Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Aghtq Artsakhi 04
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության (նկարներ)
Նորություններ

Կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության (նկարներ)

Published: 1 Հոկտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։
Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։
Արարողության ընթացքում Հայոց Հայրապետը Սուրբ Գեղարդով օրհնեց Հայաստան ու Արցախ աշխարհները և ներկա հավատացյալ ժողովրդին։

Աղոթքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Անսահման ցավով և խոր մտահոգությամբ են համակված բոլորիս հոգիները։ Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց։ Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի, աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերի ու եղբայրների, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։ Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց։

Ազգային այս ողբերգության հանդիման ցավով ենք անդրադառնում, որ Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններին աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրեցին Արցախի կորստյանը։

Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև. անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին։ Անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը, ինչպես և՝ հասարակության հետ իշխանության շփման կերպերը անվստահության մթնոլորտ են ձևավորել և արդար ընդվզում առաջ բերել, ինչը ստեղծված բարդ կացության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել։

Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին։ Առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովելու, հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների, հատկապես նկատի առնելով թշնամու հավակնություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում։

Մեր հորդորն ենք ուղղում նաև ազգային, կրոնական, հասարակական, քաղաքական կառույցներին միավորելու մեր ժողովրդին ներկա ծանր մարտահրավերների հանդիման և համախմբված գործելու՝ հանուն մեր երկրի ապագայի երաշխավորման։

Սիրելի ժողովուրդ, գոյաբանական սպառնալիքների առջև հրամայական է մեր համազգային միաբանությունն ու համախմբվածությունը, քանզի միասնականության մեջ է մեր զորությունը, միասնականության մեջ է գալիք աղետը կանխելու ուղին։ Արդ, ապրենք ու գործենք սիրով, մեր կորուստների ցավը ձեռքբերումներ դարձնելու բարձր գիտակցությամբ, մեր կամքն ու ոգին վերածենք ազգային կյանքի իրական արթնության և հայրենիքի ու ժողովրդի իրավունքների պաշտպանության միաբան ուժի, մեր կյանքով վկայենք ճշմարիտ նվիրումը հայրենիքին, ազգին և դարերով փայփայված մեր անկախ պետականությանը։

Սիրելիներ, առկա դժվարին պայմաններում մենք՝ որպես ժողովուրդ, դարձել ենք, առաքյալի խոսքի համաձայն, «ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած» (Բ Կորնթ. 4.8): Արդարև, մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել։ Այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ, վշտի աղոթք չէ, տրտմության աղոթք չէ, այլ հույսի ու մխիթարության, վերհառնումի ու հարության աղոթք է։ Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի մեզ որպես Աստծո սեփական ժողովուրդ, ազգի ու հայրենյաց հզորացման մեկ և նույն տեսիլքով։ Այս պահը մեզ համար նաև առիթ է անդրադարձ կատարելու մեր կյանքի ընթացքին՝ հեռացնելու համար մեզանից հայրենադավ երևույթները, սրբագրելու սխալներն ու թերացումները, որպեսզի զորանանք որպես ազգ, պետություն ու Եկեղեցի։ Մեր հայրենյաց անգին նշխարը՝ Արցախ աշխարհը, մերն է ու մեր սրտում է, և Արցախի հայապատկան լինելու գիտակցությունը երբեք չի տկարանա սերունդների մեջ։

Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, միասնաբար աղոթենք Արցախի մեր ժողովրդի համար և ամեն կարելիությամբ նեցուկ և սատար լինենք տարագիր մեր քույրերին ու եղբայրներին՝ մխիթարելով իրենց ցավի ու նեղությունների մեջ և իրենց կեցության ու կարիքների համար անհրաժեշտ հոգածություն ցուցաբերենք։
Արցախցի սիրելի զավակներ, ձեզ հատուկ քաջարի ոգով ամուր ու տոկուն եղեք, հաստատուն մնացեք ձեր հավատի ու հույսի մեջ, շարունակեք ապրել ու արարել՝ չընկրկելով դժվարությունների առջև, և մշտարթուն պահեք ձեր սերը Արցախի և հայրենական ավանդների նկատմամբ։ Համայն մեր ժողովուրդը և Եկեղեցին ձեզ հետ են և այս տառապալի օրերին պատրաստակամ հանձնառություններով զորակից ձեզ։

