են Աստծուն հավատացողի համար, սակայն ամենակարևորն այն է, թե ում ձեռքով է այն տարածվում, ում է տրվում և որն է դրա նպատակը։ Իսկ նպատակները բնավ բարի չեն, քանի որ հակասում են Աստծո պատվիրաններին։ Աստվածաշնչում կամ ավանդույթներում նշված չէ որևէ անհաջողությունների կամ հիվանդությունների ցանկ, որոնք բուժվում են Հորդանանի ջրով` մշտական հիվանդություններ, գործազրկություն, ընտանեկան անախորժություններ` սրանք պարզապես սրբության շառլատանություն են Աստծո անունով, որի միակն նպատակն է «Մերի Քեյ» ապրանքների վաճառքի համար ներգրավել նոր մարդիկ, գտնել նոր հաճախորդներ։ Պետք չէ հավատքը և աստվածպաշտությունը հասցնել հեթանոսական մակարդակի, այն էլ` կոմերցիոն նպատակներով։

 Մանավանդ այն մարդիկ, որոնք հետաքրքրված են իրենց հոգու Keghciqանվտանգությամբ, պետք է նաև հիշեն, որ տարվելով այսպիսի երևույթներով, հեշտասիրության միջոցով, այլ ոչ թե սեփական կյանքի հանդեպ պատասխանատվություն վերցնելով, խնդիրների լուծման հետևից գնալով կհանգեն առավել վտանգավոր փորձանքների։ Ինչպես Պետրոս առաքյալն է ասում Սիմոնին. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի»։ Եվ այստեղ կատարվում է սատանայի նպատակը` քրիստոնեական սրբությունների անվան տակ խաբկանքի հետևից գայթակղել ու տանել մարդու հոգին։ Ցավալի է կրկին և կրկին համոզվել, որ առաջին քրիստոնյա ազգը չի զբաղվում իր քրիստոնեական ինքնակրթությամբ, «եկեղեցի» բառը լսելիս չի տարբերում աղանդը Հայ Առաքելական եկեղեցուց, Հիսուս Քրիստոս բառերը լսելիս չի ցանկանում հետաքրքրվել տվյալ կազմակերպության դավանանքով, օրհնված յուղը տեսնելիս չի մտածում ում ձեռքով է այն մատուցվում և ինչ նպատակներով։ Սա հեշտասիրության մեղքի մասին է խոսում։ Եվ իսկապես, ինչո՛ւ սեփական անհաջողությունների պատճառները փնտրել սեփական անձի և անհավատության մեջ, եթե կարելի է ուղղակի օրհնված յուղ քսել կամ օրհնված ջուր խմել, ինչո՛ւ գնալ եկեղեցի և Աստծուն փնտրել, եթե կարելի է գնալ «Մերի Քեյ», շփվել հաճելի մարդկանց հետ, օրհնված ջուր խմել և սպասել…..սեփական հոգու կործանմանը։ Առանց ջանք գործադրելու՝ արտաքին ու անհասկանալի հրաշքի սպասելով: Մեկ սրբությանը հաղորդակից լինելով մարդ չի փրկի իր անձը, եթե հետևողականորեն չի անդրադառնում իր ապրած կյանքին, գործած մեղքերին, չունի Աստծո հետ հաստատուն հարաբերություն՝ անձնապես ու Քրիստոսի եկեղեցու միջոցով։ Ավելին, օրհնությանը անարժանությամբ վերաբերվելով մարդ մեծ դատապարտության կենթարկվի:

 Մարդը պետք է կա՛մ Սուրբ Հոգու շնորհներով ապրի, կա՛մ պիղծ հոգուց գերվի։ «Տիրոջ Հոգին վերացավ Սավուղից, և չար այսը նեղում էր նրան» [տե՛ս Ա Թագ. ԺԶ 14]։

 «Որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առէ՛ք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ (Եփ 6:12-15):

Ալմաստ Մուրադյան
«Դիալոգ» ՀԿ նախագահ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 02 2 1 Արգենտինայի ՀԲԸՄ Տիկնանց միության անդամները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հաջորդ նյութը Fr Gabriel Նոր նշանակում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Axand yntaniq
Աղանդներ

ԵՐԲ ԱՂԱՆԴԸ «ՈՐԴԵԳՐՈՒՄ Է» ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

11 Ապրիլի, 2015
Emo 2
Աղանդներ

ԷՄՈ, Էլի Մեկ Որոգայթ

21 Հունվարի, 2014
Miller
Աղանդներ

Միլլերականություն կամ Յոթներորդ օրվա ադվենտիստներ Աղանդի ծագումը

1 Հունիսի, 2013
yoga
Աղանդներ

Զգուշացի՜ր աղանդից. Ագնի-Յոգա.

2 Հունիսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?