Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 1 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Հնդկաստան բուժման մեկնող երեք զինվորականների (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Հնդկաստան բուժման մեկնող երեք զինվորականների (նկարներ)

Published: 10 Հոկտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հայրենիքի պաշտպանության համար ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած երեք զինվորականների` ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: Նրանք առաջիկա օրերին կմեկնեն Հնդկաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու վարչության նախաձեռնությամբ ու աջակցությամբ ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը: Սա երկու տարվա ընթացքում զինվորականների չորրորդ խումբն է, որ այս նպատակով մեկնում է Կալկաթա:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով զինվորականներին, նշեց, որ հպարտություն է տեսնել հայրենյաց պաշտպանների, ովքեր պատրաստ են իրենց կյանքն ընծայել հայրենիքի համար: «Ձեր կողմից դրսևորած այդ քաջարի ոգին արդեն իսկ հերոսություն է մեզ համար», — ընդգծեց Նորին Սրբությունը` փաստելով, որ Մայր Աթոռը հետագայում ևս շարունակելու է այս առումով իր զորակցությունը բերել Հայոց բանակին:

Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ անհրաժեշտ այս բուժումը կօգնի զինվորականներին կազմակերպել իրենց հետագա կյանքը և ծառայությունը:

Իրենց հերթին զինվորականներն երախտագիտություն հայտնեցին Վեհափառ Հայրապետին հոգածու վերաբերմունքի, Եկեղեցու ազգապահպան առաքելության և բանակաշինության գործում ունեցած մեծ ներդրումի համար, պատասխանեցին նաև իրենց կյանքի և ծառայության վերաբերյալ Նորին Սրբության հարցումներին:

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց զինվորականներին` մաղթելով, որ Ամենակալ Տերը պարգևի նրանց ուժ և եռանդ նորանոր հաջողություններ արձանագրելու կյանքում և ապրելու հարատև  խաղաղության մեջ:

10 1 1 10 1 2 10 1 3 10 1 4 10 1 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 07 2 Կեչառիսի վանքում կատարվեց քահանայական ձեռնադրություն (նկարներ)
Հաջորդ նյութը 10 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի Մխիթարյան վարժարանի սաներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

RS 6
Նորություններ

Սևակյան երեկո` նվիրված Ռուբեն Սևակ բանաստեղծի հիշատակին (նկարներ)

20 Հունիսի, 2018
WD90 20
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ շաբաթօրյա ու կիրակնօրյա դպրոցների և հայ վարժարանների աշակերտների հետ

29 Հոկտեմբերի, 2017
Fransiayi varchpet 6
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպին (նկարներ)

21 Փետրվարի, 2023
Garegin Katoghikos
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահին

6 Փետրվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?