Համազգային աղոթքի այս օրը, ի զորակցություն Արցախի մեր զավակների, Հայաստանի մի շարք եկեղեցիներում զետեղված են սրբազան մասունքներ հավատացյալների երկրպագության և ջերմեռանդ աղոթքի համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկող ուխտավորներիդ համար դուրս է բերվել Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդը՝ որպես նշան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սոսկալի չարչարանքների և հաղթական Հարության։ Սուրբ Գեղարդի զորությամբ մեր ժողովուրդը վերապրել է արհավիրքներ, կոտորածներ ու ցեղասպանություն, ամուր պահել հավատքը անհուսության մեջ, անհավատության մեջ վերածնել հույսը և բարու հանդեպ սերը դարձրել չարի դեմ պայքար։

Այս վստահությամբ մեր աղոթքը վերառաքենք առ Աստված՝ ասելով. «Տեր Աստված, պարգևիր մեզ Քո օրհնությունը և փրկիր վտանգներից ու փորձություններից։ Տուր զորությունը չարի հարձակումներին դիմակայելու, հարվածներից վեր հառնելու։ Մշտավառ պահիր մեր կյանքում հարության երկնահեղ լույսը և պահպանիր մեզ Քո Սուրբ Աջի հովանու ներքո։ Քո խնամքի և օրհնության մեջ պահիր Քեզ միշտ հավատարիմ, բռնագաղթի տառապանաց և նեղությունների ճանապարհով անցնող արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Հանգստություն շնորհիր հայրենյաց պաշտպանության համար զոհվածների հոգիներին, ապաքինում՝ վիրավորներին ու նեղյալներին և ազատություն՝ գերեվարված մեր զավակներին։ Բարերար և Ամենազոր Աստված, ավելացրու մեզանում հավատքը, հույսն ու սերը, որպեսզի ապրենք Քո կամքի համաձայն և մշտահունչ աղոթքով հայցենք խաղաղություն համայն աշխարհին ու մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ անդադար փառաբանելով Ամենասուրբ Երրորդությանդ»։

Թող Փրկիչ մեր Տիրոջ շնորհը, սերն ու խաղաղությունը լինեն մեզ հետ և ամենքի այսօր և միշտ և հավիտյանս. Ամեն»։

Aghtq Artsakhi 19 Aghtq Artsakhi 18 Aghtq Artsakhi 17 Aghtq Artsakhi 16 Aghtq Artsakhi 15 Aghtq Artsakhi 14 Aghtq Artsakhi 13 Aghtq Artsakhi 12 Aghtq Artsakhi 11 Aghtq Artsakhi 10 Aghtq Artsakhi 09 Aghtq Artsakhi 08 Aghtq Artsakhi 07 Aghtq Artsakhi 06 Aghtq Artsakhi 05 Aghtq Artsakhi 04 Aghtq Artsakhi 03 Aghtq Artsakhi 02

 

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Tachar 975 Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Հաջորդ նյութը Libanani socap 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Bakayin amarayin chambar
Նորություններ

Ամառային բակային ճամբարի փակման միջոցառումը՝ սբ. Աստվածածին եկեղեցում

14 Հուլիսի, 2016
Mayr Ator 957
Նորություններ

Մայր Աթոռի արձագանքն Երուսաղեմի Պատրիարքությունում ստեղծած իրավիճակ վերաբերյալ

17 Մայիսի, 2023
Virahayoc tem
Նորություններ

Խնդրում ենք չհավատալ ոմանց կողմից հնչող դրամահավաքի կոչերին. Վիրահայոց թեմ

8 Սեպտեմբերի, 2020
Mayr ator wdjwe
Նորություններ

Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2018 թ. գործունեության ամփոփ տեղեկագիրը

15 Մարտի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?