Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
07 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կեչառիսի վանքում կատարվեց քահանայական ձեռնադրություն (նկարներ)
Նորություններ

Կեչառիսի վանքում կատարվեց քահանայական ձեռնադրություն (նկարներ)

Published: 7 Հոկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 7-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կոտայքի թեմի Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Սուրբ Պատարագի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունում սպասավորող յոթ սարկավագներ:
Նույն օրը՝ առավոտյան, կատարվեց ընծայման կարգը: Ձեռնադրության ընթացքում Առաքել Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին՝ Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր հոգևոր անուններ:
Ռուդիկ սարկավագ Հայրապետյանը վերակոչվեց Տ. Սիոն քահանա, Սարգիս սարկավագ Աբյանը՝ Տ. Գևորգ քահանա, Աշոտ սարկավագ Տիգրանյանը՝ Տ. Նարեկ քահանա, Ռուբեն սարկավագ Կարապետյանը՝ Տ. Նահապետ քահանա, Վիրաբ սարկավագ Սարգսյանը՝ Տ. Երեմիա քահանա, Ռուբեն սարկավագ Սարգսյանը՝ Տ. Աստվածատուր քահանա, Գուրգեն սարկավագ Բարսեղյանը՝ Տ. Տաճատ քահանա:
Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:
Այնուհետև Առաքել Սրբազանը, քահանայական ձեռնադրության կապակցությամբ դիմելով նորաօծ քահանաներին և հավատացյալ ժողովրդին, նշեց. «Այսօր նվիրական և հիշարժան օր է մեզանից յուրաքանչյուր մեկի համար, նաև ուրախության և հոգեկան բերկրանքի օր է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ու մեր հավատացյալ ժողովրդի համար, բայց այն նվիրական, հավետ հիշարժան ու սուրբ է հատկապես մեր նորաօծ յոթ քահանաների համար:
Նորընծա քահանա հայրեր, Աստծուն ձեր ընծայման աստվածահաճո ուխտի առթիվ ես գոհություն եմ և փառք եմ վեռառաքում առ Բարձրյալն Աստված` ասելով. «Փառք քեզ, Տէր, փառք քեզ, յաղագս ամենայնի փառք քեզ, Տէր», որ արժանի արեցիր ինձ քո սուրբ Սեղանին պատարագելու և կրկին քահանաների ձեռնադրության կարգը կատարելու»:
Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին քահանայական այս ձեռնադրության կատարումն իրեն վերապահելու համար:
Սրբազանն իր քարոզում ընդգծեց, որ այսօր հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում կարիք ունի Հայ Եկեղեցու անդաստանում թխված հոգևոր հացի և հոգևոր սննդի: Այս կապակցությամբ Առաքել արքեպիսկոպոսը, դիմելով նորաօծ քահանաներին, ասաց. «Սիրելի քահանա եղբայրներ, դուք 6-7 տարի սովորել եք Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ճեմարանական տարիներին ձեր ձեռք բերած հոգևոր գիտելիքներն անսակարկ կերպով պետք է մատուցեք մեր ժողովրդին` ձեզ վստահված հոտին: Ճեմարանը, որպես հոգևոր գիտելիքների դրաբնոց` հնոց, ձեզ ձուլել և դարձրել է մաքուր ոսկի, որպեսզի մաքուր սրտով, մաքուր հոգով բոլորանվեր և անմնացորդ կերպով ծառայեք մեր ժողովրդին, քանի որ ժողովուրդը հանապազօրյա հացից ոչ պակաս հոգևոր հացի կարիք ունի:
Քիչ առաջ դուք` սիրելի քահանա եղբայրներ, հրաժարվեցիք աշխարհիկ կյանքից, ձեր աշխարհիկ անուններից և նոր անուններով ու նոր կյանք ստացած Ամենակարող Աստծո կամքով պետք է գնաք և ծառայեք մեր ազգին ու Եկեղեցուն:…. Ձեռնադրության ժամանակ դուք հրաժարվեցիք աշխարհից` աշխարհիկ կյանքից, աշխարհիկ ցանկություններից, ընչաքաղցությունից, նախանձից, հպարտությունից, չար ցանկություններից և խոսք տվեցիք վերցնել ձեր խաչը և հետևել Քրիստոսին: Քրիստոսին հետևել նշանակում է ձեր նոր կյանքն ապրեք Ավետարանի պատվիրաններին համահունչ` բարությամբ, սիրով, ողորմածությամբ և անաղարտությամբ լեցուն կյանքով»:
Սրբազան հայրը նշեց նաև, որ մարդ արարածը` որպես արարչագործության պսակ, մշտապես պարտավոր է աղոթել և փառաբանել Աստծուն, սիրել իր նմանին, լինել հեզ, խոնարհ, անոխակալ, ողորմած, անհիշաչար ու եղբայրասեր:
«Քրիստոս խոնարհվեց իր երկնային փառքից, մարմնացավ, մարդացավ, որպեսզի մարդը տեսներ, հետևեր նրան և աստվածանար: Հավատացե՛ք, եթե դուք էլ սիրելի քահանաներ, հեզությամբ ու խոնարհությամբ լինեք այնտեղ, որտեղ ձեր կարիքը կա, լինեք հիվանդների, կարիքավորների, սգավորների կողքին և խոնարհությամբ ծառայեք ժողովրդին, դուք թե՛ Աստծո և թե՛ մարդկանց առաջ կմնաք վեհ, մեծ, խոնարհ ու որպես հարգված հոգևորականներ»,- հաստատեց Առաքել Սրբազանը:
Քարոզի վերջում Սրբազան Հայրը կոչ արեց ներկաներին աղոթք բարձրացնել առ Բարձրյալն Աստված, որպեսզի նորաօծ քահանաներն առանց փորձության, աղոթքով ու աստվածպաշտությամբ անցկացնեն իրենց քառասնօրյա պատրաստության շրջանը և հաստատ ու անսայթաք մնան իրենց ուխտի մեջ:
«Ողջույնի» ժամանակ թեմի հոգևորականները և Մայր Աթոռից ժամանած միաբանները բարձրացան խորան շնորհավորելու երիտասարդ քահանաներին և համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստանալու անդրանիկ «Ողջույն»-ը:
Նորընծա քահանաները,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

07 1 07 2 07 3

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 06 1 1 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ (նկարներ)
Հաջորդ նյութը 10 1 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Հնդկաստան բուժման մեկնող երեք զինվորականների (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

06 1 3
Նորություններ

Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը (նկարներ)

6 Հոկտեմբերի, 2016
Armen Charchyan 21
Նորություններ

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը հերքում է

3 Հոկտեմբերի, 2019
RAK kusakcutyun
Նորություններ

Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ

20 Հուլիսի, 2018
26 2 1
Նորություններ

Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով եկեղեցականները հանդես եկան ուղերձով (նկարներ)

26 Փետրվարի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?