Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kaxvacutyun heraxosneric filmeric
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Կախվածություն բջջային հեռախոսներից, համակագիչներից և հեռուսատցույցից
Քրիստոնեական

Կախվածություն բջջային հեռախոսներից, համակագիչներից և հեռուսատցույցից

Published: 13 Հոկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

  Մի քանի տարի առաջ ամբողջ աշխարհում կատարված մի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մարդիկ միջին հաշվով օրական 3 ժամ հեռուստացույց են դիտում: Այսօր շատ ավելի տարբեր վիճակագրություն է ձևավորվում համակարգչի, բջջային հեռախոսի առջև օրական անցկացվող ժամերի վերաբերյալ: Դա նույնը չէ, ինչ թմրամոլ լինելը, թեև նմանություններ կան: Արդյո՞ք մարդիկ դրանից իսկապես անվնաս հաճույք կամ օգուտ են ստանում, թե՞ ուղղակի թմրամոլի պես չեն կարողանում հրաժարվել վատ սովորությունից:

 Աշխատանքի, դասընթացների մեջ օրական լարվածությունը պահանջում է մտքի լիցքաթափում, հանգիստ, օրվա բերած մտավոր լարվածության թոթափում: Դրա համար մարդիկ հատկապես երեկոյան ժամերն անցկացնում են հեռուստացույցի կամ համակարգչի, ոմանք էլ` արդեն հեռուստացույցի և համակարգչի ֆունկցիաներն ունեցող բջջային հեռախոսների առջև: Երբ զբաղմունքի այս ձևը կլանում է մարդու ողջ ուշադրությունն ու ժամանակը, կտրում է իրականությունից, հարազատների հետ շփումից, ընտանիքի հետ հաղորդակցվելուց, այն դառնում է մոլուցք: Դա չի նույնանում թմրամոլության հետ, բայց շատ նման է դրան այն իմաստով, որ մարդն անպայման իրեն հաճույք պատճառող, բայց և իր առողջությանն ու շրջապատին վնասող մի միջոցի համապատասխան քանակ պիտի ստանա, որ հանգստանա:

 Ֆիլմեր դիտելը հոգեբանության բացատրությամբ կապված է նաև մարդու ինքնավստահության հաստատման, իրեն հերոսների հետ նույնացնելու, ճնշող կամ մտահոգիչ իրականությունն այլ կերպ ընկալելու, գործելու շարժառիթներ գտնելու ու ոգևորվելու և նման այլ իրողությունների հետ: Բայց ֆիլմերը, համակարգչային խաղերը, գովազդները ցուցադրում են նաև բռնության տեսարաններ, անբարոյականություններ, սեռական սանձարձակություններ, որոնք վնասում են մարդու հոգևոր վիճակը: Մեղավոր տեսարանը կարող է բերել մեղսալի մտածում, դառնալ չարի գայթակղության միջոց կամ պատճառ: Մտքով շնությունն իրականում կատարվածի հետ հավասարեցնելու ավետարանական հաստատումը (Մատթ. 5.27-28) վերաբերում է նաև շնության ու սպանության տեսարանների դիտմանը` հոգևոր վիճակին վնասելու, մեղքին հակվածություն առաջացնելու առկա վտանգի նկատառումով: Եկեղեցական հեղինակներից մեկի խոսքերով՝ հաճույքի զգացումով սպանության տեսարան դիտած անձըն ինչպե՞ս կարող է հաջորդ օրը եկեղեցում աղոթել Աստծուն, որի անունն է Սեր: Ուրեմն, շնության հակվելու վտանգից պետք է զգուշանալ և աչքերը զսպել ոչ միայն անձնական հարաբերություններում, որի մասին խոսում է Քրիստոս, ինչպես նաև՝ Հոբ Երանելին (31.1), Սիրաք իմաստունը (25.28), այլև ֆիլմեր դիտելիս: Այն միտքը կա, որ սիրողները նրանք են, ովքեր ոչ թե նայում են իրար, այլ նայում են միևնույն ուղղությամբ: Բայց դա ամենևին էլ չի նշանակում հեռուստացույցի կամ համակարգչի առջև իրար կողքի նստած, նույն ուղղությամբ նայելով, ժամեր շարունակ ֆիլմեր դիտել: Այլ խոսքը վերաբերում է անձանց զգացումների, մտածումների, հարաբերությունների մեջ ներդաշնակությանը:

 Երբ մարդն իր ողջ ազատ ժամանակը կամ ժամանակի մեծ մասն անցկացնում է անշունչ առարկաների հետ, անշունչ ու անկենդան է դառնում նաև նրա կապը ընտանիքի անդամների հետ, մարդն ավելի քիչ է զբաղվում երեխաներով: Ֆիլմը կամ սերիալն այդ պահին համարվում է առավել կարևոր, որի հետևանքով ծնողներն անտեսում են երեխաներին: Դա կարող է հանգեցնել և փոքրիկ երեխաներին առնչվող ողբերգական դեպքերի, ինչպիսիք որ, դժբախտաբար, եղել են մեր իրականության մեջ: Երեխաներին նույնպես չպետք է քաջալերել ժամեր շարունակ համակարգչի, հեռուստացույցի կամ հեռախոսի առջև անցկացնելը, այլ ծնողները երեխաների հետ պետք է պահպանեն կենդանի շփումն ընտանիքում` միասին Սուրբ Գիրք ընթերցելով, խաղեր խաղալով, ինչքան էլ որ տարիքի բերումով ծնողներին պարզունակ թվա մանկական զբաղմունքներին մասնակցելը: Բայց այդ ամենը պետք է անել հանուն երեխաների առողջ հոգեվիճակի ձևավորման, ճիշտ դաստիարակության մատուցման, հեռուստացույցի ու համացանցի բերած վտանգներից հեռու պահելու, ինչպես և դրանով երեխաների տեսողությանն ու առողջությանը պատճառվող վնասները կանխելու:

 Տարիներ շարունակ հեռուստացույցին կամ համակարգչին կպած մարդու համար դժվար է պոկվել այդ ամենից, բայց նա պետք է գիտակցի նման վատ սովորության վտանգն ու սպառնալիքը, և գիտակցումը այդ մոլությունից ազատվելու առաջին քայլն է:

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Srtaget Astvac ԱՍՏՎԱԾ Է ՄԻԱՅՆ ՍՐՏԱԳԵՏ. ԵՎԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ
Հաջորդ նյութը 14 1 6 Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Qnnadatel
Քրիստոնեական

Ուրիշների սխալները մատնացույց անելով չենք կարող նրանց սրբագրել

6 Հունիսի, 2016
Bargart eps1
Քրիստոնեական

«Հայաստանի չծնվող մայրերը»

7 Սեպտեմբերի, 2013
Քրիստոնեական

Եթե փոքրիկը մեծանում է եկեղեցու մեջ, դա ամենամեծ երջանկությունն ու ուրախությունն է

1 Օգոստոսի, 2015
Voske tarer 1
Քրիստոնեական

Ոսկե տառերի ստեղծման առեղծվածը

3 Փետրվարի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?