Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Teranyndaraj 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինչպե՞ս ընդառաջ գնալ Տիրոջը
Քրիստոնեական

Ինչպե՞ս ընդառաջ գնալ Տիրոջը

Published 14 Փետրվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Տյառնընդառաջի (նշանակում է «Տիրոջն ընդառաջ գնալ» կամ «Տիրոջն ընդառաջ դուրս գալ») խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալու հրավերն է. ինչպես նա` Քրիստոս, խոնարհվեց ու դեպի մեզ եկավ` մեր փրկության համար, այդպես էլ մենք պետք է գնանք Նրան ընդառաջ`աստվածահաճո գործեր կատարելով, մեր կյանքը նվիրելով Աստծուն, քայլելով Նրա ճանապարհով և դրանով արժանի դառնալով Տիրոջ պատկերին ու նմանությանը:

Մարդացած Փրկիչն ամեն պահ դիմում է մեզ. «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28): Հաջորդ քայլը մերն է: Յուրաքանչյուրս պետք է անսանք Տիրոջ ձայնին, քանզի ով Նրա հետևից է գնում, «խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը» (Հովh. Ը 12):

Քրիստոսը հաղթեց մեղքի ու խավարի իշխանությանը, Նրա մարդկությամբ խոնարհվեց աստվածությունն ու աստվածությամբ բարձրացավ մարդկությունը, մենք փրկվեցինք ու հաշտվեցինք Տիրոջ հետ: Նա ճշմարիտ ազատություն պարգևեց մեզ`աճելու և զարգանալու Իր անսպառ շնորհների տակ և լինելու Աստծո արքայության որդիներն ու ժառանգորդները: Ամեն հավատացյալ, ով խոնարհվում է Նրա անզուգական պատարագի ու խաչի առաջ, բարձրանում է և արժանի լինում Աստծո արքայությանը: Քրիստոսն է լույսի և ճշմարտության հավիտենական աղբյուրը, որից բխել են աշխարհի բոլոր ճշմարտությունները: Իրենով դեպի արքայություն դիմողին Նա պարգևում է աստվածային շնորհներն ու երջանկությունը: Նա օրինակ է մեզ` իրեն հետևելու, որ բարոյականությունը, առաքինի կյանքն ու աստվածսիրությունը ոչ թե կեղծ փարիսեցիների պես արտաքուստ ցույց տրվի, այլ բխի մարդու ներքին աշխարհից ու համոզմունքից:

Քրիստոսի մեջ էր մարմնացած առաքինությունը, հեզությունն ու խոնարհությունը, կատարյալ ներդաշնակությունը կյանքի, զգացմունքի ու կամքի մեջ: Վեհություն ու պարզություն, ճշմարտության խստություն ու հայրական քաղցրություն, հեզություն և արիություն, խոնարհություն ու հաստատամտություն, կարեկցություն ու սեր, արդարություն, աստվածսիրություն, ընկերասիրություն, և այս ամենը թե՛ ընկերների, բարեկամների, գիտնականների, թե՛ թշնամիների ու տգետների հանդեպ: Եվ բոլորս մեր տեղն ունենք Աստծո արքայության մեջ, երբ մոտ ենք Տիրոջն ու կատարում ենք Նրա պատվիրանները, ապրում իսկական քրիստոնյային վայել կյանքով:

«Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին և աղոթեք նրանց համար, որ չարչարում են ձեզ ու հալածում, որպեսզի…որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա իր արեգակը ծագեցնում է չարերի ու բարիների վրա և անձրև է թափում արդարների ու մեղավորների վրա» (Մաթ.Ե44-46): Ահա սա է ճշմարիտ աստվածնմանությունը, չարի դեմ պայքարն ու Աստծո ճանապարհը, որ «նեղ դռնով» ներս մտնենք, «որովհետև լայն է այն դուռը և ընդարձակ այն ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, ու շատերն է են նրանով մտնում, քանի որ նեղ է այն դուռը ու նեղվածք այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, ու քչերն են այն գտնում» (Մաթ. Է 13-15): Այս ճանապարհին մեզ ոգևորողը Սուրբ Հոգին է, առաջավար լույսը` մեր սուրբ հավատքն ու հավատամքը:

Իսկ ինչպե՞ս պայքարել չարի որոգայթների, աշխարհիկ գայթակղությունների ու փորձությունների դեմ, ո՞րն է մեր փրկության երաշխիքը: «Մարդկանց կյանքի ուժ տալու, ապրելու երաշխիքն Աստծո անխաբ խոստումն է, որ մեզ ապահովում է բոլոր գործերում»,-ասում են մեր սուրբ հայրերը: «Քո գործերը Տիրոջը հանձնե, և քո խորհուրդները պիտի հաստատվին» (Առակ. 16.3): Ամեն պահ Տիրոջ օգնությանն ապավինելով, Նրան հետևելով` մենք կարող ենք հաղթահարել ժամանակավոր ու աշխարհիկ ամեն արգելք ու խոչընդոտ` առաջ ընթանալով դեպի կատարելություն:

«Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով» (Հովհ. ԺԴ 6): Այս է Տիրոջ պատվիրանը, որ վերցնենք մեր խաչն ու քայլենք Նրա հետևից: Այս կյանքում ամենքս էլ կրում ենք մեր խաչը` դժվարությունների, հոգսերի ու մտահոգություններ ժանր բեռը, մեր խնդիրն այն արժանապատվորեն կրելն է` համբերությամբ, առանց տրտնջալու, և, որ ամենակարևորն է, առանց ուրիշներին ցավ պատճառելու: Հնարավորինս օգնել մարդկանց, տալ նրանց լավագույնն ու նվիրականը. այս է ճշմարիտ քրիստոնյայի նպատակը և ճանապարհը` մոտենալու Աստծուն: «Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է, և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից» (Մաթ. Ե 42): «Վերջիվերջո դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և ձեր միջև, և ոչ երբեք ձեր և նրանց միջև»,-ասում է Մայր Թերեզան:

 Իսկական քրիստոնյայի կոչումը Տիրոջը հաղորդակից լինելն է, իբրև Աստծո պատկեր` Նրա իմաստությունը, սրբությունը, արդարությունն ու սերը կրելը, Աստծո հետ միանալը, քանի որ աստվածայինը, բարձրագույնն ու վեհագույնը միմիայն Նա կարող է տալ մեզ: Աստծու արքայությունը մտնել տենչացողը չպետք է աչք ունենա այս աշխարհի և որևիցե հարստության վրա, «Գանձեր դիզեք ոչ թե երկրի վրա, այլ երկնքում, որտեղ ցեցն ու ժանգը չեն փչացնում, և որտեղ գողերը անցք չեն փորում ու չեն գողանում».(Մաթ. Զ 19 ) ուսուցանում է Տերը, և մեր կառուցած շենքն այնտեղ հաստատուն ու կայուն լինի, այլ ոչ ավազից` անհաստատ ու շարժուն:

Ապրենք ճշմարիտ կյանքով` ընդառաջ գնալով Տիրոջը` Նրա պատվիրանները կատարելով, և այստեղ ռուս մեծ գրող Լ. Տոլստոյի խոսքերը հնչում են որպես լավագույն բանաձևում. «Գրված է. «Խնդրեցեք Աստծո արքայությունը, մնացածը ավելիով կտրվի ձեզ՚, մինչդեռ մենք միշտ փնտրում ենք «մնացածը», և, իհարկե, չենք գտնում»: Խնդրենք Աստծո արքայությունը, և Տերը կլսի ու կօգնի մեզ:

Աղբյուր` «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթ, 2012, փետրվար Ա, թիվ 3, հեղինակ` Մարիամ Ավետիսյան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը DC99EFE9 6AC1 469E 89C9 FE9F640D5099 Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (նկարներ)
Հաջորդ նյութը Valenti1 e1550130345666 «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Tearnyndaraj 3
Եկեղեցական տոներ

Հիսուսի Տաճարին ընծայման տոն կամ Տեառնընդառաջ. փետրվարի 14-ին

13 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?